2023-01-10-16691838

զարգանալու ամենավտանգաւոր խոչընդոտը՝ երջանկութիւնն ա։

այն պահը, երբ դու ամէնից գոհ ես՝ ծրագրաւորման լեզուից, գործիքներից։ այն պահը, երբ չես ուզում փնտրել, զի կեանքը սքանչելի ա։

ապա, գուցէ իսկապէս սքանչելի ա, իսկ գուցէ ինչ֊որ բան չես տեսնում։

ես լոկ ձեզ չեմ ասում, ես ինձ համար եմ կրկնում։ բայց էս պահին ինձ պէտք չի կրկնել՝ ինքս ժամանակ եմ ուզում պեղել, մի քանի բան նայել աւելի մանրամասն։

նաեւ, ես սիրոյ մէջ եմ՝ գործընթացի։ դա, բայց երջանկութիւն չի։ սէրն այլ ա՝ երբ ուզում ես լիքը ջանք դնել, որ ինչ֊որ բան զարգանայ։ իմ դէպքում՝ պէտք ա լիքը գրեմ, որովհետեւ լիքը բան կայ չարուած։

օրինա՞կ։ վստահ չեմ որ պէտք ա, բայց ասեմ։ ես սիրում եմ մաեմօ֊ն, նշանակում ա՝ եւ լիքը արել եմ, եւ լիքը բան կայ անելու։ օրինակ, ամենադախ ուղեղի պարագայում, երբ այլ բան չի կարողանում անել՝ փաթեթաւորել։ ի դէպ էդ ձեռնարկն էլ եմ ես գրել։

սիրում եմ օբերոնը՝ ահ, ինչքան բան եմ տեսնում անելու։ էսքա՛ն գրադարան գրելու, առնուազն։ ու միշտ չի որ պրոցեսը հաւէս ա։ ինչպէս եւ երեխայի քաքիկները մաքրելը, ենթադրում եմ, հաւէս չի։ սէրն այդ մասին չի՝ կպնելու մասին ա, վիզ դնելու, ջանք դնելու մասին ա։

ապա իսկապէս, ցանկանում եմ մարդկանց շատ սէր։ եթէ մարդիկ սիրեն՝ տեք սիրեն, տեքնոլոգիաներ սիրեն՝ շատ աւելի լաւ աշխարհում բոլորս կապրենք։ շատ խնդիրներ կը լուծուեն։

ամենափոքր քոմիթը, մի տող ուղղելը, թէկուզ էսքան դախ, եթէ էսօր արիր՝ երբ սիրում ես՝ արդէն քեզ լաւ ես զգում։ թէ մի քիչ մի բան դէպի լաւը գնաց։

#տեք #երջանկութիւն #զարգացում #սէր

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ Porting_existing_Maemo_Fremantle_packages  տեք  երջանկութիւն  զարգացում  սէր