մետրոյում ժետոն եմ առնում, բաւական երկար հերթ է, երեւանի համար, գալիս կանգնում է դիմացս, հարիւր դրամը դնում պատուհանիկի մօտ։ իրեն տալիս են ժետոն։ ես իմն եմ տալիս, ստանում եմ, յետոյ այդ տղային ասում եմ՝
— բայց ումի՞ց էիր լաւ տղայ որ այդպէս մտար։
— հմ՞։ ի՞նչ ես ասում։
— ասում եմ սիրուն չի, հերթ էր։
— տենց բաներ էլ չասես ուրիշ տեղ։
— ուրիշ տեղ դրա համար ծեծում են։
— ինչի՞ համար։
— մետրո֊ի հերթ չկանգնելու։
— ուրեմն բախտս բերել է, հա՞, որ երեւանում եմ։
— դէ, մեր բախտը չի բերել։
— ինչի՞։
— երեւանը քեզնով աւելի քիչ քաղաքակիրթ քաղաք է դառնում։
— գիտես, որ շտապում ես, ամէն ինչի էլ պատրաստ ես։
#զրոյց #ձրիակերութիւն #մետրո #երեւան
Եւգենիա Տիմոնովան «ալտրուիստների եւ ձրիակերների» մասին նիւթ ունի։ Նախորդ գրառումն անելու ընթացքում մտածեցի, որ երեւի կիսուել կարողանալն ու ուզելը մարդկային ցեղի, տոհմի համար կարեւոր յատկանիշ էր։ Այդ պատճառով էլ պահպանուել է։ Բայց իհարկէ, եթէ դու որսի չես գնում, իսկ բոլորը գնում են, ամէն օր քեզ հետ չեն կիսուելու։ Տշելու են ցեղից, ու ապա դու ես դառնալու որսի առարկայ։ Այսինքն մէկը միւսին չի հակասում։ Կիսուելը չի նշանակում ձրիակերներ աճացնել։ Երբ ձրիակերները շատ են, բակտերիաների կոլոնիաները անհետանում են, այդ հասարակութիւնը ուր նրանք շատ են, կենսունակ չէ։
Դրան չափ կայ։
Եթէ դու չես վճարում քո համար, ապա քո համար վճարում է ինչ֊որ մէկը։ Ու շատ յաճախ, դու չես վճարում հենց այն պատճառով, որ ինչ֊որ մէկը վճարելու է։
#ձրիակերութիւն #աշխատանք