մարդիկ սոցիալական կենդանիներ են, մեզ շատ կարեւոր ա շփումը։
շփման պահանջն այնքան հիմնային ա որ շատ գայթակղիչ ա կարողանալ այն հեծել՝ եւ որեւէ շահ ստանալ։
քիչ թէ շատ լաւ նախագծուած քաղաքներում, ուր կան քայլելի միջավայր եւ հանրային տարածքներ, մարդիկ կարողանում են դուրս գալ, հանդիպել, քայլել, նստել, պառկել, շփուել՝ առանց դրա համար շատ վճարելու եւ առանց իրանց կախուածութեան մէջ գցելու։
նաեւ այդ ամէնը հնարաւոր ա անել բազմաթիւ մասնաւոր սրճարաններում որ իրար հետ մրցում են՝ այդ համար անհրաժեշտ չի գնալ մէկ, մասնաւոր, օրինակ մարազահամերգային համալիրի չափ տեղ։
լաւ քաղաքներում շփումն ու տեղափոխութիւնը հնարաւոր ա անել առանց վճարելու՝ պարտադիր չի ունենալ մեքենայ, շատ յարմար ա օգտագործել հեծանիւ։
ու կրկին՝ հանրային տարածխներ՝ պարտադիր չի գնալ կաֆէ կամ ռեստորան։
որոշ ժամանակ զբօսնել֊շփուելու տեղերը եւրոպական մեծ եկեղեցիներն էին՝ պիտի գնայիր այնտեղ շփուելու համար։
դա էր հանրային տարածքը՝ եկեղեցին էր հեծել սոցիալական ցանցի պահանջը։
փաբ բառն ա՝ փաբլիկ բառից։ փաբը՝ բրիտանիայում հանրային տարածք էր։
եթէ քաղաքը լաւն ա ու չի գցում քեզ խոշոր կապիտալից (մեքեաայ արտադրողից) եւ գնումներից կախուածութեան մէջ, միեւնոյնն ա իրենց տեղն ունեն փոքր սրճարանները, որոնց շուրջ ձեւաւորւում են համայնքներ։
սա՝ շփման պահանջի վրայ վաստակելու բաւական արդար ձեւ ա՝ քաղաքի հանրային տարածքները էլի կան, բայց սրճարանը տրամադրում ա հաւէս միջավայր եւ իրական սնունդ եւ հեղուկ, եւ շատ մարդիկ յաճախ ուրախ կը լինեն եւ այդ տեղում շփուել։
շփուելն ինքնին շարունակում ա մնալ անվճար՝ վճարում ենք տարածքի, բարիստաների աշխատանքի եւ սրճի համար։
վճարում ենք ոչ հոգեւորի, այլ դրա հետ կապուած իրականի համար։ ոչ թէ սոֆթի, այլ հարդի։ սոֆթն իր բնոյթով ձրի ա եւ բոլորին հասանելի։
սովէտում երբ մարդիկ ապահով շփուելու տեղ չունէին՝ դա անում էին իրենց կիսամասնաւոր տարածքներում՝ բնակարանների խոհանոցներում՝ իրենց ընտրած մարդկանց հետ։ հանրայինը՝ ապահով չէր զի կար մենաշնորհ՝ պետութիւնը, եւ ամէն սրճարանում աշխատում էին կամ կգբ֊ի մարդիկ, կամ այդ հիմնարկի հետ համագործակցող անձինք։ նոյնիսկ տաքսիստներն էին համագործակցում ուժայինների հետ։
ազատ խօսելը այդպիսի հանրային տարածքում բաւական բարդ կարող էր լինել։ այլապէս պետութիւնը այդ մասին կիմանար։
երբ ձեռք ես բերում նկար՝ ձեռք ես բերում երկու բան՝ միտքն ու իրականացումը, ըստ որում իրականացումը կապուած ա իրական առարկայի հետ, հարդուերի՝ կտաւ, ներկ, շրջանակ։
էսպէս են նկարիչները վաստակել։
եւ այստեղից ա նաեւ միտքը, որ գնահատւում ա բնօրինակ նկարը, իր հեղինակից։
հարդուեր նկար որ կրկնում ա այն նկարը՝ արտանկարել բարդ չի։ բայց մարդիկ հակուած են գնահատել բնօրինակը՝ ոչ որովհետեւ կտաւն ա կամ շրջանակը, կամ էլ միտքը՝ ամէնը նոյնն ա։ մարդիկ գնահատում են հեղինակի միտքը եւ նրան են ուզում երախտիք տալ մտքի համար։ սա իհարկէ էն դէպքի մասին ա երբ բնօրինակը մի հատ կամ մի քանի հատ ա եւ ստեղծուել ա հեղինակի ձեռքով։
