ինձ պատմում էին բլոքչէյն հիմնուած սոցիալական ցանցերի մասին, ու ես մտածեցի, արդեօք ես բիտքոյնի երկրպագու եմ, թէ չէ։
ու մտքովս անցաւ, որ մէկ գլոբալ բլոքչէյն, դա գլոբալացման մասին ա։ սկսենք տարադրամից։
արդե՞օք ես կարծում եմ, որ լաւ միտք ա, եթէ մենք չունենանք դրամ, այլ մտնենք եւրո կամ ռուբլու գոտի։
երբ դու դունես քո տարադրամը, ու քո երկրի տնտեսական վիճակը վատ ա, տարադրամիդ գինը ընկնում ա, ու դա քեզ հնարաւորութիւն ա տալիս ճգնաժամի դէմ պայքարելու։ էժան աշխատոյժ ես ունենում, հետեւաբար էքսպորտ ես անում աւելի ցածր գներով, հետեւաբար՝ աւելի մրցունակ ես։
յունաստանի, պորտուգալիայի խնդիրներից մէկն էլ դա ա, որ եւրո գոտում են, ու եթէ իրենց տնտեսութեան վիճակը վատ ա, դա այնքան էլ չի արտայայտւում եւրոյի գնի վրայ։
ամերիկեան եւ աւստրիական լիբերտարիան դպրոցների տարբերութիւններից մէկը նրանում ա, որ աւստրիացիները պնդում են, որ բոլորը պէտք ա իրաւունք ունենան իրենց տարադրամը ստեղծելու, եւ դրանց մէջ կարող ա լինել մրցակցութիւնը, իսկ ամերիկեան միլտոն ֆրիդմանը փաստարկներ ա բերել ինչու ա լաւ, եթէ պետութիւնն ա կառավարում տարադրամը։
պետութիւնը չի ապրում աշխարհում, ուր բացի իրենից այլ պետութիւններ չկան։ եթէ ունես կարեւոր վտանգ, ասենք պատերազմ, քեզ պէտք ա արագ արձագանքել, ու այդ դէպքում փող տպելը քեզ օգնում ա։ այո, փող տպելով դու արժեզրկում ես տարադրամդ, բայց երբ ունես ընտրութիւն՝ պարտուել պատերազմում ու դադարել գոյատեւելուց, թէ արժեզրկել դրամդ տպելով աւելի շատ դրամ, երկրորդը նախընտրելի տարբերակ ա երեւում։
դրամ տպելը՝ անուղղակիօրէն յարկում ա, ըստ որում առանց ընտրութեան՝ բոլոր շերտերին նոյն կերպ։ բոլորի գրպանից փող ա հանում։ ըստ որում, եթէ դու ամն֊ի պէս պետութիւն ես, ու քո դրամից դրսում էլ շատ ունեն, ապա դու փող տպելով, փող ես հանում նաեւ արտասահմանցիների՝ այլ պետութիւնների քաղաքացիների գրպաններից։
հիմա, եթէ մենք բոլորս ունենք մի տարադրամ, մի, ասենք բիտքոյն, արդեօք դա մեզ որպէս հասարակութիւն դարձնում ա աւելի մրցունակ, կամ աւելի դիմադրողունակ։
եթէ մենք ունենք ապակենտրոնացուած սոցիալական ցանց, կամ ես ու դու ունենք անձնական մէյլ սպասարկիչ, ապա իմ հանգոյցն ու քո հանգոյցը գիտեն որեւէ բան։ այլ հանգոյցները չգիտեն։
եթէ ամէնը պահւում ա մի բլոքչէյնի մէջ, թւում ա թէ գրանուլարութեան մակարդակը աւելի մեծ ա, ինդիւիդն ա անկախանում հանգոյցից, բայց ապա բոլորն ունեն աքսես նոյն տեղեկատւութեանը։ դիցուք մենք ծայրից ծայր կրիպտաւորել ենք տեղեկատւութիւնը, ու այն այսօր ոչ մէկ չի կարող կարդալ։ ապա մի օր գալիս են քուանթային ռոբոտներ, ու կարդում են ամէնը մէկ գլոբալ շղթայից։
այսինքն սինգլ փոյնթ օֆ ֆէյլըր բաշխուած համակարգերում մնում ա։
