էսօր մտածում էի՝ կարո՞ղ ա պէտք ա ընդունել էս ամբողջ սի կոդը որպէս «հին քաղաք», որպէս քաղաքի պատմական մաս հին շէնքերով։ դրանք պէտք ա ամրացնել եւ նորոգել՝ մեր դէպքում՝ կարկատել (փաթչել) որ աւելի ապահով ու անվտանգ լինի։ դա իհարկէ հնարաւոր ա ու openbsd նախագիծը հրաշալի գործ ա անում ապահով ու վստահելի սի կոդ ստանալով։
ինչպէս եւ հին շէնքերը, շատ բարդ ա ամբողջ եղած սի կոդն արտագրելը՝ թանկ ա, շատ ռեսուրս ա պահանջում։
գուցէ անցեալում արուած գործի ապամոնտաժումը վշտալի ա նոյնիսկ եթէ դա սի կոդ ա։
#անկապ #քաղաք #պոստմոդերնիզմ #պատմութիւն #ժառանգութիւն #տէք #մշակոյթ
դերլուգեանը յաճախ շեշտում ա, որ սովետը ստեղծել ա հայաստանում ինստիտուտներ։
իսկապէս ստեղծել ա։
ահաւոր տխուր ա էն, որ մեր բախտից ունենք այդ սովէտի ստեղծած ինստիտուտները, ինչպիսին կան՝ դանդաղաշարժ, կոռումպացուած, ոչ արդիւնաւէտ։ ամէն անգամ երբ ինձ պատմում են ինչպէս են գործ ունեցել պոլիկլինիկայի, քաղաքապետարանի, թաղապետարանի հետ, տպաւորութիւն ա որ մենք հայաստանում չենք ապրում, զի էնտեղ լրիւ այլ կեանք ա եւ լրիւ այլ մարդիկ են։
բայց էդ մենք ենք այլ, այն էլ ոչ շատ, ընդամէնը այնքան, որ նկատենք տարբերութիւնը։ մեծ մասը տարբերութիւնը չի էլ զգում, չի զարմանում, որ պոլիկլինիկայում այն ա ինչ ա, ամէն դետալը, չգիտեմ էլ որը նշել։ ամէնը։
եւ պէտք ա դեռ երջանիկ լինել, որ այդքանը կայ։ այդ ահաւորութիւնը կայ։ զի այլընտրանքը՝ նոյնիսկ այդ ահաւորութեան բացակայութիւնն էր։ ու դա տխուր ա։
տխուր ա գիտակցելը, որ դու ձեւ չունէիր ոչ ահաւորի, եւ քո բեքգրաունդը, քո հանրութեան զարգացումը, պատմութիւնը, սահմանում ա հնարաւորութիւնները որպէս ահաւորութեան երանգներ։
կարող ա լինէր ահաւորութեան այլ երանգ, բայց ոչ ահաւորի հնարաւորութիւնը, կուլտուրան, չկայ։
տխուր ա, բայց կարծում եմ, կարեւոր ա գիտակցելը։ կարեւոր ա աճի համար։
#հայաստան #կուլտուրա #հանրութիւն #ժառանգութիւն #քաղաքակրթութիւն #չգիտեմ #ահաւոր
արդէն երկու նոութբուքս անց կացրի #ֆանթու ֊ից #ջենթու ֊ի, ու նկատում եմ որ փորթըջ ծառը ընդհանուր առմամբ աւելի լաւ վիճակում ա ու աւելի քիչ խնդիրներ են լինում։
բայց ասածս այլ ա՝ ջենթու֊ում ինձ մօտ նաեւ աշխատեց #մաելսթրոմ #խաղ֊ը, որ #1992֊ի խաղ ա, ու ես այն խաղացել եմ դեռ redhat-5.2֊ի (չշփոթել rhel֊ի հետ, այն թողարկուել ա #1998֊ի նոյեմբերին) վրայ։
այս խաղը դիստրիբուտիւների մեծամասնութիւնում բացակայում ա՝ չի կազմարկւում ոչ ժամանակակից կոմպիլեատորներով, եւ 64 բիթ համակարգերում, պահանջում ա հին SDL գրադարան։
սակայն ջենթու եբիլդներ կան, որ այն կազմարկում են։ այս հին ծրագրերից նաեւ սիրում եմ xv֊ն։
ու մտածեցի, որ սա նման ա «հին քաղաք» պահելուն, երբ մարդիկ կարող են գնալ, կամ ապրել քաղաքի հին մասում, որը մենթէյն են անում, ու մինչեւ այսօր պահել են։
սա պատմութեան եւ նախկին ժամանակի հետ կապի մասին ա, որը կորցնում ենք ու չենք զգում շատ ժամանակակից քաղաքներում՝ օրինակ երեւանում, եւ նաեւ էն պատճառով որ շատ պատմական ծրագրեր կամ մշակոյթ կապուած են եղել այլ երկաթի կամ օպերացիոն համակարգերի հետ՝ օրինակ աթարիի կամ ամիգայի աշխարհից են։
մաելսթրոմը, xv֊ն ու ուինդոումէյքերը՝ unix աշխարհից են ու դրանք հնարաւոր ա մենթէյն անել, ու այսօր օգտագործել, ու ինձ շատ դուր ա գալիս, որ մարդիկ կան որ դա անում են։ xv֊ն, ի դէպ, 1994֊ի ծրագիր ա, ու էն ժամանակ չկար png ֆորմատը, բայց այսօր այն ունի ժամանակակից փաթչեր եւ սատարում ա նոր նկարների ֆորմատներին, որը շատ հաւէս ա։
#իւնիքս #պատմութիւն #ժառանգութիւն #կապ #լինուքս #մշակոյթ #ծրագրակազմ
սովետական ժառանգութեան դրական կողմերից մէկը լայն գնացքի գծերն են, եւ լայն գնացքները։ արեւմուտքում՝ եւ ԳԴՀ֊ում, եւ Լեհաստանում արդեն կային նեղ գծեր, եւ դրանք չվերակառուցեցին։ Երբ սովետական գնացքը դուրս է գալիս նախկին խսհմ սահմաններից, այն բարձրացնում են, ու անիւներն են փոխում։ Ճամփորդները դուրս չեն գալիս գնացքից այդ ընթացքում։
#սովետ #ժառանգութիւն #երկաթուղի
նոր անցնում էի ազատութեան հրապարակով, ժառանգութեան հաւաքն էր։ խօսնակն ասում էր՝ «ինձ չի հետաքրքրում թէ մենք Զիմբաբուէ֊ի շարքում ենք, ինձ հետաքրքրում են իմ երկրի շահերը» — այնպէս, իբր անկասկած է, այս խայտառակութիւնը մեր շահերից բխող էր։
#հաւաք #ժառանգութիւն #ղրիմ #հայաստան #ազատութիւն ####