ինձ մօտ դէ հոմը նֆս սերուերի վրայ ա, մի քիչ արագ չի շխատում երբեմն, երբեմն էլ կախում ա, մինչեւ կապը հետ չգայ, բայց հաւէսն այն ա որ ամէն լափթոփից նոյն հոմն ունեմ։
ու մտածեցի ինչ հաւէս կը լինէր, եթէ երկու տուն ունես, որ տուն մտնես էլ՝ բոլոր իրերդ կան, նոյն տեղերում, էն որ մի տանդ լուացքը չորանում էր, էս տանը վերցնես հագնես։ (։
ու ոչինչ, թող մէկ մէկ էլ դանդաղ լինի ու գլիթչերով աշխատի իրականութիւնը։
յետոյ էլ մտածեցի՝ դէ հա, ինչ ես անում եմ՝ կորպորացիաները արդիւնաբերական մասշտաբներում բաժանում են մարդկանց։ հոգու դիմաց։
ու էդպէս էլ կը լինի՝ կը մտնես տուն, պատերդ, պաստառներդ կը լինեն վիրտուալ։ իսկ թէ ինտերնետը կտրուի հայաստանում՝ բոլորս կը մնանք մեր գորշ պատերի սուաղին նայելով։
#անկապ #տեք #տուն
https://www.youtube.com/watch?v=A77luS7VGw8
իրենք էլի շատ հաւէս վիդեօներ ունեն։
#տուն #դիզայն #տոկիո #տոկիօ #ճապոնիա
կարծիք կայ, որ եթէ մարդն ապրում ա քաղաքում՝ քաղաք֊քաղաքում, ուր կան հանրային վայրեր, բարեկարգ ա, անցուդարձ, իրան էնքան էլ պէտք չի մեծ բնակարան՝ կեանքի զգալի մասն անցնում ա դրսում, ու ներսն էլ ա կապի մէջ՝ պատշգամբն ու պատուհանները կապում են քաղաքի հետ, ու շատ նեղուած չես լինում փոքր տարածքից։
ես դա լրիւ հասկանում եմ։
ու մտածեցի, որ նման բան կարելի ա ասել եւ ինտերնետում ապրող մարդու մասին։ նա ում անցուդարձն ինտերնետում ա, ով հա՛մ հանրային տարածքում ա՝ ինտերնետում, հա՛մ կարդում ա, համ աշխատում՝ իրան էլ էնքան կարեւոր չի ինչ ա իր իրական բնակարանում, զի իր կեանքն էդ բնակարանում չի անցնում։
#տուն #բնակարան #քաղաք #համացանց
ասեմ՝ այս պատմուածքը կարդացէք։ գուցէ այստեղ։
#հրէշ #պատմուածք #ֆանտաստիկա #գիրք #կարդալիք #ծածկոց
@{ Nikea Rurounin ; nikea@spyurk.am} 5/6/2020, 6:59:41 PM
ես էլ, լիքը էրեխեքի նման, փոքր ժամանակ սարսափում էի բարձրությունից, մթությունից ու մահճակալի տակի հրեշներից։ լիքը ուրիշ բաներից էլ, բայց հիմնականը էս 3-ն էին։
դե բարձրության դեպքում հեշտ ա․ պետք ա ներքև չնայել։ մթության դեպքում էլ, միշտ կարելի ա վառել լույսը։ իսկ մահճակալի տակի հրեշի դեպքում պետք էր արագ վազել ու մտնել վերմակի տակ ու գլուխը վերմակի տակից չհանել էնքան մինչև լույսը կբացվեր։ էդ ժամանակ վերմակի տակ թվում էր աշխարհի ամենաապահով տեղը։ էդ ինչ-որ կախարդական կապսուլա էր, որ պաշտպանում էր ամեն ինչից։ ու ես նաև ախպորս էի ստիպում տենց քնել ու եթե հանկարծ գլուխս դուրս հանեի, ուրեմն մենակ համոզվելու համար, որ ախպերս հետևել ա հրահանգներիս։
մենք միանման պիժամաներ ունեինք, որոնց վրա ինչ-որ քարտեզներ էին նկարված։ մի օր, արդեն չեմ հիշում թե ոնց, գլխի ընկանք, որ էդ քարտեզով կարելի ա գնալ որսի ու հաղթել մահճակալի տակի բոլոր հրեշներին։ ու տենց ամեն գիշեր սպասում էինք, թե երբ մերոք կքնեին, որ զինվեինք մեր խաղալիք-զենքերով ու գնաինք որսի։ ու ամեն օր քնելը ավելի ու ավելի հեշտ էր դառնում, մասամբ երևի որովհետև 5 ու 7 տարեկան էրեխեքի համար շատ երկար էին արթուն մնում ու դե որովհետև գնալով ավելի ու ավելի շատ հրեշների էինք հաղթում։
