նախնական վարկած, խմբագրովի ա՝ https://չտես.հայ/Սաթուրեյշնը_զրո_սարքի #մեմ #չտեսութիւն
չտեսութիւն իզ բեք https://չտես.հայ
կպէ՛ք, աւելացրէ՛ք, խմբագրէ՛ք, լիքը բան կայ անելու։ ու ասէք եթէ ինչ֊որ բան չի աշխատում։ #չտեսութիւն #չտես
չտեսությունում մի քանի նոր հոդված կա, որ լավացման կարիք ունեն՝
ու տենց
Քանզի չտեսությունում ահավոր չափ անգլալեզու սպամի քանակություն էր հայտնվել, ուր բարյացակամ առաջարկվում էր գնել տարբեր գրքեր ու այլ ոչ այնքան վատ բաներ, սակայն ոչ այնքան կապ ունեցող մեմերի հետ, ես որոշեցի անել հայեցի եւ բրուտալ քայլ Վ․ Մամիկոնյանի լավագույն ավանդույթները շարունակելով։
Բոլոր ոչ հայատառ անվանումներով սպամերը այսուհետ արգելված են։
Դուք հրավիրվում եք հայատառ սպամ գրել եւ զանազան գրքեր կարդալ առաջարկել։
Թույլ չտանք օտարալեզ սպամի ներթափանցումը, կանխենք սպամի գլոբալացումը եւ հարվածենք մեմերով հայեցի համացանցի որակին
ու տենց
«բիլայնի» Քանաքեռի բաժանմունքում բաժանորդը բողոքում է՝
– ես չիաշխատում
– ձեր ի՞նչը չի աշխատում՞
– ես։
– դուք՞
– ես։ էն որ կա «ե» իմ մոտ չի աշխատում։
վարագույր
Փաստորեն, այսօր իմացա որ չՏեսությունը սաբմիթ ա եղել armnet awards
ու տենց
տաքսու վարորդը իրեն լավ էր պահում։
չեր ծխում, երաժշտություն չեր լսում։
իրանից պահանջելու բան չունեի։
սակայն նա լսում էր ռաձյո։ ու նենց հետաքրքիր էր․ ինչ որ երկու քույր հաղորդում էր։ ու իրանք ասում էին․
– մի գնացեք ինտերնետներ, ինտերնետներում լավ բան չկա, ինտերնետները տներ են քանդում, նույնիսկ նորակառույց և էլիտար։ մի գնացեք ինտերնետներ, ավելի լավ է գնացեք – ու այստեղ հայտնվում է պեպսիի նշանը սկսվում է գովազդը։
Ես վստահ եմ որ այդ քույրիկները բնավ չգիտեն որ ինտերնետները դա մեմ է։ Ու նրանք միամտորեն օգտագործել են մեմը մեծարգո նախագահ Բուշ կրտսերի պես։
փաստորեն։
ու տենց
սպանիչ հոդվածներ ա գրել չտեսությունում Վուվուզելի, ինչպես նաև Խորապես Մանուշակագույնի մասին
ու տենց
Այս մտքով ես քանի տարի ա տառապում եմ։
Ու ահա խնդրեմ՝ չտեսության կայքը` ինտերնետների բանահյուսության հանրագիտարանը:
Ինտերնետների բանահուսությունը դասակարգելու, պահպանելու և անալիզելու գործիք է։
Քանզի վիքի ա յուրաքանչյուր մարդ կարող է խմբագրել։ Սակայն, կրկին, ֆորմատի մեջ։
Ներկա պահին բոլոր հոդվածների ցանկը
Երկու-երեք օրվա մեջ փաստորեն արդեն մի քանի հոդված ավելացավ։
Ինձ դուր է գալիս կոդագործների մասին հոդվածը, որը ի դեպ, հիմանականում լրացրել է 10098{.lj-user}-ը ։Ճ
ու տենց
Իմ լավ կոդագործ ախպերներից մեկը, երբ դեռ երիտասարդ էր և անփորձ պրիմատում էր սովորում, իր հացը հանապազորդ վաստակում էր ստրիպ քլաբում, որպես դիջեյ։
Ու փաստորեն այդպես էր ստացվում որ հաճախ պատրաստվում էր քննություններին աշխատանքային մթնոլորտում․ վեր էր ընկնում դիվանի վրա, ու խորանում մաթանալիզի քսերոքսների մեջ, կամ խնդիրներ լուծում։ Իսկ շուրջը ծիծիկները թափահարելով մերկ աղջիկներ էին ֆռֆռում՝ ով ռազձեվալկա, ով ռազձեվալկայից։
Հարկ է նշել, որ ստրիպտիզյորշաներից մեկը, նույնպես ապագա կոդագործ էր։ Ու իր դիպլոմայինը՝ x86 ասսեմբլերով գրված խաղ էր։ Նա այժմ հրաշալի ընտանիք և աշխատանք ունի։
_ու տենց _