ջոննի հարրիսն էսօր վիդեօ ա արել՝ ինչի՞ են մարդիկ մեղադրում ամն֊ն ուկրաինայի պատերազմի մէջ։
էսօր էլ հիւր էի, էնտեղ հեռուստացոյց էր միացուած, ու սկզբից «ֆրի նիւս»֊ն էր, ու յետոյ պետականի «լուրերը»։ երկու ալիքի նորութիւններն էլ մի բանի մասբին էին՝ «ընդդիմութիւնը» մեղադրում ա աժ մեծամասնութեանը կոռումպացուած լինելու մէջ՝ որ տենդերները շահում են «իրանց» մարդիկ։
«ֆրի նիւս»֊ը ցոյց ա տուել արձագանք՝ «բայց «մեր» մարդիկ չկան, «ձեր» մարդիկ են տենդերներ շարունակում շահել, որովհետեւ իրանց ձեռքում են բիզնէսները, այլ մարդ չկայ որ շահի»։
իսկ պետականի լուրերը ցոյց են տուել միայն արձագանք ուր իշխանական պատգամաւորներն ասում էին «իսկ դուք սէնց էիք անում»։
առաջինը՝ ասելը որ այլ բիզնէս գրեթէ չկայ, ու եղածն ա շահում տենդեր՝ հասկանալի փաստարկ ա։ իսկ այն ինչ ցոյց տուեց պետականը՝ այսպէս կոչուած «whataboutism» էր, ուր իշխանութեան ներկայացուցիչներն ասում էին, ընդհանուր առմամբ՝ «իսկ դուք սէնց կեղտ էք արել»։
նոյնիսկ նէնց տպաւորութիւն էր որ պետականը դիտմամբ ա փորձում վատ լոյսի ներքոյ ներկայացնել իշխանութեանը։
բայց ինչի՞ եմ դա պատմում։
որովհետեւ մարդկանց համար կարեւոր ա արդարութիւնը։ մարդիկ չեն սիրում երբ չինովնիկները՝ մեծ թէ փոքր, գերազանցում են իրենց լիազօրութիւնները։ մարդիկ չեն սիրում երբ օրէնքը հաւասար չի կիրառւում։ դա շատ ճնշող ա, ինքս էլ գիտեմ ինչքան ճնշող ա նման բան գիտակցելը։
ու ամն֊ն անշուշտ շատ կեղտոտ գործերի մէջ ա խառնուած եղել եւ շարունակում ա խառնուած լինել։ ու ես դա ցաւով եմ ասում, դա շատ դառը ճշմարտութիւն ա, ես կուզէի իմանալ որ էդպէս չի, ես կուզէի իմանալ որ էսինչ տեղական չինովնիկը իր չափը չի անցել եւ կուզէի իմանալ որ ամենահզօր պետութիւններից մէկը իր արտօնութիւնները չի չարաշահել։ բայց ես գիտեմ որ չարաշահել ա։
հիմա անցնենք առաջ, երբ քեզ համար կարեւոր ա կանոնը, համաձայնութիւնը, պայմանագիրը՝ իսկ մարդ կենդանու համար այն կարեւոր ա, առանց պայմանագիր պահելու չէր լինի կազմակերպուածութիւն, զարգացում, քաղաքակրթութիւններ, տնտեսութիւն։ առանց վստահութեան չէր լինի ոչինչ, եւ եթէ քեզ համար կարեւոր ա բոլորի համար հաւասար խաղի կանոնների հանդէպ յարգանքը, ապա դու այդ կանոնները յարգում ես։
(ի դէպ պատահական չի որ ցածր վստահութեամբ տեղերում (եւ իրար հանդէպ, եւ պետական ինստիտուտներին), ընդհանուր առմամբ վիճակը շատ նախանձելի չի, իսկ այնտեղ ուր այդ վստահութիւնը բարձր ա՝ հիւսիսային եւրոպայում՝ գիտենք ինչպէս ա։ ու կարելի ա քննարկել թէ որն ա առաջինը՝ վստահութիւնը թէ վստահելի ինստիտուտները, բայց այդ մասին չեմ։)
դու յարգում ես կանոնները, անկախ նրանից, ուրիշներն այդ կանոնները խախտում են թէ չէ։
եթէ հարեւանդ գողութիւն ա արել, դու չես նախանձում նրան, չես ասում՝ «տես է ինչ լաւ գողութիւն արեց, իսկ ես դեբիլի մէկս, չարեցի»։ ասում ես՝ «ղալաթ ա արել» ու չես կրկնում նոյնը։ առաւել եւս եթէ դու գերտէրութիւն ես որ ուզում ա երեւալ եւ ընկալուել որպէս «սպիտակ ասպէտ», եւ տարածել քո ազդեցութիւնը։
դու չես անում նոյն ղալաթը։ դու փորձում ես լինել մաքուր եւ լաւը։ եւ դրանով էլ ես նպաստում նրան, որ կանոնները լինեն կատարուող։ եթէ դու էլ ես խախտում՝ դու հէնց այդ խախտման ակտով թուլացնում ես կանոնը։
բայց դա էլ ա հասկանալի՝ ռուսաստանում «էսթաբլիշմենթը» հին մարդիկ էին, ժողովրդավարութեան աւանդոյթներ չկային, եւ էդ հին մարդիկ որ իշխանութեան էին, օգտագործելով իրենց ռեսուրսը պրոյեկտեցին իրենց ֆանտոմային ցաւերը բնակչութեան վրայ եւ աճեցրին ազգայնամոլ, եթէ չասենք ֆաշիստական նոր սերունդ։
օկէյ։ դա պարզ ա։
բայց ինչի՞ են երրորդ անձինք, որ կողքից տեսել են, որ պօղոսը գողացել ա, իսկ յետոյ պետրոսն ա գողանում՝ ինչի՞ են էդ մարդիկ արդարացնում պետրոսին։ ինչի՞ են ասում՝ «դէ որ պօղոսը գողացել էր՝ ուրա, ապրի պետրո՛սը որ նա էլ ա գողանում»։
գողութիւնը՝ գողութիւն ա։ ու եթէ էս պահին պատժելի չի, ապա գոնէ պէտք չի դրան սատարել։
այ այդ ռազմական ագրեսիային սատարող կամ արդարացնող ձայները ես չեմ հասկանում։
ու իսկապէս արդե՞օք էնքան պարզ բանը որ պատերազմը վատ ա, չի հասկացւում։ որ բնակելի թաղամասեր են ոչնչացւում, ու նոյնիսկ քաղաքներ։ արդե՞օք ակնյայտ չի որ դա վատ ա եւ արդարացման տեղ չունի։
հազար անգամ կարելի ա ասել, որ էն մարդուն «դաւադիտ» են արել, դանակը վերցրել խփել ա, բայց դա արդարացում չի։ նա ունէր ընտրութիւն, եւ կարող էր չխփել։ ու նա ա մեղաւորը։ եւ կայ զոհ, նա ում խփել են։ եւ շարունակում են խփել։ զի դեռ կարողանում ա դիմադրել։
#պատերազմ #խաղաղութիւն #դաղալութիւն #օրէնք #կանոն #մակ #աշխարհ
ասում ա՝
USE=”-war”; emerge –newuse @world
#ջենթու #էկրանահան #պատերազմ #խաղաղութիւն #աշխարհ
