ես հիմա ապրում եմ զէյթունում։
ու լաւ զգում եմ՝ եթէ երեւանը եւրոպական քաղաք լինէր, եւ ոչ թէ սովէտական նորմատիւներով կառուցուած քաղաք՝ էսպէս նախագծուած չէր լինի։
էսօր ես չունեմ քայլելի ձեւ որեւէ, աւելի կենտրոնոտ տեղ անցնելու։ չնայած ահաւո՛ր մօտ եմ կենտրոնին։
եւրոպայում մարդիկ շէնքը դնում էին շէնքի կողքը, ու քաղաքն էդպէս տարածւում էր։ այսպիսին ա ցիւրիխը, այսպիսին ա սան֊ֆրանցիսկօ֊ն։
այդ քաղաքներում բնակելի տները եւ փողոցները պարզապէս բարձրացել են լանջի վրայ։ եւ շատ կտրուկ ա անկիւնը լինում։
օրինակ, ցիւրիխում աշխատում էի համալսարանի մասնաշէնքում, որի մուտքը մի կողմից երեք թէ չորս յարկ աւելի ցածր էր, քան՝ միւս։
մեզ մօտ՝ կայ «գերմանացիների կառուցած» շրջադարձերով ճանապարհը, իսկ «վերջերս» աւելացել ա եւս մի «նոր» ճանապարհ, գնացքի գծերի փոխարէն։
այդ ճանապարհները անանցանելի են քայլելու դէպքում։ մի տեղում «զեբր» կայ, բայց ընդհանուր առմամբ դու չես ուզում միայն էդ տեղով, եւ էդ զեբրով անցնել։
եւրոպական քաղաքում էդ քաղաքը հատող անանցանելի «տրասաները» չէին լինի, կը լինէին լանջի վրայ կառուցուած տներ, եւ դրանց մէջ ճանապարհներ։
եւ զէյթունը կը լինէր սպանիչ տեղ, իրականում։ բայց այսօր այն սպանիչ չի, եւ չի լինի։ փոխարէնը եւս մի «տրասա» ա նախատեսւում կառուցել դէպի զէյթուն, որ եղած ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը իջնի։ :/
#քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #ուրբանիստիկա #ուրբանիզմ #փողոց #նախագծում #դիզայն
#քաղաք #նախագծում #մեմ #միմ #մէմ #քաղաքաշինութիւն #դիզայն
այսօր հիլթոնում քիս դոնկերսի դասախօսութիւնն էր։
ես չկարողացայ գնալ։ եւ դիտելու եմ իր այլ վիդեօներ եօթիւբում՝
https://www.youtube.com/watch?v=WnyaHoI-tGs
https://www.youtube.com/watch?v=ok8oDqummLg
https://www.youtube.com/watch?v=R5ywFNK6TXw
https://www.youtube.com/watch?v=_rKK63feSDs
#քաղաք #ճարտարապետութիւն #նախագծում #դիզայն #ուրբանիզմ #ուրբանիստիկա #քաղաքաշինութիւն #վերօգտագործում
այս վիդեօյում օրինակ ա բերում, որ ամն֊ի «սփրաւլ»֊ում չես կարող, օրինակ, որոշել որ տանդ առաջին յարկում ինչ֊որ բիզնէս ես բացում։ զի բնակելի զոնայում ա։
ու իսկապէս, նոյնիսկ իմ ահաւոր արուարձանում, երբ հեծանիւ ես քշում, ու լուսանկարում, ու խցիկիդ մարտկոցը նստում ա, մէկ էլ անկապ տան մէջ խանութ ես տեսնում, մտնում էլեմենտ առնում։ կամ «քորներ շոփ»֊ի պէս խանութներ կան։ կամ կարելի ա «վուլկանացում» մտնել, հեծանիւի անիւները փչել։
իսկ ամն֊ում «զոնինգ»֊ի պատճառով այդ ամէնը ոչ լեգալ ա՝ պիտի միայն բնակելի տներ լինէին։
#քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն
ուրբանիստը երեւանի մասին՝
https://www.youtube.com/watch?v=prskH64wUq8
ահագին խորացել ա, ու երեւում ա որ շփուել ա, տարբեր բաներ պատմել են ու բացատրել են։
