Շատ կարճ ժամանակով կարողացայ երեկ մտնել կրթական ցուցահանդէս։ Մերգելեանում մինչ այդ չեմ եղել։ Քոչարի արձանը վերջապէս տեսայ։ Անկապ տեղ էր խցկուած։ Ցուցահանդէսի շենքում էսկալատոր կար, բայց միայն մէկ, բարձրացողների համար։ Իջնելը աստիճանով է։
Տաղաւարներն շատ էին, որպէս կանոն տաղտկալի ու ձանձրալի։ Անմիջապէս մտնելիս աչքի էր ընկնում մի ամբոխ Ինսթիգեյթի եւ Արմթաբի տաղաւարի մօտ։ Արմթաբը գրեթէ տեղ չէր զբաղեցնում, մի քանի սարք էր այնտեղ, գրեթէ ամբողջը ինսթիգեյթինն էր։
Երեխաներ էին ներկայացնում, շատ ոգեւորուած երեխաներ էին։ Իրենց նախագծերից էին պատմում։ ն900֊ի ՖԿամերան աշխատացրի, անցա գործի․
ֆրեզեր, լինուքս սիէնսի՝
Բզեզ Ա եռաչափ տպիչ, ինչպէս հասկանում եմ, ռեփռափի ֆորք է՝
Ես աղուէս աներեսն եմ։ Պոչս փնջի՛կն եմ, սարի շրջիկն եմ։
Աւաղ, նոկիայիս մարտկոցը նստեց, ու ես վերցրի ընկերոջ ժամանակակից գալաքսի֊ն։ Ինչպէս տեսնում ենք, նկարների որակն էլ այլեւս այն չէ։
«Բերձոր Ա» եւ «Այգեստան 1» կարգիչները՝
Ի սկզբանէ նախագծուել են ՀՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր, եւ Ասկերանի շրջանի՝ Այգեստան աւանների երեխաների համար։
պատրաստուած է Հայաստանում
Գուգարք՝
Երեխաները Գուգարքների մասին ասում էին, որ ուզում են առաջարկել Իւքոմին, ինչ֊որ այլ սարքերի փոխարեն։ Շատ ոգեւորուած էին, ասում էին, հաջորդ նախագիծը մի քիչ այլ ձեւ ենք անելու։ ։Ճ
Ինչպէս տեսնում ենք, գալաքսի էս երեքի սպիտակի բալանսը խառնուել է։ Սա ջպէգ է, նորմալ մշակել չեմ կարող, ներող եղէք։
Այս ցուցարկիչով տեսանիւթ էր պտտւում, հենց մեզ մօտ, Ինսթիգեյթի արտադրուած կոպտերներով նկարուած կադրեր կային՝
ահա եւ կոպտերը՝
Ափսոս, Արթին Վարուժանի տաղաւարը չկար։ Շատ ափսոս։ Ի-ենց տպասալերը լինէին։
Երբ նկարում էի արմթաբի նախատիպը, միացրին, որ էկրանը երեւայ։ Ոստանն էր։
Այ կրակ, այ փետ, այ կնիկ, այ աստուած, այ հեռախօս, ո՞վ է ստեղծել՝
Մնացածից արագ֊արագ ասեմ, որ ֆիզմաթը հաւէս գծին հետեւող ռոբոտիկ ուներ, երեխաներն էին պատրաստել։ Այսինքն իրօք երեխաներն էին։ Խօսում էին, ասենք pwm ծրագրաւորման մասին՝
Ի տարբերութիւն, ասենք Այբի երեխաների, որ երբեք չեմ տեսել կարողանան գոնէ տպաւորութիւն գործել, որ իրենք են իրենց ներկայացուած գործն արել։ Բայց մեծամտութիւնն իրենց մօտ տեղն հանում է, զաշկալ է։ Այո, անցանք Այբին։ Իրենց տաղաւարն ամենալաւն էր՝ իր դիզայնով։ Չնայած այդ դպրոցն ինձ բնաւ չի հիացնում, բայց տաղաւարի նախագիծը պատուիրել են Ստորակետից, ու դա լաւ որոշում էր, լրիւ առանձնացնում էր իրենց։