իսկ եթէ դա ձայնապնա՞կ ա։ ո՞րն ա բնօրինակը՝ էս հրատարակչի ձայնապնա՞կը, եւ ոչ՝ ա՞յլ։
դա արդէն էական չի՝ էս մարդու ձգռքով նկարածը չի՝ պատճէնն ա։ էս հրատարակչի թէ այլ թէ իմ՝ ի՞նչ տարբերութիւն։
միտքը պատճէնւում֊փակցւում ա, դա մտքի էական յատկութիւնն ա։
առանց որեւէ պատճէնաշնորհի մասին օրէնքի։ առանց պատիժների։
երգը՝ նոյնպէս սոֆթուեր ա։ միտք ա։ միտքն ըստ էութեան կրկնօրինակելի ա։
ինչպէ՞ս փող վաստակի հեղինակը՝ վաճառելով հարդուեր՝ կրիչ որի հետ գալիս ա սոֆթուերը՝ միտքը։
ու նոյնիսկ նկատի ունենալով հրատարակիչների վիշապային պայմանները, պարզւում ա, հեղինակներին աւելի էր ձեռք տալիս վաճառել հրատարակիչների կողմից թողարկուած սկաւառակներ, քան սթրիմինգը։
ո՞ւր եմ տանում՝ շատ դժուար գործ ա փող վաստակել բնոյթով ազատ էութիւնների վրայ՝ շփման եւ մտքերի՝ արուեստի, ծրագրակազմի։
պէտք ա այն գայ ինչ֊որ հարդուեր բանի հետ, ինչ֊որ իրական եւ շօշափելի եւ նիւթական բանի հետ։
դա կարող ա լինել սրճարան, իրական սուրճ, կարող ա լինել ձայնապնակ կամ սիդի, կարող ա լինել վայֆայ ռաութեր որի մէջ ազատ ծրագրակազմ ա՝ համայնքի կողմից ստեղծուած։
իսկ եթէ կապիտալն ա ներգաւուած՝ զի բարդ ա բնոյթով ազատ էութիւնների վրայ վաստակելը՝ շփման, մտքերի, մտքերի փոխանակութեան, ապա տտ ընկերութիւնները գնում են լիքը կեղտոտ լուծումների։
ո՞նց պէտք ա այդ ընկերութիւնը վաստակի քեզ շփում տրամադրելիս, եթէ չի տալիս իրական շօշափելի բան՝ սուրճ։
կամ եթէ սուրճը ձրի ա՝ սերուերի աշխատանքի համար ինչի՞ ա ծախսել՝ պիտի հանի այդ փողը։
ապա կամ պիտի քեզ գովազդ ցոյց տայ՝ որը տհաճ ա, կամ պիտի աննկատ «ձայնագրի» քեզ՝ ու վաճառի ամէն շարժումդ, հայեացքդ, կարծիքդ՝ նրանց որ կարող են դա օգտագործել քեզ մանիպուլացնելու համար եւ դրանից ստանալ տնտեսական կամ քաղաքական շահ։ որը նոյնպէս տհաճ ա։
խոշոր ինտերնետ պրովայդերի՝ սրճարանում կամ քո տանը գտնուող վայֆայ ռաութեռը գրի ա առնում որ հեռախօսն ա այդ վայֆային կպել։ ինչի՞՝ «կարում են՝ անում են»՝ այդ են բառերը որ լրիւ բնութարգում են ինչպէս են վարւում «կարող» էութիւնները։ եւ ապա պարզ ա որ էս տանը ապրող մարդը գնում ա էս մարդու մօտ հիւր եւ էն սրճարան։
իրականում նոյնիսկ համատիրութիւններն են խնդրայարոյց եւ կոռումպացուած՝ մասնաւոր ընկերութիւններ են որ բեսեդկայի եւ վերելակի աքսէսն ունեն։ եւ ապա վերելակում եւ շքամուտքում էլ ա յայտնւում գովազդ։
յաճախ համատիրութիւնը նոյնիսկ մաքրութեանը չի հետեւում պատճառաբանելով՝ գանձած փողը հազիւ հերիքում ա համատիրութեան աշխատողների աշխատավարձներին։
բազմաթիւ են դէպքեր, երբ համատիրութիւնը կոնֆլիկտի մէջ ա մտել բնակիչների հետ՝ ռեսուրս իւրացնելու համար (օրինակ՝ մէկի նկուղը) կամ մատնել ա անձնական տուեալներ՝ կախելով շէնքերի վրայ բնակիչների ցանկեր, ուր նշուած ա ոչ միայն ով ա ինչքան պարտք, այլ եւ կողքից՝ վարձով ա թէ ռուսաստանում ա։
