շատ անտարբեր եմ jolla֊ի նոր հեռախօսի հանդէպ, մասնաւորապէս որովհետեւ կլոր անկիւիիերով ա։ նման ա ամէնի ինչ կայ շուկայում՝ ծեծուած, բանալ, եթէ չասել՝ քեարթու։
իրենց առաջին դիզայնը nokia֊ի lumia֊ների ոճի էր, եթէ դիմացից նայես՝ ուղիղ անկիւններով ա ու կարելի ա ենթադրել որ իմ կարծիքով կատարեալ հեռախօսի դիզայնի ա՝ սեւ ուղղանկիւն զուգահեռանիստ։ գրեթէ այդպէս էր՝ շատ մօտ էր դրան։
եթէ առաջինին ասացի ծեծուած՝ էս դիզայնը ծեծուած չի։ կարող եմ նկարագրել որպէս դախ ու դա ինձ համար դրական ա՝ օբերոնի մասին էլ եմ ասում որ չոր ա։
նաեւ ինձ պարզ չի, չնայած չեմ էլ խորացել, ինչքանով ա այն լինելու ազատ սարք՝ ինչքա՞ն հեշտ կը լինի boot loader֊ը բացել ու կամայական այլ linux միջուկ բեռնել։ jolla֊ի առաջին սարքը բնաւ էդպիսին չէր՝ պարզւում ա այդքան փող չունէին որ վճարեն չիպսէթ արտադրողին։
ի տարբերութիւն nokia֊ի նախնիները՝ n900֊ն ու n9֊ը կարելի էր շատ հեշտ ռեինսթոլ անել, հէնց լռելեայն օհ֊ը ներբեռնել ու տեղակայել, նաեւ կարելի էր տեղակայել այլընտրանքային համակարգ։ ես ակնկալում էի որ jolla հեռախօսն այդպիսի սարք ա լինելու, բայց չեղաւ։
մի քանի ամիս առաջ կարողացայ այն բեռնել էսդի քարտից՝ փորձեցի pmbootstrap֊ով պատրաստել տարբեր ինտերֆէյսներով համակարգ, ու աւաղ բեռնուեց միայն i3 իիտերֆէյսով համակարգը՝ ես ենթադրում էի որ sxmo֊ն կամ phosh֊ը կաշխատե՝ գոնէ էս յօդուածում բեռնուած sxmo երեւում ա։ բողոքեցի՝ ասացին բողոքելու տեղ չունես՝ մէյնթէյներ չկայ։ համ էլ յստակեցնեմ՝ համակարգը էսդի քարտի վրայ էր, բայց միջուկ բեռնելու միակ հնարաւորութիւն՝ կարգչից pmbootstrap֊ով ա։ ամէն անգամ միացնելիս՝ այլընտրանքային համակարգ բեռնելու համար պէտք ա լարով կպցնել կարգչին։
հա, դէ ու xperia֊ների boot loader֊ը հնարաւոր ա հեշտ եւ լրիւ լեգալ բացել։ այլ հարց ա որ չիպսէթների աջակցումը հիմնական միջուկում կաղում ա՝ օրինակ իմ xa2֊ի դէպքում անլար կապ չի աշխատում, հնարաւոր ա միայն usb networking անել, ու օրինակ սերուերի պէս օգտագործել։
#դիզայն #սարք #ազատութիւն
ուրեմն, գնացել էի մի տպարան՝ իրենք տպագրական սարք են առել՝ շաատ մեծ մի բան, որը կառավարւում էր x86 համակարգչով՝ դեբեան լինուքսի տակ։
աւելին՝ երրորդ վարկածի դեբեան էր՝ woody
, եւ 2.4 միջուկ։ նշանակում ա՝ սարքը 2002֊ից յետոյ էր երեւի արտադրուել։
բայց նախ պատմեմ ոնց եմ հասել։ ուրեմն քարտէզով տեսել էի, որ էս «հաստ» ճանապարհով եթէ գնամ, «հաստոտ» ճանապարհով ձախ թեքուեմ, էնտեղ թաղի միջով բարակ ու ոչ ուղիղ ճանապարհ կայ մինչեւ էն փողոց որ ինձ պէտք ա։ կամ կարող եմ էնտեղ չթեքուել, գնալ ուղիղ, ու էնտեղ մի պահ ձախ կը լինի նեղ ճանապարհ՝ էնտեղ ա պէտք հասնել։ բայց մտածեցի, կարո՞ղ ա էնտեղից տեղ չլինի մտնելու։ կարո՞ղ ա չջոկեմ որ բաւական հաստ չի, կամ չեմ նկատի։ կարճ ասած մտածեցի որ եթէ էս հաստը հաստատ էս հաստն ա, թեքուեմ, մինչեւ ջոկում եմ ուր եմ, փորձեմ էդ թաղի միջի ճանապարհով գնալ, որ ինձ կը տանէր ուղիղ ուր պէտք ա։
ու երբ գտայ էդ նրբանցքը, տեսնեմ «գազել» ա դուրս գալիս այդ տեղից։ դէ չնայած զգացի որ միայն էդ «գազելի» լայնութեանն էր ճանապարհը, մտածեցի՝ ահա տես ինչ մեքենաներ են ստեղ շրջում, մտնեմ։ ուրեմն մտայ, մի քիչ գնացի, մի քիչ բաց տեղ կար, յետոյ էնտեղից աւելի նեղ արանք, ու բակի պէս բան։ բայց բակում՝ երկու մեքենայ կայանած ձախից, ու շաաատ մեծ փոս՝ աջից։ նէնց փոս որ պաջերօյի տակը կը խփէի հաստատ, եթէ մի անիւով ընկնէի։ բայց շաաաաատ նեղ էր։ ու յետոյ էլ աւելի նեղ միջանցք էր ինձ սպասում։ բայց հետ գնալ չուզեցի, զի էլի ինչ֊որ նեղ տեղով էի անցել, ու պիտի միայն միայն հետ գնալով դուրս գայի էն փողոց։
տէէէնց մի ձեւ հազիւ չքսուելով ու փոսի մէջ չընկնելով անցայ, աջ անիւի մի մասը օդի մէջ էր, հիմա էս միջանցքը շաաատ նեղ, աւարտւում ա կտրուկ, ուղիղ անկիւնով ձախ ա գնում։ ու ստեղ ես ջոկում եմ որ սա մեքենայի ճանապարհ չի՝ ոտքի ճանապարհ ա։ ու որ էստեղ մտնելը շատ բարդ կը լինի մեքենայով։ ձախից՝ էլեկտրական հաշուիչներ, գրեթէ քսւում եմ, աջից ինչ֊որ սիւն ու դրանից ինչ֊որ բաներ, վերջը աջ հայելին կպաւ, մի քիչ դղրդաց։ մի ձեւ ձախ մտայ, տեսնեմ՝ շուն, մայթի պէս սարքած բան, ու ինչ֊որ մարդիկ են գալիս։ ու զարմացած աչքերով ինձ են նայում բոլորը։
պատուհաններն իջեցրի, ասում եմ՝ կներէք, ինձ քարտէզն ա սէնց բերել։ իբր սուտ չեմ ասում՝ քարտէզով եմ նայել, բայց դէ ոչ մի ծրագրակազմ չի հաշուել որ ես պիտի սէնց գայի։ ասին՝ ստեղ մեքենայով ո՞նց անցար։ շունն էլ մտնում էր անիւների տակ։ իրանք էլ իրան համոզում էին որ չմտնի։ նա մի պահ գնաց, ասին՝ գնաց՝ արի։
ասի՝ էն փողոց ճիշտ եմ չէ՞ գնում։ ասին՝ հա, կը հասնես արդէն։
հա՛, էդպէս հասել էի տպարան, ուր կար այդ ներդրուած լինուքսով սարքը։
համակարգիչը սարքի հետեւի պատին խփած էր, տպասալ էր, դիսկ չէր երեւում, իսկ օպերացիոն համակարգից տեսայ որ դա CF
քարտ ա։
ինչեւէ, բեռնւում էր լինուքսը, X
֊ը սթարտ անում, էն ծանօթ x
֊ի ձեւով կուրսորը յայտնւում էր, բայց մկնիկով չէր լինում այն շարժել։ նաեւ ասում են՝ հպէկրան ա, բայց դա էլ չի աշխատում։
