ես չեմ կարծում որ լէ կորբուզյէն, ամբողջ յարգանքով ու սիրով յանդերձ, մոդերնիզմի վառ արտայայտում էր։
իր՝ բարձրայարկերը, լայն աւտոճանապարհները, մայթի պէտք չլինելը՝ այդ ամէնը դնում էր մարդուն կախուածութեան մէջ՝ ինչի՞ց՝ մենաշնորհներից, խոշոր բիզնէսից, պետութիւնից՝ կենտրոններից։
իմ ընկալմամբ մոդերնիզմը ազատագրող շարժում ա, ու լէ կորբուզյէի մտքերը, իհարկէ, ազատ եւ ժողովրդավար եւ եւրոպայում դժուար թէ ընդունուէին՝ օրինակ փարիզի կենտրոնը քանդելու եւ մի քանի բարձրայարկով փոխարինելու նախագիծն իրատեսական չէր ֆրանսիայում՝ ուր համ գնահատւում ա պատմութիւնը, համ հնարաւոր չէր լինի էդքան մարդու հետ պայմանաւորուել, իսկ մասնաւոր սեփականութիւնը յարգուած ա։ իսկ այ խսհմ֊ում՝ խնդրեմ, ամէնը պատկանում ա պետութեանը, մրթմրթո՞ւմ ես քթի տակ՝ գուլագ, ու գրանդիոզ երազանքների միակ սահմանափակող յանգամանքը՝ փողի բացակայութիւնն էր։
#քաղաքականութիւն #ճարտարապետութիւն #նախագծում #քաղաք #մենաշնորհ #ժողովրդավարութիւն
ժամանակ կար, ես դայալափ էի լինում, ու իմ դրսի ծանօթներն էլ։
մենք իրար այսիքիւ֊ում կը տեսնէինք, կամ չէինք տեսնի առցանց։
իսկ յետոյ մի պահ եկաւ, իրենք, մէկը միւսի հետեւից, դարձան միշտ առցանց։ գուցէ կարգչի մօտ չէին, ու «away» էին, բայց միշտ կային։
ես հարցնում էի՝ էդ ո՞նց։ իրենք պատասխանում էին՝ «dsl», ու բացատրում որ նոյն հեռախօսի գծով, բայց էսպէս։
իսկ մեզ մօտ էն ժամանակ ինտերնետի մենաշնորհ էր։ արմէնթելին էր պատկանում, որը յունական ընկերութիւն էր։
ու… գինը լաւ չեմ յիշում, բայց եթէ չարչարուեմ կը յիշեմ։ սարսափելի գներ էին, մօտաւորապէս՝ 256 կիլոբիթը մի քանի հարիւր դոլար։
#համացանց #պատմութիւն #անկապ #մենաշնորհ
պարզւում ա, հնարաւոր չի էփլի ափսթոր լցնել որեւէ բան, որը շինած ա gcc֊ով, կամ դրա վրայ հիմնուած կազմարկիչով։
այդ պատճառով, օրինակ, չի կարելի ադայով գրուած յաւելուած վերբեռնել՝ ադա կազմարկիչն այս պահին հիմնուած ա ջիսիսիի վրայ։
էփլը տարօրինակ պահանջներ ունի, զի ջիսիսի֊ով կարելի ա շինել նաեւ սեփականատիրական ծրագրակազմ։
ու ես հասկանում եմ որ էփլը վաղուց պատկերացնում էր ինչ տեսակի սահմանափակումներ են ուզում ունենալ, այդ պատճառով էլ ֆինանսաւորում էր llvm նախագիծը՝ որը կը լինի ֆորմալ ազատ, բայց իրենց պահանջներին կը բաւարարի։
նախ, պէտք չի էփլի բարութեան մասին պատրանքներ ունենալ՝ llvm֊ը բնաւ էլ էփլի նուէրը չէր համայնքին, այլ ստեղծուած իրավիճակում, երբ ազատ ծրագրակազմի շարժումն արդէն ուժեղ էր ու նախագծողները սովոր են ազատ գործիքների, եւ gcc֊ին բաւական զարգացած էր ու վաղուց ունէր բազմաթիւ ֆրոնտէնդներ, էփլին պէտք էր կարողանալ առաջարկել նախագծողներին ընդունելի այլընտրանք։
երկրորդը՝ շնորհակալութիւն fsf֊ին ու rms֊ին՝ մենք արդէն ունէինք ազատ գործիքներ, եւ էփլը մրցունակ լինելու համար ստիպուած էր իրենց կազմարկիչների նախագիծը ազատ դարձնել՝ այլապէս ունենալու էինք ոչ ազատ llvm, որով գուցէ նոյնիսկ արգելուած լինէր, կամ հնարաւոր չլինէր ոչ էփլի հարթակների համար ծրագրեր կազմարկել։
