կարող եմ պատմել արկադի տէր֊թադեւոսեանի պատմութիւնը, որ նա կիսել ա մի միջոցառմանն ուր ես եղել եմ։
նա մեծանում էր թիֆլիսում, խօսում էր ռուսերէն, հայ իրան չէր զգում, բնականաբար։
պատմում էր որ դպրոցում համարձակութիւն էր ունեցել արտայայտուել իր կարծիքի՝ աննա կարենինայի վերաբերեալ, որ դէ բարոյական չի ամուսնու հանդէպ տէնց վարուել։ (:
նաեւ որ մաթէմից էր լաւ, ու մի օր իրան կանչել են ասել են, որ ուզում են ուղարկել վորոնեժ՝ մաթէմի օլիմպիադայի, որ վրաստանը ներկայացնի։
բայց, ասին, չենք կարող տէնց ուղարկել, տէր֊թադեւոսով ազգանունով, պիտի փոխես, դարձնես վրացական։ նաեւ ասին ինչպէս՝ ասին՝ գնում ես ծնողների հետ ոստիկանութիւն, տաս֊տասնհինգ ռուբլի ա կաշառքը, տալիս էք՝ փոխում են։ ասին՝ սարքի ինչ֊որ տատիշուիլի, կամ նման մի բան։
արկադին շատ ոգեւորուեց, շատ էր ուզում գնահատուած լինել, գնալ օլիմպիադայի, ու անհանգստացաւ որ կարող ա չստացուի։ գնաց տուն, ու սկսեց հօրը համոզել, որ ազգանունը փոխեն։ հայրը, անսպասելիօրէն, մտահոգուեց։ կապուեց իր բարեկամի հետ, որ յայտնի գիտնական էր։ գնացին իր տուն խորհուրդ հարցնելու։
գիտնականը հայ էր, բայց առաջ գնալու համար, փոխել էր ազգանունը, դարձրել վրացական։ ասում էր որ շատ զղջում ա այդ համար, ու խորհուրդ տուեց իր սխալը չկրկնել։ հայրն ազդուեց, ու որոշեց երեխու ազգանունը չփոխել։ փոքրիկ արկադին շատ նեղացել էր հօրից, որ իր լաւը չի ուզում, ազգանունը չի փոխում, որ նա գնայ օլիմպիադայի։
յետոյ մեծացաւ, ընդունուեց ռազմական ուսումնարան։ այնտեղ ոգեշնչուել էր ինտերնացիոնալիզմի գաղափարներով(որ ի դէպ լաւն են, ես շատ հաւանում եմ, ճանաչում ա որ կան ազգեր, ու ամէն ազգն էլ կարեւոր ա), բայց իհարկէ հայ իրան չէր զգում, դարձել էր սովէտական սպայ, ծառայել էր աֆղանստանում, գերմանիայում։
բայց այնպէս ստացուեց, որ ամուսնացաւ հայի հետ՝ գիւմրուց հայ աղջկայ հետ։
ու երբ արդէն հանգիստ տեղում էր՝ բելառուսում էր ծառայում, հէնց այն նոյն «բելովեշսկայա պուշա»֊ում, ուր յետոյ կը կնքուի բելառուսի, ռուսաստանի ու ուկրաինայի միջեւ պայմանագիրը որ փաստացի վերջ ա տալու խսհմ֊ին։ բայց դա դեռ ապագայում էր, դեռ չէր զգացւում որ խսհմ չի լինելու։
ու այդ ժամանակ կինն իրեն աւելի ա սղոցում, թէ գնանք հայաստան, էրեխէքը մեծանում են, թող էնտեղ մեծանան, թող հայի հետ ընտանիք կազմեն, իրենց էրեխէքը հայերէն իմանան։ իսկ նա դէ չէր հասկանում, ինչի մասին ա կինը խօսում, ինչի համար, ու հաւէս չունէր տէնց հեռու տեղեր գնալու։
վերջը կինը յաղթեց, նա կազմակերպեց իր տեղափոխումը հայաստան՝ երեւան։
մի տարի չանցած սկսուեց արցախեան շարժումը։ արկադիի կինը գնում էր միտինգների, իսկ յետոյ մի պահ հայաստան ուղեւորեցին գեներալ… գրողը տանի, մոռացայ ազգանունը, ես յիշում եմ այդ ժամանակը, եւ նա էլ սպաներին պարտադրեց որ միշտ զէնք ունենան իրենց հետ։ եւ արկադին գալիս էր տուն ատրճանակով, կնոջն ասում էր՝ էս ձեզ դէմ ա իմ ատրճանակը, որ քո պէսներին՝ ազգայնականներին, միտինգ անողներին, կրակեմ։
մի օր նա խնդրանք ստացաւ՝ ուղեկցել օդանաւ, որ խոջալուի օդանաւակայան տանելու ա դեղամիջոցներ՝ ստեփանակերտի հիւանդանոցի համար, եւ հետ ա բերելու մի քանի հիւանդ, որ աւելի լաւ ա հայաստանում բոժուեն։ ասին որ կարող ա խնդիրներ լինեն բայց սովետական սպայի ներկայութիւնը կօգնի դրանք հարթել։
ասին՝ չասես որ հայ ես, եթէ հնարաւոր ա, փաստաթղթերդ մի ցոյց տուր այնտեղ, ներկայացիր այնպէս իբր ռուս ես։
