ասում է՝
— էն որ ցարի ժամանակ ասում էին․ ուզում ես փող աշխատես՝ գնա Բաքու, ուզում ես ուտես֊խմես՝ գնա Թիֆլիս, ուզում եմ քաք՝ գնա Էրիվան, հիմա էլ բան չի փոխվել։
— ուրեմն ութսունականներին Լիգաչյովը եկավ Երեւան, պիտի բերեին Մերգելյան, տասնմեկերրորդ հարկ, այնտեղ կաֆե կար ոսկե ձկնիկներով, որ վերեւից Երեւանին նայեր։ Հա, ու էդ ժամանակ, այնտեղի, ո՞նց էր էն դիքի անունը, Հակոբյան, սաղ բալկոնչիկները ներկել էին, ու տրամվայի ռելսեր կային, որ նե տո սարքում էին, նե տո վերանորոգում էին, սաղ վրայից ասֆալտ լցրեցին, որ չտենա, հետո երբ արդեն Լիգաչյովը գնաց, էլի բացեցին, շարունակեցին գործը։
— իրա հերն էլ վաենի սկլադի պետ էր, ունեվոր էին, գնացել Մոսկվայից մերսեդես էր բերել, էն ժամանակ Երեւանում մենակ մեկ ուրիշ մերսեդես կար, ու էն մանումենտի դիքի վրա շլագբաումներ կային, գնացք էր անցնում, հա, տղան էր քշում, հետո մատորը փչացավ, ո՞րտեղից ճարեին, վոլգայի մատոր դրեցին։ էն էլ իրա մերսեդեսով աղջիկ էր կպցրել, մանումենտով գնում էր, ու կասետ էր փորձում դնել մագնիտաֆոնի մեջ, էն կասետն էլ չէր մտնում, տենց ճանապարհից շեղվեց, կասետը դրեց, նայեց դուրս ու խփեց շլագբաումին, հետո էլի ավտոներ կային, էլի խփեց, հահահա…
ու տենց

#զրույց #պատություն #սովետ #Մոսկվա #մերսեդես #Երեւան #մոնումենտ #շլագբաում #վոլգա #աղջիկ #մագնիտոֆոն #պատմություն #############################