իմ անձնական մեմերից մէկն ա՝ «i expected that» արտայայտութիւնը՝ այն անում էր՝ ձայնով ասում էր, ութ բիթանի կարգիչներիցս մէկի (սպեկտրումի) շախմատի ծրագիրը։ նախընտրում էր ասել, երբ քեզ թւում էր դու շատ լաւ եւ մտածուած քայլ ես արել։
եւ շփոթեցնում էր։
ու տէնց։
#շախմատ #կարգիչ #պատմութիւն #սպեկտրում
#աթարի #ճատրակ #շախմատ #դեմօ #եռաչափ #էկրանահան #atari #screensh #3d #chess #demo
շախմատ խաղացող ծրագրերը երկու ձեւ են լինում։ դէ շախմատը լաւ բարդ ա, ու մի երկու դար ա բոլոր խաղերի (դէ բակի խաղերի չէ) պարտիաները գրում են, ու երկու համընկնող պարտիա չի եղել։ ահագին կեանքի պէս ա, չհաշուած այն, որ կեանքն աւելի բարդ ա։
վերադառնանք, դէ երկու տեսակի կան՝ որ ստրատեգիա են հաշւում, ու որ քայլեր են հաշւում՝ թէ սէնց անեմ, նա սէնց անի։ եթէ շատ պարզ իրավիճակ ա, խաղի վերջն ա, ապա քայլեր հաշուելն արդիւնաւէտ ա։ եթէ խաղի սկիզբն ա, ապա քայլերն հաշուելն արդիւնաւէտ չի՝ արդիւնաւէտը ստրատեգիան ա։
ու կեանքում էլ ա սէնց, երեւի։ երբ մտածում ես՝ եթէ ես էս իր զանգին կամ բզելուն արձագանքէի, լրիւ այլ կարող ա լինէր՝ էդ նման ա նրան, երբ խմած են քշում, վթար են անում, յետոյ ասում են՝ եթէ էն պահին աջ քաշէի, բան չէր լինի։ ապեր, իրավիճակն այն էր, որ դու խմած էիր, աջ քաշէիր, այլ տեղ էր վթար լինելու։
ու կեանքն ահաւոր ոչ միանշանակ ա, այդ պատճառով էլ աւելի բարդ ա ստրատեգիկ մտածել։ ու մարդիկ մտածում են հաշուելն ա արդիւնաւէտ։ իսկ արդիւնաւէտը երեւի ստրատեգիան ա։ որովհետեւ կարեւոր չի, ֆէյլ լինելու ես թէ չէ։ կարեւորն ա, ուր ես ուզում հասնել։
եթէ գնում ես թիֆլիս, ու ճանապարհին փոս ա, անիւը պայթում ա, հո չես ասի՝ երեւի սխալ էի գնում, գնամ բաքու։ անիւը փոխում ես, գնում ես թիֆլիս։
ու հա, կարող ա չհասնես։ բայց գիտես որ ճիշտ էիր անում։ անկախ նրանից ֆէյլ լինելու ես թէ չէ։
ու տէնց։
#շախմատ #կեանք #հաշուարկ #ստրատեգիա #թիֆլիս #ուղի #ճանապարհ
Ու Զուարթնոցը ես էլ եմ նախագծել, չնայած այն նախագծուած էր իմ ծնուելուց առաջ։ Զուարթնոցն իմ վրայ ազդել է, ես Զուարթնոց ժամանել եմ, ես այնտեղ ճանապարհել եմ, ու ես այն գիտեմ, նաեւ Զուարթնոցի միջոցով եմ ես սովորել որն է ճաշակովը, ու որն է լաւ նախագիծը, այդ պատճառով Զուարթնոցն իմ գրուած ծրագրի մէջ է։
http://norayr.arnet.am/weblog/2014/07/10/ասք-հպարտութեան-կամ-լուսանկարներ-դիտ/
#զուարթնոց #նախագծում #դիզայն #պատմութիւն #ճարտարապետութիւն #շախմատ #պուլպուլակ #Երեւան #հպարտութիւն #ինքնութիւն #ճաշակ
