էրիկ յակոբեանն ասում ա՝
US political system now is a fight between two primary groups: corporatists and oligarchs. corporatists need systems, they need rules, they need empire. oligarchs need chaos, individual rule, and no rules, and no rule of law. what this is, this is essentially the united states stepping back to becoming a gigantic version of serge sargssians armenia with nuclear weapons. it’s that kind of a setup, in which the rule of law, institutions are slowly deliberatly destroyed. and they replaced with the individual wins of the few people. it’s hard for people to comprehend and understand, but this is what they want: oligarchic system and oligarchic system doesn’t need rules, systems, beurocracy to implement its will. if you listen to steve bennett who used to be one of the most important trump’s advisors, he talks about dismantling the administrative state. why would you want to dismantle the administrative state. what we frankly in armenia would love to have, is actually the administrative state. we’re trying to build the administrative state.
ԱՄՆ-ի քաղաքական համակարգն այժմ պայքար է երկու հիմնական խմբերի միջեւ՝ կորպորատիստների և օլիգարխների։
Կորպորատիստներին անհրաժեշտ են համակարգեր, կանոններ, կայսրութիւն։
Օլիգարխներին պէտք է քաոս, անհատական իշխանութիւն, եւ ոչ մի կանոն, ոչ մի օրինականութիւն։
Այն, ինչ տեղի է ունենում, ըստ էութեան, Միացյալ Նահանգների վերածումն է Սերժ Սարգսեանի Հայաստանի յսկայական տարբերակի՝ միջուկային զէնքերով։
Դա այնպիսի կառուցուածք է, որի մէջ օրինականութիւնը, ինստիտուտները դանդաղ, դիտաւորեալ ոչնչացւում են։ Եւ դրանք փոխարինւում են մի քանի մարդկանց անհատական շահերով։
Մարդկանց բարդ է ըմբռնել, հասկանալ, բայց սա է նրանց նպատակը․ օլիգարխիկ համակարգ, եւ օլիգարխիկ համակարգին անհրաժեշտ չեն կանոններ, համակարգեր, բիւրոկրատիա՝ դրա կամքը գործադրելու համար։
Եթէ լսեք Սթիւ Բենեթին, որ ժամանակին Թրամփի ամենակարեւոր խորհրդականներից մեկն էր, նա խօսում է վարչական պետության ապամոնտաժման մասին։
Ինչո՞ւ պիտի ցանկանաս ապամոնտաժել վարչական պետությիւնը։ Այն, ինչ մենք, անկեղծ ասած, Հայաստանում կը ցանկանայինք ունենալ՝ հէնց վարչական պետությունն է։ Մենք փորձում ենք կառուցել վարչական պետութիւն։
#քաղաքականութիւն #մէջբերում #ամն #օլիգարխիա #կորպորատիւիզմ #պետութիւն #օրէնք #կանոն
ջոննի հարրիսն էսօր վիդեօ ա արել՝ ինչի՞ են մարդիկ մեղադրում ամն֊ն ուկրաինայի պատերազմի մէջ։
էսօր էլ հիւր էի, էնտեղ հեռուստացոյց էր միացուած, ու սկզբից «ֆրի նիւս»֊ն էր, ու յետոյ պետականի «լուրերը»։ երկու ալիքի նորութիւններն էլ մի բանի մասբին էին՝ «ընդդիմութիւնը» մեղադրում ա աժ մեծամասնութեանը կոռումպացուած լինելու մէջ՝ որ տենդերները շահում են «իրանց» մարդիկ։
«ֆրի նիւս»֊ը ցոյց ա տուել արձագանք՝ «բայց «մեր» մարդիկ չկան, «ձեր» մարդիկ են տենդերներ շարունակում շահել, որովհետեւ իրանց ձեռքում են բիզնէսները, այլ մարդ չկայ որ շահի»։
իսկ պետականի լուրերը ցոյց են տուել միայն արձագանք ուր իշխանական պատգամաւորներն ասում էին «իսկ դուք սէնց էիք անում»։
առաջինը՝ ասելը որ այլ բիզնէս գրեթէ չկայ, ու եղածն ա շահում տենդեր՝ հասկանալի փաստարկ ա։ իսկ այն ինչ ցոյց տուեց պետականը՝ այսպէս կոչուած «whataboutism» էր, ուր իշխանութեան ներկայացուցիչներն ասում էին, ընդհանուր առմամբ՝ «իսկ դուք սէնց կեղտ էք արել»։
նոյնիսկ նէնց տպաւորութիւն էր որ պետականը դիտմամբ ա փորձում վատ լոյսի ներքոյ ներկայացնել իշխանութեանը։
բայց ինչի՞ եմ դա պատմում։
որովհետեւ մարդկանց համար կարեւոր ա արդարութիւնը։ մարդիկ չեն սիրում երբ չինովնիկները՝ մեծ թէ փոքր, գերազանցում են իրենց լիազօրութիւնները։ մարդիկ չեն սիրում երբ օրէնքը հաւասար չի կիրառւում։ դա շատ ճնշող ա, ինքս էլ գիտեմ ինչքան ճնշող ա նման բան գիտակցելը։