լիպարիտեանը պատմում էր, որ արցախի խնդրի լուծման բոլոր տարբերակները ուսումնասիրել ա, ու դրանց մէջ ընդհանուր բան կար՝ ռուսաստանը ցանկանում էր վերահսկել լաչինի միջանցքը։
ու մտածում եմ, այլընտրանքային իրականութեան մէջ, թէ լտպ֊ն 97֊ին իրականացնէր իր լուծումը, պարագայում, երբ պուտինի հաւակնութիւնները գնալով աճելու էին, հաւանական ա որ կը գայինք նմանի՝ ռուսական զօրախումբը չէր խանգարի ադրբեջանցի «էկոլոգներին» փակել միջանցքը կամ անցակէտ տեղադրել։
#արցախ #պատմութիւն #այլընտրանքային_իրականութիւն #պուտին #պատերազմ #խաղաղութիւն #շրջափակում #մտքի_փորձ
շիմոն պերեսին նուիրուած «never stop dreaming» ֆիլմն ապշեցրեց նաեւ ինձ՝ որ իսրայէլի պատմութեամբ եւ քաղաքականութեամբ էնպէս չի որ երբեք չեմ հետաքրքրուել։
կրկին, շատ եմ խորհուրդ տալիս դիտել։
ամենասկիզբն է բաւական դախ, ու կորպորատիւ ֆիլմի տպաւորութիւն թողնում, բայց մի տասնհինգ րոպէ անց, երբ ֆիլմն իսկապէս սկսւում ա՝ դառնում ա բաւական հետաքրքիր։
ինչն ա շաաաատ հետաքրքիր, դա այն ա, ոնց ա համակարգը աշխատում։ որ ընտրութիւնները կանխատեսելի չեն լինում։ որ լինում են կոռուպցիոն սկանդալներ, եւ մարդիկ լքում են իրենց պաշտօնը, հրաժարական տալիս։ որ խօսքի ազատութիւն կայ, գործում ա։
որ կուսակցութեան մէջ պայքար ա լինում, յետոյ նոր խորհրդարանում։ եւ կուսակցութիւնը՝ մի առաջնորդի շուրջ խմբաւորում չի, կուսակցութիւնը կարող ա պահանջել հրաժարական այդ առաջնորդից, որ ստուեր չընկնի կուսակցութեան վրայ, որ կուսակցութիւնը չմեռնի, հետագայ քաղաքական պայքարում դեր ունենայ։
որ գնահատւում են ոչ թէ քծնողներն, այլ անձնական յատկութիւնները մարդկանց։ որ սոցիալական վերելակներն են աշխատում։ որ համակարգը արեւմտեան ա՝ սկսած սկաուտական շարժումից, վերջացրած պարլամենտարիզմով։
ու էդ ֆիլմը դիտելով հասկանում ես ոնց ա իսրայէլը դարձել այդքան կայացած պետութիւն՝ նաեւ ժողովրդավարութեան պատճառով, ու էլ չես զարմանում, որ երբ կառավարութիւն ընտրել չեն կարողանում, միաժամանակ օդում երեսուն կործանիչ ա լինում մարտական առաջադրանք կատարելով։
հետաքրքիր ա, ոնց էին մարդիկ աշխատում՝ առանց հիասթափուելու։ օրինակ, երբ բոլորը՝ եւ ներսում եւ դրսում դէմ էին ռեակտորին եւ այդչափ փող ծախսելուն, ոնց մարդիկ այն վիզ դրեցին։
ու վիզ դրեցին դա եւ այլ բաներ, որովհետեւ շատ են ուզել ու շատ աշխատել։ իհարկէ ամէնը չի ստացուել վիզ դնել։ բայց աշխատել են, ու աշխատել են նոյնիսկ կրթութիւն չունենալով։ նոյն պերեսը, կեանքի վերջին տարիներին, զգացւում ա, որ անգլերէն նորմալ չի խօսում։ եւ զգացւում ա ինչ խելացի ա։
հետաքրքիրը նաեւ այն ա, որ ֆիլմում զգացւում ա գիտակցումը՝ յաղթողը, կամ իրականում ժամանակաւոր յաղթանակ տարածը պիտի զիջի, որ հարեւանների հետ խաղաղ ապրի։ ու էդ զիջելը բացի նրանից որ ցաւոտ ա, նաեւ շատ բարդ ա կազմակերպել, զի միւս կողմը կամ կողմերը միշտ չի պատրաստ ու ոչ ամէն լուծման։
#ֆիլմ #իսրայէլ #պատմութիւն #շիմոն_պերես #խաղաղութիւն #ժողովրդավարութիւն
այսօր լսեցի պատմութիւն երկու եղբօր մասին, հայեր են, մէկը ուկրաինայում էր ապրում՝ խարկովում, մէկը՝ ռուսաստանում։
ռուսաստանցու ընտանիքը լրիւ պուտինեան քարոզչութեան տակ ա ընկած։
էս ընտանիքը չգիտեմ ինչ հայեացքներ ունէր, բայց խարկովում թաքնւում էր ռուսական բանակի արկերից նկուղներով ու յետոյ աւտոմոյկայի մէջ էր ապրում։
վերջը մի կերպ դուրս եկան խարկովից, փախան գերմանիա։
ռուսաստանցի եղբայրն ասում էր՝ ճիշտ ա, «մի զա պուտինա», «պէտք ա ոչնչացնել ուկրաինական նացիներին», «իսկ էն որ դու էլ, եղբայրս, կարող ա զոհուէիր, էդ ոչինչ, պատահում ա, մեծ գաղափարները զոհեր են պահանջում»։
էս եղբօր ընտանիքը գերմանիայում մի ընտանիք ա հիւրընկալում, որ երկու յարկանի տուն ունեն, երկրորդ յարկը իրենց են տալիս։ բայց իր կինը եօլլա չի գնում գերմանացի տէրերի հետ, երեխաներն էլ տանջում են գերմանացիների շներին։
կինը նաեւ արտայայտւում ա թէ էս ինչ ա, ինչի մեզ առանձին տուն չեն տուել էս գերմանացիները, այլ երկրորդ յարկ։ վերջը ամուսինը գնում ա ճարում ա իրանց առանձնատուն։ էդ հիւրընկալող ընտանիքն էլ ա օգնում։
բայց գերմանիան իրենց դուր չի գալիս՝ ոչ տուն են «կարում» կարգին տալ, ոչ էլ, պարզւում ա «կաշառք կայ»։ ասում ա՝ «ո՞նց ա հնարաւոր բիզնէս անել, հիմնել՝ էստեղ կաշառք չի լինում տալ»։ ու գնում են հարազատ ռուսաստան, ուր կաշառքը նորմա ա։
ռուսաստանում «ֆսբ»֊ն ա նստում պոչին, տանում բերում, բա ինչի՞ ես գերմանիան թողել եկել, բա ո՞ւմ հետ ես շփուել, եւ այլն։
բայց դէ մարդը ընկել ա հարազատ միջավայր եւ հիմա շատ երջանիկ ա, իր կինն էլ։
#պատերազմ #խաղաղութիւն #փախստական #հայ #պատմութիւն #ուկրաինա #ռուսաստան #գերմանիա
սա թեստ գրառում ա, շատ հին գրառում եմ պատճէնում փակցնում զի գիտեմ սա բաւական երկար ա որ լրիւ չֆեդերացուի։