նաեւ՝ բազմազանութեան համար պէտք են սահմաններ։ եթէ մենք ընդունում ենք, որ բազմազանութիւնը արժէք ա։ իսկ ես մասնաւորապէս մի պատճառ գիտեմ՝ տարբեր պետութիւններ ընդունում են տարբեր գոյատեւելու ստրատեգիաներ, մէկը վարի ա գնում, միւսը չէ՝ ու դա նախընտրում եմ գլոբալ կառավարութեանը։
այո, կարող ա լինել գլոբալ կառավարութիւն, ինչպիսին էր մեզ համար, ի դէպ սովետը, ու այո, ասել էր՝ ես իմ ձեւով որոշում եմ կայացնում՝ դուք ու ադրբեջանցիները սուս մնացէք ու մի ձեւ իրար հետ եօլա գնացէք։ խսհմ֊ը փլուզւում ա, ու մենք յիշում ենք, որ մենք կոնֆլիկտ ունենք, ու սկսում ենք իրար մորթել։
շատ երկրներ այսօր ստիպուած են զինուել, ու իրենց հարեւաններն են ստիպուած զինուել, որովհետեւ երկու կողմն էլ վստահ չեն, որ միւսը չի խփի, եթէ դու թոյլ եղար։
արդեօք գլոբալ կառավարութիւնը ընդունելի տարբերակ ա ձեզ համար, որ էդքան անիմաստ ծախս չարուի, ու այդ փողերը կարողանանք ուղղել այլ, աւելի հաւէս տեղեր՝ բժշկութիւն, ասենք։
իմ պատասխանն ա՝ չէ, զի ես աւելի քիչ ազդեցութիւն ունեմ գլոբալ իշխանութեան վրայ, ու եթէ այն դառնում ա գլոբալ դիկտատուրա, կամ եթէ անյտեղ ընդունւում են օրէնքներ, որոնց հետ ես համաձայն չեմ, մեր հասարակութեան դրանց վրայ ազդեցութիւնը անհամեմատ աւելի թոյլ ա, քան մեր տեղական իշխանութեան վրայ։
եթէ գլոբալը կառավարութիւնը լաւն ա՝ կարող ա ամէնը լաւ լինել, բայց կարող ա եւ վատն ա դառնում։ նաեւ, մէկի համար լաւը միւսի համար վատ ա։ նայած որոնք են այդ գլոբալ կառավարութեան առաջնահերթութիւնները։
հիմա բազմազանութեան ու սահմանների մասին։ մի երկիրն անում ա սխալ, միւսը չի անում, մէկը ֆէյլ ա լինում, տարբեր չափի, կարող ա վատ են ապրում, կարող ա դադարում են գոյատեւել, բայց գլոբալ աղէտ չի լինում։
նաեւ, մենք բազմազան ենք, զի դա տեսակի դիմադրողականութեան համար լաւ ա։ ու սեռական բազմացումը մասնաւորապէս այդ պատճառով էր պէտք՝ բազմազանութիւն ստեղծելու համար։ եթէ դու ունես իրար նման գեներ, ապա մի վիրուս կարող ա լրիւ պոպուլեացիան վերացնել։
ու մի բան էլ՝ փոփոխութիւնները, մուտացիաները ամրապնդւում են պոպուլացիաներում։ չեն ամրապնդւում ինդիւիդուալ մակարդակի վրայ։
եթէ մենք չունենանք էթնոսներ, ռասաներ, ու բոլորս ձուլուենք, մի կողմից, թւում ա թէ իրար դիսկրիմինացնելու պատճառ աւելի քիչ կունենանք (բայց ինձ թւում ա, միշտ էլ կը գտնենք ինչի համար դիսկրիմինացնել), բայց միւս կողմից մենք կրճատում ենք ռեցեսիւ գեների փուլը։
ասենք իռլանդիայում շատ են կարմրահերները, ու մեծ հաւանականութիւն կայ, որ ոչ կարմրահեր ծնողների մօտ ծնուելու ա կարմրահեր երեխայ, զի շատ հաւանական ա, որ երկուսն էլ այդ ռեցեսիւ գենն ունեն։ եթէ մենք բոլորին իրար խառնում ենք, հաւանականութիւնը, որ երկու հոգում մօտ կը լինի ռեցեսիւ նոյն գենը, ու նրանք կունենան կարմրահեր երեխայ, կտրուկ նուազում ա։ հետեւաբար, մարգինալացնում ենք այս կամ այն յատկութիւնները։
