2022-11-08-15440535

տաս տարի առաջուայ motorola droid սարքերից էնքա՛ն եմ ոգեւորւում ոնց որ էսօրուայ դրօշաշակիր սարք լինի։

գիտեմ ինչի, բացի նրանից որ վերջ սարքեր են՝ մէյնլայն միջուկով համակարգ եմ աշխատեցնում դրանց վրայ, հետեւաբար ունեմ արդէն ոչ հեռախօս, այլ պորտատիւ համակարգիչ, որը լրիւ ինձ ա ենթարկւում, ազատ ծրագրակազմով ա, կարող եմ օգտագործել ինչպէս ուզեմ։

հիմա սա գրեցի ու զգացի որ մարդիկ կասեն՝ բանկի յաւելուածը կամ ինստագրամը չի լինի աշխատեցնել։ երեւի ճիշտ ա ասել նաեւ ծրագրակազմի մասին, որ ոչ թէ ազատ ա, այլ անկախ։ զի անկախը շատ բաներ անել չի կարող, ազատ չի, երբեմն էլ անայարմար ա, բայց փոխարէնը անկախ ա։

#ազատ_ծրագրակազմ #անկախ_ծրագրակազմ #ազատութիւն #ծրագրակազմ #համակարգիչ #սարք #կարգիչ #անկախութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ազատ_ծրագրակազմ  անկախ_ծրագրակազմ  ազատութիւն  ծրագրակազմ  համակարգիչ  սարք  կարգիչ  անկախութիւն