ես նոր գիտակցել եմ որ մենք ապրում ենք հակաուտոպիայում։
այն արդէն հիմա ա, ոչ թէ հնարաւոր ապագայում։
պուտինը «պատերազմը խաղաղութիւն է» ա անում, մարդիկ կրում են սարքեր, որ մեզ լրտեսում են։
ճիշտ ա, էդ մարդիկ ուտոպիայում են, զի երջանիկ են։
իսկ ի՞նչ են անում հակաուտոպիաներում, եւ պոստ ապոկալիպտիկ հանրութիւններում՝ փնտրում են, կարգաւորում, հեք անում հին սարքերը, որ այլեւս չեն արտադրւում։
ու ես էլ այսօր նայում եմ՝ ո՞ր սարքերն են որ «մէյնլայն» միջուկը լաւ սպասարկում ա։
ի դէպ՝ omap4
սարքերը, օրինակ մոտորոլայի տաս տարի առաջուայ խելախօսները։
յ․ գ․ արդէն որոշակի ժամանակ ա, միայն droid4
֊ն ա հետս լինում։ հիմնականում maemo
֊ի մէյլ կլիենտն եմ օգտագործում ու pidgin
֊ը։ ու պարզւում ա, շատ մարդիկ չեն էլ ջոկում որ հին փախած սարք ա։ մտածում են ինչ֊որ նոր եւ շքեղ բան ա։
#հակաուտոպիա #ուտոպիա #ապագայ #ազատութիւն #տեք #անցեալ #սարք
պատկերացրէք երկիր, որ իր գլոբալ նաւարկման (նաւիգացիոն) համակարգն է ստեղծել։ յետոյ վարորդների մի դասին ստիպել է ձեռք բերել սարք, որն արժի մի ամբողջ իրենց աշխատավարձ։ յետոյ ստիպում է նրանց վեբ կայքի միջոցով յայտնել ուղեւորութիւնից առաջ թէ որտեղ իրենք պէտք է գնան, ստանալ այդ կայքից երթուղին, յետոյ պարտադրում է գնալ հենց այդ երթուղով (իսկ կայքը լաւ չի աշխատում, եւ յաճախ անկապ երթուղիներ է տալիս), իսկ եթէ վարորդը խախտի երթուղին՝ ապա ստանալու է ահռելի մեծ տուգանք։ ինչպէ՞ս են իմանում, որ սահմանուած երթուղուց շեղուե՞լ է՝ պարտադրում են առնել եւս մի սարք, որը հետեւում է դրան։
այդ պետութիւնն իրօք գոյութիւն ունի։ այն կոչւում է ռուսաստանի դաշնութիւն։
#ուտոպիա #ռուսաստան #գլոնաս #վերահսկողութիւն #ազատութիւն
Հրատարակչութեան կողմից
Ընթերցողի ուշադրութեանն յանձնարարուող «Ուտոպիա»֊ի հայերէն այս առաջին հրատարակութիւնը թարգմանուած է գերմաներէնից եւ հիմնականում յամեմատուած է նաեւ ռուսերէն թարգմանութեան հետ։
Ընդհանուր առմամբ մատենագրական նպատակ չհետապնդելով, հրատարակչութիւնը կամեցել է ընթերցողին ծանօթացնել մեծ ուտոպիստի այս հռչակաւոր երկի մէջ արծարծած գաղափարների հետ։
Թարգմանութւնը կատարել է ընկ․ Գր․ Անդրեասեանը․ նա է գրել նոյնպէս «Թոմաս Մորը եւ Ուտպիան» ակնարկը եւ կազմել ծանօթագրութիւնները։
#ուտոպիա #թոմաս_մոր #1935 #գիրք #թարգմանութիւն #հայերէն
գտայ հայերէն։ ։Ճ
#թոմաս_մոր #ուտոպիա #հայերէն #գիրք #1935 #երեւան
այն միջանկեալ ուղղագրութեամբ, աւաղ։