Ուզում եմ ասել, հաճախ մարդիկ խօսում են, ու ասում են, թէ բա ի՞նչ ես հպարտանում, ասենք Զուարթնոց օդանաւակայանով։ Դու չես այն նախագծել կամ կառուցել։ Ո՞նց կարող ես ուրիշի գործով հպարտանալ։
Եկեք մտածենք։ Իրօք։ Մենք նայում էինք «հէփի»֊ները, չէ՞։ Նայում էինք ոնց որ կը նայէինք մեր լուսանկարը։ Մարդը նայում է իր լուսանկարը որ տեսնի ո՞նց է դուրս եկել, ո՞նց են իրեն նկարել, ընդհանուր առմամբ, ինչպէս ստացուեց նկարը։ Ու «հէփի»֊ները մենք հենց այդպէս էլ նայում ենք։
Քանի որ մենք ունենք այսպէս կոչուած ինքնութեան զանազան շերտեր։ Ես Նորայրն եմ, բայց ես նաեւ Երեւանցի եմ, ես նաեւ հայ եմ, ես նաեւ շուն սիրող եմ, ես նաեւ ծրագրաւորող եմ, ես ֆոտո անող եմ, եւ այլն եւ այլն։ Ու նայելով «հէփին» ես նայում եմ ինչպէ՞ս եմ ես դուրս եկել, ինչպէ՞ս է այդ իմ Երեւանցի մասը դուրս եկել հոլովակում։ Կարողացե՞լ է լուսանկարիչը լաւ նկարել, իսկ կարողացե՞լ եմ ես, որպէս Երեւանցի (ու կապ չունի, որ ես այդ հոլովակում չեմ նկարուել) ցոյց տալ իմ հաւէս կողմերը։
Նայենք եւ այլ կողմից։ Մենք կարող ենք ամաչել, չէ՞, մեր մօտիկների, կամ մեր իշխանութեան համար։ Շատերն ամաչել են, չէ՞, որ Հայաստանը Զիմբաբուէի ու Հիւսիսային Կորեայի հետ նոյն ցուցակում էր յայտնուել։ Հասկանալի է, չէ՞, որ բնական է։ Ապա հպարտանալն էլ է բնական։
Ես շախմատ խաղալ չʼգիտեմ։ Բայց մենք գիտենք, որ շախմատը Հայաստանում շատ են սիրում։ Ու արտասահմանցիներն են, որ «չեն ջոկում», երբ գովաբանում են Հայաստանը ասելով, թէ մեզ մօտ շախմատը դպրոցում են դասաւանդում։ Ես չեմ ուրախանում, քանի որ մեզ մօտ լաւ շախմատ խաղացողներ կան ոչ այդ պատճառով, այլ այն պատճառով, որ բոլորը սիրում են, ու խաղում են, ինչպէս ժամանակին Բրազիլիայում շատ էին ֆուտբոլ խաղում։ Իսկ Վեստ Ինդիայի երկրներում՝ կրիկետ։ Այնպէս որ դա մեզ բնութագրում է, ինձ չէ, բայց միեւնոյն ժամանակ ինձ նոյնպէս։
Այնպէս որ մենք կարող ենք հանգիստ հպարտանալ Հայաստանեան ճարտարապետութեան լաւ նմուշներով։ Քանի որ դրանք արուել են այստեղ սովորած, մեծացած, հայ ճարտարապետների կողմից։ Ու Զուարթնոցը ես էլ եմ նախագծել, չնայած այն նախագծուած էր իմ ծնուելուց առաջ։ Զուարթնոցն իմ վրայ ազդել է, ես Զուարթնոց ժամանել եմ, ես այնտեղ ճանապարհել եմ, ու ես այն գիտեմ, նաեւ Զուարթնոցի միջոցով եմ ես սովորել որն է ճաշակովը, ու որն է լաւ նախագիծը, այդ պատճառով Զուարթնոցն իմ գրուած ծրագրի մէջ է։ Զուարթնոցն իմ արած լուսանկարի մէջ է, քանի որ այն իմ ճաշակի եւ ընկալման մասին է։
