Հեղինակների համոզմամբ, բարգավաճ և աղքատ երկրների տարբերությունը բացատրվում է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով, բնական հարստություններով, լավ կամ վատ կառավարմամբ, ազգային մտածելակերպով կամ մշակույթով, այլ բացառապես պետական հաստատությունների՝ ինստիտուտների որակով։ Բարգավաճ երկրներում, որոնց իշխանությունները շահագրգռված են տնտեսության զարգացմամբ ու ժողովրդի բարօրությամբ, պետական հաստատությունները, որոնք բնութագրվում են որպես «ներգրավող ինստիտուտներ» (inclusive institutions), նպաստում են ազգի բոլոր ստեղծագործ ուժերի ներգրավմանը, ինչն անհնար է առանց ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատ մրցակցության և սեփականության անձեռնմխելիության ապահովման։ Իսկ աղքատ երկրներում, որոնց իշխանություններն առաջնորդվում են միայն սեփական հարստացման ու իրենց իշխանության հավերժացման շահագրգռությամբ, գործում են, այսպես կոչված, «կորզիչ ինստիտուտներ» (extractive institutions), որոնց խնդիրն է վանել ազգի բոլոր ստեղծագործ ուժերը և ամեն ինչ կենտրոնացնել իշխանությանն ապօրինաբար տիրած ավազակախմբի ձեռքում։ Ցավով պետք է ավելացնեմ, որ գրքում Հայաստանը, որպես օրինակ, հիշատակված է աշխարհի մի քանի «ձախողված պետությունների» շարքում։
գրքի հղումը
#Լեւոն #Տեր-Պետրոսյան #հարցազրույց #ընտրություններ #Ter-Petrossian #interview #elections
#Armenia #Հայաստան #fail #nation #ազգ #democracy #ժողովրդավարություն #freedom #ազատություն #books #book #գիրք #գրքեր
Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է #Հայաստան ֊ի ամենամեծ դժբախտությունը, որովհետև դրա մղձավանջային հետևանքն ինձ համար ակնհայտ է։ Եթե #Սերժ֊Սարգսյան ֊ի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից #արտագաղթ ֊ել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տաս-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է #1920 թվականի երկընտրանքի առջև, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է #Ռուսաստան ֊ի կազմի մեջ։ Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ #ժանտախտ ֊ի ժամանակ տեղի ունեցող #խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում։
http://www.ilur.am/news/view/8158.html