հիմա սա միայն արտաքինի մասին չի, ինչ֊որ մարդիկ ինչ֊որ պատահականութիւնների ձեւով ծնւում են ինչ֊որ ձեւ տարբեր, ու գուցէ տարբեր են ընկալում իրողութիւնը, ու գուցէ այդ պատճառով են հակւում այլ ձեւ նայել ու այլ գիտական տեսութիւն են առաջարկում, ու մեզ բոլորիս դա օգուտ ա տալիս։ եթէ մենք բոլորս գենետիկ առումով իրար աւելի մօտ ենք, ու տարբերուելու աւելի քիչ տարբերակ ունենք, արդեօք էդ չի բերի գիտութեան աւելի դանդաղ զարգացմանը, կամ յանճարների աւելի քիչ յայտնուելուն։
կամ եթէ խօսենք լեզուի մասին՝ լեզուն ենթադրում ա ու սահմանում ա մտածողութիւն։ ու հակաուտոպիաներում պետութիւնները սահմանում են լեզուն, որ աւելի մեծ վերահսկողութիւն ունենան։
եթէ մենք ունենք լեզուների բազմազանութիւն, դա նոյնպէս առաւելութիւն ա բոլորի համար, մարդկութեան համար, ինչպէս եւ բազմազան գենետիկ փուլ։ ու գլոբալացուած աշխարհում լեզուները մեռնում են, ինչը փաստ չի, որ լաւ ա բոլորի համար։
այսպէս, բաւական խառը կիսուեցի խառը մտքերով, ես հակուած եմ զգուշանալ համաշխարհայնացումից, ու հակուած եմ գնահատել սահմանները, տարբերութիւնները, ու բազմազանութիւնը, չգիտեմ ինչի։
#համաշխարհայնացում #գլոբալացում #լեզու #բազմազանութիւն #ապակենտրոնացում #ազատութիւն
ամազոնը վերջերս առել ա «whole foods»֊ը, դա տենց սննդի ցանց ա, բաւական էժան եւ արագ, ու որակով, ի տարբերութիւն տխրահռչակ «ֆաստ ֆուդ»֊ի։ ես երբ ՆՅ֊ում էի, այնտեղ սնւում էի։ ամազոնը փոխելու ա համակարգը, աշխատողների զգալի մասը էլ պէտք չի լինի։
դու մտնում ես տարածք, չեքինւում ես հեռախօսով։ ու յետոյ գնում ինչ ուզում վերցնում ես, իսկ արհեստական բանականութիւնը որոշում ա գինը, եւ յետոյ ուղարկում քեզ հաշիւ։ կամ կը հանի փողն աւտոմատ։
ամազոնի այլ վերջին նորամուծութիւններից ա փականը։ մարդիկ կան, ով չեն ուզում, որ ամազոնի առաքիչը թողնի տուփը դռան մօտ։ ապա իրենք կարող են տեղադրել իրենց ամազոնի փական։ տանը, մուտքի դռան ներսի կողմից նաեւ կայ տեսախցիկ։ երբ ամազոնի առաքիչը գալիս ա, նա կարողանում ա բացել դուռը, այդ պահին աւտոմատ միանում ա խցիկը, ու տան տիրոջ հեռախօսին հաղորդագրութիւն ա գալիս, ու նա կարող ա տեսնել ինչպէս են հասցրածը թողնում իր տանը, գնում։
սա կրկին, ինչպէս եւ նախորդ գրառման միջի հերոս «էմ֊ի»֊ն, շատ օգտակար բան ա, ու կրկին, վախենալու։
նշանակում ա, ամազոնը կարողանում ա բացել երկրի զգալի մասի դուռը։ ու նշանակում ա, եթէ ամազոնը լինի կոտրել, ապա հաքերները կարող են ստանալ երկրի զգալի մասի դռների վերահսկողութիւնը, ու գուցէ ամազոնը նոյնիսկ չիմանայ այդ մասին, մինչեւ դա չկիրառուի զանգուածային կերպով։