կասկած ունեմ որ վերջին թարմացումներից յետոյ դա ուղղուեց։
կրկին եմ թեստը անում, անցեալ անգամ չաշխատեց։
երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։
ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։
ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։
բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։
ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։
գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։
նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։
ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։
ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։
իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։
ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։
ու տէնց։
#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց
https://toobnix.org/w/c1egJZ8tPgRDZJBVKved6H
https://soundcloud.com/inkyfromthetape/2022-04-16-anonradio
#անոնռադիօ #տեքնօ #էթնօ #կոմիտաս #քոչարի #դդտ #շեւչուկ #ուկրաինա #խաղաղութիւն #լսելիք #էլեկտրոնային ###########
https://www.youtube.com/watch?v=nkmbAprcoqo
#արցախ #պատերազմ #խաղաղութիւն #զուրաբեան #պատմութիւն ###
ես աւելի էի գնահատում անասնաֆերման, որովհետեւ համարում էի՝ 84֊ը շատ ա անիրական արդէն, հնարաւոր չի այդպէս։ «պատերազմը՝ խաղաղութիւն ա» չեն ուտի մարդիկ, չեն հաւատայ էդքան ակնյայտ ստի։
բայց ահա, էսօրուայ ռուսաստանի պետական քարոզչութիւնը այդքան անհաւատալու սուտ ա։ այդքան ակնյայտ։ այդքան անհաւատալու ակնյայտ։
բայց կարեւոր տարբերութիւն կայ 84֊ի հետ՝ ռուսաստանում մարդիկ հաւատում են պետութեանը ոչ այն պատճառով, որ ճնշուած են, ոչ այն պատճառով որ այլընտրանքային տեղեկատուական աղբիւրներ չունեն, այլ որովհետեւ ուզում են հաւատալ։
ու տէնց։
#1984 #անասնաֆերմա #քարօզչութիւն #ռուսաստան #պատերազմ #խաղաղութիւն #սուտ
#գերմանիա #սոլիդարութիւն #ուկրաինա #պատերազմ #խաղաղութիւն
դոմինիկը կիսեց՝ բեռլինի café moskau֊ն անջատեց «Москва» բառի լոյսերը, եւ վառւում ա ուկրաինայի դրօշով։
#բեռլին #սրճարան #մոսկուա #ուկրաինա #խաղաղութիւն
https://soundcloud.com/inkyfromthetape/2022-03-19-anonradio
#սէթ #լսելիք #ուկրաինա #խաղաղութիւն #անոնռադիօ #ժէշտ #ռոք #էլեկտրոնային
երկու բառ՝
https://toobnix.org/w/b3zAMcJs3WjH9N5iNzx2Ga
#մոսկուա #խաղաղութիւն #ցոյց #խօսքի_ազատութիւն #փողոց #ազատութիւն
https://nitter.net/Kasparov63/status/1499439820363468802
#ուկրաինա #պուտին #կասպարով #պատերազմ #խաղաղութիւն
Պատասխանատուութեան իր բաժինն ունի նաև, այսպէս կոչուած, ազգի վերնախաւը՝ էլիտան․ այն է՝ մտաւորականութեան, քաղաքագէտների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնութիւնը և Սփիւռքի գրեթէ բոլոր ազգային կառոյցների առաջնորդները։ Մի խօսքով՝ ողջ այն ուժերը, որոնք հայդատականութիւնը, պահանջատիրութիւնը և ոչմիթիզականութիւնը դարձրել էին հայութեան ազգային դաւանանքը, ընդ որում, նոյնքան անքննելի, որքան Աստուածաշունչը։
Պատկերաւոր ասած՝ թուարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինեանի եզրափակիչ դերակատարութեամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսեանի երկու «պատուիրանները՝ «Արիւնով նուաճուած հողը թղթով չեն յանձնում», այսինքն՝ յանձնում են աւելի մեծ արիւնով, ինչը և տեղի ունեցաւ, «Փոխզիջման կը գնանք այն ժամանակ, երբ հարկադրուած կը լինենք», իսկ հարկադրուած լուծումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ կապիտուլյացիա, ինչը նունպէս իրականութիւն դարձաւ։
լտպ
իլուրում, անի կենտրոնում եւ ազատութիւնում
ես, սակայն, հակուած չեմ ժողովրդին վերնախաւից առանձնացնելու, զի ինչպիսի ժողովուրդ ա՝ այդպիսի վերնախաւ։ վերնախաւը ժողովրդից դուրս եկած մարդիկ են, այլմոլորակայիններ չեն։
ու իշխանութիւնը սովորաբար (առաւել եւս ժողովրդավարութեան ժամանակ) խուսափում ա այնպիսի քայլեր անել, որոնց ժողովուրդը կտրականապէս դէմ ա։
#արցախ #պատերազմ #խաղաղութիւն #մէջբերում #լտպ #վերնախաւ #ժողովուրդ #ժողովրդավարութիւն
ես մտքի այն դպրոցից եմ, որ համարում էր՝ այդ պատերազմն անխուսափելի էր։
այդ մասին գրել եմ յօդուած, պատերազմից շատ առաջ։ վիճակը բաւական պարզ էր՝
մենք ունենք երկու կողմ, ում դիրքերը տրամագծօրէն հակադիր են։
եւ միջազգային յարաբերութիւնների տեսանկիւնից, երբ առկայ է հզօրութեան բաշխուածութեան անհամաչափութիւն, պատերազմը դառնում է անխուսափելի։