շնորհակալութիւն իրան նիւթի համար։
#ռուսերէն #երեւան #քաղաքաշինութիւն #ուրբանիստիկա
էս շատ լաւ ալիք ա՝
https://www.youtube.com/c/NotJustBikes/videos
#քաղաք #քաղաքաշինութիւն #դիզայն #նախագծում
էսօր հետաքրքիր ֆիլմի ցուցադրութիւն էր՝ ճարտարապետ գուրգէն մուշեղեանի մասին։
հիմա ընդամէնը երկու բան պատմեմ՝ մէկն այն ա որ նա երեխայ լինելով՝ գիւմրու խոնավ նկուղում ստիպուած եղաւ ապրել որոշ ժամանակ, եւ «րեւմատիզմ» ձեռք բերեց՝ չէր կարողանում շարժուել։
իրան տեղափոխեցին գիւղ բարեկամների մօտ, ուր ամէն օր մարմնին քսում էին նաւթ, ու տեղաւորում թոնիրի մէջ, պահում երկու ժամ։ շատ լաւ ա որ կենդանի ա մնացել։ ասում ա՝ երկու ամիս անց սկսեցի շարժուել։
ինձ թւում ա, երեւի պարզապէս էդ խոնաւութիւնից հեռու մնար երկու ամիս՝ կը սկսէր շարժուել։
յետոյ վերադառնում ա գիւմրի ու ընկնում ա ջրցան մեքենայի տակ՝ մարմնի ձախ մասն աւիրւում ա, բուժւում ա։
սպորտ սիրող էր, բայց այլեւս ոնց որ չէր կարողանում պարապել, ու ինչ֊որ մէկը խորհուրդ տուեց, որ գնայ սուսերամարտի՝ էնտեղ մարմնի ձախ մասն էդքան էլ պէտք չի։ բժշկական քննութեան միշտ իր ընկերներն էին մտնում իր փոխարէն, թէ չէ չէին ընդունի, կամ թողնի մրցոյթներին։ ու էդպէս նա մի յետոյ դարձաւ հայաստանի չեմպիոն։
շատ լաւ գործեր արել ա, ու այդ մասին ֆիլմում կան հաւէս պատմութիւններ։ օրինակ՝ ինչից էր, պարզւում ա, ոգեշնչուած համալիրի պտտուող պատը։ կամ փախած պատմութիւն ա այն մասին, ինչպէս էին հանրապետութեան ղեկավարութեանը համոզում, որ համալիրը հէնց այդտեղ կառուցեն՝ դիտարկւում էր կասկադի տեղն ու սիրահարների այգին։ գիտէին չափսերը, փուչիկներ են օդ բարձրացրել այնպէս, որ մօտաւորապէս շէնքի նախադիտումն երեւայ, ու քաղաքական ղեկավարութիւնը կարողացաւ քաղաի տարբեր դիրքերից դիտել ու համոզուել որ հաւէս ա նայւում։
աւաղ այդ փուչիկներով լուսանկար ֆիլմում չկար՝ գուցէ չկայ այդ լուսանկարը։
շատ լաւ գործեր արել ա, բայց իր վերջին գործերից մէկն ա, պարզուեց, գետառի փոխարէն անցնող ճանապարհը, որը ես չեմ սիրում։ ասում էր, որ քաղաքում պէտք են շրջանցող ճանապարհներ, ու հպարտանում էր այդ լուծմամբ։ իսկ ես կարծում եմ որ չէր կարելի զոհաբերել գետը եւ քաղաքային միջավայրը դրա շուրջ՝ ես այդ գետի կողքով գրեթէ ամէն օր զբօսնել եմ, այնտեղ կար հաւէս կամուրջիկ, որ կապում էր այգու երկու մասերն իրար հետ, այդ կամրջի վրայ լինում էր կանգնել, նայել գետի վրայ՝ դա շատ հաւէս քաղաքային միջավայր էր, որը կարող էին շատ հետիոտներ վայելել՝ օղակաձեւ զբօսայգու կարեւոր մաս էր։
էսօր այդ օղակաձեւը կտրուած ա, իրանով չես զբօսնի ինչպէս առաջ, իսկ էդ տեղում պիտի «գետինը մտնես»՝ իջնես անկապ ստորգետնեայ անցումներ, գտնես դրանց տեղերը, կռահես որտեղից ես դուրս գալու, ու դա արդէն բնաւ հաճելի զբօսանքի նման չի, եւ լաւ քաղաքային միջավայրի մասին չի։