ու սթարտ էր լինում իրենց ծրագիրն լիաէկրան։
փորձեցի պարզել՝ ի՞նչ ա եղել, զի ասացի «լինուքսն ինքը իրանով չի փչանում, վախենում եմ որ երկաթն ա փչացել»։
պարզուեց՝ նախ եւ առաջ, երբ առան, տպասալի մարտկոցը չէր աշխատում՝ իրենք են փոխել։
հետեւաբար՝ ենթադրեցի՝ bios
֊ի կարգաւորումները թռել են։
էնտեղ մի «շուստրի», կամ ես կասէի փութկոտ, ճարպիկ երիտասարդ կար, ջոկող։ ասաց որ նա ա փոխել մարտկոցը, եւ bios
֊ի կարգաւորումներից՝ ժամը՝ «դա էլ կապ ունի չէ՞, դրա պատճառով էլ կարար չաշխատէր»։ (:
նոյն տղան յոյս յայտնեց, որ ես կը լուծեմ խնդիրը, երբ տեսաւ որ փորձում եմ alt
+ ctrl
+ f1
կամ f2
սեղմելով կոնսոլ մտնել՝
ասաց՝ «ես գիտէի որ էնտեղ մի տեղից պէտք ա որ լուծել»։
նա պատահաբար «էդ տեղը» բացայայտել էր, երբ բզբզում էր մեքենան, ու ըստ երեւոյթին պէտք եկած ստեղները սեղմուեցին ու, եւ մտաւ կոնսոլ։ բայց չէր իմանում ինչ անել։
նա նաեւ ջոկել էր ոնց ա պէտք ծրագրով օգտուել՝ «tab» սեղմելով կարողանում էր շրջել կոճակներով եւ մի կերպ օգտագործել ծրագիրը։
ի դէպ՝ ինձ ուղարկել էր այնտեղ մէկը, ով ասաց որ փորձել ա կոնսոլ մտնել, բայց չի ստացուել, որ ըստ երեւոյթին այդ ստեղների կոմբինացիան արգելուած ա ինչ֊որ ձեւ, ու միակ յոյսս կը լինի ֆլեշից այլ համակարգ բեռնելը՝ ասաց որ ստուգել ա ու էդ մեքենան usb
֊ից կարողանում ա բութ լինել։ ես իմացայ ինչի իր մօտ չէր աշխատում՝ ինչ֊որ դէպքերում ստեղնաշարն անջատւում էր։
ինչեւէ։ կոնսոլ մտայ, բայց ծածկագիրը չգիտէի։ անկապ բաներ փորձարկեցի։ մէկն ասաց՝ «էնտեղ գրուած էր ռոման, կարո՞ղ ա դա ա» ու ես մտածեցի՝ «էնտեղ մի տեղ թղթի վրայ, գուցէ», ու փորձեցի դա էլ։ իհարկէ չկարողացայ գուշակել ծածկագիրը։
աւելի ուշ տեսայ որտեղ էր գրուած այդ «ռոմանը»՝ կոնսոլում բողոքում էր որ «Roman_M» տառատեսակը չի գտնում։
նաեւ փորձել եմ ֆլեշից բութ անել բազմաթիւ linux դիստրիբուտիւներ, ես ֆլեշի վրայ ունեմ ventoy
որը գտնում ա կրիչի վրայ եղած iso
ֆայլերը, ցանկ կազմում, թոյլ տալիս բեռնել դրանցից իւրաքանչիւրը։
bios
մտայ, դրեցի որ առաջին սարքը բեռնման լինի usb hdd
֊ն, ցանկը տալիս էր, բայց հէնց որ ցոյց էր տալիս արդէն iso
֊ներից մէկի grub
ցանկը՝ ու պէտք ա վայրկեաններ հաշուէր՝ որ բութ կը լինի լռելեայն ձեւով էսքան վայրկեան անց՝ էդ վայրկեանները չէին հաշւում, կախուած էր ամէն ինչ։
տարօրինակ շարուածքով ստեղնաշար ունէին, որը, ենթադրում եմ, եկել էր այդ սարքի հետ։ օրինակ, /
֊ը եօթի վերեւն էր։ եւ տարօրինակ մկնիկ՝ որը իզոլացիոն ժապաւէնով կապած էր մէջտեղից։ ես ինձ հետ բերել էի usb
ստեղնաշար, բայց իմն աւելի վատ էր աշխատում՝ ձախ կողմի տառերը տպում էր, աջ կողմի տառերի փոխարէն թուեր էին ու անկապ նշաններ։ ըստ երեւոյթին իմ ստեղնաշարը չափազանց նոր էր էդ համակարգի համար։
հա, ու bios
֊ում մի պահ միացրել էի usb keyboard
կարգաւորումը, չնայած ստեղնաշարը ոնց որ առանց դրա էլ էր աշխատում։ ու իրենց ստեղնաշարը խառնուեց մի քիչ, եւ նիշերը պէտք էր լինում փնտրել, նկարուածի պէս չէր։ իսկ եթէ այդ կարգաւորումն անջատում էի՝ նկարուածի պէս աշխատում էր։
էդպէս, մի քիչ տառապեցի, մի քանի անգամ ռեսթարտեցի, փորձում էի LILO
հրաւէր ստանալ, մտնել single user mode
ու ստանալ root
֊ի արտօնութիւններ։ չէր ստացւում, չէր ստացւում, մէկ էլ ստացուեց։ ոնց որ ctrl+x
սեղմելով։ ինչեւէ, երբ գրում էի linux single
իսկապէս ստացւում էր, բայց վերջին պահին առաջարկում էր ներմուծել root
֊ի ծածկագիրը, կամ ctrl+d
շարունակելու համար։ ծածկագիրը չգիտէի։
ապա փորձեցի գրել linux init=/bin/bash
ու ապա ստացայ root
֊ի shell
։ բայց ապա հէնց մի կոճակ սեղմում էի, միջուկը խուճապում էր, ու մեքենան անջատւում էր։ ըստ երեւոյթին woody֊ն չէր կարողանում աշխատել էդպէս, որ միայն bash
֊ը լինի եւ միջուկը։
կրկին փորձեցի ctrl
+ alt
+ f2
կամ մի այլ ֆունկցիոնալ ստեղն տարբերակը։ մտայ առաջին էկրան, էնտեղ լիքը հաղորդագրութիւններ էին՝ գրաֆիկան ու ծրագիրն այնտեղից են սթարտ եղել, ու մտածեցի ctrl+c
սեղմել։ ու իսկապէ՛ս, գրաֆիկան սպանեց ու տուեց ինձ root
֊ի shell
։ յէ՛յ, առաջին խոչընդոտը ոնց որ անցեալո՞ւմ ա, պէտք ա շտապ փոխել root
֊ի ծածկագիրը։ գրեցի passwd
, դրեցի aaa
։ էդ ճարպիկ տղան ասում էր՝ դիր 000
, իսկ երբ փորձում էի, առաջարկում էր փորձել լռելեայն «չորս հատ զրօն» կամ նման բաներ։ ասի՝ ձեր ստեղնաշարով վստահ չեմ զրօն որտեղ ա, այդ պատճառով եմ a
գրում։
ինչեւէ, ծածկագիրը փոխուած ա։
սկսեցի լոգեր նայել։
նայեցի dmesg
֊ն՝ ոնց որ առանձնապէս բան չկայ, /var/log/syslog
֊ը, ոնց որ չէ, ու յիշեցի որ կայ X֊ի լոգը։ դրա մէջ հետաքրքիր բան գտայ՝
(EE) xf86OpenSerial: cannot open device /dev/input/mice
No such device
(EE) Generic Mouse: cannot open input device
(EE) Preinit failed for input device "Generic Mouse"
նաեւ փորձում էի cat /dev/input/mice
ու ասում էր՝ էս սարքը չկայ։ բայց կար երբ ls
էի անում։ բայց երբ դիմում էի՝ ասում էր՝ չկայ։ կային նաեւ mouse0
, mouse1
եւ այլն սարքեր։ իսկ դիմելիս ոչ մէկը չկար։ (:
նայեցի գրաֆիկայի կոնֆիգը, պարզուեց՝ /etc/X11/XFree86Config-4
նիշքն ա։