ու ամն֊ն անշուշտ շատ կեղտոտ գործերի մէջ ա խառնուած եղել եւ շարունակում ա խառնուած լինել։ ու ես դա ցաւով եմ ասում, դա շատ դառը ճշմարտութիւն ա, ես կուզէի իմանալ որ էդպէս չի, ես կուզէի իմանալ որ էսինչ տեղական չինովնիկը իր չափը չի անցել եւ կուզէի իմանալ որ ամենահզօր պետութիւններից մէկը իր արտօնութիւնները չի չարաշահել։ բայց ես գիտեմ որ չարաշահել ա։
հիմա անցնենք առաջ, երբ քեզ համար կարեւոր ա կանոնը, համաձայնութիւնը, պայմանագիրը՝ իսկ մարդ կենդանու համար այն կարեւոր ա, առանց պայմանագիր պահելու չէր լինի կազմակերպուածութիւն, զարգացում, քաղաքակրթութիւններ, տնտեսութիւն։ առանց վստահութեան չէր լինի ոչինչ, եւ եթէ քեզ համար կարեւոր ա բոլորի համար հաւասար խաղի կանոնների հանդէպ յարգանքը, ապա դու այդ կանոնները յարգում ես։
(ի դէպ պատահական չի որ ցածր վստահութեամբ տեղերում (եւ իրար հանդէպ, եւ պետական ինստիտուտներին), ընդհանուր առմամբ վիճակը շատ նախանձելի չի, իսկ այնտեղ ուր այդ վստահութիւնը բարձր ա՝ հիւսիսային եւրոպայում՝ գիտենք ինչպէս ա։ ու կարելի ա քննարկել թէ որն ա առաջինը՝ վստահութիւնը թէ վստահելի ինստիտուտները, բայց այդ մասին չեմ։)
դու յարգում ես կանոնները, անկախ նրանից, ուրիշներն այդ կանոնները խախտում են թէ չէ։
եթէ հարեւանդ գողութիւն ա արել, դու չես նախանձում նրան, չես ասում՝ «տես է ինչ լաւ գողութիւն արեց, իսկ ես դեբիլի մէկս, չարեցի»։ ասում ես՝ «ղալաթ ա արել» ու չես կրկնում նոյնը։ առաւել եւս եթէ դու գերտէրութիւն ես որ ուզում ա երեւալ եւ ընկալուել որպէս «սպիտակ ասպէտ», եւ տարածել քո ազդեցութիւնը։
դու չես անում նոյն ղալաթը։ դու փորձում ես լինել մաքուր եւ լաւը։ եւ դրանով էլ ես նպաստում նրան, որ կանոնները լինեն կատարուող։ եթէ դու էլ ես խախտում՝ դու հէնց այդ խախտման ակտով թուլացնում ես կանոնը։
բայց դա էլ ա հասկանալի՝ ռուսաստանում «էսթաբլիշմենթը» հին մարդիկ էին, ժողովրդավարութեան աւանդոյթներ չկային, եւ էդ հին մարդիկ որ իշխանութեան էին, օգտագործելով իրենց ռեսուրսը պրոյեկտեցին իրենց ֆանտոմային ցաւերը բնակչութեան վրայ եւ աճեցրին ազգայնամոլ, եթէ չասենք ֆաշիստական նոր սերունդ։
օկէյ։ դա պարզ ա։
բայց ինչի՞ են երրորդ անձինք, որ կողքից տեսել են, որ պօղոսը գողացել ա, իսկ յետոյ պետրոսն ա գողանում՝ ինչի՞ են էդ մարդիկ արդարացնում պետրոսին։ ինչի՞ են ասում՝ «դէ որ պօղոսը գողացել էր՝ ուրա, ապրի պետրո՛սը որ նա էլ ա գողանում»։
գողութիւնը՝ գողութիւն ա։ ու եթէ էս պահին պատժելի չի, ապա գոնէ պէտք չի դրան սատարել։
այ այդ ռազմական ագրեսիային սատարող կամ արդարացնող ձայները ես չեմ հասկանում։
ու իսկապէս արդե՞օք էնքան պարզ բանը որ պատերազմը վատ ա, չի հասկացւում։ որ բնակելի թաղամասեր են ոչնչացւում, ու նոյնիսկ քաղաքներ։ արդե՞օք ակնյայտ չի որ դա վատ ա եւ արդարացման տեղ չունի։
հազար անգամ կարելի ա ասել, որ էն մարդուն «դաւադիտ» են արել, դանակը վերցրել խփել ա, բայց դա արդարացում չի։ նա ունէր ընտրութիւն, եւ կարող էր չխփել։ ու նա ա մեղաւորը։ եւ կայ զոհ, նա ում խփել են։ եւ շարունակում են խփել։ զի դեռ կարողանում ա դիմադրել։
#պատերազմ #խաղաղութիւն #դաղալութիւն #օրէնք #կանոն #մակ #աշխարհ
#դիմակ #կովնդ #խառը #կանոն #լրիւ
մարդ էակը շատ կապուած ա կանոնների հետ։ որ իհարկէ կարող են եւ միշտ փոխուում են, բայց եւ միշտ կան։ հետաքրքիր ա որ մարդու երեխաների խաղերն էլ են կանոններով։ օրինակ՝ գետնից բարձր խաղը։ կարող ես բռնել, եթէ «գետնի» վրայ ա, բայց եթէ բարձր ա՝ չես կարող։
մեծերի մօտ դա դառնում ա էն, երբ հատել ես նահանգի սահմանն ու շերիֆը քեզ էլ չի կարող բռնել։ բայց դէ տեսնում ա։ իսկ դու իրան ժպտում ես։
զի կանոն ա։
#կանոն #օրէնք #խաղ #մարդիկ #հասարակութիւն #հանրութիւն