պէտք ա դասաւանդման պլանը գրեմ ներկայացնեմ, ձեռքս չի գնում այլեւս այդ անյարմարութեանը՝ google docs կամ թէկուզ libreoffice կիրառելուն։ փորձեցի՝ մարքդաունն աշխատեց։
մինչ այդ չէր աշխատում, սխաներ ունէի՝ lmodern.sty
֊ն չէր գտնում, գտնուեց՝ texlive-latexextra
տեղակայելուց յետոյ, ու նաեւ lwapr.sty
չէր գտնում՝ գտնուեց texlive-latexrecommended
֊ի մէջ։
#իւնիքս #լինուքս #ջենթու #տեք #տեքստ #աբստրակցիա #վերացարկում #գործիք #էկրանահան #նշաձեւ
որ ասում են՝ կարո՞ղ ա վիրտուալ իրականութեան մէջ ենք ապրում՝ մտածում եմ՝ դէ նայած որը սահմանենք կարծական, կամ իրական։
օրինակ, այսօր մենք գիտենք որ ամենատակի շերտում ունենք դաշտեր։
մասնիկներն արդէն՝ այլ աբստրակցիայի շերտում են։
մենք ապրում ենք լրիւ այլ շերտում՝ ոնց որ qt֊ով գրած միջավայր, որից լիքը լէյերներ կան մինչեւ մեքենայական կոդ ու թուանշային դիզայն։
ու դէ մեզ համար սա իրական եւ կարեւոր ա՝ նոյն ձեւ, ինչպէս մարիօյի համար իր աշխարհն ա իրական՝ պիքսելէյթդ եւ երկչափանի, բայց միեւնոյն ա՝ կարեւոր, եւ իր աշխարհի շրջանակներում եթէ կպնի վնասող էակներին, կամ ընկնի փոսի մէջ՝ կը մեռնի։ ու դէ ունի էնքան կեանք։
իսկ մեր աբստրակցիայի շերտում՝ մեզ պէտք ա օրինակ տուն, որը հա, էլի դաշտեր են, բայց դէ էդ չի նշանակում որ պէտք չի։ ու եթէ ինչ֊որ գիշատիչ գայ ոտքդ բռնի՝ չես ասի՝ դաշտեր են՝ աւելի լաւ ա չբռնի։ զի մեր վերացարկման շերտում ա։
#իրականութիւն #դաշտեր #աբստրակցիա #վերացարկում #կեանք #տիեզերք #աշխարհ #ծրագրաւորում
Տեղեկատվական տեքնոլոգիաների եւ այլ տեքնոլոգիաների միջեւ զուգահեռներ շատ են տանում։ Օրինակ՝ երբ համեմատում են սպիտակուցի սինթեզը ԴՆԹ-ից, ծրագրի կոդի կոմպիլյացիայի՝ բինար ֆայլ ստանալու հետ։
Ես էլ, հետ չմնալով ցանկանում եմ համեմատել մարդկային հարաբերությունները եւ համայնքները տեղեկատվական տարածքի մեջ տեղի ունեցող պրոցեսների հետ։
Քաթի տակ․ փող, փառք, աշխատանք, հարաբերություններ, բռնություն եւ իհարկե՝ սեքս։
մնացեք մեզ հետ․
Ի՞նչ է ընդհանուր տեղեկատվական տարածքը։ Ինչի՞ համար է այն պետք։ Օրինակ, գրասենյակներում ու կազմակերպություններում անհրաժեշտ է որ բոլոր սարքերի, եւ համակարգիչների ժամանակի ցուցիչները նույն արժեքները հայտնեն(ժամը նույնը լինի)։ Կամ, կարգավորվում է որ հանգույցին որ տեղեկատվությունը մատչելի, հասանելի է, եւ որ հանգույցը որ գործողությունները անելու հնարավորություն ունի։
Դա հարաբերություն է։ Իրոք որ, եթե մենք պայմանավորվել ենք հանդիպել, այսինքն ինչ որ ձեւով արդեն հարաբերվում ենք, ապա հանդիպումը իրականացնելու համար ցանկալի է, որ մեր ժամանակի մասին պատկերացումը նույնը լինի։ Այլ կերպ կարող է չհանդիպենք բնավ։ Կամ եթե հարաբերվում ենք, գիտենք ով ինչ տեղեկատվությանը աքսես ունի։
Օրինակ․