ու տէնց։
#քաղաքաշինութիւն #կինօ #կինո #ֆիլմ #գուրգէն_մուշեղեան #ճարտարապետութիւն #ճարտարապետ #քաղաքային_միջավայր #քաղաք
էս մարդը՝
https://pixelfed.social/rberlim
կամ կէտում՝ https://կէտ.հայ/p/f4f0c449-1fcd-4ce3-b3a1-d20c9287d719/
ահռելի քանակի բրազիլիա քաղաքի լուսանկարներ ա տարածել։
#բրազիլիա #քաղաք #ճարտարապետութիւն #պատմութիւն #քաղաքաշինութիւն #ֆոտո #ֆոտօ #լուսանկարներ
ասում ա՝ շարլ ազնաւուրի տունը, որ կառուցուած էր նարէկ սարգսեանի նախագծով, ֆրանսիացիները ճանաչել են սէյսմիկ նորմերին անհամապատասխան, ու որոշում ա կայացուել ազնաւուրի ընտանիքի կողմից այն քանդել, եւ այլ շէնք կառուցել։
https://www.youtube.com/watch?v=FYAbOpcb0bs
#երեւան #քաղաքաշինութիւն #պատմութիւն #ճարտարապետութիւն
բանալ, բայց ճշմարտութիւններ քաղաքների մասին՝ https://www.youtube.com/watch?v=Hy4QjmKzF1c
#քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #մարդիկ #միջավայր
երեւանի մասին ասում ենք՝ կենտրօն, բայց նկատի ունենք՝ քաղաքային միջավայր։
ու քաղաքային միջավայրի ամենակարեւոր հատկութիւններից ա, որ այն լինի զանազան ու հետաքրքիր, լինի քայլելով բացայայտել նոր եւ տարբեր միջավայրեր։
այսպէս կոչուած կենտրոնն ըստ էութեան քաղաքի միակ մասն ա ուր դա քիչ թէ շատ հնարաւոր ա՝ ոչ միայն նոր ու տարբեր շէնքեր, միջավայրեր, այլեւ հետաքրքիր, արուեստոտ եւ պատմական դարձած շէնքեր՝ կամերային երաժշտութեան տունը, երիտասարդականը։
այդպէս ա ընդհանուր առմամբ եւրոպայում, եւ պատմականօրէն ստացուել, եւ այսօր մտածուած ա արւում, որ իրար երկու նման շէնք չլինի, ու միջավայրը լինի հետաքրքիր եւ փոփոխուող։
յիշում եմ, ինչպէս էի եւրոպայում մոլորւում՝ ես սովոր էի՝ եւ երեւանից, եւ ռուսական քաղաքներից՝ զուգահեռ փողոցներին։
մտածում էի՝ էս փողոցով արդէն քայլել եմ, արի դրա զուգահեռով գնամ, յետոյ էլի հետ կը գամ։ արի ու տես, որ հետ գալն արդէն տրիւիալ չի՝ «զուգահեռ» փողոցը թեքւում ա այլ կողմ, միւսը՝ այլ կողմ՝ փողոցներն ուղիղ չեն։ բայց բացայայտելու ատ բան կայ՝ էսպիսի շէնք ա, դրա կողքը՝ էսպիսի։
ասում են, թէ աջափնեակն ա քիչ թէ շատ քաղաքային, կամ օրինակ՝ մամիկոնեանցը, բայց չնայած կան մայթեր, գազոններ, եւ ծառեր՝ իմ նշած բազմազանութեան եւ բացայայտելի լինելու հատկութիւնը չունեն՝ աջափնեակում ինչքան ուզում ես քայլիր՝ տեսնելու ես նոյն շէնքերը, ու դա, կասէի՝ ձանձրալի ա, եթէ ոչ՝ ճնշող։
եւրոպական քաղաքները (եւ ի դէպ թիֆլիսը) ինձ ապշեցրել էին այսպէս կոչուած կենտրոնի (մեր հասկանալով) բացակայութեամբ՝ ամէն տեղ կար բազմազանութիւն, ամէն տեղ կար հետաքրքիր բան, կամ այցելելու պատճառ՝ օրինակ կոնկրետ ֆոտո խանութ, կամ կոնկրետ պատկերասրահ, կամ սրճարան, կամ թանգարան, կամ աշխատանքի վայր, կամ հաւէս այգի։