ադրբեջանը ծախսում էր երկուսից երեք միլիարդ դոլար տարեկան, ինչի՞ համար էին իրենք, մեր կարծիքով այդ ծախսերն անում։ պիտի մի օր ձեռք բերուածն օգտագործէին, դա ընդամէնը ժամանակի հարց էր։ եւ, իրենք ուժեղանում էին, իսկ մենք մնում էինք լճացման մէջ։ եւ երբ նախկին իշխանութիւններն ասում էին թէ «մենք խուսափել ենք պատերազմից», բայց ժամանակի ընթացքում անհամաչափութիւնը մեծացել է, եւ ինչքան աւելի ուժեղ ադրբեջանը դարձաւ, այնքան աւելի ծայրայեղական պահանջներ էր առաջ քաշում։
եթէ իննսունականների վերջում, 97֊ին, 98֊ին, իրենք պատրաստէին համաձայնել որոշակի պայմաններին, ապա 2010֊ին այդ պայմանները փոխուել էին, եւ 2016֊ին էին փոխուել։
այդ պատճառով էլ՝ 2016֊ի պատերազմը։
եւ 2018֊ին իրենց դիրքն էր՝ «դուք մեզ տալիս էք այն ինչ մենք ուզում ենք, եւ մենք կը մտածենք արդեօք մեզ հետաքրքիր ա շարունակել զրուցել կարգավիճակի մասին, բայց դուք երբեւէ չէք ստանայ որեւէ ինքնավարութիւն, այդ մասին զրոյց լինել չի կարող»։
իրենք ստանձնել էին մաքսիմալիստական դիրք, եւ ի պատասխան հայաստանը նոյնպէս ստանձնեց նման դիրք՝ եւ կոմպրոմիսի հնարաւորութիւն չէր երեւում։ իսկ երբ հնարաւոր չէ փոխզիջումը, ապա կամ մենք տալու էինք այդ տարածքները պատերազմի ընթացքում, կամ առանց՝ զի ուժի անհամաչափութիւն։
բնաւ իրատեսական չէ մտածել, որ թոյլ կողմը կարող է բանակցել նոյն հնարաւորութիւններով, ինչ ուժեղ կողմը։ եւ որովհետեւ մենք ունեցել ենք պատրանք, որ չկայ ուժի անհամաչափութիւն, մեզ թուացել է՝ մենք կարող ենք բանակցել։ այժմ, երբ այդ պատրանքն այլեւս չկայ՝ ըստ պատերազմի արդիւնքների՝ մենք պէտք է ազնիւ լինենք ինքենրս մեզ հետ։
ինձ թւում ա, մօտաւորապէս ճիշտ թարգմանեցի պրոֆ․ ներսէս կոպալեանի խօսքերն այստեղից, 46:50֊ի մօտ։
#պատերազմ #խաղաղութիւն #արցախ #հայաստան #ադրբեջան #հակամարտութիւն #քաղաքականութիւն #պատմութիւն
կարող եմ պատմել արկադի տէր֊թադեւոսեանի պատմութիւնը, որ նա կիսել ա մի միջոցառմանն ուր ես եղել եմ։
նա մեծանում էր թիֆլիսում, խօսում էր ռուսերէն, հայ իրան չէր զգում, բնականաբար։
պատմում էր որ դպրոցում համարձակութիւն էր ունեցել արտայայտուել իր կարծիքի՝ աննա կարենինայի վերաբերեալ, որ դէ բարոյական չի ամուսնու հանդէպ տէնց վարուել։ (:
նաեւ որ մաթէմից էր լաւ, ու մի օր իրան կանչել են ասել են, որ ուզում են ուղարկել վորոնեժ՝ մաթէմի օլիմպիադայի, որ վրաստանը ներկայացնի։
բայց, ասին, չենք կարող տէնց ուղարկել, տէր֊թադեւոսով ազգանունով, պիտի փոխես, դարձնես վրացական։ նաեւ ասին ինչպէս՝ ասին՝ գնում ես ծնողների հետ ոստիկանութիւն, տաս֊տասնհինգ ռուբլի ա կաշառքը, տալիս էք՝ փոխում են։ ասին՝ սարքի ինչ֊որ տատիշուիլի, կամ նման մի բան։
արկադին շատ ոգեւորուեց, շատ էր ուզում գնահատուած լինել, գնալ օլիմպիադայի, ու անհանգստացաւ որ կարող ա չստացուի։ գնաց տուն, ու սկսեց հօրը համոզել, որ ազգանունը փոխեն։ հայրը, անսպասելիօրէն, մտահոգուեց։ կապուեց իր բարեկամի հետ, որ յայտնի գիտնական էր։ գնացին իր տուն խորհուրդ հարցնելու։
գիտնականը հայ էր, բայց առաջ գնալու համար, փոխել էր ազգանունը, դարձրել վրացական։ ասում էր որ շատ զղջում ա այդ համար, ու խորհուրդ տուեց իր սխալը չկրկնել։ հայրն ազդուեց, ու որոշեց երեխու ազգանունը չփոխել։ փոքրիկ արկադին շատ նեղացել էր հօրից, որ իր լաւը չի ուզում, ազգանունը չի փոխում, որ նա գնայ օլիմպիադայի։
յետոյ մեծացաւ, ընդունուեց ռազմական ուսումնարան։ այնտեղ ոգեշնչուել էր ինտերնացիոնալիզմի գաղափարներով(որ ի դէպ լաւն են, ես շատ հաւանում եմ, ճանաչում ա որ կան ազգեր, ու ամէն ազգն էլ կարեւոր ա), բայց իհարկէ հայ իրան չէր զգում, դարձել էր սովէտական սպայ, ծառայել էր աֆղանստանում, գերմանիայում։
բայց այնպէս ստացուեց, որ ամուսնացաւ հայի հետ՝ գիւմրուց հայ աղջկայ հետ։
ու երբ արդէն հանգիստ տեղում էր՝ բելառուսում էր ծառայում, հէնց այն նոյն «բելովեշսկայա պուշա»֊ում, ուր յետոյ կը կնքուի բելառուսի, ռուսաստանի ու ուկրաինայի միջեւ պայմանագիրը որ փաստացի վերջ ա տալու խսհմ֊ին։ բայց դա դեռ ապագայում էր, դեռ չէր զգացւում որ խսհմ չի լինելու։
ու այդ ժամանակ կինն իրեն աւելի ա սղոցում, թէ գնանք հայաստան, էրեխէքը մեծանում են, թող էնտեղ մեծանան, թող հայի հետ ընտանիք կազմեն, իրենց էրեխէքը հայերէն իմանան։ իսկ նա դէ չէր հասկանում, ինչի մասին ա կինը խօսում, ինչի համար, ու հաւէս չունէր տէնց հեռու տեղեր գնալու։
վերջը կինը յաղթեց, նա կազմակերպեց իր տեղափոխումը հայաստան՝ երեւան։
մի տարի չանցած սկսուեց արցախեան շարժումը։ արկադիի կինը գնում էր միտինգների, իսկ յետոյ մի պահ հայաստան ուղեւորեցին գեներալ… գրողը տանի, մոռացայ ազգանունը, ես յիշում եմ այդ ժամանակը, եւ նա էլ սպաներին պարտադրեց որ միշտ զէնք ունենան իրենց հետ։ եւ արկադին գալիս էր տուն ատրճանակով, կնոջն ասում էր՝ էս ձեզ դէմ ա իմ ատրճանակը, որ քո պէսներին՝ ազգայնականներին, միտինգ անողներին, կրակեմ։
