Երբ իմացել էի, որ «սանս»֊ը ֆրանսերէն նշանակում է «առանց», մտածեցի, կարո՞ղ է «սանս սերիֆ» նշանակում է՝ առանց «զասեչկա»֊ների։ ու ահա, իսկապէս, այդ էլ նշանակում է։ (:
#փաստօրէն #իսկապէս #ֆրանսերէն
վօկի պէս նախագծեր հայաստանում ցուցադրելը ոնց որ երբ արուեստի դպրոցի ուսանողը բերում է տուն իր կտաւը, ցոյց է տալիս։ իսկ տնեցիները նայում են այդ նկարին, նայում, ու ոչ այնքան հասկանում են ինչով է իրենց զաւակը զբաղուած եւ ինչու։ ասենք հարեւան Գուգոն, ով վերնիսաժում է վաճառում, հասկանալի գործ է անում։ իսկ սա ի՞նչ է, որ բերել է ցոյց է տալիս։
երբ այսօր հարցրին բարքեմփի պոտենցիալ շուեյցարական հիւրի մասին ու ես կարճ բացատրեցի ինչի մասին է նա, Հարութն ասաց՝ «աութ օֆ թիզ փլանեթ»։
եւ իսկապէս։
այսօր էլ մէկն ուղարկել էր քոմփիւթեր սայնս ֆիքշն վեց գործերի մասին գրառումը։ այսինքն, ֆանտաստիկա է այս ամէնը։ ինչպէս այլմոլորակայինները եւ ուրուականները։ ու վիշապները։
#օբերոն #վօկ #նախագիծ #տուն #արուեստ #հայաստան #մոլորակից_դուրս #ֆանտաստիկա #բարքեմփ #վիշապ #իսկապէս
իսկապէս, կեցութիւնս լրիւ անիմաստ չէ՝ ես կարող եմ վատ օրինակ ծառայել։
#իսկապէս #կեցութիւն #օրինակ