մեր էս պատերազմը համարյա մի տարի տևեց, որովհետև դե պետք էր քարտեզի վրա նշված բոլոր հրեշների հետ կռվել, իսկ քարտեզի վրա բոլոր էն տեղերն էին, որտեղ մենք սիրում էինք խաղալ։ ես շատ լավ հիշում եմ մեր վերջին «ճակատամարտը»։ էդ ժամանակ տատիս ու պապիս տանն էինք ապրում, ու էդտեղ կար մի սենյակ, որը համարյա երբեք չէր օգտագործվում ու որտեղ տատիս պահում էր նոր տարվա չրերը ու մնացած բաները։ էդ սենյակում էին մնացել վերջին հրեշները ու իրանց հաղթելու համար պետք էր ուտել-վերջացնել բոլոր կառալյոկի չրերը ))
երբ էլ հրեշներ չկային, գլուխը առանց վերմակի տակ մտցնելու քնելը սարսափելի չէր։ անգամ մահճակալի տակ էի թաքնվում, երբ տնեցիք որոշում էին լուսանկարվել (դե ես լուսանկարվել էլ չէի սիրում)։ բայց ես մեկ ա նախընտրում էի քնել մեջքս պատին հենած ու կուչ էկած ու որ ոտքերս հանկարծ վերմակի տակից դուրս չգան, դե ապահովության համար, ամեն դեպքում։
երբեմն, իսկ վերջերս հաճախ, ինձ ահավոր դժվար ա վերմակի տակից դուրս գալը։ թվում ա, թե եթե վերմակի տակից դուրս գամ, աշխարհը գլխիս փուլ կգա։ տպավորություն ա, թե բոլոր հրեշները, դեմենտորները, բասիլիսկները, յոթգլխանի վիշապները, հոդագները ու մնացած բոլոր-բոլորը դուրս են էկել ու սպասում են, թե երբ եմ վերմակի տակից դուրս գալու։ ու ես հիմա չունեմ էն կախարդական քարտեզը, ոչ էլ էն զենքերը ու ոչ մի պատրոնուս չի օգնում։ բայց դե վերմակ ունեմ, գոհ եմ։
#վախ #տուն #վերմակ
ըհը, սրանից էլ վոլգա֊ն ա թխած։
#վոլգա #մեքենայ #ամն #ֆոտո #պենսիլուանիա #տուն #շէնք #սովետ
— ու ինչի՞ են իրենք ուզում տուն՝ որպէս գրաւ, եթէ ունես տուն, էլ ինչի՞ ես տուն առնում։ — ենթադրւում ա, որ դու ապրում ես ծնողների հետ, իրենց տունը դնելու ես որպէս գրաւ, ու եթէ դու փոքր տղան ես՝ կնոջդ հետ կառանձնանաք, իսկ մեծ եղբօր ընտանիքը կը մնայ ծնողների հետ։ — սեգրեգէյշն ընդ դիսքրիմինէյշն էքզիսթ։ — ըստ որում, դիսկրիմինացւում ա մեծ եղբօր ընտանիքը, որը այլ ընտանիքի հետ ա մնում։ — լրիւ։
#զրոյց #վարկ #տուն #դիսկրիմինացիա
#ժապաւէն #ինստաքս #ծառ #տուն
քամին ասաւ՝ տանեմ առանձին գրառում։
հիմա փորձեմ պատմել, ինչպէս էի գնում ամն գործուղման։
մեր ընկերութեան էյջառը բոլոր անհրաժեշտ թղթերը պատրաստել էր, ուղարկել էր ամն դեսպանատուն։ ինձնից հասնում էր միայն գնալը։
բայց ինձ ասաւ՝ դու հետդ վերցրու ծնողներիդ անձնագրեր, սեփականութեան վկայականներ, ինչ կարող ես։ հարցրի՝ բայց դա չի պահանջւում չէ՞։ ո՞նց ա հնարաւոր, որ պաշտօնապէս պահանջուի, ես ուրիշի անձնագիրը վերցնեմ, մօտս պահեմ։