այնտեղ տեսայ որ կայ կարգաւորուած “Configured Mouse”, “Generic mouse” ու «TSHARC» հպէկրան։ հպէկրանի սարքը՝ /dev/ttyS3
֊ն էր՝ երրորդ com
պորտը։
բայց ես դեռ կենտրոնացել էի մկնիկի վրայ։ ու մտածեցի՝ մկնիկը լինի, հպէկրա՞նն ինչ են անում։
կարճ ասած մի ձեւ հասկացայ որ usb
մկնիկի դրայւերը լոադ եղած չի։ գնացի /lib/modules
էնտեղ փնտրեցի usb
ու գտայ usbmouse
մոդուլ։
modprobe
արեցի այն։
կրկին cat /dev/input/mice
արեցի, շարժեցի մկնիկը՝ ու յէէյ, վերջապէս ինչ֊որ բաներ տեսնում եմ։ իհարկէ էդ բաներից յետոյ տերմինալը փչանում ա, եւ reset
գրելու կարիք կայ։
ինչեւէ, շատ ուրախացայ։
էդ ժամանակ արդէն բոլորը տուն էին գնացել։ մինչ էդ իրենց շէֆն էր մօտեցել, ասաց՝ «յոյս կա՞յ», ես էլ նոյնիսկ չնայեցի իրա վրայ, ասացի՝ «օֆ, չգիտեմ, չգիտեմ»։
յետոյ էն ճարպիկ տղան գնաց։ էս մարդն էլ, որ կառավարում էր տպագրական մեքենաները, շատ չուզելով մնաց։ ասաց որ չի կարող մի քիչ ուշ գնալ, տրանսպորտ չկայ, եւ չգիտի ինչպէս տուն հասնի։ ես ասացի՝ «ես ձեզ կը տանեմ»։ էդ պահին ճարպիկն ասում ա՝ «բա ի՞նչ մեքենայ ես քշում»։ ասում եմ՝ «պայթած պաջերօ»։ ասում ա՝ «իօ՞»։ ասում եմ՝ «հա»։
ասում ա՝ «մենք էլ ենք դրանից առել վերջերս, 2001 թիւ»։ ասում եմ՝ «իմն 2000 ա»։ ասում ա՝ «շատ հզօր ա, 2 լիտր շարժիչով»։ ասում եմ՝ «հա»։ ու նկարներ ա ցոյց տալիս։
ու ես հասկանում եմ, որ «մենք» չի նշանակում «ես»։ որ էս մարդիկ մեքենայ չունեն ոչ էն պատճառով, որ չեն ուզում, այլ էն պատճառով, որ էդքան չեն աշխատում։ ու գուցէ իր հայրիկն ա առել, իսկ գուցէ հօպարը որ իրենց հետ ա ապրում։ բայց դէ «մենք», արդէն ուրախութիւն ա։
ես էլ օգտագործեցի «պայթած» բառը, դէ ոչ միայն էն պատճառով որ իսկապէս «պայթած» ա, այլ եւ որ չմտածեն շատ «հարուստ» եմ։ չնայած ոչ մէկս հարուստ չի, հարուստը այլ ա։ ու իրենց ակնյայտօրէն աւելի մօտ եմ քան հարուստների։ պարզապէս իրանք չեմ իմանում ինչքանով են էդպէս ընկալում, ու տէնց ուրախ «յաղթեցի» որ իմ մեքենան աւելի հին ա, թէկուզ մի տարի։
ամէն դէպքում, վեցը խփեց, մի տաս րոպէ մնաց տղան, ու գնաց, իսկ էդ մարդը ստիպուած մնաց։ ես էլ սկսել էի շատ շատ արագ փորձեր անել, շատ արագ էի հաւաքում, ու ջանում էի աւել րոպէ չծախսել՝ չնայած դա վատ ստրատեգիա ա՝ էդպէս աւելի երկար ա ստացւում՝ ճիշտը հաւասարակշռուած նստելն ա, ձեռնարկ կարդալը։
ի դէպ՝ սարքի անունը չիմացայ։ ու իրենք չգիտէին։ ու ոչ մի թուղթ չունէին։ ֆիրման էր ոնց որ պա՞րզ՝ «մուլտիպրե՞ս»։ բայց ֆիրմայի կայքում հարիւրաւոր սարքեր կային։ ու էդ իրենց ծրագիրը որ միանում էր՝ java
֊ով գրած ծրագիր էր։ «control panel»֊ի պէս անուն ունէր։
հա, վերադառնամ։ դրայւերը միացրի, աւելացրի usbmouse
/etc/modules
նիշքում, որ աւտոմատ բեռնուի համակարգի միանալուց, բայց ինչպէս ասւում էր ութսունականների ռուսական պոպսա երգում՝ «միայն թէ, միայն թէ, դա բաւական չի»։
բզբզացի XFree86Config-4
(սկսեցի կասկածել՝ էդպէ՞ս էր կոչւում) նիշքը, զգացի որ իմ X
կարգաւորելու հմտութիւնները կորցրել եմ՝ նախկինում ինչ ուզում ա լինէր, իմ ձեւն ունէի կարգաւորելու, իսկ հիմա, ինչ (արդէն վաղուց) X
֊ը բարեյաջող ինքն իրան կարգաւորում ա, ու առանց ոչ մի կարգաւորման ֆայլի լաւ աշխատում՝ չեմ էլ յիշում ինչ անել։
մի քիչ կարդացի, մի քիչ բզբզացի, լաւն էն էր, որ արդէն պէտք չէր սարքը ամբողջովին վերամեկնարկել, ես մի բան փոխում էի, գրում էի startx
, եթէ չէր լինում, ապա ctrl+alt+f1
ու ctrl+c
, ու կրկին նայում էի լոգը, ինչի՞ վրայ ա բողոքում, ու փոխում։
աշխատե՛ց, ուրախացայ։ մտածեցի՝ գնանք։
բայց էս մարդն ասում ա՝ չեմ կարող առանց հպէկրանի։ ասում ա՝ պիտի էստեղ նայեմ, ու առանց էկրանին նայելու սէնց սէնց սեղմեմ, որ կարգաւորեմ, որը մկինկով չեմ կարող։
օկ, դէ որ չի կարող՝ փորձեմ ջոկել։ փնտրեցի էդ հպէկրանի արտադրողին, ի դէպ։ գտայ։ յետոյ նկատեցի մի պահ, որ ախր սարքը /dev/ttyS3
ա իսկ իրենք քանդել հաւաքել են, սխալ են հաւաքել, ու ttyS4
֊ի ա կպած։ դա կարգաւորեցի, բայց չօգնեց։ գիտէի, նաեւ, որ պէտք ա bios
֊ում տարբեր կարգաւորումներ փորձել, էնտեղ տեսել էի արդէն որ irq
֊ներ կան նշանակելու, փորձելու։
տեղափոխեցի լարը ttyS3֊ի վրայ։ մտածեցի՝ սրանով հաստատ աշխատել ա, էլ քիչ էքսպերիմենտեմ։ ու bios
֊ում մի քանի բան փոխեցի, էդ irq
֊ները բզբզացի, ու էս անգամ էլ կպայ pnp os installed
որ այո, ոնց որ, ու մէկ էլ՝ դա էլ աշխատեց։
բայց ո՞նց աշխատեց։ կպնում եմ՝ չի շարժւում մկնիկի ցուցիչը։ բայց շարժւում ա, յայտնւում ա կպածս տեղում մի քառասուն վայրկեան անց։
հմմմ, մտածում եմ։ չլինի՞ էդ նրանից ա որ մի irq
֊ի վրայ են նստած մի քանիսը։ բայց ախր ես լաւ բաժանում եմ, է։ ու անկախ նրանից թէ ինչպէս եմ բաշխում էդ irq
֊ները սարքերի մէջ՝ մէկ ա տեսնում եմ լինուքսից որ էդ պորտը այլ irq
֊ի վրայ ա նստեցնում, ըստ երեւոյթին զի pnp os installed
, իսկ եթէ դա էլ եմ անջատում, շատ աւելի ա վատանում, ինչ֊որ մէկ էլ X
֊ը սկսում ա միանալուց մեռնել։ կամ եթէ irq
֊ները մի այլ ձեւ բաշխեմ։
ինչեւէ։ հէնց դրոիդից կպայ վեբ, փնտրեցի, ու գտայ սա՝
can linux configure the serial device automagically?