ռդ֊ում՝ համատիրութիւնները ժողովրդին քամելու պետական մենաշնորհ ստացած ընկերութիւիիեր են։ դրանք փոխելը, դրանցից ազատուելը մեծ խնդիր ա՝ խնդիր որը կոչւում ա collective action problem՝ բոլորով պէտք ա պայմանաւորուել եւ հրաժարուել պայմանագրից, գտնել այլ ծառայութիւն մատուցող։ դա յեղափոխութեան պէս բարդ բան ա՝ փոքր մասշտաբում, իսկ եթէ ամէնը լաւ ա նախագծուած՝ յեղափոխութեան կարիք չի լինում։ նոյն կոլեկտիւ քայլի խնդիրն ա բոլորով լքել չար օնլայն հարթակ, որից բոլորը զզուած են՝ պայմանաւորուել լքելը բարդ ա։
եւ նաեւ այդ պատճառով ա որ ընտրում ենք պատգամաւորներ՝ հարիւր մարդ թող պայմանաւորուի երեք միլիոնի փոխարէն։
կարծում եմ համատիրութիւնիերը չպէտք ա լինեն մասնաւոր ընկերութիւններ՝ պէտք ա լինի բորդ որ ընտրուած ա բնակտչների կողմից եւ աշխատավարձ չի ստանում։
մենք խօսում ենք netizen գաղափարի մասին, բայց netizen֊ը չի ընտրում աւագանի եւ չի վճարում հարկ։
մեզ պէտք են համայնքի՝ եւ ոչ կապիտալի կողմից ստեղծուած հանրային վայրեր, կամ հաղորդակցութեան միջոցներ։
այդ տարածքներում՝ համայնքին յատուկ կանոններ եւ ըստ դրանց՝ համայնքի կամաւորների օգնութեամբ՝ մոդերացիա։
ես չեմ տեսնում ինչպէս ա հնարաւոր առանց ազատութիւնը սահմանափակելու, առանց ճնշման, ոչ տհաճ ձեւերով վաստակել ըստ էութեան ազատ եւ ոչ նիւթական բանի վրայ։
եթէ դա երգ ա՝ բարդ ա հետեւել որ ոչ մէկ այն չերգի՝ պէտք են վիշապային օրէնքներ եւ տոտալ վերահսկողութիւն։ հնարաոր ա դրան հետեւել խոշոր կենտրոններում՝ հեռուստատեսային ալիքում կամ կորպորատիւ սոցիալական կայքում։
եթէ դա խօսք ա՝ կրկին, բարդ ա այն սահմանափակել տարբեր եւ զանազան խոհանոցներում եւ բեսեդկաներում։ հեշտ ա՝ ռադիօկայանում, թերթում, հեռուստաալիքում, կորպորատիւ սոցիալական կայքում։
ըստ որում՝ թերթը, հեռուստաալիքը, կորպորատիւ կայքը, կարող են սահմանել իր՝ հանրային օրէնքից խիստ պայմաններ՝ դու ունես խօսքի ազատութիւն, բայց մեր թերթում այս թեման կամ այս կարծիքը՝ ցանկալի չեն։
եւ այսպէս ստացւում ա որ մարդը ֆէյսբուքում չի կարող գրել իր՝ մոնթէ մելքոնեան փողոցում փորձառութեան մասին, զի ֆէյսբուքը ինչ֊ինչ պատճառներով համարում ա որ մոնթէն ահաբեկիչ ա եւ իր անունը չպիտի հնչի։
իսկ նոյնիսկ եթէ պարզապէս շփւում ես եւ պատմում ես ընկերոջը ինչպէս անցաւ օրդ՝ այդ համար պէտք չի վճարել թանկ գին՝ որ երրորդ մարդիկ իմանան օրուադ մասին, առնեն֊ծախեն պատմութիւնդ, տեղդ, ինտոնացիադ, տրամադրութիւնդ, եւ ըստ դրա գովազդ առաջարկեն։
մարդիկ հակուած են ստեղծել լաւ եւ զանազան հանրային միջավայրեր՝ որտեղ կարելի ա շփուել եւ այդ շփման վրայ ոչ մէկ չպիտի վաստակի։ հէնց որ սկսում են վաստակել չվաստակելի բաների վրայ՝ համը դուրս ա գալիս։
բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)