այսպէս, չվերցրի ոչ մի բան, գնացի։ այնտեղ սենեակում, ուր բոլորը սպասում էին, իրենց կանչեն պատուհանի մօտ, տեսնում էի, որ իրենց հարցնում էին՝ դուք այլ փաստաթղթեր ունէ՞ք։ իսկ իրենք ասում էին՝ ունենք անձնագրեր, բերե՞նք։ իսկ պատուհանից պատասխանում էին՝ այո՛, բերէք։
յետոյ ինձ կանչեցին։ խօսեցինք։ ասաւ՝ ինչի՞ ես գնում։ գործուղման, կոնֆերանսի։ բա յետոյ էն տաս օրն ի՞նչ ես անելու։ զբօսնելու եմ, ՆՅ֊ում։ հմ, բա այլ փաստաթղթեր ունե՞ս։ չէ, ինչ պէտք ա մեր էյջառն ուղարկել ա ձեզ, չէ՞։ հա, այդպէս ա։
ու տէնց խօսում ենք, անկապ բաներ ա հարցնում, ու էլի ասում ա՝ բա այլ փաստաթղթեր չունէ՞ք։ տէնց երբ երրորդ անգամ ասաւ՝ ասի՝ իսկապէս չեմ հասկանում, ինչ էք ակնարկում «այլ փաստաթղթեր ասելով, չէ՞ որ ասացի, ամէնը ուղարկել ա մեր էյջառը»։
նա տէնց ջոկեց, երկար նայեց, ասաւ, լաւ, ես քեզ կը հաւատամ։
բայց ինձ էնքան մէկ էր, կը հաւատայ թէ չէ։
ու ես կախ սրտով էի գնում, ու միշտ կախ սրտով եմ գնացել, ու մի շաբաթից շատ օտար տեղ դժուար եմ դիմացել, միշտ ուզում էի հետ գալ։
մի այլ դրուագ՝ ռուսաստան, զրօյականների սկիզբ։
հարցազրոյցի են կանչել ինտերնետ մատակարարողի գրասենեակում։
ասում ա՝ բա որ սովորես, ի՞նչ պլաններ ունես, մնալո՞ւ ես թէ՞ գնալու ես ինչ֊որ տեղ։
ասում եմ՝ գնալու եմ հետ՝ հայաստան։
ասում ա՝ բայց ինչի՞ ես էդքան վստահ։ կարող ա մնաս էլ չէ՞։ չե՞ս բացառում։ ասում եմ՝ մնամ ի՞նչ անեմ։ գնալու եմ հետ։
(պէտք ա նշել, որ ես էն ժամանակ դեբիլ լակոտ էի, ասածներս զուտ ենթագիտակցական էին, այն էր ինչ մտածում էի, բայց գիտակցուած չէր, համոզմունքներ չունէի, հայերէն էլ գրեթէ չէի հասկանում)
ասում ա՝ տես, եթէ ասես՝ մնալու եմ, ես քեզ կարող եմ լուրջ գործ առաջարկել, ուր դու հնարաւորութիւն կունենաս աճելու, ուր դու բաներ կը սարքեմ մեզ մօտ, որից ինքդ լաւ կը հասկանաս, ու այլ մարդիկ չեն հասկանայ, ու դու մեզ պէտք ես լինելու, ու մենք կապուած կը լինենք իրար հետ։
իսկ եթէ ասում ես՝ գնալու եմ՝ պիտի դեբիլ գործ տամ, որ լաւ կապեր չլինեն մեր մէջ։
ասում եմ՝ հա բայց, գնալու եմ։
ասում ա՝ կարող ա ախր աղջիկ հաւանես, ամուսնանաք, մնաս։
ասում եմ՝ գնալու եմ։ դեբիլ գործ՝ ապա դեբիլ գործ։
ու տէնց, այո, հերթապահում էի այնտեղ։ քանի որ փողը քիչ էր, նաեւ այնպէս ստացուեց որ լուրջ գործ անում էի, աշխատելով այլ տեղ ու ստեղծելով իրենց մրցակցին։
տէնց տրուֆալդինոյութիւն էի անում։
իրականում ահաւոր էր։ մի օր էլ բռնուեցի։
այո։
բայց ինչեւէ։
մի անգամ շուէյցարացիներն էին գրել՝ բա դու էն կոնֆերանսի գալու ես չէ՞, քեզ կը տեսնենք։ ասի՝ գի՞ժ էք, իհարկէ՝ չէ։ ձեզ թւում ա, էսա կը նստեմ գնացք, կը գա՞մ։ ասին՝ վայ, բա ի՞նչ ա պէտք անել, ի՞նչ անենք որ գաս։ ասի՝ չենք հասցնի, գի՞ժ էք, երեք օր ա մնացել։
ու դէ իրենք նամակ ուղարկեցին, ես փորձեցի արագ֊արագ գնալ հարցազրոյցի, բայց հաւէս չունէի, զուտ անում էի, որ իրենք չասեն՝ մենք ստեղ վիզ ենք դնում, նա մատը մատին չի խփում։ ու դէ չեղաւ, բնականաբար։