— այո, խնդրում եմ։
նախ դէ, /sbin/setserial
չէր մեզ մօտ՝ /bin/setserial
էր։
երկրորդը՝ օգնեց։ սթարտ արեցի գրաֆիկան, ու անմիջապէս ուր սեղմում էի՝ աշխատում էր։
ու հա, setserial -g /dev/ttyS3
֊ի գրածը փոխւում էր։
նա էլ շատ ուրախացաւ։
յետոյ մտածեցի՝ էվ woody
֊ում ո՞նց էին աւտոսթարտ աւելացնում։ ոնց որ rc.local պէտք էր ստեղծել, բայց ո՞րտեղ։ մտածեցի՝ makedev
սերուիսը հաստատ սթարտ ա անելու, հէնց /etc/init.d/makedev
ֆայլի մէջ գրեցի՝
/bin/setserial /dev/ttyS3 auto_irq skip_test autoconfig
կեղտոտ ա, հա, բայց մարդը տուն էր շտապում։
ու ռեսթարտից յետոյ էլ աշխատեց։
յէյ։
հիմա, հա, էդքան պայծառ չի ամէնը։ իրանց էդ մեծ սարքին նաեւ կպած ա հաստ լարով երկու ձեռքով բռնելու ինչ֊որ վահանակ մեծ կոճակներով, որ չէր աշխատում մէկ ա։ բայց ինձ դա չէին ասել։ ասցին՝ «էլեկտրոնշիկի պէտք ա ասենք երեւի», բայց կասկածում եմ որ bios
֊ի կարգաւորումներից ա։ նաեւ ինչ֊որ իրենց ծրագրում թուեր էին յայտնւում կորում ինչ֊որ պատկերների մօտ։ փորձել ամէնը չկարողացան, զի «օդ» ա պէտք, օդի ճնշում, որն անջատած էր արդէն։
յուսամ կը փորձեն ու շատ օգնութիւն ինձնից հէնց էլ պէտք չի լինի։
զի էնտեղ հանսելը մենակ… կուզեմ ասել, կը լինի ինձ փող չտաք, մենակ ես էլ չքշեմ հասնեմ էնտեղ։
#պատմութիւն #տեք #լինուքս #դեբեան #դեբիան #տպագրութիւն #համակարգ #օպերացիոն_համակարգեր #մեքենայ #ճանապարհ #փորձառութիւն #սարք #ներդրուած_համակարգ #համակարգիչ #հպէկրան #մկնիկ
ինձ դուր ա գալիս sxmo
֊ն նախ որովհետեւ x
֊ն xorg
֊ի մասին ա։
նոյն պատճառով ինձ դուր ա գալիս maemo
֊ն՝ hildon
֊ը x
միջավայր ա։ ճիշտ ա՝ էնպէս չի որ էն ժամանակ ընտրութիւն ունէին։
x
֊ը լաւ ա նրանով, որ կարող եմ օրինակ իմ հեռախօսից մէյլ կլիենտ խփել իմ լափթոփի էկրանին, գրել նամակ։ wayland
֊ը, ասում են, յարմար api
ունի ծրագրաւորողի համար։ գուցէ, բայց ախր server
չի։ ինձ դուր ա գալիս, որ x
֊ը տանում ա գրաֆիկական պրիմիտիւներ՝ գիծ, ուղղանկիւն, իսկ wayland
֊ը՝ նկարներ, բայց wayland
֊ի երկրպագուները շեշտում են, որ էսօր դա ակտուալ չի՝ ժամանակակից «ֆրէյքմուորքները» մէկ ա էնպիսի բարդ կոնտրոլներ ու կոճակներ են նկարում, որ մէկ ա չես կարող պրիմիտիւներով ուղարկել՝ պիտի նկար ուղարկես։ ինչին ի պատասխան ես ունենում եմ զգացողութիւն՝ պէտքս չի ձեր գրադիենտ կոճակները, գնամ տեսնեմ ո՞ր գրադարաններով եմ կարողանում մինիմալիստական կոնտրոլներ նկարել։ (գտել եմ վերջ գրադարան՝ modula-3
֊ով գրուած trestle
֊ն ա։)
sxmo
֊ն չի օգտագործում ու չի պահանջում եռաչափ արագացում։ դա նշանակում ա, որ եթէ ունես վիդեօ «քարդ», դէ, չիպսէթի մէջ, որն ունի, բնականաբար արագացում, բայց դու չունես դրա ազատ դրայւեր՝ քեզ մօտ միջավայրը մէկ ա աշխատելու ա՝ այն չի օգտագործում արագացում։
օրինակ, droid4
ես երկար ժամանակ չէի կարողանում օգտագործել, զի առանց արագացման maemo
֊ի hildon
֊ը փաստացի կիրառելի չէր։ մօտ մի տարի էր, ինչ maemo
֊ն տեղակայել էի ու չէի քշում՝ մի տեղ սեղմում էիր, քանի որ արագացում էր պահանջում, պիտի մի տաս վայրկեան սպասէիր, միջանկեալ կադրերը չէր նկարի, բայց վերջնական արդիւնքը կը լինէր։
maemo
֊ում ինձ դուր ա գալիս, որ սովորական linux
ծրագրերն այնտեղ աշխատում են։ էսօրուայ maemo leste
֊ում՝ առաւել եւս՝ դա փաստացի devuan
ա, վրայից մի քանի maemo
֊ի փաթեթ։ devuan
֊ի շտեմարաններից ինչ ուզում՝ տեղակայում ես։
nokia
֊ի, այսօր գոյութիւն չունեցող maemo
֊ում էդպէս չէր։ իրենք maemo
֊ն հաւաքել էին debian
֊ի իրենց «ֆորքի» վրայ՝ ու չէր լինում debian
֊ի շտեմարանները միացնել ու դրանցից բաներ տեղակայել՝ համատեղելի չէին։ եւ լրիւ նոյն ծրագրերը, չնայած լինում էր օգտագործել՝ պէտք էր առանձին փաթեթաւորել maemo
֊ի համար, չնայած debian
֊ում արդէն կային։
nokia
֊ից մնացած մի այլ վատ ժառանգութիւն՝ maemo
֊ի համար գրուած ծրագիրը՝ եթէ այն օգտագործում ա hildon
գրադարանի հնարաւորութիւններ՝ չի աշխատի սովորական linux
֊ի վրայ։
վիճակն էդքան վատ չի, ոնց հասկանում եմ, ոնց sailfish
֊ի դէպքում։ sailfish
֊ի դէպքում լրիւ ui
֊ը պէտք ա արտագրուի, որ նորմալ համակարգում աշխատի՝ sailfish
սպեցիֆիկ դասերի գրադարանները (դե՞ռ) փակ են։ maemo
֊ի դէպքում շատ բան պէտք չի արտագրել, կարելի ա կոդի մի մաս նախապրոցեսորի հրամաններով փակել՝ ու այդպէս էլ անում էին շատ մաեմօ ծրագրերում, ասում էին՝ եթէ symbian
ա, ապա էս կոդը, եթէ maemo
ա, ապա՝ էս, այլապէս՝ էս։ բայց էլի հաւէս չի որ չես կարող պարզապէս ելատեքստը վերցնել, շինել ցանկացած տեղ ու աշխատի։
նշանակում ա՝ մի տեղ դրուած ջանքը պէտք ա կրկնուի։
առհասարակ, մոբայլ linux
համակարգերի աղէտն էն ա, որ ամէն իրականացում շատ էր առանձնանում, ու կապում ամէնն իր մէջ։ մասնաւորապէս նրանից էր, որ կորպորատիւ համակարգեր էին։ կորպորատիւ «մենեջմէնթի» տեսանկիւնից այսպէս էր՝ «օգտուենք ազատ ելատեքստով ծրագրերից, որ նուազեցնենք ծախսերը, եւ ամէնը զրօյից չգրենք», բայց իրենց տեսանկիւնից կարեւոր չէր, արդեօք այն ինչ իրենք սարքել են, իրենց սարքերից եւ համակարգերից դուրս որեւէ կիրառութիւն կունենայ։
էսօրուայ maemo
