— ո՞վ ա ստեղի ինտերյեր դիզայնն արել։
— մաքսը։
— նա ճարտարապե՞տ ա։
— նա իտալացի ա։
#զրոյց #ճարտարապետ #մշակոյթ
էսօր հետաքրքիր ֆիլմի ցուցադրութիւն էր՝ ճարտարապետ գուրգէն մուշեղեանի մասին։
հիմա ընդամէնը երկու բան պատմեմ՝ մէկն այն ա որ նա երեխայ լինելով՝ գիւմրու խոնավ նկուղում ստիպուած եղաւ ապրել որոշ ժամանակ, եւ «րեւմատիզմ» ձեռք բերեց՝ չէր կարողանում շարժուել։
իրան տեղափոխեցին գիւղ բարեկամների մօտ, ուր ամէն օր մարմնին քսում էին նաւթ, ու տեղաւորում թոնիրի մէջ, պահում երկու ժամ։ շատ լաւ ա որ կենդանի ա մնացել։ ասում ա՝ երկու ամիս անց սկսեցի շարժուել։
ինձ թւում ա, երեւի պարզապէս էդ խոնաւութիւնից հեռու մնար երկու ամիս՝ կը սկսէր շարժուել։
յետոյ վերադառնում ա գիւմրի ու ընկնում ա ջրցան մեքենայի տակ՝ մարմնի ձախ մասն աւիրւում ա, բուժւում ա։
սպորտ սիրող էր, բայց այլեւս ոնց որ չէր կարողանում պարապել, ու ինչ֊որ մէկը խորհուրդ տուեց, որ գնայ սուսերամարտի՝ էնտեղ մարմնի ձախ մասն էդքան էլ պէտք չի։ բժշկական քննութեան միշտ իր ընկերներն էին մտնում իր փոխարէն, թէ չէ չէին ընդունի, կամ թողնի մրցոյթներին։ ու էդպէս նա մի յետոյ դարձաւ հայաստանի չեմպիոն։
շատ լաւ գործեր արել ա, ու այդ մասին ֆիլմում կան հաւէս պատմութիւններ։ օրինակ՝ ինչից էր, պարզւում ա, ոգեշնչուած համալիրի պտտուող պատը։ կամ փախած պատմութիւն ա այն մասին, ինչպէս էին հանրապետութեան ղեկավարութեանը համոզում, որ համալիրը հէնց այդտեղ կառուցեն՝ դիտարկւում էր կասկադի տեղն ու սիրահարների այգին։ գիտէին չափսերը, փուչիկներ են օդ բարձրացրել այնպէս, որ մօտաւորապէս շէնքի նախադիտումն երեւայ, ու քաղաքական ղեկավարութիւնը կարողացաւ քաղաի տարբեր դիրքերից դիտել ու համոզուել որ հաւէս ա նայւում։
աւաղ այդ փուչիկներով լուսանկար ֆիլմում չկար՝ գուցէ չկայ այդ լուսանկարը։
շատ լաւ գործեր արել ա, բայց իր վերջին գործերից մէկն ա, պարզուեց, գետառի փոխարէն անցնող ճանապարհը, որը ես չեմ սիրում։ ասում էր, որ քաղաքում պէտք են շրջանցող ճանապարհներ, ու հպարտանում էր այդ լուծմամբ։ իսկ ես կարծում եմ որ չէր կարելի զոհաբերել գետը եւ քաղաքային միջավայրը դրա շուրջ՝ ես այդ գետի կողքով գրեթէ ամէն օր զբօսնել եմ, այնտեղ կար հաւէս կամուրջիկ, որ կապում էր այգու երկու մասերն իրար հետ, այդ կամրջի վրայ լինում էր կանգնել, նայել գետի վրայ՝ դա շատ հաւէս քաղաքային միջավայր էր, որը կարող էին շատ հետիոտներ վայելել՝ օղակաձեւ զբօսայգու կարեւոր մաս էր։
էսօր այդ օղակաձեւը կտրուած ա, իրանով չես զբօսնի ինչպէս առաջ, իսկ էդ տեղում պիտի «գետինը մտնես»՝ իջնես անկապ ստորգետնեայ անցումներ, գտնես դրանց տեղերը, կռահես որտեղից ես դուրս գալու, ու դա արդէն բնաւ հաճելի զբօսանքի նման չի, եւ լաւ քաղաքային միջավայրի մասին չի։
ու տէնց։
#քաղաքաշինութիւն #կինօ #կինո #ֆիլմ #գուրգէն_մուշեղեան #ճարտարապետութիւն #ճարտարապետ #քաղաքային_միջավայր #քաղաք
#Կլարա֊Ցետկին ֊ի անվան նախկին կարի #ֆաբրիկա ֊ն: #Ճարտարապետ Հ. Մարգարյան,1926 թիվ: Այժմ խաղասրահ ու ‘մոյկա’… The former textile factory of #Clara-Zetkin in #Yerevan. #Architect H. Margarian, #1926. One of the earliest examples of #constructivist #architecture in# Armenia, this is now a gambling hall and a car wash! http://show-shenk.livejournal.com/45828.html #Երեւան #ճարտարապետություն #պատություն #շենք #հայաստան #քաղաք #գործարան #արդյունաբերություն #architecture #Yerevan