Ես օկ եմ որ դու առանց ինձ հարցնելու այստեղի գրքերից ցանկացածը վերցնես։ Բայց այստեղից՝ չէ, որովհետեւ ես դրանք այժմ հետաքրքրությամբ կարդում եմ։ Ասենք, երբ կարդամ՝ կտամ։ Կամ էլ չեմ տա՝ խոսք եմ տվել վերադարձնել տիրոջը։ Դա պայմանավորվածություն է։ Ուշադրություն դարձրեք՝ օկ կամ ոչ օկ – դա բինար է, թրու-ֆալս, կամ մեկ – զրո։
Եթե պայմանավորվածություն կա, ապա այլ մարդուն վիրավորելու հնարավորությունը խիստ պակասում է։ Իսկ պայմանավորվելու համար անհրաժեշտ է իմանալ ինչի մասին ես պայմանավորվում։ Իսկ դա իմանալու համար պետք է իմանալ ինչն է քեզ համար կարեւոր։ Ի՞նչն ես համարում քեզ վնաս, ինչը՝ օգուտ։ Օրինակ, որ գործողությունը, կամ տեղեկատվություն իմանալը։ Իսկ գիտակցելուց հետո՝ հայտնել դա։ Սա ինձ վնաս է։ Մի արա այսպես։ Որովհետեւ կարող է մարդը չիմանալով է անում։ Կամ մտածում է լավություն է անում։
Տեղեկատվության հասանելիության շատ պարզ օրինակ։ Ես ասել եմ այսինչին սա, նա գնացել պատմել է երրորդին։ Անձամբ ես կարծում եմ, որ եթե չես ուզում այլ մարդկանց ականջին հասնի, ավելի լավ է չասել առհասարակ։ Գուցե դա իմ պարանորիկ ո՞ճն է։ Իսկ սովորաբար մարդիկ վստահում են, ու ունեն պայմանավորվածություններ։ Ասենք ՝ դու մարդու չասես, բայց ասենք այս արժեթղթերի գինը կընկնի, կամ դրամի կուրսը կբարձրանա, կամ էլ Աս ջան, մարդու չասես, բայց մենք լյովիկի/անուշիկի հետ կինո գնացինք, ու այնտեղ համբուրվեցինք։
Ես կարծում եմ, կամ ասում ես, ու գիտես որ կարող է բոլորը կիմանան, կամ չես ասում։ Բոլոր ՕՀ-երում կան խմբեր։ Ասենք այս խմբի անդամները այս տեղեկատվությանը տիրապետում են։ Ասենք բնական է, իրենք են համբուրվել, իրենք էլ տիրապետում են։ Իրենք են ստեղծել այդ տեղեկատվությունը։ Իսկ արժեթղթերի դեպքում պարզ չէ ում է պատկանում տեղեկատվությունը։ Ու դա գուցե դավադրոթյուն լինի, որը կարող է լավ բանի չբերել։ Սակայն դա առանձին թեմա է։
Պարզապես ուզում էի ցույց տալ, ինչպես է պայմանագիր խախտելը բերում վիրավորանքի։ Մասնավոր դեպքում՝ ուրիշի տեղեկատվությունը շեյր անելով, կամ գաղտնի պահելով՝ նույնպես։ Պայմանագիր խախտելն է, մասնավորապես այլ մարդու սեկյուր տեղեկատվություն հայտնելն է իրական դավաճանությունը։
Ու շատ է օգնում սահմանել ինքդ քեզ համար, ինչի պահանջը ունես, ինչին կարող ես դիմանալ, իսկ ինչը անընդունելի է։ ցանկցած հարաբերություններում, լինի դա աշխատանք, ռոմանծիկ հարաբերություն, թե հեռախոսային պրովայդեր։
Օրինակ․ ես այսքան ծանրաբեռնվածությամբ աշխատել օկ չեմ։ Կամ․ ես օկ եմ քանզի ես կարծում եմ ավելի լավ է այսքան աշխատել, բայց ավտո առնել/էն շորը առնել/երեխեքին ավելի լավ կրթություն տալ։
Այսինքն, ինչպես ես դու ապրում ու ինչն է քեզ համար կարեւոր։ Մեքենան, շորը, երեխայի կրթությունը։
Ինչպե՞ս ես ապրում։ Օրինակ
– դու ունես շուն, ու զբոսնում ես նրա հետ այսքան ժամանակ։ Այսպես ես ապրում։