մի օր նա խնդրանք ստացաւ՝ ուղեկցել օդանաւ, որ խոջալուի օդանաւակայան տանելու ա դեղամիջոցներ՝ ստեփանակերտի հիւանդանոցի համար, եւ հետ ա բերելու մի քանի հիւանդ, որ աւելի լաւ ա հայաստանում բոժուեն։ ասին որ կարող ա խնդիրներ լինեն բայց սովետական սպայի ներկայութիւնը կօգնի դրանք հարթել։
ասին՝ չասես որ հայ ես, եթէ հնարաւոր ա, փաստաթղթերդ մի ցոյց տուր այնտեղ, ներկայացիր այնպէս իբր ռուս ես։
էդպէս, գնաց, ու բախուեց խնդիրների հետ՝ խոջալուի օդանաւակայանը փաստացի վերայսկւում էր ադրբեջանցիների կողմից։ չեմ յիշում, արդեօք յաջողուեց ուղարկել դեղամիջոցները ստեփանակերտ, բայց յիշում եմ որ պատմում էր՝ չէր լինում հիւանդներին վերցնել օդանաւ։ ու մի տղայ կար վիրաւոր, որ օդանաւակայանի ղեկավարութիւնը չէր թողնում տանել օդանաւի մէջ։ արկադիի բանակցութիւնները ոչ մի արդիւնքի չբերեցին, իրան ասում էին՝ «տանում ես էս հայի բուժես, որ դառնայ հայ տեռորիստ»։ ու էդպէս նա սիրտը կախ, ունակ չլինելով այդ երեխային բերել երեւան բուժուելու, վերադարձաւ։
այդ այն պահն էր, երբ նա զգաց որ հայ ա։ ու ինչ֊որ բան փոխուեց։ դրանից շատ չանցած նա դուրս եկաւ սովետական բանակից, եւ գրուեց «սասունցի դաւիթ» կամաւորական ջոկատ, որպէսզի նպաստի իր գիտելիքներով ու հմտութիւններով հայկական պաշտպանութեանը։
ու տէնց։
#կոմանդոս #կոմանդօս #արկադի_տէր-թադեւոսեան #պատմութիւն #շարժում #խսհմ #թիֆլիս #խոջալու #օդանաւակայան #ութսունականներ #պատերազմ #խաղաղութիւն
https://www.youtube.com/watch?v=nA8Qm7dx4P8
#պատերազմ #խաղաղութիւն #լաւրով #քաղաքականութիւն #պատմութիւն
սա թեստի համար եմ փակցնում, կը ջնջեմ քիչ անց՝
երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։
ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։
ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։
բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։
ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։
գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։
նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։
ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։
ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։
իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։
ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։
ու տէնց։
#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց
երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։
ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։
ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։
բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։
ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։
գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։
նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։
ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։
ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։
իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։
ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։
ու տէնց։
#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց
դրօշների մասին, սէնց մարդ եմ գտել՝
մտածում եմ՝ էս մարդը շփոթուել ա, բայց չլինի՞ պատերազմի ժամանակ ա դրել դրօշը ի աջակցութիւն մեզ։
չալարեցի, գնացի հետ հետ հետ իր հոսքով, գտայ այս գրառումը։
յետոյ գտայ սա
սա, սա, սա, սա (շատ հետաքրքիր), սա, սա, սա, սա, որը յղում ա սրան, սա, սա, սա, սա, սա, սա, սա, սա, սա, սա, սա, սա, սա
ու մեզնից անկապ, բայց շատ «ռելէյթըբլ» նկար՝
#դրօշ #արցախ #պատերազմ #հայաստան #խաղաղութիւն
ընկերներիցս մէկը դրսում էր սովորում, իր մօտ էնտեղ յարաբերութիւն ստացուեց ռդ֊ից աղջկայ հետ, միասին էին ապրում, ու տէնց։ երբ նա պիտի վերադառնար հայաստան, վիզան սպառուել էր, մնալու ձեւ չունէր, աղջկան առաջարկեց գալ իր հետ։ աղջիկը դէ հազիւ պրծել էր սովէտի վիճակներից, ու յոյսեր ունէր մնալ եւրոպայում, գուցէ տեղափոխուել աւելի հարուստ երկիր, ոչ թէ գնալ նոյն, իր համար, հետխորհրդային տեղերից մէկը։
ու այդ տղան չնայած շատ տխուր էր այդ պատմութիւնից, բայց եւ ինձ ասում էր՝ հասկանում եմ, էշ երկիր ա, մեզ համար նշանակութիւն ունի, նա ո՞ւր գար։
պատերազմի առաջին թէ երկրորդ օրը գնաց կամաւոր։ մի քանի օր առաջ վերադարձել ա, ողջ առողջ ա, ինչի պատճառով շատ ուրախ եմ։ ցուցակները թարմացնելիս իր անունն էլ էի փնտրում, էլ չեմ փնտրի։
բայց ասածս այն ա, որ ինձ թւում ա շատ բնութագրող որ «էշ երկիր» ասողն ա առաջին օրը գնում այն պաշտպանելու, ոչ թէ նա ով «մենք ամենավերջն ենք» վիճակներով ա։
ու որ «հայրենասիրութիւնը» աճում ա ռազմաճակատից հեռանալու չափով։
#պատերազմ #խաղաղութիւն #սէր #յարաբերութիւն #յարաբերութիւններ #քաղաքականութիւն #հայրենասիրութիւն #ռազմաճակատ #սովետ #հայաստան #պատմութիւն #անկապ