Նաեւ, սա տնտեսութեան պէս է, երբ միայն դու չես վարկ վերցրել, այլ «բոլորը», ու միայն դու չես, որ խնայում ես, այլ բոլորը, ու մենք բոլորս համակարգի մէջ ենք, եւ իրար վրայ ազդում ենք։ Ու մէզնից մէկի վրայ ազդեցութիւնը համակարգի այլ անդամների վրայ է ազդում, Հայզենբերգի ականջը քաշի։ Այնպէս որ Զուարթոցն էլ պատահական չէր, եւ պատահական չէր այն, որ ՀՍՍՀ֊ի գլխաւոր քարտուղարն ինժեներ էր, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի՝ ԿԳԲ֊շնիկներ էին։
Ոչինչ էլ պատահական չէ։ Իհարկէ, պատահական չեն նաեւ վատ բաները։ Բայց այս փոստը դրանց մասին չէ։
Արեգն ասում էր, որ նա չի կարող հանդիպել աղջկայ հետ, ով չգիտի ինչ է պուլպուլակը։ Հասկանալի է, քանի որ ապա այդ աղջիկը չի կարող հասկանալ Արեգին, իմանալ Արեգին։
Այնպէս որ թուլացէք եւ հանգիստ հպարտացէք նրանով ինչ դեռ մնացել է, անկախ նրանից, որ դուք ճարտարապետ չէք։ Իսկ ճարտարապետը կարող է հանգիստ հիանալ Արոնեանի խաղացած պարտիայով, ու հաղթանակով։ (Նոյնիսկ Տաճատի հաղթանակը պատահական չէր այն առումով, որ ասենք Ռուսաստանի ինչ֊որ մի «եդինոռոս» կարող է շախմատի քայլերը չʼիմանար, իսկ այ Տաճատը գիտեր։ Եթէ չʼիմանար, բախտը իրեն չէր ժպտա ։Ճ Բայց իհարկէ, եկեք Տաճատով չʼհպարտանանք։) Մենք շատ այլ հպարտանալու բան ունենք, դեռ ունենք։ Ունենք ամառայինը, ունենք հիանալի ութսունականների վերջի արտառոց ու հիացմունքի արժանի ազատագրական շարժումը, ունենք Գոլիաթի հանդէպ հաղթանակ, ունենք Լաւ Էլի, ունենք չիպերի նախագծում, աշխարհը չունի, ու ամէն մի քեարթ կարող է հանգիստ դրանով հպարտանալ, թեկուզ եթէ չʼգիտի չիպն ինչ է, ու բնաւ էլ ինժեներ չէ, ունենք Համասեան, ու կարող ենք իրենով էլ հպարտանալ, անկախ նրանից գիտե՞նք նուագել թէ չէ։ Համասեանի երաժշտութիւնը ամէն մէկիս մէջ է, իսկ ամէն մէկս՝ իր երաժշտութեան ու կատարումների մէջ ։Ճ
ու տենց
http://www.youtube.com/watch?v=PiKQa7ZRq6w
Chess Grandmaster Vaurzhan Akobian presents a lecture for beginners at the Chess Club and Scholastic Center of Saint Louis.
#chess #fisher #video #armenian #game #lecture #շախմատ #ֆիշեր #տեսանիւթ #վարուժան֊հակոբեան #դաս #խաղ
http://www.youtube.com/watch?v=EcxervRVQx0
Levon Aronian answers the question of cheating in chess at the highest level
#chess #armenia #levon-aronian #armenian #game #interview #talk
#շախմատ #լեւոն֊արոնյան #հայաստան #խաղ #հարցազրոյց #զրույց #զրոյց
Շախմատի պես կոմբինացիաները հաշվարկելը իմաստ չունի այն դեպքում, երբ դու տեղեկություն չունես դաշտից։
Այդ պատճառով է որ իմանալը միշտ ավելի լավ է քան չիմանալը։
Իսկ հաշվարկելը ոնց էլ լինի ավելի օգտակար է քան չհաշվարկելը։
ու տենց