ու այո, ես ուրախ եմ որ հայաստանը բաց երկիր ա, ու հայաստանը չի արգելում արտագաղթել, կամ դուրս գալ։ ռուսաստանում արդէն դա աւելի բարդ ա՝ վիզա ստանալու համար պէտք ա գնան մոսկուա կամ պիտեր, մնան եսիմում մօտ, կամ հիւրանոցներում, ամէնը ծախսեր են։ եթէ շատ փող չունես, ասենք ընկերոջդ հրաւէրով ես գնում, կամ համերգի, չես գնալու։ ես ուրախ եմ նաեւ էն պատճառով, որ հիմա կան մարդիկ, գործընկերներս, ով ջրի ճամփա են սարքել՝ տոմս են առնում, գնում են դեսպանատուն հարցազրոյցի, գնում են եւրոպա համերգի, մի երեք օր պտտւում, հետ գալիս։
ու ես հասկանում եմ ինչո՞ւ են եւրոպացիները մեր հանդէպ էդպէս՝ զի գիտեն, հէնց սահմանները բացեն, լիքը մարդ, ու պարտադիր չի որ «լաւագոյնները», գնալու են էնտեղ, ու բարդութիւններ ստեղծեն իրենց հասարակութիւնների համար՝ կարող ա գործ կամ տուն չունենան, կարող ա դրանից դրդուած յանցանքներ անեն։
ու ես կուզէի սահմանները բաց լինէին, ու մենք էլ չտես չլինէինք, ու լաւ պատկերացումներ ունենայինք այդ հեռաւոր եւ հեքիաթային տեղերի մասին, ու դրանք էլ այնքան հեռաւոր ու հեքիաթային չթուային։
զի խնդիրներ ամէն տեղ կան։ հարցն այն ա, ինչի համար ես լուծում էդ խնդիրները։ ու որ խնդիրներն ես լուծում։ որն ես ընտրում։ ու ում հաշուին ես ուզում ապրել։ քո թէ ուրիշների։
զի երբ դու հանրութեան անդամ ես, եթէ մէկն այդ հանրութեան մէջ քշում ա մեքենայ, դու էլ ես այդ համար վճարում։ կամ եթէ այնտեղ ընտրութիւններ չեն կեղծւում, այն պատճառով ա, որ էդ հանրութիւնը իր խնդիրները լուծել ա ու շարունակում ա լուծել, ու այնտեղ մարդիկ կան ով դա անում են՝ քաղ․ հասարակութիւն կայ, ակտիւ են։ իսկ այստեղ, ես ի՞նչ եմ ասում դրսի մարդկանց, սփիւռքահայերին, ասում եմ՝ գիտէք, ես եղել եմ դիտորդ, ես եղել եմ վստահուած անձ։ մենք քիչ ենք։ մեզ պէտք ա մարդիկ լինեն մեր կողքին այդ ժամանակ։ զի էդ ամենակարեւոր բաներից ա, ինչ պէտք ա անել, որ այստեղ էլ շատ վատ չլինի։ ընտրութիւնները։ ու քաղ․ հասարակութիւնը։ ի դէպ, այդ քաղ․ հասարակութիւնը ես կարծում եմ դեռ կրկին բաւական զարգացած չի։
ու ի վերջոյ գրեմ «տերմինալ» ֆիլմի հատուածի մասին, ու այդ ֆիմլը ահաւոր խորհուրդ եմ տալիս դիտել։ ինչպէս լիքը ամերիկեան ֆիլմեր, նա շատ հաւէս վեհ ուղերձներ ա տալիս։
երբ նաւորսկուն բերում են օդանաւակայանի պաշտպանութեան պետի մօտ, նա իրան առաջարկում ա թուղթ գրել, որ վախենում ա կրակոժիա վերադառնալ։ ասում ա գրի՝ քեզ ապաստան կը տան, մինչեւ էս կամ էն, կը մնաս ստեղ։ կամ ինչ ա քեզ պէտք՝ կը մտնես երկիր։
նաւորսին ասում ա՝ բայց ես ո՞նց գրեմ, որ վախենում եմ վերադառնալ, եթէ չեմ վախենում։
էս պետն ասում ա՝ լսի, էնտեղ քաղաքացիական պատերազմ ա, սով ա, մարդիկ են զոհւում։
նաւորսին ասում ա՝ հա, հա, ահաւոր ա։
պետն ասում ա՝ ուրեմն դու վախենում ես։
նաւորսւին ասում ա՝ ինչի՞ց։
ասում ա՝ դէ գրի որ վախենում ես, կամ ռադ ենք անում քեզ ստեղից։