վաչագանը պատմում էր որ շատ վաղուց եղել ա շուշում կազմակերպած միջոցառմանը, ուր կային տեղացի երեխաներ, ու ինչ֊որ զինուորական էր խօսում եւ իրենց բացատրում էր որ իրենք միշտ ապրելու են պատերազմի պայմաններում։
ինձ թւում ա էդ լաւ օրինակ ա ցոյց տալու, ինչքան անհեթեթ ա միշտ պատերազմի պայմաններում ապրելու պատրաստ լինելը։ ու անհեթեթ ա մարդուն պատրաստել դրան։
իմ չորս ռուսախօս գործընկերներից երեքը ղրիմի անեքսիայի ժամանակ ասում էին՝ նահանջելու տեղ չկայ, հետեւում մոսկուան է։ ըստ որում պարզ չէր ով էր իրենց վրայ յարձակուել (ենթադրւում էր որ ամն֊ը) ու ոնց որ թէ նահանջել էլ պէտք չէր որովհետեւ իրենք էին ղրիմը գրաւել, ոչ թէ մէկը յարձակուել էր իրենց վրայ։
բայց նահանջելու տեղ չունէին ու պիտի ղրիմը գրաւէին։ այլապէս հետեւում մոսկուան էր արդէն։
այստեղի մեկնաբանութիւններիցս։
#պատերազմ #խաղաղութիւն #ղրիմ #նահանջ #անեքսիա #ընկալում #քաղաքականութիւն
1998․ Ղարաբաղեան գործընթացը եւ Հայաստանի առաջին նախագահի հրաժարականը՝ https://www.azatutyun.am/a/30394786.html
#արցախ #լտպ #պատմութիւն #հրաժարական #1998 #հայաստան #հայք #կարգաւորում #խաղաղութիւն
ասք ոսկէ ձկնիկի մասին։
ստալինը մտածում էր, որ վրաստանին լաւ բան ա անում, աբխազիան միացնելով, բայց իրականում շատ վատ բան արեց։
աբխազիան էդ պահին առանձին սսհ էր, ու աւելի փոքր։ ներառելով իրան վրաստանի կազմում, իրան միացրին մի երկու վրացաբնակ շրջան, որ վրացիների քանակը շատացնեն։
իսկ աւարտուեց նրանով, որ էդ վրացիներին էլ հանեցին, ու աւելի մեծ կտոր կտրուեց վրաստանից։
այսպէս եւ ադրբեջանցիները կը շահէին եթէ չորս հազար քառակուսի կմ լղիմ֊ը զիջէին հայաստանին։ այն էլ ադրբեջանաբնակ շուշին հանելով։ կը ստացուէր հայաստանից կտրուած փոքր պատանդ անկլաւ։
եւ ի՞նչ էին անելու էդ անկլաւում, ո՞նց էին խանգարելու իրենց։
փոխարէնը կոնֆլիկտի արդիւնքում ադրբեջանցիներ հանուեցին կապանի գիւղերից, մեղրուց, ամասիայից, սեւանի ափերից։ իսկ իրենք արդէն այսօր էստեղ բաւական մեծ տոկոս էին կազմելու բնակչութեան, եւ իրենք չորսի փոխարէն տաս քառակուսի կմ են կորցրել։
ելցինի քաղաքականութիւնն էր թւում մինչեւ չեչնեայի պատերազմը շատ ողջամիտ՝ բոլորին բաժանում էր այնքան ինքնիշխանութիւն, ինչքան ուզեն ու կը մարսեն։ փորձեց դաշնային պայմանագիր կնքել։ ի՞նչ էին անելու ասենք նոյն թաթարներն իրենց ինքնիշխանութեամբ, ո՞նց էին վնասելու ռուսաստանի ամբողջականութեանը։
#քաղաքականութիւն #պատերազմ #խաղաղութիւն #ստալին #ելցին #պատմութիւն #աբխազիա #վրաստան #լղիմ #արցախ #ազատութիւն #անկախութիւն
ես սէնց միտք ունեմ, որ գուցէ ֆէյսբուքը, ինստագրամը ստեղծում են այնպիսի կեանքի խնջոյք, զբաղմունք, էնպիսի նոր (հեդոնիստի՞կ) աշխարհ, ուր պատերազմին տեղ չկայ։
ո՞նց ասենք ալիեւը մարդկանց պատերազմ տանի, եթէ իրենք իրենց համար սելֆի են անում ու վերբեռնում, ու լայքեր հաւաքում։ մարդիկ զբաղմունք ունեն, իրենց աւելի դժուար ա խաբել֊տանել մեռնելու։
առաջ էդ խաբելն էլ էր աւելի հեշտ, հեռուից մարդ կը գար, եսիմինչ կասէր, ու երբ մեկուսացուած ես ու տեղեկութեան այլ աղբիւրներ չունես՝ ո՞րտեղից իմանաս։ իսկ հիմա ինտերնետում կը նայես, կը ջոկես որ խաբում են, ու չես ազդուի։
բայց ընդհանուր առմամբ, ինձ թւում ա, էն կողմերում, ուր ֆբ֊ինստագրամ կայ, պատերազմի հաւանականութիւնն անհամեմատ աւելի ցածր ա։ առաջ էլ զբաղմունք ունէին, բայց էդքան ձրի դոպամին ո՞վ էր ստանում։ այն էլ սոցիալական շփումներից։ նէնց չի որ աշխատանք չես արել, ֆոտո ես վերբեռնել, աշխատել ես, որ քեզ նկատեն, շոյեն։
մի քանի օր առաջ կոնդով էի քայլում, գիշերով, ու մարդիկ տներից դուր նստած էին, վիդեօ չաթ էին անում, կամ ինտերնետւում։ մի քանի օր առաջ գիւղերով էի անցնում, ու նոյն պատկերն էր։
չէին ինտերնետւում, թերեւս, միայն երեխաները՝ տեսել եմ հեծանիւ քշելուց, քարերի հետ խաղալուց։ իսկ դեռահասներն արդէն ինտերնետւում են։
իսկ այ իրանի գիւղերում, ասում են, ինտերնետ չկայ։ ու ուր կայ, կիսափակ, ու լաւ չի աշխատում։ ու շատ աւելի քիչ մարդիկ են ինտերնետւում։ էլ չասած որ ֆբ֊ն փակ ա իրենց մօտ։ ու իթ իրենց ապա աւելի հեշտ ա բարձրացնել, տանել մեռնելու, զի չեն ճաշակել ինստագրամ, լօքշ լռուած են։
իսկ այ ճաշակածը՝ ինչի՞ համար թողնի գնայ։ պէտք ա լուրջ պատճառներ լինեն։ ի՞նչ արցախ, ասենք։ դէ մարդիկ հա, նեղուած են, դժգոհ են, «իրենց հողն» են գողացել, ինչպէս իրենց պատմել են, բայց մէկ ա, հո չեն թողնի էս լայքերը գնան անիմաստ մեռնեն, որ ի՞նչ, անկապ ա։
#ֆէյսբուք #ինստագրամ #պատերազմ #համացանց #խաղաղութիւն #մարդիկ
#զրոյց #արցախ #խաղաղութիւն #բանակցութիւններ #nkpeace
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 3/29/2019, 3:12:54 PM
