զարգանալու ամենավտանգաւոր խոչընդոտը՝ երջանկութիւնն ա։
այն պահը, երբ դու ամէնից գոհ ես՝ ծրագրաւորման լեզուից, գործիքներից։ այն պահը, երբ չես ուզում փնտրել, զի կեանքը սքանչելի ա։
ապա, գուցէ իսկապէս սքանչելի ա, իսկ գուցէ ինչ֊որ բան չես տեսնում։
ես լոկ ձեզ չեմ ասում, ես ինձ համար եմ կրկնում։ բայց էս պահին ինձ պէտք չի կրկնել՝ ինքս ժամանակ եմ ուզում պեղել, մի քանի բան նայել աւելի մանրամասն։
նաեւ, ես սիրոյ մէջ եմ՝ գործընթացի։ դա, բայց երջանկութիւն չի։ սէրն այլ ա՝ երբ ուզում ես լիքը ջանք դնել, որ ինչ֊որ բան զարգանայ։ իմ դէպքում՝ պէտք ա լիքը գրեմ, որովհետեւ լիքը բան կայ չարուած։
օրինա՞կ։ վստահ չեմ որ պէտք ա, բայց ասեմ։ ես սիրում եմ մաեմօ֊ն, նշանակում ա՝ եւ լիքը արել եմ, եւ լիքը բան կայ անելու։ օրինակ, ամենադախ ուղեղի պարագայում, երբ այլ բան չի կարողանում անել՝ փաթեթաւորել։ ի դէպ էդ ձեռնարկն էլ եմ ես գրել։
սիրում եմ օբերոնը՝ ահ, ինչքան բան եմ տեսնում անելու։ էսքա՛ն գրադարան գրելու, առնուազն։ ու միշտ չի որ պրոցեսը հաւէս ա։ ինչպէս եւ երեխայի քաքիկները մաքրելը, ենթադրում եմ, հաւէս չի։ սէրն այդ մասին չի՝ կպնելու մասին ա, վիզ դնելու, ջանք դնելու մասին ա։
ապա իսկապէս, ցանկանում եմ մարդկանց շատ սէր։ եթէ մարդիկ սիրեն՝ տեք սիրեն, տեքնոլոգիաներ սիրեն՝ շատ աւելի լաւ աշխարհում բոլորս կապրենք։ շատ խնդիրներ կը լուծուեն։
ամենափոքր քոմիթը, մի տող ուղղելը, թէկուզ էսքան դախ, եթէ էսօր արիր՝ երբ սիրում ես՝ արդէն քեզ լաւ ես զգում։ թէ մի քիչ մի բան դէպի լաւը գնաց։
#տեք #երջանկութիւն #զարգացում #սէր
մի մինիմալիստ ճարտարապետ էս մարդու գրքի մասին պատմեց, ու ահա, գտայ իր շատ հին «թէդ» ելոյթը։
ասում ա, երջանկութեան բանալին ̶ռ̶ո̶ւ̶ս̶ա̶ս̶տ̶ա̶ն̶ի̶ ̶ձ̶ե̶ռ̶ք̶ո̶ւ̶մ̶ ̶է̶ ցածր սպասելիքներ ունենալու մէջ ա։
եւ որ շատ ընտրութիւն ունենալով մարդիկ համ ունակ չեն լինում ընտրութիւն կատարել, համ այդ ընտրութիւնից միշտ դժգոհ են մնում։
ես մտածում եմ, որ երեւի ինչքան մարդը երիտասարդ, էդքան խորն ա էդ խնդիրը։
զի նախ չի ձեւաւորուել, յետոյ երբ ձեւաւորւում ա, չի գիտակցում ինչպէս, ու չի իմանում ինքն իրան որ իմանայ իրան ինչ ա պէտք, որ լաւ ընտրի։
ինձ թւում ա, ինքնդ քեզ ճանաչելն ա շատ օգնում կատարուած ընտրութիւնից գոհ մնալու։ դէ ու իհարկէ մի քիչ կեանք իմանալը, եւ ունակ լինելը նկատելու ինչքան վատ բաներ չեղան, եւ ինչքան վատ կարող ա լինէր, բայց չի։
#մարդիկ #սպասելիքներ #երջանկութիւն #ընտրութիւն #անկապ
էրիկ այնգհայմը գրում ա ոչ միայն երկաթի ու տտ֊ի, այլ եւ քաղաքականութեան մասին։
ուզում եմ ուշադրութիւն դարձնել իր երկու տեքստի՝ հնա֊ն եւ գերաշխատող ամերիկացին ու ամերիկեան արուարձանները նորուեգական հայեացքով
