էս «հայեցի» արտայայտութիւնն ընդհանրացում ա, որը ստեղծել են պահպանողականները, ու դա իրենց յատուկ ա՝ «բոլոր աղջիկները սիրում են շոկոլադ» ոճով։ չե՞նք գտնի մի աղջիկ, ով չի սիրում։ ու ծաղրելով կամ շեշտելով «հայեցի» արտայայտութիւնը, կամ դիմադրելով դրան, ասելով որ մենք «հայեցի չենք», մենք ընդունում ենք իրենց՝ պահպանողականների սահմանումը, ճանաչում այն։ փոխարէնը մեզ համար ակնյայտ լինի որ ազգը ահաւոր բազմազան երեւոյթ ա, որ բնութագրուի որեւէ՝ առաւել եւս պահպանողական յատկութիւններով։
ու էդ քաղաքական հարց ա, սահմանում ընդունել կամ չընդունելը, ինչքան էլ տարածուած այն լինի։ #հայեցի
նրանք, ով ասում են, որ հայը, կամ կոմունիստը, կամ ներմուծէք ձերը, այսպիսինը կամ այնպիսինը չի լինում, կարող են փորձել յիշել, որ այդ հայը, կամ ովը, նախ եւ առաջ մարդ է, ու կազմել ցանկ այն մասին թէ ինչպիսին են մարդիկ լինում։
ստացւում է այսպէս՝ հայը՝ մարդ է։ մարդը լինում է՝ բազմութիւն1 հայը չի լինում՝ բազմութիւն2, ըստ որում ակնյայտ է, որ այս երկու բազմութիւնները չեն հատւում (նշանակում է երկրորդ բազմութեան մէջ չի կարող լինել առաջինից որեւէ անդամ)։
ի դէպ, ենթադրում եմ, որ երկրորդ բազմութիւնը՝ դատարկ բազմութիւն է։ (:
#հայեցի #հայեր #մաթեմատիկա #բազմութիւն #մարդիկ
ուրեմն, ձախական գաղափարների հանդէպ իմ թերհաւատը պայմանաւորուած է մրցակցութեան բացակայութեամբ ու պլանային տնտեսութեամբ։ ես համոզուած եմ, որ մրցակցութիւնը շատ լաւ է, ու տեսնում եմ, ինչ լաւ է որ ամդ֊ն մրցում է ինթելի հետ, եւ ազատ սիլանգը՝ ազատ ջիսիսի֊ի հետ։ կրակոտ աղուէսը քրոմիումի հետ։
ու իրարից գաղափարներ են վերցնում, ինչպէս իրենք են ասում՝ «ցրում», ու ստեղ արդեն ես չեմ կարծում, որ ցրել է, ես կարծում եմ, որ էվոլիւցիա է, ու ընդհանուր առմամբ ասենք զննիչների կամ կոմպիլյատորների պորուլյացիան զարգանում է, ուժեղանում։
իսկ հայերը, իչնպէս ասում են, չգիտակցուած ձախոտ են, ու գուցէ այդ պատճառով է որ երբ ուզում ես ինչ֊որ բան անել, ասում են՝ այսինչը արդեն անում է, կամ ասում են՝ իրեն հարցրու/տեղեակ պահիր, կամ ասում են՝ առաջարկիր դուք միասին զբաղուէք։ ինչի՞ միասին։ մարդիկ տարբեր ձեւ են մտածում, ու նոյնիսկ այդ զոյգերով աշխատելու՝ ծրագրաւորելու միտքը ինձ անյաջող է թւում։ Շատ հազւադէպ են կազմաւորւում լաւ աշխատանքային կոլեկտիւներ, ու եթէ լինում են, ապա ինքնաբերաբար, ոչ թէ այդպէս։
ասելով՝ այնինչը անում է՝ դու չանես, կամ արա իր հետ, դու էվոլիւցիան ընդհատում ես։ ասում ես՝ մի ծնուիր, նոր թռչուն, արդեն կայ թռչուն։ մի ծնուիր նոր զննիչ՝ արդեն կայ զննիչ։ ու կարծում եմ, շատ լաւ կը լինի, եթէ ոչ մէկ այդպիսի առաջարկներ չլսի, ու իր ուզած գործն անի, անկախ ուրիշներից։
ու տենց
Քանզի չտեսությունում ահավոր չափ անգլալեզու սպամի քանակություն էր հայտնվել, ուր բարյացակամ առաջարկվում էր գնել տարբեր գրքեր ու այլ ոչ այնքան վատ բաներ, սակայն ոչ այնքան կապ ունեցող մեմերի հետ, ես որոշեցի անել հայեցի եւ բրուտալ քայլ Վ․ Մամիկոնյանի լավագույն ավանդույթները շարունակելով։
Բոլոր ոչ հայատառ անվանումներով սպամերը այսուհետ արգելված են։
Դուք հրավիրվում եք հայատառ սպամ գրել եւ զանազան գրքեր կարդալ առաջարկել։
Թույլ չտանք օտարալեզ սպամի ներթափանցումը, կանխենք սպամի գլոբալացումը եւ հարվածենք մեմերով հայեցի համացանցի որակին
ու տենց