էդպէս, գնաց, ու բախուեց խնդիրների հետ՝ խոջալուի օդանաւակայանը փաստացի վերայսկւում էր ադրբեջանցիների կողմից։ չեմ յիշում, արդեօք յաջողուեց ուղարկել դեղամիջոցները ստեփանակերտ, բայց յիշում եմ որ պատմում էր՝ չէր լինում հիւանդներին վերցնել օդանաւ։ ու մի տղայ կար վիրաւոր, որ օդանաւակայանի ղեկավարութիւնը չէր թողնում տանել օդանաւի մէջ։ արկադիի բանակցութիւնները ոչ մի արդիւնքի չբերեցին, իրան ասում էին՝ «տանում ես էս հայի բուժես, որ դառնայ հայ տեռորիստ»։ ու էդպէս նա սիրտը կախ, ունակ չլինելով այդ երեխային բերել երեւան բուժուելու, վերադարձաւ։
այդ այն պահն էր, երբ նա զգաց որ հայ ա։ ու ինչ֊որ բան փոխուեց։ դրանից շատ չանցած նա դուրս եկաւ սովետական բանակից, եւ գրուեց «սասունցի դաւիթ» կամաւորական ջոկատ, որպէսզի նպաստի իր գիտելիքներով ու հմտութիւններով հայկական պաշտպանութեանը։
ու տէնց։
#կոմանդոս #կոմանդօս #արկադի_տէր-թադեւոսեան #պատմութիւն #շարժում #խսհմ #թիֆլիս #խոջալու #օդանաւակայան #ութսունականներ #պատերազմ #խաղաղութիւն
ասում է՝
— էն որ ցարի ժամանակ ասում էին․ ուզում ես փող աշխատես՝ գնա Բաքու, ուզում ես ուտես֊խմես՝ գնա Թիֆլիս, ուզում եմ քաք՝ գնա Էրիվան, հիմա էլ բան չի փոխվել։
— ուրեմն ութսունականներին Լիգաչյովը եկավ Երեւան, պիտի բերեին Մերգելյան, տասնմեկերրորդ հարկ, այնտեղ կաֆե կար ոսկե ձկնիկներով, որ վերեւից Երեւանին նայեր։ Հա, ու էդ ժամանակ, այնտեղի, ո՞նց էր էն դիքի անունը, Հակոբյան, սաղ բալկոնչիկները ներկել էին, ու տրամվայի ռելսեր կային, որ նե տո սարքում էին, նե տո վերանորոգում էին, սաղ վրայից ասֆալտ լցրեցին, որ չտենա, հետո երբ արդեն Լիգաչյովը գնաց, էլի բացեցին, շարունակեցին գործը։
— իրա հերն էլ վաենի սկլադի պետ էր, ունեվոր էին, գնացել Մոսկվայից մերսեդես էր բերել, էն ժամանակ Երեւանում մենակ մեկ ուրիշ մերսեդես կար, ու էն մանումենտի դիքի վրա շլագբաումներ կային, գնացք էր անցնում, հա, տղան էր քշում, հետո մատորը փչացավ, ո՞րտեղից ճարեին, վոլգայի մատոր դրեցին։ էն էլ իրա մերսեդեսով աղջիկ էր կպցրել, մանումենտով գնում էր, ու կասետ էր փորձում դնել մագնիտաֆոնի մեջ, էն կասետն էլ չէր մտնում, տենց ճանապարհից շեղվեց, կասետը դրեց, նայեց դուրս ու խփեց շլագբաումին, հետո էլի ավտոներ կային, էլի խփեց, հահահա…
ու տենց
— ուրեմն ութսունականներին Լիգաչյովը եկավ Երեւան, պիտի բերեին Մերգելյան, տասնմեկերրորդ հարկ, այնտեղ կաֆե կար ոսկե ձկնիկներով, որ վերեւից Երեւանին նայեր։ Հա, ու էդ ժամանակ, այնտեղի, ո՞նց էր էն դիքի անունը, Հակոբյան, սաղ բալկոնչիկները ներկել էին, ու տրամվայի ռելսեր կային, որ նե տո սարքում էին, նե տո վերանորոգում էին, սաղ վրայից ասֆալտ լցրեցին, որ չտենա, հետո երբ արդեն Լիգաչյովը գնաց, էլի բացեցին, շարունակեցին գործը։
#սովետ #զրույց #ութսունականներ #Լիգաչյով #Երեւան #Մերգելյան #սրճարան #ոսկե֊ձկնիկ #տրամվայ #ասֆալտ #պատշգամբ #չանկախություն #պատմություն #######################
http://www.youtube.com/watch?v=Lur-SGl3uw8
#nena #80ies #german #deutsch #musik #music #99-luftballons #99 #luftballons #1984 #երաժշտություն #գերմանական #գերմանիա #նենա #գերմանական֊երաժշտություն #հոլովակ #ութսունականներ #მუსიკა
http://www.youtube.com/watch?v=QSc3uk8Q5w4 #Կարեն֊Շախնազարով #սուրհանդակ #թղթատար #կինո #ԽՍՀՄ #СССР #USSR #movie #Karen-Shakhnazarov #courier #80-ies #ութսունականներ