– դու քնում ես այս ժամերին, իսկ այս ժամերին՝ ոչ։
– դու այստեղ չեմ գնում։ Ոչ մեկի հետ էլ չես գնա։
ընդ որում քեզանից ո՞նց պահանջե որ գնաս/չգնաս։ եթե քեզ համար շատ կարեւոր է պարտնյորիդ հետ գնալ, ապա դա քո պրոբլեմն է։ Ուրեմն քո պահանջների մեջ մտնում է միասին այնտեղ գնալը։ Ուրեմն եթե դա իրոք շատ կարեւոր է ապա դուք համատեղելի չեք։ Որովհետեւ դու օկ չես այդ մտքի հետ։ օկ չես – ուրեմն չենք շարունակում։ նեղանալու մասին խոսք չկա։
– դու չաթվում ես այս ցանցերում, իսկ այս ցանցերում՝ ոչ։
Ինչքան մակերեսային չթվա, օրինակ, իմ համար շփում հաստատելու պրոցեսի մեջ՝ ամենակարեւոր արժեքներից է։ Ասենք, ես սքայփում չեմ չաթվի։ Դա իմ հավատքին դեմ է։ Այսպիսով, եթե զրուցակիցս օկ չէ իմ հետ այլ համակարգում չաթվել, այսինքն, ասենք իր համար չափազանց կարեւոր է միմիայն սքայփով չաթվել, իսկ ինձ համար չափազանց կարեւոր է սքայփ չոգտագործել, ապա մենք չենք շփվի։ Ու այստեղ նեղանալու տեղ նույնպես չկա։ լիշ բի Ես շատ լուրջ պատճառներ ունեմ, ասենք։ Ու ասենք խոստանում եմ այդ մասին հանրամատչելի գրել։
Սակայն ես չեմ կարող ասել՝ դու այֆոն մի ունեցիր, կամ ունեցիր։
Քո գործն է։
Այլ հարց է, որ եթե իմ ընկերը ունի այֆոն, հավանականություն կա, որ նա լիքը այնպիսի համոզմունքներ էլ կունենա, որոնք իմ համոզմունքների հետ համատեղելի չեն նաեւ տարբեր այլ ասպարեզներում։ Ու ապա դժվար թե մենք իրականում ընկերներ լինենք։ Չնայած ես շատ լավ հարաբերություններ ունեմ մի երկու այֆոնիստ տղայի հետ։ Երկուսն էլ էփլից զզվում են, ու այդպես էլ զզվելով ու քֆրտելով՝ օգտագործում։ Ես նաեւ էփլ ունեցող մարդիկ գիտեմ, որ չի գիտակցում ինչ չար բան կա իրենց ձեռքերի մեջ։ Դա իրենց մեղքը չէ։ Դե ունեն ու ունեն։ Ես օկ եմ իրականում։ Որովհետեւ ասենք ֆաշիստ չեն բնավ։ Բայց եթե եւ էփլ ունեն եւ ֆաշիստ են, որը իրականում հնարավոր է, ապա այսպիսի մարդու հետ դժվար թե ընկերություն անեմ։ Եթե ֆաշիստ են, բայց էփլ չունեն՝ միեւնույն է։ ։Ճ Այսինքն կրկին կարեւորը ունենալ/չունենալու փաստը չէ, այլ պահանջ/համոզմունք, իսկ ավելի ընդհանուր՝ արժեքի հարց է։
Ընդհանուր – այսինքն աբստրակցիա։
Քոմփյութեր սայնսը աբստրակցիայի արվեստ է։
Արժեքները պետք է իմանալ եւ գիտակցել։ Այդ պատճառով է մարկանց կարեւոր լինում իրենց ընկերները ինչ արժեքներ ունեն։ Որովհետեւ եթե արժեքները անհամատեղելի են, ապա ընկերությունը չի կայանա։ Սակայն, եթե ընկերության հետ շատ ավելի պարզ է, ոչ ոք էլ անկապ չի ընկերանում, ասենք՝ արի ընկերություն անենք – արի – ինչ լավ ա չէ։ Այդպես չի լինում սովորաբար։ Բայց այսպես անկապ – սիրահարվում են։ Առանց պոտենցիալ զուգընկերոջ արժեքային համակարգին ծանոթ լինելու, կամ գոնե ենթադրություններ անելու համար բավականին տեղեկատվություն ունենալու։