նաւորսկին ասում ա՝ էդ իմ տունն ա, ես տանից չեմ վախենում։
ու ստեղ պետն ասում ա ռադ անեն իրան, իրան տանում են, նա էլ գոռում ա՝ ես… ես վախենում եմ ուրուականներից, ես վախենում եմ… ու թւում ա ինչից ա վախենում։
այո։
#ամն #դեսպանատուն #հարցազրոյց #տերմինալ #կինո #նաւորսկի #վախ #տուն #ուրուական
աստուած https://www.wired.com/story/icon-house-3d-printer/ #տուն
նոյեմբեր 2016։
հոկտեմբեր 2016։
հոկտեմբեր 2016։
այս շան շատ աւելի յուզիչ նկարներ ունեմ։
ու նա շատ նեղուող ու նեղուած շուն է։
բնաւ ինքնավստահ ու ուրախ շուն չէ։
երբ յիշում եմ իրեն, ու առաւել եւս եթէ անձրեւում է, սիրտս ֆիզիկապէս ցաւում է։
#լուսանկարներ #սելիմի_լեռնանցք #սելիմ #հայք #սեւան #մարտունի #գեղհովիտ #բնանկար #տուն
#տունիկ #տուն #շէնք #լուսանկարներ #նկար #դիլիջան #գրաֆիտի #ուրախ
եւ այդպէս
հին արեւելեան տուն Երեւանում։
#երեւան #բակ #շէնք #տուն #լուսանկարներ
վօկի պէս նախագծեր հայաստանում ցուցադրելը ոնց որ երբ արուեստի դպրոցի ուսանողը բերում է տուն իր կտաւը, ցոյց է տալիս։ իսկ տնեցիները նայում են այդ նկարին, նայում, ու ոչ այնքան հասկանում են ինչով է իրենց զաւակը զբաղուած եւ ինչու։ ասենք հարեւան Գուգոն, ով վերնիսաժում է վաճառում, հասկանալի գործ է անում։ իսկ սա ի՞նչ է, որ բերել է ցոյց է տալիս։
երբ այսօր հարցրին բարքեմփի պոտենցիալ շուեյցարական հիւրի մասին ու ես կարճ բացատրեցի ինչի մասին է նա, Հարութն ասաց՝ «աութ օֆ թիզ փլանեթ»։
եւ իսկապէս։
այսօր էլ մէկն ուղարկել էր քոմփիւթեր սայնս ֆիքշն վեց գործերի մասին գրառումը։ այսինքն, ֆանտաստիկա է այս ամէնը։ ինչպէս այլմոլորակայինները եւ ուրուականները։ ու վիշապները։
#օբերոն #վօկ #նախագիծ #տուն #արուեստ #հայաստան #մոլորակից_դուրս #ֆանտաստիկա #բարքեմփ #վիշապ #իսկապէս
#ասք սահմանները հատելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/11/14/ասք-սահմանները-հատելու-մասին/
#ուտենց #դբա֊լավը #դբա֊լաւը #վեհերը #արտագաղթ #հոգեբանություն #համոզմունքներ #հայաստան #վրաստան #մթածմինդա #կյանք #պատշգամբ #տուն #ոճ
Հիշեցի տան մասին, որովհետեւ հետաքրքիր գիրք աչքովս ընկավ։ Մեջբերեմ մի քիչ՝
<blockquote style="border: 2px solid rgb(127, 195, 59); padding: 10pt;

margin-left: 30pt; background-color: #a6df6d;">

У этого физика и лирика в одном лице, мечущегося от скрипки к пробирке,
– гротескные отношения с наукой: Холмс печатается в химических журналах, но
не знает, что Земля вращается вокруг Солнца. Он верит не в науку как систему
знаний, а в конкретное практическое знание. В основе этого – веяния эпохи,
придававшей науке общественно-полезный уклон, так что открытия Пастера
порождали аналогию порочного человека с вредным микробом: паршивая овца
могла испортить стадо. Тут-то и нужен был вооруженный передовым мышлением
страж порядка.