երրորդը՝ ես չեմ կարող գրել այօսի համար շատ լաւ ու շատ տարբեր ազատ գործիքներով՝ զի ֆաշիստ են։
չեմ կարող նաեւ իմ քոմփայլերով։ ու չեմ կարող նաեւ վերբեռնել ազատ ծրագիր՝ պիտի փակեմ, որ ըստ իմ արտօնագրի նոյնպէս չլինի տարածել իմ ծրագիրը՝ որ համատեղելի լինի գուգլի կամ էփլի կանոնների հետ։
եւս մի պատճառ էփլը չսիրելու, ու bsd արտօնագրերը չսիրելու։
բաւական տհաճ էր նաեւ պատմութիւնը, երբ vlc նուագարկիչը չէր կարելի աւելացնել գուգլի «փլէյ սթոր»՝ զի ըստ gpl արտօնագրի չի լինի մարդուց խլել ստացած ծրագիրը տարածելու ազատութիւնը։ իսկ գուգլը ուզում էր չթողնել ներբեռնուած յաւելուածը նոյնիսկ պահել մօտդ, կամ այլ սարքի մէջ տեղակայել։ վճարե՛լ ես ծրագրի համար, ոնց որ քո՛նն ա, բայց մէկ ա պիտի կախուած լինես գուգլից։
նոյնիսկ ազա՛տ ա ծրագիրը՝ vlc֊ն ա, որ հազար տարի գիտենք՝ բայց պարզւում ա այն պէտք ա դարձնել անազատ՝ խանութում ձրի ներբեռնելու հնարաւորութեամբ տեղաւորելու համար։
ու նուագարկիչի թիմը ստիպուած եղաւ կապուել նախագծին աջակցած բոլոր֊բոլոր կոդի քոմիթերների հետ եւ համոզել ռելայսնսել կոդը bsd արտօնագրով։
եւ ո՞նց են դրանից յետոյ ասում, որ bsd֊ն աւելի ազատ արտօնագիր ա՝ դրա օգնութեամբ մարդկանց զրկեցին ձեռք բերուած եւ ազատ ծրագիրը տարածելու իրաւունքից, ազատութիւնից, պարտադրելով խոշոր ընկերութիւնից կախուածութիւն, ու փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ bsd արտօնագիրը սատարում ա մենաշնորհներին։
#ադա #ծրագրաւորում #կազմարկում #կազմարկիչ #արտօնագիր #մենաշնորհ #էկրանահան #էփլ #ֆաշիստներ #գուգլ #ազատութիւն
>Մեյլը նայեցի, գրած էր forjonasfans@gmail.com (կամ նման մի բան)։ Մտայ gmail.com եւ տեսայ որ ասում ա «դէ բա գրանցուի, ու մեյլ ուղարկի» ես էլ գրանցուեցի, որ իրենց մեյլ ուղարկեմ։
>Յաջորդ օրը գնում եմ եւ պատմում Օվսաննային, որ նամակը ուղարկել եմ, ու նա ինձ ասած ո՞նց, ՋիՄեյլում գրանցուեցի՞ր։ ասեցի՝ հա, տարօրինակ ա, դէ ես scs-net.sy֊ի հաշիւ ունէի, բայց երեւի իրենք ուզում էին գրանցուեմ։
>եւ ծուղակն ընկայ։ շատ տարօրինակ էր ինձ համար։ ու սկսեցի կարդալ իմեյլի մասին, ու հասկացայ ինչ է SMTP֊ն։ ու հասկացայ որ կարող էի չգրանցուել այլ մի անգամից իմ մեյլից ուղարկել։
#համացանց #պատմութիւն #իմակ #մէյլ #ազատութիւն #մենաշնորհ #կապ #ապակենտրոնացում
փաստօրէն, հակամենաշնորհային օրէնքներն ամն֊ում արգելում են՝
— պայմանաւորուածութիւններ գների վերաբերեալ, ներառեալ բանաձեւեր, նուազագոյն եւ առաւելագոյն գների կամ զեղջերի սահմանում։ — բաժանել յաճախորդներին, շուկաներ, կամ տարածքներ։ — բոյկոտել յաճախորդներին, կամ մատակարարողներին, կամ այլոց։ — սահմանափակել արտադրութեան քանակը օգտագործելով շուկան՝ մրցակցութիւնը վերացնելու համար։
ես չգիտէի, որ առաջին երկուսը խնդրահարոյց են։ #շուկայ #շուկայական_յարաբերութիւններ #կապիտալիզմ #տնտեսութիւն #կառավարում #մենաշնորհ #հակամենաշնորհային_օրէնսդրութիւն #ամն #էթիկա #մրցակցութիւն