Իսկ այս դեպքում, երբ հարաբերությունները ավելի խորն են, աքսեսը տեղեկատվությանը եւ գործողություններին լայնանում է։
Օրինակ․
– ես օկ չեմ հարաբերություններին, եթե դու այլ մարդկանց հետ ես քնում։
Այս հարցը ասենք սքայփի պես հավատքի հարց է։ Մեկի համար օկ է, մեկի համար՝ ոչ։ Կարող է ունենալ պրակտիկ նշանակություն, օրինակ վարակ տարածել/չտարածելը, կարող է չունենալ ինչ որ մոլորակի վրա, որտեղ սեռական վարակներ չկան։
Սակայն ամենակարեւորը, ես այս օրինակը բերեցի որ ցույց տամ, ինչպես է լինում որ շատ պրիվատ տեղեկատվությունը կարող է դառնալ շեյրդ։ Սկզբունքային, ու՞մ ինչ գործն է ով եւ ում հետ։ Սակայն որոշ դեպքերում արդեն կարող է եւ գործն է։
Ու այստեղ «դավաճանությունը» կրկին սահմանվում է ոչ թե մակերեսային, այսինքն քնել/չքնելու փաստը չէ որ էական է, այլ տեղեկատվությանը աքսես տալն կամ չտալը։ Սովորաբար թակցնում են, երբ գիտեն որ պարտնյորը օկ չէ։ Եթե օկ լիներ, ի՞նչ իմաստ կար թակցնելու։ Նույնիսկ գուցե չի էլ ուզում իմանալ, ու պարտադիր չէ հայտնել։ Սակայն եթե համարում է որ պիտի իմանա, պայմանավորվել եք, որ այսպիսի տեղեկատվությունը շեյրդ է, ու պայմանավորվածությունը խախտել ես՝ ապա դա արդեն դավաճանություն է։ Եթե պայմանավորվածությունը չես խախտել՝ ոչ։
Չէ՞ որ ոչ ոք ձեռքիցդ չի բռնելու այս կամ այն քայլը( այլ ծիտ/տղա կպցնելը, ասենք) անելուց։ Բայց կարող է օկ չլինել քո այս կամ այն քայլի հետ, եթե համարում է որ իրեն դա վնասում է։
Ու այստեղ մենք մոտենում ենք զոհողության թեմային։
Ի՞նչ է զոհաբերությունը։ Դա այն է, երբ մարդիկ ինչ որ վնասի հետ օկ չեն, բայց մերվում են։ Շատ վտանգավոր է վնասների հետ խաղալը։ Օրինակ, ես օկ չեմ երբ իմ վրա հրացան են ուղղում։ Մի տեսակ անհանգիստ եմ։
կամ․
– ես օկ չեմ քեզ հետ ապրել եթե դու ինձ ծեծում ես։
Այ այս օկը շատ կարեւոր է լավ գիտակցել։ Ասենք ես օկ չէի լինի։ Կարծում եմ, նորմալ է երբ մարդիկ օկ չեն լինում երբ նրանց ծեծում են։
Ու շփոթում են զիջումը զոհաբերության հետ։
Ինչու հիշեցի, որովհետեւ մի ընկեր ունեմ, ում հարեւանը ամեն գիշեր կնոջը ծեծում է։ Լավ լսվում է դա։ Չգիտի ինչ անել։ Իմ հետ խորհրդակցում էր։
Ես կարծում եմ, որ ծեծվողների, ինչպես նաեւ, ասենք, անոթեւվանների մեծ մասը համաձայն են իրենց վիճակի հետ։
Որովհետեւ, եթե օկ չես, առավել եւս Հայաստանում, հաստատ չես կորի։ Միշտ կգտնվի մի մարդ, ով կոգնի որոշ ժամանակ, ու այլ մարդ, ում մոտ կարելի է ապրել էլի որոշ ժամանակ, եւ այլն, եւ այլն։ Ու նույնիսկ եթե կնոջ աշխատավարձը երեսուն տոկոս ավելի ցածր է քան տղամարդու, ապա նա միեւնույն է կարող է բավական փող աշխատել անկախ լինելու համար։ Նույնիսկ եթե կիրթ չէ։ Այո, շքեղ չի ապրի, բայց հաստատ արժանավայել գոյատեւել կարող է։ Արժանավայել՝ այն իմաստով, որ առանց ծեծի ավելի արժանավայել է։ Եթե ծեծի չենթարկվելը արժեք է։ Եթե դա արժեք չէ՝ ապա խնդիր չկա, կարող է մարդը իրոք օկ է որ իրեն ամեն օր ծեծեն։ Նույնիսկ, կարող է համոզմունք ունենալ որ դա սիրո արտահայտություն է ու երջանիկ լինել։
