
#շուն #շունօ #կոկա-կոլա #կոլա #ալեհաւաք
ես ժամանակին ձեռք էի բերել ZBT-WE826֊ը զի արտադրողը տալիս էր openwrt դիստրօ իր համար։ պարզւում ա, սա շատ լաւ սարք ա։
սիմ քարտի սլոտ ունէր, բայց չէր ճանաչում։ քանդեցի, տեսայ որ չունի gsm չիպ։
հաւէս ա երբ սարքն ունի ստանդարտ ինտերֆէյս՝ սարքեր միացնելու։ ու այս երթուղիչն ունի pcie սլոտ՝ տպասալ միացնելու համար։
պատուիրեցի pcie ինտերֆէյսով ջիէսէմ չիպ, կպցրի երթուղիչին։ այդ պահին հասկացայ, որ չունեմ այդ չիպից կպնող լարեր՝ pigtail են կոչւում՝ անունն էլ հազիւ գտայ, ու լարերի ծայրին՝ ալեհաւաք միացնելու տեղ։ յետոյ պատուիրեցի այդ լարերից, ու ալեհաւաքներ։
հիմա երթուղիչն աշխատում ա՝ ջիէսէմ֊ով կապ ունի, բաշխում ա լարով ու վայֆայով։ շատ յաճելի ա ընդլայնուող սարքերի հետ գործ ունենալը։ ու դէ օհ֊ն էլ openwrt ա, ու շատ ճկուն ա։
#տեք #սարք #ալեհաւաք #լար
աշուն 2018։
նոյեմբեր 2016
ZONO, չմշակած։ (:
#լուսանկարներ #սեւան #ձի #ձիեր #ալեհաւաք #ալեհաւաքներ
#աշտարակ #ալեհաւաք #ափսէ #ֆիզիկա #հետազօտութիւն #ճարտարապետութիւն #գիտութիւն #լուսանկարներ #հեռադիտակ #ռադիոհեռադիտակ #ռադիո_հեռադիտակ #ռադիո
իսկ դուք գիտէ՞ք որ ֆրակտալները միայն տեսութիւն չեն, կիրառւում են, ու գիտէ՞ք, օրինակ, ինչպէս։ ձեզնից ամէն մէկը ունի ֆրակտալներ իր գրպանում։ հեռախօսի ալեհաւաքի մէջ։ http://en.wikipedia.org/wiki/File:Fractal_antenna_patent.gif
#ֆրակտալներ #ալեհավաք #ալեհաւաք