հիմա, որ մենք ունենք եւս մի հայերէն հանգոյց, առաւել եւս ակտուալ ա, որ գրառումներին յղումներ ճիշտ թողնէք։

երբ մտնում էք գրառման էջ՝ հասցէային տիրոյթում գրուածը չի որ պէտք ա վերցնել, տարածելու համար։ այդ յղումը սովորաբար կարճ ա, օրինակ՝ https://spyurk.am/posts/4387113 եւ տանելու ա կոնկրետ հանգոյցի էջին։ եթէ դու այդ հանգոյցում մուտք գործած չես՝ չես կարողանայ մեկնաբանել։

փոխարէնը պէտք ա վերցնել գրառման էջից յղում, այն գտնւում ա գրառում անողի անուան տակ, եւ աւատարից՝ աջ, մոլորակի (եթէ բաց ա) նշանի մօտ։ յղման վրայ գրուած ա, երբ ա այն արուել՝ օրինակ երեք ժամ առաջ։

այդ յղումը վերցնելով, ստանում ենք՝ https://spyurk.am/posts/fc9e36309ce801384233342e993310ef։

ապա վերցնում /posts֊ով սկսուող մասը՝ /posts/fc9e36309ce801384233342e993310ef եւ յղուել դրան։

օրինակ՝ [յղում](/posts/fc9e36309ce801384233342e993310ef)

այս յղումը կերեւայ բոլոր հանոյցներից, եւ կը տանի ձեզ ձեր հանգոյցի, ուր մուտք գործած էք այն էջը, որում երեւում ա էն հանգոյցի գրառումը, ու կարող էք ձեր հանգոյցում այն մեկնաբանել, կամ հաւանել։

#սփիւռք #նշաձեւ #յղում #համացանց #կուլտուրա #ապակենտրոնացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)