երկուսն էլ ակնյայտօրէն եւրոպացու գրած տեքստեր են։ երկուսն էլ այն մասին են, որ միասին ենք ապրում, հետեւաբար ընդհանուր ծախսեր ունենք, ու ուզում ենք ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը լաւացնել։
այն մասին, որ հնա֊ն խափոսիկ ա, եւ այն մասին, որ ամերիկացիների եւ եւրոպացիների մօտեցումներն են տարբեր։ օրինակ, դեռ պատմականօրէն ամերիկացիներն ունէին աւելի շատ տեղ, եւ ստանում էին նոյն բերքն աւելի մեծ տարածքից։ եւ հիմա էլ՝ ունեն աւելի մեծ տներ, եւ լցնում են այդ տները էժան խլամով։ ի տարբերութիւն, եւրոպացին ունի փոքր բնակարաններ, եւ ձեռք ա բերում միայն ամենաթանկ եւ բարձրորակը՝ չի կարող իրան թոյլ տալ էժան անորակ իրեր ձեռք բերել։
նաեւ կարեւոր նշում ա, որ միսիսիփին չի կարելի համեմատել եւրոպական պետութիւնների հետ՝ երբ նոյն քառակուսի մետրով տարածքում են մարդիկ ապրում, եւ ունեն հեռուստացոյց եւ միկրօալիքային՝ իրենք ապրում են լրիւ տարբեր տարածքներում՝ եւ տան պատերից դուրս, եւ ներս, եւ պատերն էլ են տարբեր, ու օգտագործում են լրիւ այլ որակի իրեր։
եւրոպացին ունենում ա լաւ քաղաքային միջավայր, իսկ ամերիկացին, որպէս կանոն առանց մեքենայ ապրել չի կարող։ սա թւում ա հանրայայտ փաստ, բայց ինձ թւում ա՝ չի կարելի թերագնահատել այդ դիտարկման կարեւորութիւնը։ զի միայն դա զգալիօրէն փոխում ա քաղաքներն ու միջավայրը։
եւ որպէս արդիւնք՝ մարդկանց՝ կեանքով բաւարարուած լինելու ամենակարեւոր ֆակտորներից ա։
այս վիդեօն էլ հէնց թեմայի մէջ, իւթիւբն առաջարկեց՝
https://www.youtube.com/watch?v=6Pm0Mn0-jYU
ու տէնց։
#քաղաք #ամերիկա #ամն #եւրոպա #քաղաքականութիւն #քաղաքաշինութիւն #հնա #տնտեսութիւն #երջանկութիւն #մարդիկ #միջավայր #նախագծում
այո, զի մարդկանց վատ֊լաւ զգալու սանդղակը նոյնն ա։ նա թրամփից նոյնչափ վատ ա զգում, ոնց դու սերժից էիր, բայց նա չի ջոկում, որ թրամփի ամերիկան անհամեմատ աւելի լաւ վիճակում ա, քան սերժի հայաստանը։ ու քանի որ չի զգում, կասի՝ ահ, մեզ մօտ աւելի վատ ա, մեզ մօտ էլ չկայ խօսքի ազատութիւն, եւ այլն։
բայց, ինչպէս ռուսներն ասում են՝ յիմար ա, բայց օճառ չի ուտում, չեն գալիս ռուսաստան կամ հայաստան ապրելու, իրենց արիւնոտ վարչակարգից թռնելու համար։
ու նոյնը նաեւ կարելի ա ասել ձեզ մասին, սիրելիներս։ էն խնդիրները, որ ձեզ թւում են շատ ահաւոր, ու նէնց ծանր էք տանում, եթէ սանդղակը ճիշտ աշխատէր, կը ջոկէիք, որ էական չեն, ու պէտք ա իրականում երջանիկ զգաք։
#երջանկութիւն
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 9/18/2019, 4:31:57 AM
―how are you? ― america is boring. ― why? ― because the problems, people here think are big, are really small.