Այստեղ էլ էր մի ամբոխ հաւաքուած, երբ քիմիայի փորձ էին ցույց տալիս։ Լաւ է, մարդիկ տեսնում են, որ ՏՏ֊ով կեանքն չի աւարտւում։ Չնայած իրենց ՏՏ֊ի օրինակներն էլ կային, մի երկու բռի ռոբոտ, որ եթէ արթանան, աշխարհն են զաւթելու, ու որոնց հետ երեխաներն, ենթադրում եմ, կրկին այնքան էլ կապ չունեն։
Այս մէկն, ասենք, մասնակցել է արմրոբոտիքս մրցոյթին, ես այն յիշում եմ, ու բնաւ ոչ Այբ֊ի կողմից։ Այ֊այ֊այ։
Սիրուն չի, Տարոն։
Քուանթ դպրոցի տաղաւարում էլ ռոբոտներ կային, բայց նկարելս էլ չեկաւ, լեգո մայնդսթորմ։ Լեգոն՝ ռոբոտիքս չեմ կարող ընկալել, կամ ռոբոտիքս է, եթէ անտեսել շատ ու զանազան հանգամանքներ։ Իրականութեան հետ կապ չունի։ Շատ խաղալիք է։ Մէկ էլ սենց բան կար՝
Մնացած տաղաւարների մասին՝ լիքը ռուսական բուհերի գովազդ։ Մէկ ֆրանսիական, երկու՝ գերմանական։ Առհասարակ, շէնքի մօտ դիմաւորում էին աղջիկներ, բաժանում թղթեր, ասելով՝ «ռուսական կրթութիւն», իբր թէ մի երանելի բան է։ Ձեռքերիս մէջ խցկած թղթերը վերադարձրի։ Չնայած պէտք է թափէի, մի քանի հոգի դրանցից քիչ կստանար։
Ահա, Ռոսսսոտրուդնիչեստվոյի վուլգար ծիտը։ Երբ սկսեցի լուսանկարել, շտապ թաքցրեց սեղանի վրայ դրուած ծաղիկները։ Երեւի «յար»֊ից էր ստացել, չէր ուզում շեֆութիւնը տեսնայ։
բռռռ
Ոստիկանութիւն։ Երբ տեսան նկարում եմ, ամաչեց ոստիկանը, փուչիկը թողեց։ Այն հոլովակն էին ցուցադրում, որ երեւի բոլորդ տեսել էք։
գեղարուեստի ակադեմիան դատարկ էր։ երեւի կոնցեպտուալ արուեստի գործ էր՝
իսկ կողքի «գեղեցիկ արուեստի ակադեմիա»֊ում բնաւ ոչ գեղարուեստական ճաշակով աղջիկներ էին, ու բնաւ ոչ գեղարուստական «սումըչկաներով»։ Ահա։
Էս էլ Արմանը։ ։Ճ
Ամերիկեանի տղաները փորձեցին ինձ այցեքարտ տալ, ուր գրուած էր՝ հաւանէք մեզ դիմագրքում։ Ընդ որում դիմագիրք բառը աւելի մեծ էր, քան համալսարանի անուանումը։ Սկզբից թուած դիմագրքում է աշխատում։ Յետոյ հարցրի, բա եթէ ասենք դիմագրքում չկամ, ապա ի՞նչ։ Երեւի մտածեց, ապա անգրագէտ ես, չգիտեմ։
Երբ դուրս էինք գալիս, Մերգելեանի մուտքի մօտ մի պապիկ էր բերել իր թոռնիկին, ու ասում էր՝
— Կտեսնես, բալիկս, այնտեղ աշակերտները իրենց դպրոցներում ինչ նախագծեր են անում…
#ասք կրթական ցուցահանդէսի մասին
#կրթութիւն #ցուցահանդէս #ինսթիգեյթ #մերգելեան #այբ #ֆիզբաթ #ռոբոտներ #քարտէզ #աղուէս #կրիայ #այգեստան #բերձոր #գուգարք #կարգիչ #ծրագրաւորում #կոպտեր #անօդաչու֊թռչող֊սարքեր #աթչ #արմթաբ #դպրոց #լուսանկարներ #երեւան