նախագիծը կրում ա էդ տխուր ժառանգութիւնը։ մի քանի բան լրիւ աղէտալի են, օրինակ՝ ստեղնաշարը։ nokia
֊ն իր հպէկրանի ստեղնաշարը նախագծել ա էնպէս, որ այն աշխատի իր համակարգում։ իսկ իր համակարգում, ենթադրւում էր, որ աշխատում են ծրագրեր, որ link
են եղած hildon
գրադարաններին։ նաեւ, իրենք «ֆորք»֊ել են ոչ միայն debian
֊ը, իրենց մօտ իրենց իսկ gtk
֊ի ու qt
֊ի «ֆորքերն» էին, ու ստեղնաշարը աշխատում էր հէնց այդ «ֆորքած» գրադարաններով գրուած յաւելուածների հետ միայն։ nokia
֊ի մենեջմէնթին դա բնաւ չէր նեղում, բայց մենք մինչ էսօր տառապում ենք ստեղնաշարի պատճառով։
maemo
֊ի ստեղնաշարը չէր կարողանում ուղարկել նիշեր սովորական x
ծրագրերին։ առհասարակ, maemo
֊ի ստեղնաշարը ուղարկում ա unicode
նիշեր, ոչ թէ երկաթէ ստեղնաշարի keycode
֊եր։ ես մի պահ աջակցեցի, գեներացրի վերնագրային նիշք, որ պարունակում ա մի սիւնակում unicode
նիշեր, միւսում՝ xkeycode
համարներ։ համեմատել էի սա keysimdef.h֊ի հետ։ եւ maemo
֊ն ստացաւ ստեղնաշարի երկրորդ, x
«բեքենդ»։ հնարաւոր դարձաւ գրել սովորական x
ծրագրերի մէջ։ մինչ այդ լինում էր՝ բայց միայն երկաթէ ստեղնաշարով։ որը շատ հեռախօսներ չունեն։ ու էս պահին էսպէս ա՝ ուզում ես գրել hildon
ծրագրի մէջ, մատիկով սեղմում ես ծրագրի դաշտի մէջ, յայտնւում ա ստեղնաշար որը գրում ա hildon
յաւելուածների մէջ։ ուզում ես գրել x
ծրագրերի մէջ՝ սեղմում ես որեւէ երկաթէ կոճակին, որը այդ սարքի համար յատուկ «մէփ» եղած ա՝ ու գրւում ա սովորականի մէջ։
բայց՝ droid4
֊ի համար այդ կոճակը խոշորացոյցի պատկերակով կոճակն ա։ իսկ pinephone
֊ի համար դա vol up
֊ն ա։ բայց վերջին թողարկումներում vol up
֊ն այլեւս չի հանում հպէկրանի ստեղնաշար՝ դրան խանգարում ա ձայնի ապլետը։ այն կարելի ա հանել, եւ ապա կոճակը սկսում ա աշխատել եւ ստեղնաշարը յայտնւում ա։ իսկ դա շատ պէտք էր հէնց pinephone
֊ի դէպքում՝ զի pinephone
֊ը չունի երկաթէ ստեղնաշար, դէ, եթէ այն չես առնում առանձին։
էս ստեղնաշարի հետ էլի խնդիր կայ՝ դրանով լինում ա գրել x
ծրագրերի մէջ, բայց միայն լատինատար։ եթէ փոխում ես հայերէն, կամ որեւէ այլ չլատինատառ լեզուի՝ չի գրում։ պիտի նաեւ տերմինալի մէջ մի տեղ գրես՝ setxkbmap
ու նշես շարուածքը, որ սկսից գրել։ էդ ամէն անգամ տերմինալի փոխուելն ու ձեռքով շարուածք փոխելը ամենահեշտ ու չնեարդայնացնող բանը չի։ ամէն օր չես արթնանում մտածելով՝ «ու՛խ, էսօր էլ պիտի էդ ստեղնաշարն օգտագործեմ»։ բնաւ այդպիսի մտքերով չես արթնանում։
ինչեւէ, ես շեղուեցի։ sxmo
֊ի ստեղնաշարը՝ suckless
֊ի svkbd
֊ն ա։ կայ նաեւ wvkbd
— այն աշխատում ա wayland
֊ում, ոչ թէ sxmo
֊ում այլ sway
֊ում։ իսկ svkbd
֊ն՝ x
֊ում։ wvkbd
֊ն ունի վրացերէն շարուածք՝ զի վրացի էնթուզիաստ կայ, որ օգտւում ա։ իսկ svkbd
֊ն ունի հայերէն շարուածք, զի կայ հայ էնթուզիաստ որ օգտւում ա։
ստեղնաշարը շատ լաւն ա։ ինձ դուր ա գալիս որ չի դուրս գալիս երբ պէտք չի։ մատիկով հանում ես աջ ներքեւի մասից՝ յայտնւում ա։ ոչ միայն յայտնւում ա՝ իրականում էդ պահին ա սթարտ լինում։ մատիկով տանում ես հակառակ ուղղութեամբ՝ ոչ միայն կորում ա՝ ծրագիրը անջատւում ա, ռեսուրս չի ուտում, յիշողութեան մէջ չի մնում, պրոցեսորի ժամանակ չի տանում։ մէկ ա արագ ա սթարտ լինում՝ կարելի ա անջատել միացնել։ դա նաեւ ըստ երեւոյթին պարզ լուծում էր՝ այդ պատճառով էդպէս արին։
նաեւ, արդէն գրել եմ՝ շատ ա դուրս գալիս, որ sxmo
֊ում էկրանը լինում ա կիսել։
մէկ էլ, ես ինչի՞ վերջին անգամ անցայ sxmo
֊ի։ gnome
փորձեցի, հետ եկայ phosh
, որից երբեք հիացած չէի, այն էլ մէկ մէկ ինչ֊որ բան չի կարողանում կառավարել, սկսում ա թրթռալ էկրանը, ու այլեւս ոչ մի բան չես կարող անել՝ պիտի ռեսթարտ տաս։ դա սարքը դարձնում ա շատ անկայուն՝ գիտես ցանկացած պահի սկսելու ա թրթռալ ու չես կարողանայ անել ինչ պէտք էր։
sxmo
֊ում այսպէդ չի լինում՝ երեւի նաեւ էն պատճառով որ ոչ մի բարդ բան չեն անում, որ պահի տակ օգտագործեն դրայւերի կամ ինչ֊որ այլ ենթահամակարգի հնարաւորութիւն, որը սխալ կաշխատի, ու թրռոց կը սկսուի։ ու նաեւ հիմա կպել եմ, որ այդքան պարզ ու հաւէսն ա։
#սարք #ազատութիւն #տեք
տաս տարի առաջուայ motorola droid սարքերից էնքա՛ն եմ ոգեւորւում ոնց որ էսօրուայ դրօշաշակիր սարք լինի։
գիտեմ ինչի, բացի նրանից որ վերջ սարքեր են՝ մէյնլայն միջուկով համակարգ եմ աշխատեցնում դրանց վրայ, հետեւաբար ունեմ արդէն ոչ հեռախօս, այլ պորտատիւ համակարգիչ, որը լրիւ ինձ ա ենթարկւում, ազատ ծրագրակազմով ա, կարող եմ օգտագործել ինչպէս ուզեմ։
հիմա սա գրեցի ու զգացի որ մարդիկ կասեն՝ բանկի յաւելուածը կամ ինստագրամը չի լինի աշխատեցնել։ երեւի ճիշտ ա ասել նաեւ ծրագրակազմի մասին, որ ոչ թէ ազատ ա, այլ անկախ։ զի անկախը շատ բաներ անել չի կարող, ազատ չի, երբեմն էլ անայարմար ա, բայց փոխարէնը անկախ ա։
#ազատ_ծրագրակազմ #անկախ_ծրագրակազմ #ազատութիւն #ծրագրակազմ #համակարգիչ #սարք #կարգիչ #անկախութիւն
ես ունէի երեք sailfish
— առաջինը jolla
հեռախօսի վրայ։
երկրորդը՝ xperia
֊ի վրայ։
ու երրորդը՝ pinephone
֊ի։