այգիներն էլ են առանձին պատմութիւն՝ թիֆլիսն օրինակ, պատմականօրէն շատ կանաչ քաղաք ա, ուր շատ այգիներ կան։ երբեմն՝ շատ մանր, փոքր, բայց դրանք էլ ա հետաքրքիր գտնել, հաւէս ա զգալ որ գիտես տեղը, միւս անգամ գտնել։
յիշում եմ, իննսունականներին զարմանում էի, որ երեւանի օղակաձեւ այգում ես կարող եմ հանդիպել գրեթէ բոլորին։ զբօսնում էի շան հետ ու զարմանում, որ բոլորն այնտեղ են զբօսնում, կամ զրուցում նստարաններին։ հիմա հասկանում եմ՝ բա ի՞նչ անէին, այլ զբօսնելու տեղ չկար։ ու գիտէ՞ք՝ շատ շատ մարդ էր, հազիւ էին տեղաւորւում, որովհետեւ հաւէս այգի էր, ու բոլորն էլ ուզում էին քայլել, վայլել այն։ իսկ գիտէ՞ք ինչու հիմա այդպէս չի՝ ենթադրում եմ որ այդպէս չեղաւ այդ օղակաձեւի սրճարանացման գործընթացների հետ միասին՝ երբ դու նախկինում ունէիր մանր արահետներ, իսկ դրանց փոխարէն հիմա այգու ամբողջ լայնքով պիցցերիա ա՝ դու չես ուզում այնտեղ այլեւս զբօսնել՝ դա զբօսնելու տեղ չի։
նոյնիսկ իննսունականների աղքատ երեւանը անհամեմատ աւելի հաւէսն էր։ նաեւ՝ ըստ քաղաքական համակարգի՝ անհամեմատ աւելի ազատական, մարդիկ էին տարբեր, կարգինն էր քիչ։ դա նկատելիօրէն փոխւում էր քոչարեանական ժամանակներում, ես այդ փոփոխութիւնները զգում էի որպէս դրսի կենդանի, որպէս շան հետ ամէն օր զբօսնող մարդ։
երէկ անցնում էի կարէն դեմիրճեանի փողոցով՝ դէպի սարեան։ ու յիշեցի, որ հէնց այնտեղ, սարեանի մօտ, կար մի ապշելու շէնք՝ քառակուսի, էն սեւ քարից, բոլոր կողմերից՝ փայտէ պատշգամբով։ այն իհարկէ շատ պայթած վիճակում էր՝ բայց այն կարելի էր դարձնել շատ սիրելի եւ հարազատ, եւ երեւանեան տուսուելու տեղ՝ իր բակով։ փոխարէնն այսօր ունենք երեւանի ամենասարսափելի բարձրայարկերից մէկը։
այստեղ յիշում եմ իմ այն միտքը, որ ցանկացած ընդհանուր, հանրային միջավայրը, ուր բոլորն անում են «ոնց կարում» են, դառնում ա բոլորի համար ատելի միջավայր։ փողոցներն, ուր բոլորը քշում են ոնց ուզեն՝ բոլորն են ատում, այդ «ոնց ուզեն» քշողներն էլ։ քաղաքը, ուր ով ուզում էր ու «կարում» էր՝ իր սարսափներն էր կառուցում՝ դառնում ա հէնց այդ նոր սարսափների բնակիչների համար էլ ատելի։
բոլորը չեն կարող ապրել պայմանական «օպերայի» մօտ՝ այդ «օպերան» կորցնելու ա իր հմայքը։ փոխարէնը կարելի էր ստեղծել հաւէս քաղաքային միջավայր՝ ցածրահարկ եւ խիտ շէնքերով, որտեղ կրկին հաւէս կը լինէր զբօսնել, այնքա՛ն, որ այդ պայմանական օպերայի շրջակայի բնակիչները կուզէին այնտեղ գնալ զբօսնելու, եւ այդպէս մենք կը նպաստէինք, որ երեւանն էլ չլինի մի կենտրոնով, եւ անյոյս շրջակայ բնակավայրերով քաղաք, այլ լինէր աւելի չկենտրոնացած, աւելի հաւէս, աւելի ընդարձակ՝ երբ ընդարձակումն արդիւնաւէտ ա, այնպէս ա ընդարձակւում ,որ ուզում ես այդ ընդարձակուած վայրերում լինել։
ու այո, ծեծուած թեմա ա, ու այո՝ շատ պարզ ճշմարտութիւններ եմ գրել։ բայց հարցն այն ա, որ մեր խնդիրները սովորաբար հէնց այդ պարզ ճշմարտութիւնների հետ են կապուած։