Այսպիսով, զոհողությունը զիջումից տարբերվում է նրանով, որ մի դեպքում մարդը առանց օկ լինելու ինչ որ վնաս է անում, կամ տանում, իսկ զիջելու դեպքում նա կշռում է, ու որոշում է, որ ասենք, քիթը փորում է, դա ոչինչ, որովհետեւ ընդհանուր առմամբ վատ տղա չէ, ու ասենք, լիքը պահանջ ծածկում է՝ գնահատում է, լավ գրկում է, կամ գուցե ավելի վեհ՝ կարող է փիլիսոփայել արդյոք Ֆրոմը կռուծիծ է եղել թե ոչ այս կամ այն իր գործում։
Այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն չունենալ/ազատվել շատ անկապ խնդիրներից, այլ եւ հանդուրժող լինել։
Լավ գիտակցել, որ իրականում, ասենք այս մարդու հետ հարաբերությունը քեզ համար այնքան թանկ է, որ ի՞նչ կապ ունի, թե նա գուլպաները սենյակով շաղ տալիս է թե ոչ։ Է թող շաղ տա։ Արդյո՞ք այնքան կարեւոր է, որ ատամի մածուկը միշտ մոռանում է փակել։ Թող չփակի։
Ես օրինակ շատ հանգիստ եմ վերաբերվում հարցերի մեծ բազմությանը։ Բացի սքայփից ասենք։ Այինքն կարեւորը արժեքներն են ։Ճ
Իսկ ինչպե՞ս պայմանավորվել, եթե չգիտես, չես կարող կանխատեսել իրավիճակների ողջ բազմությունը։ Շատ պարզ․ ինչպե՞ս է արվում այթի-ում։ Սահման նկարագրելուց․ սահմանում ենք կանոններ։ Օրինակ, ֆայրվոլլի կոնֆիգում կարող է ասվել․ ամենը թույլատրվում է բացի սրանից։ Այսպես էլ ամբողջ աշխարհում է գործում․ այն ինչ օրենքով արգելված չէ՝ թույլատրված է։
Ինչպե՞ս ենք որոշում այդ սահմանները։ Բնական է, մեր իսկ համոզմունքներից ելնելով։ Կարեւորը իմանալն է, դու ինչ ես այդ մասին կարծում։ Ինչպե՞ս է քեզ հարմար։ Այլ խոսքերով ինչի՞ հետ ես օկ, ու ինչի հետ օկ լինել չես կարող։ Այո, կրկին։
Ու սա արժեքների հարց է։
Իսկ արժեքները այդ մանր իրավիճակների աբստրակցիան կարող են լինել։
Այդ պատճառով, կարծում եմ, որ արժեքների բազմությունների համընկնումն է կարեւոր է։ Այդպես էլ կազմավորվում են համայնքները։ Ասենք ազատ ծրագրերի համայնքները հիմնված են այն արժեքների վրա, որ տեղեկատվությունը լինի ազատ, իսկ ծրագրերը՝ մարդկանց չսահմանափակեն։ Իսկ, ասենք Մանչեստեր Յունայթդ-ի շուրջ կազմավորված համայնքը հավատում է, որ նրանք պարզապես լավագույնն են առանց որեւէ պատճառաբանության։
Ամփոփեմ,
օկ եւ ոչ օկը – բինար է
ժամանակի մասին ընդհանուր պատկերացում,
շփման հնարավորություն – բաց պրոտոկոլ, համատեղելիություն
տեղեկատվության մատչելի լինել/չլինելը, ինչպես նաեւ
պահանջներ, պայմանագրեր, օկ լինել չլինելը՝ ֆայրվոլ, աքսես լիստեր, տեղեկատվության ինկապսուլյացիա, պրիվատ/փաբլիկ տվյալներ եւ մեթոդներ ու ֆունկցիաներ։
արժեքներ – աբստրակցիա սահմանված նախորդ մանրուքների վրա
_ու տենց _