jolla֊ի sailfish֊ը չի թարմացւում։ ու շատ նոր ծրագրեր դրա վրայ չեն աշխատում։ փորձել եմ խնդիրների որոշ մասը լուծել, բայց մէկ ա ամէն կայք չի բացւում, ու մէկ ա համակարգը հին ա, ու յաւելուածների զգալի մասի նոր վարկածները դրա վրայ չեն աշխատում։
կարող եմ օգտագործել ոնց կայ։ օրինակ խցիկը՝ կարող եմ նկար անել, lut
կիրառել։
xperia֊ն այլեւս չեմ օգտագործում՝ երկաթի խնդիրների պատճառով։
ու ամբողջ տան պանակս տեղափոխել էի pinephone֊ի մէջ, ուր, պարզուեց, սէյլֆիշը բաւական թեթեւ ու արագ աշխատում ա։ ու թարմ ա՝ նոր վարկածներն աշխատում են։
բայց ամէն դէպքում #սէյլֆիշ պիտակով բաւական անդրադարձել եմ տարբեր խնդիրներին, օրինակ այս կամ այս գրառումներում։
քանի որ 2fa
֊ն տիգրանի օգնութեամբ աշխատեցրի oathtool
֊ով, արդէն ինձ ոչ մի բան չէր կապում «սէյլֆիշին», բացի նոթերից։
չաթում հարցրի, մէկն ասաց՝ բեքափ արա։ բեքափ արեց իրանը, տեսաւ որ բեքափի մէջ սեղմած նիշք ա, դա էլ բացեց՝ ոնց որ sql
հրամաններով ֆայլ էր՝ որը ստեղծում ա տուեալների բազան։
ես էլ փորձեցի «բեքափ» անել, բայց տանը չէի ու ինձ մօտ «սդ քարտ» չկար, իսկ իրա լռելեայն գրաֆիկական «բեքափ» անող գործիքին չկարողացայ համոզել, որ օրինակ /tmp
֊ի մէջ գցի։
այլ խորհուրդ չաթից՝ «շէյրիր մէյլով», բայց ես ունէի 290 նոթեր։ նշանակում ա՝ էդքան անգամ շէյր անել, ուղարկել մէյլով։
դէ կամ էդքան անգամ պատճէնել֊փակցնել։
նոթերի տուեալների բազայի ֆայլի տեղն առաջ այլ էր, հիմա՝ այլ։
բայց ամէն դէպքում, ֆայլը գցել էի փայնֆոնի մէջ, ու նոթերս էնտեղ ունէի։
էս անգամ նիշքը գտայ էստեղ՝ ~/.local/share/com.jolla/notes/QML/OfflineStorage/Databases/8b63c31a7656301b3f7bcbbfef8a2b6f.sqlite
, ու օգտատիրոջ անունն այլեւս nemo
չի, այլ դախացել ա՝ defaultuser
ա։
նիշքը տեղափոխեցի կարգչիս մէջ, ու սկսեցի փորձեր անել։
այս կայքում լաւ նկարագրուած էր, ինչպէս օգտուել sqlite3
գործիքով։
արեցի .tables
, տեսայ մի աղիւսակ ա, անունը՝ notes
։
ապա պարզուեց էսքան պարզ էր՝
sqlite3 <file>.sqlite "select * from notes;" > notes.txt
ու ես ունեմ ամէնը տեքստ ֆայլի մէջ։
այսպիսի տեսք ունի՝
3|#88cc00|պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։
երբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։
էնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։
#պտղաւան #թխուածք #խաչապուրի
4|#ccbb00|SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8
Serial: No. 212314
Camera:
Nikon N2000
Serial: 2346550
(էս ինձնից թիֆլիսում գողացած նիկոնի ու ոսպնեակի սերիալ համարներն էին, որ միայն «մագնոլիայում» թողեցի, այլ խանութների հետ չկարողացայ կապ հաստատել, զի միայն «ֆէյսբուքում» կամ «ինստայում» էին։)
ընթացքում չաթում յուշեցին որ գրաֆիկական «բեքափ» անող գործիքի փոխարէն կարելի ա օգտագործել sqlite
֊ի dump
հրամանը։
դրանով էլ փորձեցի, ու ստացայ այսպիսի նիշք՝
PRAGMA foreign_keys=OFF;
BEGIN TRANSACTION;
CREATE TABLE notes (pagenr INTEGER, color TEXT, body TEXT);
INSERT INTO notes VALUES(3,'#88cc00',replace('պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։\n\nերբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։\n\nէնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։\n\n#պտղաւան #թխուածք #խաչապուրի','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(4,'#ccbb00',replace('SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8\nSerial: No. 212314\n\nCamera:\nNikon N2000\nSerial: 2346550\n\n\n\n','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(5,'#cc7700',replace('փորձեցի
դէ, իմ առաջին ստացածն աւելի կիրառելի էր՝ կարող եմ ֆայլը բացել, փնտրել առանց աւելորդ աղմուկի։ բայց հետաքրքիր էր էս տեսքին էլ ծանօթանալը։
ահա, պէտք լինի սէյլֆիշի նոթեր արտահանել, մարդ ես, գուցէ օգտակար լինի։
ու տէնց։
#սէյլֆիշ #կոնսոլ #լինուքս #տեք #անկապ #պատմութիւն #աւտոմատացում #սարք #տուեալների_բազաներ #տբ #օհ #օպերացիոն_համակարգեր
jolla
խելախօսը, գրել եմ, որ փակ boot loader
ունի, ու չի լինում այլ օհ տեղակայել։ հիմա կոտրել են այն, ու դրա համար կայ postmarketos
տեղակայման ձեռնարկ։
մտածում եմ՝ պէտք ա անել, ու ունենալ թարմացուող օհ։ զի եօլլայի լռելեայն սէյլֆիշն այլեւս չի թարմանում։
ես ահագին տառապեցի, սերտիֆիկատներ փոխեցի, ինչ֊որ փաթեթներ տեղակայեցի նոր համակարգերից, որ կրիպտոգրաֆիկ կապը կրկին աշխատի։ բայց մէկ ա լրիւ չի աշխատում։
սարքի լաւն այն ա, որ շատ մեծ չի, թեթեւ ա, ուղիղ անկիւններով ա։ ահագին սիրում եմ այն։
բայց կպած եմ մի բանի՝ 2fa
յաւելուած կայ դրա վրայ, որ օգտագործում եմ՝ foilauth
֊ը։ նոյն յաւելուածն ու տուեալներն ունեմ նաեւ փայնֆոնի վրայ (էս պահին ներքին յիշողութեան մէջ սէյլֆիշն ա, որի մէջ գրեթէ երբեք չեմ բութ լինում)։ փայնֆոնի վրայ նաեւ նոյն հեղինակից ունեմ foilnotes
, ուր տարբեր կրիպտած նոթեր կան։ նոյն նոթերն արդէն չեն բացւում յաւելուածի այն վարկածով, որ jolla
սարքի վրայ ա աշխատում։
երկու ծրագիրն էլ չեն աշխատում սովորական լինուքսների վրայ՝ զի կապուած են sailfish
֊ի սեփականատիրական qt
դասերին։ ու պէտք ա յաւելուածները պորտ անեմ, այլ ui