#երեւան #քաղաքաշինութիւն #քաղաք #թիֆլիս #ճարտարապետութիւն #միջավայր #փողոց #շէնք #պատմութիւն
էրիկ այնգհայմը գրում ա ոչ միայն երկաթի ու տտ֊ի, այլ եւ քաղաքականութեան մասին։
ուզում եմ ուշադրութիւն դարձնել իր երկու տեքստի՝ հնա֊ն եւ գերաշխատող ամերիկացին ու ամերիկեան արուարձանները նորուեգական հայեացքով
երկուսն էլ ակնյայտօրէն եւրոպացու գրած տեքստեր են։ երկուսն էլ այն մասին են, որ միասին ենք ապրում, հետեւաբար ընդհանուր ծախսեր ունենք, ու ուզում ենք ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը լաւացնել։
այն մասին, որ հնա֊ն խափոսիկ ա, եւ այն մասին, որ ամերիկացիների եւ եւրոպացիների մօտեցումներն են տարբեր։ օրինակ, դեռ պատմականօրէն ամերիկացիներն ունէին աւելի շատ տեղ, եւ ստանում էին նոյն բերքն աւելի մեծ տարածքից։ եւ հիմա էլ՝ ունեն աւելի մեծ տներ, եւ լցնում են այդ տները էժան խլամով։ ի տարբերութիւն, եւրոպացին ունի փոքր բնակարաններ, եւ ձեռք ա բերում միայն ամենաթանկ եւ բարձրորակը՝ չի կարող իրան թոյլ տալ էժան անորակ իրեր ձեռք բերել։
նաեւ կարեւոր նշում ա, որ միսիսիփին չի կարելի համեմատել եւրոպական պետութիւնների հետ՝ երբ նոյն քառակուսի մետրով տարածքում են մարդիկ ապրում, եւ ունեն հեռուստացոյց եւ միկրօալիքային՝ իրենք ապրում են լրիւ տարբեր տարածքներում՝ եւ տան պատերից դուրս, եւ ներս, եւ պատերն էլ են տարբեր, ու օգտագործում են լրիւ այլ որակի իրեր։
եւրոպացին ունենում ա լաւ քաղաքային միջավայր, իսկ ամերիկացին, որպէս կանոն առանց մեքենայ ապրել չի կարող։ սա թւում ա հանրայայտ փաստ, բայց ինձ թւում ա՝ չի կարելի թերագնահատել այդ դիտարկման կարեւորութիւնը։ զի միայն դա զգալիօրէն փոխում ա քաղաքներն ու միջավայրը։
եւ որպէս արդիւնք՝ մարդկանց՝ կեանքով բաւարարուած լինելու ամենակարեւոր ֆակտորներից ա։
այս վիդեօն էլ հէնց թեմայի մէջ, իւթիւբն առաջարկեց՝
https://www.youtube.com/watch?v=6Pm0Mn0-jYU
ու տէնց։
#քաղաք #ամերիկա #ամն #եւրոպա #քաղաքականութիւն #քաղաքաշինութիւն #հնա #տնտեսութիւն #երջանկութիւն #մարդիկ #միջավայր #նախագծում
կացի սուիտերը։ (:
https://www.youtube.com/watch?v=DVycwO-n6xA
ես էլ ասում էի, որ պարկինգը՝ օպերատիւ յիշողութեան պէս ա։ ինչքան լինի՝ էնքա՛ն կը զբաղեցուի։
մի խոշոր ընկերութիւն դիտարկում էր երեւանում մի քանի տեղ՝ մէկը ցիտադելն էր, որը ոնց որ հարմար էր այն ժամանակ, բայց մտահոգութիւնն էր պարկինգը՝ բաւական չէին համարում։
ու վերցրին տեղ արշակունեացի վրայ։ ուր՝ իրենց թւում էր՝ պարկինգը բաւական կը լինի։ բայց հարցն այն ա, որ դու չես ուզում արշակունեաց գալ առանց մեքենայ։ ժամանակին եթէ հասնում էիր տրանսպորտով քաղաքի, կենտրոնի կողմից, պիտի յետոյ մի ձեւ անցնէիր։ եւ անցնէիր՝ պարբերաբար յայտնուող պսակների եւ ծաղիկների կողքով, որ արշակունեացի հէնց մէջտեղում էին։ կարծես, ի դէպ, անցում գոյութիւն չունէր։ բայց մարդկանց պէտք էր՝ անցնում էին։