հետաքրքիր ա նաեւ, որ ամազոնը աշխատում ա որպէս շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն։ իրենք զրօ֊ի վրայ են, կամ մինուսի մէջ են, քանի որ ողջ շահոյթը ինուեստ են անում նոր դաշտեր կամ հետազօտուիթւններ։ ամազոնն ու գուգլը բաւական դիւերսիֆիկացուած են, ու ինչով ասես չեն զգաղւում, ի տարբերութիւն ֆէյսբուքի, ով ընդհանուր առմամբ ծածկում ա սոցիալական ցանցի հատուածը։
տտ կորպորացիաներն ունենում են գերշահոյթ ու ներդնում են նորանոր հետազօտութիւնների ու ասպարէզների մէջ, իսկ ասենք աւիաընկերութիւնները ստիպուած են բաւարարուել փոքր, նոյնիսկ %1 շահոյթով, որովհետեւ ահաւոր բարդ մրցակցային պայմաններում են աշխատում։
ինձ սարսափեցնում ա այն, ինչ կարգի աննախադէպ հնարաւորութիւն ու վերահսկողութիւն են ունենում մի երկու խոշոր ընկերութիւն։
առհասարակ, աջականների վախն ա, որ իշխանութիւնը կը դառնայ աւտորիտար, իսկ ձախականների վախն ա՝ որ մենաշնորհ կորպորացիաները կը տիրեն աշխարհին։ երկուսն էլ ահաւոր վախենալու են։
#ամազոն #գուգլ #տեխնոլոգիաներ #համաշխարհայնացում
իսկ գիտէ՞ք որն ա ամենատարածուած օպերացիոն համակարգը։ ամենատարածուած օպերացիոն համակարգը՝ minix֊ն ա, երեխաներ։ չէ, դուք ճիշտ էք լսել։ բանն այն ա, որ ինթել չիպսետների մէջ կայ նաեւ մի չիպ, որը կոչւում ա ME, «մենեջմենթ էնջին», ու որը փաստացի հանդիսանում ա պաշտօնական եւ յայտնի «բեքդոր»։ Դրա մէջ կայ x86 պրոցեսոր, եւ այն կառավարւում ա մինիքս օպերացիոն համակարգի կողմից։ տեսականօրէն, me֊ն շատ կիրառելի ա ադմինների համար։ ադմինները կարող են հեռակայ կպնել անջատուած համակարգիչներին, կարող են միացնել, կարող են մինիքսից մաունթ անել ֆայլային համակարգը, ու տուեալներ կարդալ։ կարճ ասած, կենցաղում օգտակար բան ա։ բայց օգտակար ա նաեւ, ըստ երեւոյթին գաղտնի ծառայութիւններին, ու բնականաբար հաքերներին։
Թանենբաումն առհասարակ չգիտէր էլ, երբ ինթելի մասնագէտներն իրենց դիմում էին հարցերով, ինչի համար են դիմում, ու վերջերս արտայայտուել ա, թէ եթէ իմանար, գուցէ չէր պատասխանի հարցերին։ Նաեւ, կուզէր որ յարգէին ու իրենք յայտնէին որ իր նախագծի համակարգն է ամենատարածուածը աշխարհում, ոչ թէ նա պատահաբար իմանար։ (:
ԱՄԴ֊ն էլ ունի նման մի «մենեջմենթ» համակարգ, բայց կարծես թէ միայն թանկ «պրո» յատուածի չիպսետներում։
#մինիքս #ինթել #գաղտնիութիւն #համաշխարհայնացում
https://www.youtube.com/watch?v=IpXVoSZyHXM #գլոբալացում #համաշխարհայնացում #պետերսոն
երեւի թէ համացանցին ոչ մի սերուիս այդքան հարուած չի հասցրել, ինչպէս ֆէյսբուքը։ ունենալով յաւակնութիւն փոխարինել ամէնը, նա դարձրեց համացանցը universal access to one global BBS, ոչ քիչ ոչ շատ։ գուցէ մեզնից է՞լ ա, եթէ մենք աւելի գրագէտ լինէինք, այդպէս չէ՞ր լինի։ #համացանց #գլոբալիզացիա #համաշխարհայնացում