արցախն՝ https://www.youtube.com/watch?v=5bUimn_2U5U ու հայաստանը՝ https://www.youtube.com/watch?v=4mV6QZDhmvA
օդից, եւ տիլտ֊շիֆթ ոսպնեակով նկարած։ սպանիչ կադրեր կան։ գտել եմ որովհետեւ դաշնեզերքի հոսքը նայում էի, պետապիքսելը մոլդովան՝ տիլտ֊շիֆթով դիտել առաջարկեց։ ու այդ հոսքում լիքը հաւէս տեղեր կան նկարած։
հետաքրքիր ա, որ այդ մակետի էֆեկտը, զգացողութիւնը, լրիւ մեր ընկալումից ա, զի սովորել ենք ոնց ա լուսանկարի վրայ սովորաբար խորութիւնը, որտեղ ա լինում չֆոկուս, որտեղ ա լինուս ֆոկուս, ու եթէ էսպէս սովոր չլինէինք՝ փոքր չէինք ընկալի։ ու եթէ մարդու նայացնես, որ կեանքում չի տեսել լուսանկար, նա որ նայի, իրան չի թուայ որ փոքր ա, որ մակետ ա։
մէկ էլ շաատ երկար նկարա կադրեր կան, ժամերով, որ մտածում եմ, ո՞նց ա նկարել, ոնց որ դրոնը ժամերով նոյն տեղում թողել ա, ու մտածում եմ, երեւի քասթըմ սարքած դրոն ա իր մօտ, որից կախել ա տիլտ֊շիֆթով քենոն խցիկ, ու դրոնն էլ մարտկոցից չի սնւում, այլ լարով, տէնց օդապարուկի պէս սնուցում ա ստանում։
#հայաստան #դրոն #աթս #արցախ #ֆոտո #վիդեօ #տիլտ-շիֆթ #ոսպնեակ #ընկալում
պաւել ֆելգենգաուերին ռուսերէն էի հետեւում, լաւ ա որ ազատութիւնն իրան գտաւ, հարցազրոյց վերցրեց՝
հայաստանի եւ տարածաշրջանի մասին են խօսում, պատերազմի։ ինձ համար նոր բան չկայ, զի ես իրան այլ տեղերում հետեւում էի, բայց առաջարկում եմ կարդալ՝ շատ ողջամիտ մարդ ա ու լաւ մասնագէտի տպաւորութիւն ունեմ։
մէջբերում եմ, սակայն, լրիւ այլ հատուածներ, որ մեզ ուղղակիօրէն չեն վերաբերում՝
Դէ, մենք ինքներս շատ բան գնում ենք դրսից: Քանի որ մինչ Ղրիմը դա հիմնական աղբիւրն էր։ Ղրիմից առաջ միայն Ամերիկայում տարեկան 1,5 միլիարդ դոլարի հասնող գնումներ էինք արել։ Դա հենց այն է, ինչ կոչւում է երկակի օգտագործման ապրանքներ։ Այսինքն՝ էլեկտրոնային շղթաներ, յատուկ պողպատներ, յատուկ պլաստմասսա։ Երբ նրանք սկսեցին փակել այս հնարաւորութիւնը, շատ մեծ խնդիրներ առաջացան։ Շատ լուրջ նախագծեր հետաձգուեցին անորոշ ժամկէտով, քանի որ մենք չունենք մեր սեփական բաղադրիչները։
Ռուսաստանը դեռ խնդիրներ ունի անօդաչուներ պատրաստելու հետ, բայց Չինաստանը դա անում է։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք առայժմ կարող են իրականում գործել, Իսրայէլից գնուածներն են՝ Searcher-2-ները, որոնք արտադրւում են Ռուսաստանում արտօնագրով և կոչւում են «Ֆորպոստ»։ Եւ սա մինչ այժմ մեր հիմնական անօդաչու սարքն է: Այն հարուածային չէ, բայց քիչ թե շատ տեղեկութիւններ է հաւաքում, և նրա շնորհիւ մենք լաւ ջարդեցինք ուկրաինացիներին, պարտութեան մատնեցինք Ուկրաինայի զինուած ուժերին՝ Իլովայսկի կաթսայում։ Դրանք բոլորն անօդաչու թռչող սարքեր էին, որոնք կապուած էին հրետանու և բազմակի արձակման հրթիռային համակարգերի հետ։ Եւ կրկին՝ մենք գիտէինք, թէ որտեղ են գտնւում ուկրաինացիները և ինչ են նրանք անում, բայց նրանք չգիտէին, որ մենք հատել ենք սահմանը և մտել Դոնբաս։ Նրանք պարզապէս դա չգիտէին, չգիտէին որտեղ, ինչ։ Նոյն իրավիճակը, ինչ ունեցան հայերը։ Այն ժամանակ մենք ինչ-որ բան գնեցինք Իսրայէլից։
#պաւել_ֆելգենգաուեր #աթս #պատերազմ #ռուսաստան #ուկրաինա #անօդաչու #ղրիմ #հարցազրոյց