յետոյ յայտնուեց վերգետնեայ անցումը։
բայց հարցն այն ա, որ գաղջ միջավայրն ինքը ստիպում էր ցանկանալ մեքենայ եւ վճարել այդ համար խցանումների մէջ մնալով։
յետոյ փլեցին շատ սիրուն բաուհաուս ոճի ակումբ՝ պարկինգը չէր հերիքում։ յետոյ ծացկեցին գետառը՝ չէր հերիքում։ եւ գիտէ՞ք՝ էլի սկսեց չհերիքել։ ինչքա՛ն չէին աւելացնում՝ այդքան կարիքն էր աւելանում։
արշակունեաց կարելի էր հասնել եւ մետրոյով՝ իջնելով սասունցի դաւթի կանգառում, յետոյ սակայն պէտք ա անցնել ետնախորշերով, փոշոտ սեւանի փողոցով՝ առանց մայթ, եւ դա էլ ասեմ՝ ասբեստի կտուրների կողքով։ բայց առանց մայթ քայլը՝ արդէն վճռորոշ ա։ երբ եղանակն ա վատանում՝ ցեխ, ջրափոսեր, ամէն հետեւանքներ, պլիւս այդ ցեխը շփող մեքենաներ։ հասկանալի ա, որ նման բան եւ մայթերով քաղաքում ա լինում՝ բայց համեմատելի չի։
եւ վերջապէս՝ ոչ մի սիրուն բան չես տեսնում ճանապարհին։ եթէ եւ կայ հաւէս բան՝ քեզ խանգարում ա չխփուած, չցեխոտուած, չկծած լինելու վրայ կենտրոնացած լինելը։ մի մասում կայ մայթի պէս բան, բայց դիմացի խանութների զոնաներով բաժանած ա փոքր բետոնէ բորդիւրներով՝ պէտք ա վրայից թռնել։ կարճ ասած՝ ուշադիր ա պէտք լինել։
ուտելու տեղը, մինչեւ երեւան մոլլի յայտնուելը՝ այսպէս կոչուած «տեխնոֆուդ»֊ն էր։ պատկանում էր ինչ֊որ չինովնիկի ծանօթի, որը ժամանակ առ ժամանակ շարում էր աշխատողներին եւ գոռում իրենց վրայ։ դա ընդամէնը քիչ քան տաս տարի առաջ։ եւ դէ ուտելիքի որակը՝ համապատասխան։
պայմանական ցիտադելը՝ չնայած պարկինգի խնդիր ունէր՝ բայց լիքը մարդ չէր գալու մեքնայով։ նախ կենտրոնոտ ապրողները կը նախընտրէին ոտքով կամ հեծանիւով գալ։ յետոյ կայ բաւական հարմարաւէտ մետրօ։ եւ իհարկէ կայ այլ տրանսպորտ՝ աւտոբուսներ, տրոլէյբուսներ։ 9֊րդ մասիւից գուցէ եւ նախընտրէին մեքենայով գալ։ կամ աշտարակից։ բայց այսպիսի պարկինգային կոլապս չէր լինի։
դուրս կը գային ընդմիջման զբօսնելու ոչ թէ պարկինգում, ուր նոյնիսկ հոտած գետառն այլեւս չկայ՝ այլ նորմալ փողոցներ եւ այգիներ՝ համեմատաբար բարեկարգ եւ համեմատաբար քաղաքում։ սնուելու խնդիր չէր լինի, կամ գոնէ վենդոր լոք չէր լինի։ մարդ էիր քեզ զգալու, քաղաքացի, ոչ թէ աշխատանքային համակենտրոնացման ճամբարի բանտարկեալ։
ու տէնց։
#երեւան #քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #միջավայր
Ստեփանակերտում էլ են հին շէնքերը քանդում։ իսկ համարակալում են ռուսերէն տառեր օգտագործելով։
#Ստեփանակերտ #ռուսերէն #քաղաքաշինութիւն #քաղքեշինութիւն #օբէկտ֊կողմնորոշուած֊քաղաքաշինութիւն #քաղաք #շէնք #փողոց #ճարտարապետութիւն
տեսէք, Հայաստանում օբէկտ֊կողմնորոշուած քաղաքաշինութիւն ու ճարտարապետութիւն է, դուրներդ գալի՞ս է։ բա ասում էք։
#ծրագրաւորում
#քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #երեւան #հայաստան