մեկը հարցնի՝ մարիամ ջան, ի՞նչ ես անում, ասեմ ՝ սպասում եմ փաշինեանն ու ալիեւը դուրս գան, տեսնեմ ի՞նչ եղաւ, գնամ լողանամ վերջապես:
#զրույց #խնդիկ
խաղաղապահների մասին։
#խաղաղապահ #խաղաղութիւն
Թիֆլիսում էլ խաղաղութեանը նուիրուած բացօդեայ ռոք համերգ էր։ Ենթադրում եմ որ մոսկովեան խաղաղութեան երթի հետ պարզապէս չի զուգադիպել։
#խաղաղութիւն #համերգ #թիֆլիս #տփղիս #ռոք #փողոց
փաստօրէն, ռուսերէնի ուղղագրութիւնն էլ փոփոխութեան պատճառով աւելի շատ է համատեքստից կախուած։ իրենք առաջ ունէին мир ու мiр որ նշանակում էին խաղաղութիւն կամ աշխարհ։
#ռուսերէն #ուղղագրութիւն #սովետ #աշխարհ #խաղաղութիւն #########
Իսկ պատասխանը պիտի քաղաքական լինի, ոչ թե մուկ ու կատվի
ռեբյատա, դավայծե ժիծ դրուժնո: Օրինակ
Գազայի խաղաղության համար պայքարող շատերի կարգախօսն է՝ «Ազատ Պաղեստին»: Ու եթե երթի մասնակիցները քաղաքական դիրքորոշումներ ունեն Արցախի հարցի մասին, պիտի այնքան հետևողական լինեն, որ արտահայտեն դրանք, ոչ թե թաքնվեն ապաքաղաքական մարդասիրական քողերի տակ: Թե չէ` համայնամարդասեր կոչերին կարելի է քաղաքական տարբեր մեկնաբանություններ տալ, ինչպես որ ադրբեջանական մամուլում տարածվեց, թե նրանք պահանջում են Հայաստանի իշխանութիւնից հրաժարուել Արցախից:
#խաղաղութիւն #կարգախօս #գազա #արցախ #հայաստան #ցոյց #երթ #ազատութիւն
ռուս զինվորները գնդակահարել են գյուղից հեռացող վերջին մարդկանց՝ Վիլիսի մեջ: Երեխան էլ դուրս է ընկել Վիլիսից, մյուսների հետ, բայց ողջ է մնացել եւ հասկացել է, որ պետք է ձայն չհանել: Նա մեքենայի տակ պառկած անձայն մնալով լսել է նաեւ, թե ինչպես ռուս զինվորները գնդակահարելով մարդկանց, հետո բարձրացել են կեռասի ծառերն ու կեռաս համտեսելով ասել՝ «կակայա վկուսնայա չերեշնյա»:
http://www.lragir.am/index/arm/0/country/53367/100473
#արցախ #լեռնային֊ղարաբաղ #հայաստան #ադրբեջան #շահումեանի֊շրջան #պատմութիւն #պատերազմ #խաղաղութիւն #յիշողութիւն #ռուսաստան #քաղաքականութիւն #գետաշէն #կեռաս #գիւղ #սպանութիւն #սովետ #խսհմ #ազատութիւն #######################
Քչերը նկատեցին լրատվական հոսքի մեջ, որ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանից բացի և նրանից մի քանի րոպե առաջ նույն դիրքում ազերիների կրակոցից ընդհատվեց ևս մի կյանք: Կարող է թվալ, որ դրա մասին անհարմար էլ է խոսել` սպանվեց ընդամենը մի շուն, քոթոթ, որին հայ զինվորները կերակրում ու պահում էին խրամատում որևէ զինվորական ու պատերազմական կանոններից դուրս: Եվ հենց այդ շանը սկզբից սպանեց խլացուցիչ հրացանով զինված ազերի դիպուկահարը։ Հենց սպանված շանը քիչ անց նկատելով՝ թշնամու գրոհի մասին գլխի ընկավ կրտսեր սերժանտ Հովհաննիսյանն ու հասցրեց դիրքավորվել ու կրակն իր վրա ընդունեց՝ փրկելով տասնյակ հայ զինվորների կյանքը:
Կհարցնեք շունն այստեղ ի՞նչ կապ ունի։ Կապ, իսկապես, չունի, շունը կապված էլ չէր: Հարցրեք ավելի լավ է
ինչո՞ւ և ինչպե՞ս գիշերվա մթին ազերի դիվերսանտները գրոհից առաջ սպանեցին այդ շանը: Պատասխանը պարզ է: Սպանեցին, որպեսզի շունը մոտեցող թշնամու վրա չհաչա ու չխանգարի նրանց հարձակմանը: Չէ՞ որ հենց այդ նպատակով էին շանը առաջին գծի խրամատում պահել երիտասարդ հայ զինվորները, քանզի ավելի վստահելի ու արդիական միջոց մոտեցող թշնամուն հայտնաբերելու համար նրանք չունեին:
http://www.tert.am/am/news/2014/01/31/khzmalyan
#խզմալեան #սահման #շուն #միջադէպ #պատերազմ #խաղաղութիւն #հարձակում #սպանութիւն ###
Ուկրաինայի դէպքերն էլ ցոյց տուին, որ հողը, զէնքը, վերահսկողութիւնը թղթով չեն փոխում։ Խոստացե՞լ են իրենց տարածքային ամբողջականութեան երաշխաւորողը լինել ԱՄՆ֊ն ու ՄԲ֊ն (ՌԴ֊ի մասին չեմ խօսում)։ Եւ ո՞ւր են։
(Յանուկովիչն էլ նոյնն էր անում, ինչ արել են ՍՍ֊ն ու ՌՔ֊ն։ Երկիրը թուլացրեց, պարտքերի մէջ խրեց։ Եւ բանակը հզօրացնելու փոխարէն բերկուտին՝ ժողովուրդ ծեծող֊սպանողներին էր աճեցնում։)
— ՌԴ֊ի զօրքը հայ֊թուրքական սահմանին նշանակում է ոչ թէ որ իրենք մեզ պաշտպան են, այլ որ մենք այդ սահմանը չենք վերահսկում։ Դա ապահով չէ, երբ դու քո սահմանը չես վերահսկում։
— Սահմանը պէտք է լինի այնպիսին, որ հնարաւոր պատերազմի դէպքում ռազմաճակատի գիծը հնարաւորինս կարճ լինի։ Նկատի ունեմ, օրինակ Քարվաճարը պէտք է վերահսկուի մեր կողմից, այն զիջելը խոստումների փոխարէն նշանակում է հնարաւոր հակամարտութեան դէպքում նախապէս թոյլ լինել։ Իսկ ո՞րն է երաշխիքը որ հակամարտութիւն այլեւս չի լինի։ Ո՞վ կարող է դա երաշխաւորել։ Այսօր ես չեմ տեսնում այդպիսի ուժ։ Կան տարբերակներ, երբ օտար զինուած ուժերը վերահսկելու են մեր տարածքը, այսինքն՝ մեզ նոյնպէս։ Դա նշանակում է՝ մենք օկուպացուած ենք։ Եւ նոյնիսկ դա, չնայած անընդունելի գին է, միեւնոյն է չի նշանակում, որ պատերազմ չի լինի։ Նշանակում է, որ կարող է եւս մէկ խանգարող ուժ ունենանք պատերազմի ժամանակ, ինչպէս դա եղաւ իննսունականներին։
