մետրոյում ժետոն եմ առնում, բաւական երկար հերթ է, երեւանի համար, գալիս կանգնում է դիմացս, հարիւր դրամը դնում պատուհանիկի մօտ։ իրեն տալիս են ժետոն։ ես իմն եմ տալիս, ստանում եմ, յետոյ այդ տղային ասում եմ՝
— բայց ումի՞ց էիր լաւ տղայ որ այդպէս մտար։
— հմ՞։ ի՞նչ ես ասում։
— ասում եմ սիրուն չի, հերթ էր։
— տենց բաներ էլ չասես ուրիշ տեղ։
— ուրիշ տեղ դրա համար ծեծում են։
— ինչի՞ համար։
— մետրո֊ի հերթ չկանգնելու։
— ուրեմն բախտս բերել է, հա՞, որ երեւանում եմ։
— դէ, մեր բախտը չի բերել։
— ինչի՞։
— երեւանը քեզնով աւելի քիչ քաղաքակիրթ քաղաք է դառնում։
— գիտես, որ շտապում ես, ամէն ինչի էլ պատրաստ ես։
#զրոյց #ձրիակերութիւն #մետրո #երեւան
էն նոր գնացքները #Երեւան ի #մետրո յում երկու հատ են, ամենաքիչը։ Երեկ երկուսն էլ եկան միաժամանակ, պետք էր ցանկություն պահել։ (:
ես սիրում եմ երբ #մետրո ի գնացքները իրար բարեւում են
Շնորհակալ եմ Քեզնից սիրո համար խելացնոր
նրա համար որ ամբողջական չէ մարդ անհատը
ու աչքերի հանկարծակի մերձ ու անանուն
ձայնի համար վերջերս օտար ու հիմա ծանոթ
նրա համար որ կարճ նամակ գրելու ժամանակ չկա
ուստի գրվում են երկար
#Յան֊Տվարդովսկի
http://www.erewan.polemb.net/?document=331 Լեհական #պոեզիա ն #Երեւան ի #մետրո յում
#ny #new-york #subway #blessn900 #n900 #photo #լուսանկարներ #մետրո #city #քաղաք
«Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարան մտնելիս։
Ես միամտորեն մտածում էի, որ մետրոյի գծերը կայանից կայան ուղիղ են։
Ու այս քարտեզը տեսնելուց հետո միայն հասկացա, որ Երեւանի տակը ժայռեր են, ու մետրոն հեշտ չէր կառուցել։
Փաստորեն, այն անցնում է հենց Կինո Մոսկվայի կողքով, հետո թեքվում դեպի Նալբանդյան, պտտվում, ու նոր հասնում Երիտասարդական։
Իսկ երբ ես երիտասարդ էի ու անպատկառ, եւ ծնողներիս հետ ապրում էի Սայաթ֊Նովա֊Աբովյան խաչմերուկում, ինձ միշտ թվում էր, որ գնացքը հենց մեր շենքի տակով է անցնում։
Հետաքրքիր է, ինչպես է հետո գիծը սերպանտինի պես գալարվելով հասնում Մարշալ Բաղրամյան։
Ի դեպ, այս քարտեզը ստացված է openstreetmap֊ի, եւ հիանալի leaflet գրադարանի օգնությամբ։
եւ այդպես
ու տենց
ես ապշած եմ։
առաջինը՝ գրաֆիտիներով։
Երկրորդը, նրանով թե ինչքան լավն է ստացվել վերեւի նոկիա n900-ով արված նկարը։ ռեալթայմ HDR-ի շնորհիվ, նկարելուց արագ արագ մի քանի նկար անում ա տարբեր լուսավորությամբ, ու միավորում։
Իսկ ահա նույնը, բայց «վեհ» canon rebel-ով։ RAW-ից ամենալավը ինչ հաջողվեց ստանալ սա է՝
Համենայն դեպս, ինչպես տեսնում եք, այստեղ ոչ միայն գրաֆիտիներ են ավելացել, այլ եւ ընդհանուր առմամբ լինում է համբուրվել – անցումը մի տեսակ մաքուր է՝ հոտ չկա բնավ։
կրկին n900`
երբ լույսը հերիքում է, քենոնը չի խեղճանում՝
[Ապրեն դիզայնի ֆակուլտետի եւ ճարտարապետականի ուսանողները։
]8Հալալ ա ։Ճ