#US #զրույց #զրոյց #դէյւ #ընկերութիւն #կապ
երջանկութիւն ձեզ՝ https://www.youtube.com/watch?v=hlMAKpxN8N0 #երջանկութիւն
ասում է՝ — տեսնեմ ինչ լաւ աղջիկ է,— ու թւում է, ինչն է իրեն դուր եկել այդ աղջկայ մէջ,— մատները այսպէս, մազերն այսպէս, հագուկապն այսպէս, զարգացումն այսպէս, լրիւ երազանք— յետոյ աւելացնում է— այսքանը թուեցի ու հասկացայ որ ես այդ աղջկանից արդէն ունեմ՝ արդէն գտել եմ, ընկերուհիս է։
#բաւարարուածութիւն #երջանկութիւն #սէր
Սեյլֆիշի ռելիզների ամէն անունը՝ Ֆինլանդիայի որեւէ լճի անուն է։ Բա չե՞ն վերջանայ անունները — կը մտածէք դուք։ Չէ, չեն վերջանայլ, քանի որ Ֆինլանդիայում կայ 190.000 լիճ։ Այն անուանում են լճերի երկիր։
Այդ մասին եւ հեքիաթ ունեն։ Ինչ֊որ հերոս հրէշից գողացել էր երջանկութիւնը։ Յետոյ հրէշն իր մօտ աւազակներ ուղարկեց, որ երջանկութիւնը խլեն, հետ բերեն։ Հերոսը յամառ պայքարում էր, բայց ընթացքում երջանկութիւնը ձեռքից բաց թողեց, այն ցած ընկաւ եւ կոտրուեց հազարաւոր կտորների։
Ամէն կտորը դարձաւ մի լիճ։
#լիճ #ֆինլանդիա #երջանկութիւն
պատահաբար լսեցի պայթած խողովակի մասին խօսք, ու յիշեցի «Մայրաքաղաք» ծրագիրը։ Այն գնում էր Հ2֊ով իննսունականների սկզբին։ Այո, պետականի երկրորդ ալիք կար, այն Ռոբերտի ժամանակ աննկատ դարձաւ «Պրոմեթեւս» եւ ցնդեց։ Ինչեւէ։ Յիշեցի, քանի որ այդ ծրագրով գրեթէ ամէն օր ինչ֊որ մի պայթած խողովակի մասին ռեպորտաժ էին անում։ ։Ճ
Այդ ծրագրի հետ իմ ամենավառ ասոցիացիան՝ շապիկն էր։
Սովորաբար, դեռ սովետի ժամանակներից, հայկական հեռուստատեսութեան ծրագրերի շապիկները, այն որ հիմա կոմպոզիտինգով հեռուստադիզայն են արւում, այդ շապիկները պարզապէս նկարչի պատրաստած պաստառներ էին։ Խցիկը նկարում էր այդ պաստառը մի երեսուն վայրկեան, կամ մէկ րոպէ, երաժշտութիւն էր հնչում, եւ հաղորդումը սկսւում էր։
Իսկ «Մայրաքաղաք»֊ը նորաձեւ էր, քայլում էր ժամանակի հետ համընթաց։ ։Ճ
Իրենց շապիկը էլի նկար էր։ Օպերայի շէնքն էր, եւ հետեւից մեծ կարմիր արեւ։ Բայց համակարգչով նկարուած։
Այն էլ շապիկը իրականում նկարելու պրոցեսն էր ցոյց տալիս։ Յայտնւում է այս գիծը, յետոյ այն, յետոյ այս շրջանը, եւ յետոյ կարմիր գոյնով դանդաղ դանդաղ, տող տողի ետեւից լցւում է գոյնով։
Իհարկէ, սա անիմացիա չէր։ Անիմացիան այն է, երբ արդեն լցուած պատկերը կարողանում ես տեղափոխել։ Իսկ իրենք նոյնիսկ չէին կարողանում արագ լցնել այն։ Զարմանալի չէ, հիմա կը բացատրեմ։
Ես անմիջապէս ճանաչել էի, որ սա արուած է ԲԿ֊0010 համակարգչով։ Եւ գոյներից, եւ այդ լցնելու ալգորիթմից։
Վիլնիւս Բեյսիկը ուներ կարծես PAINT հրաման, ու այն շատ դանդաղ էր աշխատում։ Օղակը գոյնով լցնելը կարող էր տեւել րոպէներ։ Օղակի կենտրոնական առանցքից ձախ էր գնում, մինչեւ պիքսել գտնի, գիծ էր քաշում, յետոյ աջ էր գնում, գիծ քաշում, իսկ յետոյ նոյնը անում յաջորդ տողում։
Իսկ ես արդեն յայտնաբերել էի նկարելու, լցնելու արագ ձեւեր։ Նախ, պէտք էր աշխատել ոչ թէ բեյսիկի հրամաններով, ու/կամ իր սուբռուտինաները օգտագործելով, այլ ուղիղ վիդեո յիշողութեան հետ։ Ու իրականացնել սեփական ռուտինաներ։
