նաեւ, վերջերս մտածում էի, որ ես զարգացած չեմ բնաւ։

ես խորացած եմ որոշ բաների մէջ, ու դա զարգացման մասին չի։

իսկ զարգացած մարդիկ շուրջս շատ կան։ ասենք, եթէ ռազմադիջիթեք ենք գնում, լաւ զգում եմ, ինչքան ոչ մի բան չեմ հասկանում։ իսկ կողքիններս հասկանում են։

կամ ահա, նոյնիսկ գիֆ սարքելու կուլտուրա չունեմ։

ու իմ չզարգացմանը ու մարգինալացմանը (ես գիտեմ ինչ ծիծաղելի ա ու որ սծիլի մէջ ա էս բառն օգտագործելը, այդ պատճառով էլ օգտագործում եմ) նպաստում են՝ հա, հետաքրքրութիւններս, բայց նաեւ ինչ֊որ ուժեղ՝ չմասնակցելու ցանկութիւն։

ասենք, չեմ ուզում մասնակցել այդ ընդհանուր խնջոյքին ինստագրամում, երբ յիշում եմ, էդ ինչ ա։ ուզում եմ ինտերնետ օնլի սիմ քարդը հանել հեռախօսից, դնել վայֆայ բաժանող սարքի մէջ, երբ յիշում եմ, որ ջիէսէմ չիպը սովորական հեռախօսների նախագծերով, օպերատիւ յիշողութիւնը կարդալու հնարաւորութիւն ունի։ ուզում եմ դա էլ հազուադէպ միացնել, երբ յիշում եմ, որ տեղանքս միշտ միշտ գրանցւում ա։

ու հա, յուսով եմ գիտեմ որ ըստ երեւոյթին մարդու պէտք չեմ։ ես չեմ հարցը։ ես չեմ պէտք, մենք ենք պէտք։ ու ես չեմ ուզում այդ գործընթացում մասնակցել։ գինը դէ, բարձր ա, չմասնակցելու, զի նաեւ չես մասնակցում որոշ, լայն ֆորմատով շփումներին։ ու կտրւում ես լաւ մարդկանցից։ բայց դէ ինչ կայ դա ա։ միշտ պէտք ա վճարես բոլոր քայլերիդ համար, ու նաեւ այն քայլերի, որոնք ճիշտ ես համարում։

#համացանց #վերահսկողութիւն #ապակենտրոնացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)