#պատերազմ #խաղաղութիւն #Ուկրաինա #Ռուսաստան #ԱՄՆ #վերահսկողութիւն #Հայաստան #Արցախ #Քարվաճար #սահման #զգօն
#ասք վերահսկողութեան մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/05/09/ասք-վերահսկողութեան-մասին/
#պատերազմ #խաղաղութիւն #Ուկրաինա #Ռուսաստան #ԱՄՆ #վերահսկողութիւն #Հայաստան #Արցախ #Քարվաճար #սահման #զգօն
Երբ մերձբալթեցիներն ու լեհերն էին դա ասում, բոլորին թւում էր, որ իրենք պարանոյիկ են։ Ասում էին՝ դուք ապրում էք հին վախերով։ Իսկ հիմա պարզուեց, որ բալթեցիներն ու լեհերն աւելի ադեկուատ են, քան ամերիկացիներն ու եւրոպացիները։
աղբիւր — ռուսերէն
#ռուսերէն #քաղաքականութիւն #պատմութիւն #հասարակութիւն #պուտին #ռուսաստան #ուկրաինա #ղրիմ #խաղաղութիւն #պատերազմ #եւրոպա #ամն #բալթիա #լեհաստան #ազատութիւն
սփի՜ւռք, թարմացել ենք, տեսանելի նորութիւններից՝ ունենք հարցումներ կատարելու հնարաւորութիւն։ ։Ճ ունենք վիճակագրութեան ինտերֆեյս։
թարգմանելու նոր բաներ կան, ասենք այս պատուհանի տակի «You can use Markdown to format your post»֊ը։ ։Ճ
խաղաղութի՜ւն, սէ՜ր, վայֆա՜յ։
բոլոր հանգոյցներն հաւասար են, բայց որոշ հանգոյցներն… ինքներդ էլ գիտէք։
Հ․ Գ․ ըհմ, նաեւ, յուսով եմ, քարտէզներին կʼաւելանայ մեր հանգոյցը կրկին։
#սփիւռք #թարմացում #հարցում #թարգմանութիւն #խաղաղութիւն #սէր #վայֆայ #ազատութիւն #ապակենտրոնացում
Այդ տան շրջակայքում բոլոր տները կողոպտւած էին, բոլոր մարդիկ, ով չէր հասցրել փախնել՝ սպանւած։ Իսկ այդ տունը միակն էր շրջակայքում, որին թուրքերը չեն մօտեցել։
http://norayr.arnet.am/weblog/2013/12/26/ասք-երկու-փողերի-մասին/
#ազատութիւն #պատերազմ #խաղաղութիւն #ալեքսանդրոպոլ #պատմութիւն #ասք
Երեկ մի տեղ էի մտել։
Մուտքի մոտ գրված էր պատի վրա՝ love, peace, revolution․․․
Ու ինձ դա դուր չեկավ։
Որովհետեւ դա լրիվ ոճի համար է, անմիտ է։
Որովհետեւ այդպես գրելը արժեզրկում է այդ իսկ գաղափարները։
Այնպես, ինչպես արժեզրկված է «ազատություն» բառը։
Օրինակ, կեդ հագնելը բնավ ազատության նշան չէ։
Կամ վանդակավոր վերնաշապիկ հագնելը։
Կամ ծխելը։
Կամ fuck բառն օգտագործելը։
Ազատությունը ավելի վեհ եւ ավելի մտավոր արժեք է։
Ու ոչ ամենագեղեցիկ բառեր օգտագործելը բնավ ազատության նշան չէ։ Գուցե հիմարության նշան է։
Ու այո, այդ ամենը արժեզրկում է «ազատություն» բառը։
Այնպես, ինչպես «սեր» բառն է արժեզրկված։ Այնպես, ինչպես «խաղաղություն» բառն է արժեզրկված։
Ու զարմանալի չէ, որ երբ ֆեյսբուքում հարցում է լինում՝
«ո՞նց եք վերաբերվում ազատամիտ աղջիկներին» բոլորը գալիս են ու պատասխանում՝ «վատ»։ Որովհետեւ ոչ ոք մոտիկ չի ուզում գալ էությանը այդ բառի։ Ոչ այդ աղջիկները, ոչ էլ «վատ» ասողները։ Մեկը մյուսին արժանի են։
Ազատություն բառը այնքան է խաղացվել, որ եթե հայերենում սեռեր լինեին, ապա կասեին որ Ազատության հրապարակն էլ է փչացած։
Մենք այնժամ կլինենք զարգացած, ազատ, երբ հագածը կամ լսածը կլինի նախասիրության, ճաշակի արտահայտում, բայց չի լինի անճաշակ, ու բնականաբար չի համարվի ազատամիտ լինելու ցուցանիշ։
Մեր «ազատամիտները» ու, ցավոք, ընդդիմադիրների մեծ մասը, բնավ չի տարբերվում ոչ «ազատամիտներից»։
Նրանք ընտրում են միայն կողմը, ընդ որում, շատ այլ մոտիվներից ելնելով, քան գաղափարները հասկանալով։
Ու դա լավ երեւում է։ Երեւում է, երբ է մարդ զբաղվում մի բանով, ինչից գաղափար չունի, ու երբ է մարդ խոսում այն բանի մասին ինչից գաղափար չունի։ Այսինքն իրենց նմաններին չի երեւում, նրանք իրար դեմքերին կնայեն կուրախանան։
Իսկ ժամանակը լավ ցույց է տալիս որն է լավը, որն է ճաշակովը, որն է կեղծը, որն է կարտոնից դեկորացիան։
Լինի դա երաժշտություն, շոր, կոշիկ, շենք, մեքենա, արժեք, թե հարաբերություն։
Երբեմն արդեն հինգ տարին է բավական։
Նաեւ ժամանակը ցույց է տալիս ով է ինչպես մտածում իրականում, ում համար է ինչը իրականում արժեք, ով ինչով է իրականում մտահոգված։
Ու Չեգեվարայով շապիկ հագնող երբ տեսնում եմ, ցավոք, արդեն գիտեմ, որ նա չգիտի, ով էր Չեն, ինչ հիմարություններ է արել, ու ինչու է համարվում վեհ։
Մակերեսային ենք դեռ շատ, չխորացող։
Հետո էլ զարմանում ենք․․․ որ չենք զարգանում։
Ո՞ւմ է պետք զարգանալը։ Ո՞ւմ է պետք ազատությունը, սերը, խաղաղությունը՞։
Մի գավաթ գարեջուր, ծխախոտ, անգլերեն/թուրքերեն հայհոյանք, ռաստայական գույներ շորերի վրա, ու կարելի է արդեն քեզ վեհ զգալ, ազատ։
Իսկ այն ինչ է գլխում, ինչ է իրականում կարտոնի հետեւը, ո՞ւմ է պետք։
Մեկ էլ, Շվարցը հիանալի հեքիաթ է գրել։
ու տենց
Ահա, իմ պատասխանը Օնիկի [այս][1] տեքստին
_ու տենց_
[1]: http://araratmagazine.org/2010/12/armenian-azeri-relations/