Ու այո, հիմա ինչպե՞ս չասել՝ կեցցե մեր քաղաքապետարանը, ամենալավ քաղաքի ամենալավ քաղաքապետարանը։ Որ ոչ միայն չխանգարեց այլ եւ․․․ հմ․․․ օգնեց։ Իմ համար անսպասելի է։
Կինո Մոսկվայի կողքի պուլպուլակն էր աշխատացնեին՝ ցենի տակոյ մերիի նե բուձետ։
ու իհարկե, քրոսփթսթ գրաֆիտի_ամ
Շատ շատ շատ ուրախացա ։Ճ
ու տենց
բոլոր լուսանկարները՝ այստեղ են։
Տակի հղումներով գնացեք ։Ճ
ու տենց
– stand clear off the closing doors, please – ասում ա լեվիտանի մետրոյաձայնը Նյու Յորքում:
– mind the gap – ասում ա մետրոյի ձայնը Լոնդոնում:
Երկրորդ արտահայտության իմաստը այն ա, որ մարդ զգույշ լինի, չընկնի գնացքի ու պերրոնի արանքը:
Առաջինի դեպքում էլ նոբոդի քեյրս, կընկնես թե ոչ, պարզապես ամենակարեւորը շարժումը գրաֆիկի մեջ պահելն ա:
ՆՅ-ում որոշ գնացքների մեջ կենդանի ձյաձյա ա խոսում, մեկ մեկ նույնսիկ սխալվում ա, հետո իրան ուղղում:
Մարդիկ սովորում են տարբերել ձյաձյաներին իրենց ձայնով, ու ընկերանում այդ ձայների հետ:
Բրայտոնում սաղ ոուս են, ու շուրջը հա ռուսերեն քֆուրներ ես լսում: Ավելի շատ, քան Ռուսաստանում: Որովհետեւ ամերիկացիները մեկա չեն հասկանա, իսկ ռուսները հարազատ բառեր լսելուց միայն ուրախանում են: Ասենք սոլիդնի ռեստորանում մատուցողները իրար մեջ խոսելուց հա քրֆում են:
Բրայթոնցի ռուսների մեջ մորժեր ել կան: Ամերիկացիները սարսափով նայում են ինչպես են սրանք հանվւոմ մտնում սառը օվկիանոս:
Ես առաջարկեցի տեղացի հայերին մի նոր կրեածիվ ձեւ ռուսներին աննոյ անելու. ռուս-ռուս-կուկուռուս ասելու տեղը պետք ա ասել՝ ռուս-ռուս-ուալռուս:
Բրայթոնում պիրոժկի վաճառող կինը պատմում ա գնորդներին, որ Օդեսսան աշխարի ամենասիրուն տեղն ա, ու որ նա երազում ա կրկին այնտեղ գնալ: Կողքի ռեստորանից իրան բերում են տաք բորշ:
Ու առհասարակ, ռուսները հիմար չեն, բրայթոնը շատ հավես սիրուն տեղ ա, օվկիանոսի ափին, սակայն, բնականաբար՝ ցուրտ:
Ծովացուլերը փաստորեն շների պես լավ սովորում ու ենթարկվում են:
Կարեն, լիքը դզեց ակվարիումը: Շնորհակալություն լավ խորհրդի համար:
Ռոքֆելեռի կենտրոնի մոտ սառույցի դաշտ ա, սահելու համար: Կարապի լճի դաշտի հետ համեմատելի: Այնտեղ հնչում ա սթարս օն ֆոթի ֆայվ:
Լուսանկարներ շատ կան, սակայն մի քիչ էլ համբերեք:
ու տենց
մեդիա փլեյերս չեր աշխատում։
քանի որ երեկ maemo-ն քոփի եմ արել արտաքին sd-ի վրա ու բութ եմ արել իրանից, մտածեցի, մի հատ chown անեմ։
ու մետրոյի գնացք մտնելուց տերմինալի մեջ գրում-մրում եմ։
Հիմա նստած եմ, աչքի ծերով նկատել եմ, կողքիս նստածի սծիլնի բոթասիկները ու լավիկ ոտիկները։ Սակայն գործս շարունակում եմ, չեմ շեղվում։
Մի երկու կանգառ անց իմ ձախ ուսին ձեռք ա կպնում։
Նայեմ՝
– Աաաաաա, էդ դու՞ ես։
աաաաաաաաաաաաա, Նարինեն ա, իր վիշապոտ տատուով, ու հետաքրքրասեր հայացքով։ ինքն ել ա գործի գնում, ժպտում ա, ինձ ա նայում։
– Նենց խորացած էիր ասեցի չշեղեմ։
Ինչ հավես ա հավես մարդկանց հանդիպել։ Մետրոյում։ Քաղաքում։ Ու ընդհանրապես։
ու տենց