ունենան, որ ամէն տեղ հանգիստ օգտագործեմ։ թէկուզ կարգչի վրայ օրինակ։
postmarketos
֊ն էլ նէնց չի որ շատ եմ սիրում, դանդաղ ա աշխատելու էդ սարքի վրայ, նոյնիսկ sxmo
֊ով։ բայց երեւի մի օր փոխեմ։
առհասարակ, ամէն անդրոիդ սարք ինչ տեսնում եմ, մտածում եմ՝ կարո՞ղ եմ կոտրել, որեւէ ազատ ու թարմացուող համակարգ դնել։ ձեռքս ընկել ա google nexus s
֊ը, կանեմ։ դեռ հապաղում եմ, զի մտածում եմ՝ դրա վրայ կայ google photos
֊ի հին վարկածը, որը լրիւ փոխած ծրագիր ա այսօր, ու հետաքրքիր խմբագրելու ձեւեր ունի։ մտածում եմ գոնէ նկարեմ ոնց էր աշխատում, նոր փոխեմ, բայց չեմ նկարում։
ինչեւէ։
#անկապ #սարք #հեռախօս #օհ #տեք #չգիտեմ #եօլլա #պոստմարկետօս #սէյլֆիշ #ազատութիւն
ես նոր գիտակցել եմ որ մենք ապրում ենք հակաուտոպիայում։
այն արդէն հիմա ա, ոչ թէ հնարաւոր ապագայում։
պուտինը «պատերազմը խաղաղութիւն է» ա անում, մարդիկ կրում են սարքեր, որ մեզ լրտեսում են։
ճիշտ ա, էդ մարդիկ ուտոպիայում են, զի երջանիկ են։
իսկ ի՞նչ են անում հակաուտոպիաներում, եւ պոստ ապոկալիպտիկ հանրութիւններում՝ փնտրում են, կարգաւորում, հեք անում հին սարքերը, որ այլեւս չեն արտադրւում։
ու ես էլ այսօր նայում եմ՝ ո՞ր սարքերն են որ «մէյնլայն» միջուկը լաւ սպասարկում ա։
ի դէպ՝ omap4
սարքերը, օրինակ մոտորոլայի տաս տարի առաջուայ խելախօսները։
յ․ գ․ արդէն որոշակի ժամանակ ա, միայն droid4
֊ն ա հետս լինում։ հիմնականում maemo
֊ի մէյլ կլիենտն եմ օգտագործում ու pidgin
֊ը։ ու պարզւում ա, շատ մարդիկ չեն էլ ջոկում որ հին փախած սարք ա։ մտածում են ինչ֊որ նոր եւ շքեղ բան ա։
#հակաուտոպիա #ուտոպիա #ապագայ #ազատութիւն #տեք #անցեալ #սարք
https://wiki.odroid.com/odroid_go/odroid_go#hardware
#սարք #կարգիչ #համակարգիչ
այսօր գրեմ «ազատ» լինուքս հեռախօսների մասին, նման ա վիճակը եւ այլ սարքերի հետ, բայց աւելի արտայայտուած։
մենք չենք ակնկալում որ լինուքս միջուկ ունեցող հեռուստացոյցը մեզ չի հետեւի։ եւ հասկանում ենք, ինչ ա անում անդրոիդ սմարտֆոնը։
նոկիա ն900֊ը (եւ բոլոր նոկիայի մաեմօ սարքերը) թւում էր իսկապէս բաւական ազատ սարք։ միջուկի ելատեքստը հասանելի էր, եւ կարելի էր այն ինքնուրոյն շինել։ հետեւաբար կարելի էր փոխել դրայւերներ՝ օրինակ fcamera նախագիծը փոխել էր խցիկի եղած դրայւերները եւ նոր դրայւերներով լինում էր raw նիշքեր գրել։
այլ կարեւոր առանձնահատկութիւն՝ «բութ լոադերը» բաց էր՝ կարելի էր ցանկացած այլ օհ, ցանկացած այլ միջուկ լոադ անել։
եւ ազատ միջուկը երկաթի բաւական աջակցութիւն ունէր նորմալ աշխատելու համար։
այո, կային նոկիայի փակ ծրագրեր։ բայց կարելի էր դրանք հանել, կամ առհասարակ այլ օհ օգտագործել՝ լրիւ ազատ։
ապագայ նոկիա ն9֊ը դեռ էլի համեմատաբար ազատ սարք էր՝ կարելի էր օհ֊ը, միջուկը փոխել։ բայց եղած միջուկն արդէն վերահսկող էր, ունէր «aegis» ենթահամակարգ, եւ նոկիայի փակ ծրագրերը՝ օրինակ քարտէզի յաւելուածը, չէր աշխատի այլ միջուկով, քան հէնց այդ նոկիայի լռելեայն պաշտօնական միջուկը։
«jolla» սարքը ընկալւում էր որպէս ազատ լինուքս սմարտֆոնների վերածնունդ։ մինչդեռ՝ աննախադէպ քիչ իրաւունքներ էր տալիս օգտուողին։ այդ ժամանակ արդէն այօս սարքերը վայֆային կպնելիս փոխում էին ցանցային քարտի «մակ հասցէները» օգտատիրոջ գաղտնիութիւնն ապահովելու համար։
«jolla» սարքի հետ դա հնարաւոր չէր՝ միջուկի մէջ եղած փակ դրայւերները հնարաւորութիւն չեն տալիս քարտի «մակը» փոխել։ այդ համար պէտք են վայֆայ քարտի ազատ դրայւերներ։ ինչպիսի յաջողութիւն՝ չիպսետի ազատ դրայւերներ կա՛ն։ բայց միջուկը միայն բինար ա, իսկ բութ լոադերը՝ փակ։ միջուկը փոխել չի լինի։ հետեւաբար համայնքն անզօր ա այդ սարքի գաղտնիութիւնն աւելացնելու գործում։
ընկերութիւնը վերջերս ընդհատեց «jolla» սարքերի սպասարկումը, եւ մենք բնաւ չունենք իրենց օհ֊ին այլընտրանք։ «սէյլֆիշ»֊ի վարկածներ կան ամենատարբեր հեռախօսների համար, բայց ոչ հէնց «jolla» ընկերութեան «jolla» հեռախօսի համար։
սպասարկումը ընդհատուեց ըստ երեւոյթին այն պատճառով, որ բինար միջուկի վենդորը որոշեց դադարեցնել այդ միջուկի սպասարկումը, եւ թարմացումներ չէր տրամադրում։ կամ «jolla»֊ն որ առանց այդ էլ լաւ վիճակում չի, որոշեց այլեւս փող չծախսել նոր միջուկներ լիցենզաւորելու համար։
իսկապէս ազատ նախագծերում էդպէս չի լինում։ եւ իսկապէս ազատ նախագծերը խուսափում են փակ միջուկներից կախուածութիւնից, փոխարէնը նախընտրում են օգտագործել ազատ միջուկ։
«sony xperia open devices»֊ներն էլ բաց չեն՝ այո, շատերն են թոյլ տալիս բեռնիչի մէջ գրել։ բայց առանց սոնիի միջուկի եւ այլ բայնարիների, որոնց մէջ մեծ հաշուով անյայտ ա ինչ կայ, սարքերը չենք կարողանում օգտագործել ոչ sailfish֊ի, ոչ էլ lineageos֊ի կամ այլ ազատ անդրոիդների տակ։
առհասարակ, «sailfish»֊ն ըստ դիզայնի օգտագործում ա libhybris՝ «wrapper» գրադարան, որը թոյլ ա տալիս օգտագործել փակ անդրոիդ միջուկների փակ գրաֆիկական դրայւերներ լինուքս միջավայրից։ աշխատող եւ կիրառելի, համեմատաբար հեշտ իրագործելի լուծում ա, որը չի աւելացնում օգտուողի ազատութիւնը։