Оттого и наукообразен Холмс, хотя к научно-техническим новинкам он
почти не прибегает – разве что все время шлет телеграммы. Телеграф и почта
работают великолепно: это для современного читателя едва ли не самое
поразительное в дойловских криминальных историях. И это тоже знак
британского имперского времени: можно управлять миром, не покидая дома.
Идея дома не исчезает и в передвижении. Английский поезд дублирует
английскую улицу, где у каждого свой подъезд. У всех купе отдельный вход –
не изнутри, а снаружи, так что по рельсам перемещается цепочка домиков.
Что до города, то по нему Холмс и Уотсон ездят в кебе – движущемся
монументе частной жизни, который Дизраэли назвал “гондолой Лондона”.

[այստեղից][1]
փաստորեն, շնորհակալություն [ուզողին][2] ակնարկի համար։
շարունակեմ կարդալ ։Ճ
_ու տենց_
[1]: http://lib.ru/PROZA/WAJLGENIS/genij.txt
[2]: uzogh.livejournal.com
Նկատում եմ, որ ծանոթներից շատերը տուն չունեն։
Չե, ես ել չունեմ տուն, այսինքն բնակարանի սեփաքանատեր չեմ բնավ։ Սակայն, ի նկատի ունեմ՝ ես Երեւանում ինձ զգում եմ, որ տանն եմ։ Իսկ նրանք այդ զգացումը չունեն, այդ կապը չունեն։ Ու փնտրում են, ու շարունակում են փնտրել։ Ում բախտը ինչպես բերի։
Իսկ այսօր մի գիրք կարդալուց, որտեղ Հոլմսի մասին էր գրված, հիշեցի «Տերմինալ» [ֆիլմից մի հատված][1], դիտել 340րդ վայրկյանից։
Այ այսիսի տան զգացողության մասին եմ ասում։
Ու այդ տան զգացողությունը բնավ նրանից չէ որ այդ տանը այնքան լավ է։ Նրանից է որ Նավորսկին զգում է որ․․․ տերն է՞։
Ու դա պատրանք չէ բնավ, որովհետեւ իրական երկրի տերը ոչ նախագահն է, ոչ էլ նրա կուսակցությունը, ոչ ել խորհրդարանը, այլ Նավորսկու պես մարդիկ են։
Ավելին, չեմ կարծում որ որեւե երկիր կառավարող ուժերին առանձնապես հաճելի լինի երբ շատ քաղաքացիներ իրենց երկրի տեր են զգում։
Սակայն, այդպիսի մարդիկ միշտ կլինեն։ Հարցը նրանց քանակի մեջ է։
Ու այդ տեր լինելն է պատճառը, որ փողոցում թքածը, կամ չրթած թափածը ցավացնում է։ Երբ տեր չես՝ էական չէ, քո տան մեջ չէ, որ աղտոտել են, թքած։ Այդ տիրոջ զգացումն է որ ստիպում է երեխեքին հեծանիվներով գնալ հասնել Թեղութ։ Ավելի ճիշտ, ես ուզում եմ հավատալ որ դա է պատճառը։ Այդ տիրոջ զգացումն է, որ ստիպում է մարդկանց Սեւանի, կամ ամառային դահլիճի ճակատագրով հետաքրքրվել։
Ու ինչքան շատ երկրում լինեն քաղաքացիներ, ոչ թե բնակիչներ, այսինքն մարդիկ, որ տեր են զգում իրենց, այնքան այդ երկիրը ավելի լավ տեղ կլինի ապրելու համար։
Իսկ կա ձու թե չկա խանութում, ինչպես նաեւ կա թե չկա քաղբանտարկյալ՝ դրանք լուծվող հարցեր են։ Երբ կա քաղաքացիական հասարակություն, օտարալեզու դպրոցների, կամ տարածքներ հանձնելու հարցեր առհասարակ բացակայում են։
Չեն շոշափվում, որովհետեւ չեն կարող լինել։
Իսկ ինչպես ստացվեց, որ ես հիշեցի այդ տան զգացողության մասին
կիմանաք իմ հաջորդ գրառումից ։Ճ
_ու տենց_
[1]: http://www.youtube.com/watch?v=BjD1TU7RMrA