Մի անգամ պատահաբար յայտնաբերել էի z80֊ի LDIR ինստրուկցիան որը կարողանում էր ակնթարթօրէն տեղափոխել յիշողութեան բլոկեր։ Իհարկէ, դոկումենտացիա չունէի։ Յայտնաբերել էի խաղերի մեքենայական կոդերը զննելով։ (դիզասմ էլ շատ աւելի ուշ ունեցայ ու իմացայ որ մնեմոնիկան LDIR է կոչւում)։ Փորձարկել էի, ինձ մօտ ստացւում էր արագ էկրանով շարժել, ինչպէս հիմա ասում են, սպրայտեր, կամ այնպէս անել, որ էկրանին մի ամբողջ հատուած յայտնուի ակնթարթօրէն։ Նաեւ, իրականացրել էի լցնելու իմ վարկածը։
Որն արագ էր։
Ու ես հասկանում էի, որ ես այդ շապիկը աւելի լաւ կանէի։ Որ մարդիկ փոխարէնը դիտեն, ինչպէս է նկարը նկարւում, ասենք մէկ րոպէ, դիտեն ինչպէս է արեւը շարժւում, օրինակ, այսինքն ինչ֊որ անիմացիա, ոչ թէ նկարուելու պրոցեսը։ Նաեւ ինձ թւում էր, որ աւելի սիրուն բան կարելի էր նկարել։ Շէնքը մեծ էր, արեւը՝ մեծ էր, պատկերը խեղդում էր։ Իսկ ես տեսել էի որ խաղերի շապիկները շատ սիրուն էին արւում, ու ոչ այդպէս։
Բայց ո՞վ ինձ գիտեր։ Ես ընդամէնը դպրոցական էի, ով իր սենեակում փորձեր էր անում, ու անչափ ուրախանում էր ինչ֊որ բան բացայայտելով։ Ես չէի կարողանում նոյնիսկ կիսել այդ ուրախութիւնը այլ մարդկանց հետ։
Հիմա, երբ կայ ինտերնետ, ես կարող եմ գրել այդ մասին։ Յայտնել աշխարհին։ Բարեւ, աշխարհ։ Այդ պատճառով ոմանք ինձ գիտեն՝ նա այսպիսի բաներ է անում։ Բայց միեւնոյն է, ոչ մէկ չի կիսում իմ ուրախութիւնը։
Հիմա շատ լաւ գիտակցում եմ, որ ինձ պէտք չեն մարդիկ, ընկերներ, յարաբերութիւններ, որպէսզի ես լաւ լինեմ, օկ լինեմ, երջանիկ լինեմ։
Ինձ պէտքք են մարդիկ, ում հետ ես կարող եմ կիսել իմ ուրախութիւնը, երջանիկ լինելը։ Օրինակ, թէկուզ փոքր բացայայտումներից, կամ իմ արած գործից։ Մարդուն հասկանալը այդ մասին է, երբ կարողանում ես կիսել իր ուրախութիւնը կամ տխրութիւնը։
եւ այդպէս
ռուսներն ասում են՝ յիմարը յիմարին հեռւից է տեսնում։
ես կարծում եմ՝ խելացին խելացուն է հեռւից է տեսնում։
#երջանկութիւն
@{ Frau Horst ✪ ; frau_horst@despora.de} Շբթ 29 Մար 2014 03:52:57 AMT
via @{Jason Robinson ; jaywink@iliketoast.net}
Այսպիսի վիդեօնէր են պատահում, մթոմ գիտական, ուր խեղճ մարդկանց խաբում են, ասում են, մի հատ գրի քո համար կարեւոր մարդու մասին, սրանք գրում են, յետոյ էլ ասում են, դէ հիմա զանգիր ու իրան այդ ամէնը կարդայ։ Ու նրանք ենթարկւում են, զանգում են, իսկ դրանից յետոյ իրենց երջանկութիւնը ինչ֊որ ձեւ չափում են, ու ասում են, որ լաւացել է։
Ես կարծում եմ, որ մարդիկ այս դէպքում ուրախանում են իրենք իրենց ցոյց տալուց։ իսկ ուրիշին շոյելը քեզ ցոյց տալու ամենաանվտանգ ձեւերից է։ Քանի որ եթէ այլ կերպ ես քեզ ցոյց տալիս, ասենք կարծիք ես արտայայտում, կամ լուսանկար ես լցնում, կարող են ապտակել, ասել սխալուել ես, ճիշտ չես մտածում, նկարածդ էլ յիմարութիւն է։
իսկ եթէ մեկին շոյում ես, ապա դժուար թէ ետ ապտակի իզուր տեղը։
իսկ գովելով ինքդ քեզ ցոյց տալը ստացուեց, ահա, կարող ես երջանիկ լինել, ինչքան ուզում ես։
ի դէպ, այս թեմայով եւս մի յղում։
եւ այդպէս