էսօր լինուքս սարքերի հետ վիճակը միայն աւելի վատն ա, քան եղել ա տաս տարի առաջ։
ու այսօր ես յոյս ունեմ այն օհ նախագծերի մէջ, որ օգտագործում են ազատ մէյնլայն միջուկներ։ ոչ պարտադիր ա «փայնֆոնի» վրայ, զի օրինակ մաեմօ֊լեսթէն բաւական լաւ աշխատում ա «մոտորոլա դրոիդ 4»֊ի վրայ՝ որը էներգախնայման լաւ դրայւերներ ունի։ չունի, ճիշտ ա խցիկի դրայւեր։ ու մաեմօն էսօր օգտագործման մէջ աւելի ա նման համակարգչի, քան հեռախօսի։
#լինուքս #հեռախօս #խելախօս #փայնֆոն #նոկիա #պոստմարկէտօս #մաեմօ #սարք #ազատութիւն #ծրագրակազմ
հետաքրքիր ա՝ ստացւում ա որ jolla֊ի արտադրած jolla սարքը աւելի անազատ ա, քան նոյնիսկ sony open device program֊ի xperia֊ները․ վերջիննեերը կաերլի ա ֆլեշ անել՝ ուզածդ իմեջը մէջը գցել։ նոյնը հնարաւոր էր n900֊ի հետ։
եւ նման սարք փչացնելուց չես վախենում՝ սխալ անես՝ զրօյից ռեինսթոլ կանես։
ու հետաքրքիր ա որ jolla սարքը փակ ա ոչ թէ jolla ընկերութեան չար լինելուց, այլ այն պատճառով, որ ընկերութիւնը թոյլ էր ու կախուած էր աւելի մեծ խաղացողներից՝ լիցենզաւորելով իրենցից այփիի զգալի մասը։
իսկ սոնին հզօր եւ անկախ խաղացող ա։ ու կարող ա իրան թոյլ տալ լինել «բարի» եւ ունենալ բաց սարքերի ծրագիր։
որպէս աւարտ շեշտեմ որ սոնիի բաց սարքը չի նանաշկում որ այն աշխատելու ա մէյնլայն միջուկով։ պէտք ա օգտագործել սոնիի փակ միջուկը։
ու իրական բաց սարքն որ բարեփախտաբար այսօր ունենք՝ փայնֆոնն ա։ էսօր դրա օհ֊երի մի մասը կրկին անդրոիդ միջուկ են քշում, բայց կան ազատ միջուկով օհ֊եր։ ու օրինակ, մեգիի կերնել շիփ անողներ։
ու տէնց։
#ազատութիւն #սէյլֆիշ #յոլլա #եօլլա #սարք #հեռախօս #լինուքս #միջուկ #անդրոիդ #տեք
ես ժամանակին ձեռք էի բերել ZBT-WE826֊ը զի արտադրողը տալիս էր openwrt դիստրօ իր համար։ պարզւում ա, սա շատ լաւ սարք ա։
սիմ քարտի սլոտ ունէր, բայց չէր ճանաչում։ քանդեցի, տեսայ որ չունի gsm չիպ։
հաւէս ա երբ սարքն ունի ստանդարտ ինտերֆէյս՝ սարքեր միացնելու։ ու այս երթուղիչն ունի pcie սլոտ՝ տպասալ միացնելու համար։
պատուիրեցի pcie ինտերֆէյսով ջիէսէմ չիպ, կպցրի երթուղիչին։ այդ պահին հասկացայ, որ չունեմ այդ չիպից կպնող լարեր՝ pigtail են կոչւում՝ անունն էլ հազիւ գտայ, ու լարերի ծայրին՝ ալեհաւաք միացնելու տեղ։ յետոյ պատուիրեցի այդ լարերից, ու ալեհաւաքներ։
հիմա երթուղիչն աշխատում ա՝ ջիէսէմ֊ով կապ ունի, բաշխում ա լարով ու վայֆայով։ շատ յաճելի ա ընդլայնուող սարքերի հետ գործ ունենալը։ ու դէ օհ֊ն էլ openwrt ա, ու շատ ճկուն ա։
#տեք #սարք #ալեհաւաք #լար
ճապօնացիների բայկերների մաստոդոն հանգոյցներն էի նայում, ու պատահած հոսքերից մէկում գտայ էս ֆիրման՝
մէկն իր հեռախօսն էր նկարել, ու բլեքբերիի պէս քենդիբառ ստեղնաշարով էր, մտածեցի՝ տեսնես ինչ ա, կարո՞ղ ա փախած ճապօնական ֆիրմա ա։
ու ոնց որ՝ հա, ճապօնական ֆիրմա ա, կայքն երկու լեզուով ա՝ անգլերէն ու ճապոներէն։
իրականում իրենց տիտան հեռախօսի դիզայնն ինձ դուր չի գալիս, բայց միւս կողմից՝ կոպտոտ են բոլոր դիզայններն էլ, տէնց ոճ ա։
#հեռախօս #սարք #ճապոնիա #տիտան #քենդիբառ #կայք
#դինօ #մաեմօ-լեսթէ ֊ի վրայ։
#մաեմո #դրոիդ4 #սարք #չաթ #էկրանահան
#դինօ #մաեմօ-լեսթէ ֊ի վրայ։
#մաեմո #դրոիդ4 #սարք #չաթ #էկրանահան
տէքսաս ինստրումենտսը ti-83 եւ ti-84 հաշուիչների թարմացմամբ վերացնում ա սի֊ով ու ասմ֊ով ծրագրեր գրելու հնարաւորութիւնը։https://www.cemetech.net/forum/viewtopic.php?t=16652&start=0&postdays=0&postorder=asc&highlight=
յիշեցնեմ՝ ազատ ծրագրակազմն այն ա՝ որ կարելի ա օգտագործել ինչպէս ուզում ես։ թիայ հաշուիչների ֆիրմուերը ազատ չի՝ ու անցանկալի հնարաւորութիւն չունենալու պատճառով մարդիկ պիտի չթարմացնեն այն։ հաշուիչի դէպքում՝ ոչինչ, բայց ի՞նչ եթէ սարքը կպնում ա ցանցի ու ssl֊ի բագ ունի։
#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #հաշուիչ #սարք #թարմացում
այս ընկերութիւնը քիչ ա շատ էժան բայց հզօր երկաթ ա արտադրում, մի հատ էլ օփենվրտ են դնում, ազատ ծա, ու նաեւ կան «պրոշիւկաների» զանազան վարկածներ, որից ամենահետաքրքիրը թոռ ֆիրմուէրն ա։ https://www.gl-inet.com/products/gl-ar300m/ միակ թերութիւնն ա, որ մարտկոցի տեղ չունի, բայց կարելի ա փաուեր բանկից սնել։
յուսամ հայաստան կը հասնի, ամբողջ տրաֆիկս թոռեմ։
#համացանց #սարք
սպանիչ ա, այսօր մարդիկ դնում են սարքի մէջ լրիւ անալոգային ֆիլտրեր՝ https://www.pioneerdj.com/en/product/production/toraiz-sp-16/black/overview/ https://www.youtube.com/watch?v=Iq-Ox8jDxcw
յատուկ։ #սարք #անալոգ
մի տարի է վաճառում է, չի կարողանում վաճառել սլայդեր պատճենելու սարք։
մի կողմից խցիկն է միանում, յետոյ էդ «գարմոշկա»֊ն է որ հեռաւորութիւնը փոխես, յետյո օբյեկտիւն է հագնում դրան։ իսկ սլայդ դնելու տեղը հետեւից լամպ է։ փաստօրէն այսպէս էին սլայդեր պատճենում։ ընդ որում ժապաւէն չի լինի դնել, տեղը հենց սլայդի ստուարաթղթի կտորի համար է։
տեսականօրէն սրանով կարելի է որակեալ ծրել ժապաւէնը եթէ մի ձեւ յարմարեցնել որ ժապաւէնով աշխատի։
մի հատ էլ յղում լիսթ․ամ֊ից, երկարաֆոկուսային օբյեկտիւ։ մարդ ես, պէտք լինի։
ահա։
#ֆոտո #սլայդ #սարք #տեխնիկա #անկապ