լաւ նորութիւն spyurk.am
ջաբեր հաշիւ ունեցողների համար, յուսամ յուսալի կաշխատի՝
այսուհետ կարող էք կպնել ցանկացած irc
սենեակներին օգտագործելով միայն ջաբեր հաշիւը։
այդ համար պէտք ա ներմուծել սենեակի անունը, օրինակ այսպէս՝
#oberon%irc.libera.chat
իսկ կոնֆերանս սենեակի սպասարկիչը՝
bibi.spyurk.am
յէ՛յ։
ինձ շատ ա դուր գալիս ջաբերը նրանով, որ կարելի ա մի հաշիւ ունենալ, ու կպնել տարբեր եւ զանազան սենեակների, որ գտնւում են լրիւ այլ սպասարկիչների վրայ։ հիմա նաեւ irc
սենեակների։
եւ եթէ սովորաբար կպնում ես irc
սպասարչի ուղիղ, այն գիտի այփիդ, դրա փոփոխութիւնները, իսկ այսպէս կրկին, սերուերդ քո տեղեկատւութիւնը թաքցնում ա, քեզ ներկայացնելով։
ու տէնց։
յ․ գ․ եթէ չունէք սփիւռքի հաշիւ, նմանատիպ կամուրջներ էլի կան, ասում են jabber.fr
֊ն ունի (չեմ ստուգել), ու փորձել էի այս կամուրջը։
յ․ յ․ գ․ լիբերայի #ada
սենեակը վերջն ա, ինչպէս եւ ##programming
֊ը։
#սփիւռք #ջաբեր #այառսի #կամուրջ #բիբումի #չաթ #համացանց #ապակենտրոնացում #####
IRC֊ն ենթադրում ա որոշակի ինտելեկտուալ թրեշհոլդ, բարդութեան շեմ կայ, որը պէտք ա ջոկել, անցնել։ ասենք, ֆրինոդին կպնելու համար, մականուն գրանցելու համար, պէտք ա լրիւ տարբեր տեղերով փնտրել հասկանալ, էդ ոնց ա արւում։ նենց չի որ բարդ ա, բայց պէտք ա։
ու հիմա մտածում եմ, որ մարդիկ, ով չեն անցել էդ շեմը, էդ փորձութիւնը, ու տուսւում են ծելեգրամի տեխնիկական խմբերում, ահաւոր ձանձրալի են լինում։ ինձ շատ աւելի հետաքրքիր են irc֊ի, քան տելեգրամի զրոյցները։ irc֊ում hackernews֊ոտ վիճակներ են, տելեգրամում մարդիկ ոնց որ սլեքի արմենիան֊դեւսում լինեն, բա ո՞նց էս բանն անել։ տո գնա գրողի ծոցը քո էս բանն անելով։ բորինգ, բորինգ, բորինգ։
ու տենց։ #այառսի #ծելեգրամ