ասում ա՝

— պէտք ա ուշադիր լինես, ում հետ ես ժամանակն անց կացնում։ չես ուզում անկապ վատնել։

https://www.youtube.com/watch?v=r5tnzdZXMKs #ժամանակ #դելորեան #պատմութիւն #մեքենայ #տեքնոլոգիա #դիզայն #սէր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ուրիշների հիանալի յարաբերութիւնները, դրամաները, սիրահարուածութիւնները, շատ օգտակար ա դիտարկել՝ առողջութեան համար, ոչ մի պոեզիա։

զի պարզ ա դառնում, որ դէ, դեբիլ ա, ի՞նչ ա գտել, ասենք դրա մէջ, որ տէնց սիրահարուած ա։ ու դէ ակնյայտ ա դառնում քեզ, որ դէ, ձեռքի տակ, նոյն աշխարհից մէկին պէտք ա գտնէր, ու դէ, կպնէր։ զի էդ ա ձեւը։ ու հա, բա պէտք ա դեբիլ լինէր։ բա ի՞նչ։

ու որ այլ տեղ ապրէր, այլ միջավայրում լինէր, ուրիշին կը կպնէր։ մի ուրիշ դեբիլի։ ու էլի էդքան ուժեղ։ ու էլի էդքան երջանիկ կը լինէր, երբ լաւ ա, ու էդքան կը տառապէր, երբ՝ ոչ այնքան։

ու հա, զի էդ ա ձեւը։

ու հասկանում ես, որ դէ, դու էլ ես դեբիլ, ու դէ դեբիլավարի են քո երջանկութիւններն ու տառապանքները, կանխորոշուած քո կեցութեամբ։ զի երբ էդքան ծիծաղելի ա կողքից, նշանակում ա, որ դու էլ ես էդ ձեւ ծիծաղելի։ ծիծաղելի, ոչ թէ հեգնելի, ծիծաղելի՝ ոնց որ քիւթ շունը կարայ ծիծաղելի լինի։

ու դէ, հանգիստ էլի։

հանգիստ։

ու կարեւոր ա այդ հանգիստը գնահատել։

հանգիստ ձեզ։

#սէր #յարաբերութիւններ #հանգիստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

իթ «ձմեռ պապերը» ընդամէնը մի արտայայտութիւն են նրա, ինչպէս են մարդիկ յօրինում դեբիլ հեքիաթներ, ու ուզում են մինչեւ վերջ դրանց հաւատալ։

պատկերացնենք մի դեռահաս, ով տառապում ա, զի չեն տուել ռոմանտիկ տապալում ա ապրում։ նա իրան վատ ա զգում, որ այն, իր պատկերացրած հեքիաթային «վայրը»՝ յարաբերութիւնը՝ հասանելի չի, չի լինի։ ու ուժեղ էլ տառապում են, խեղճերը։ զի հաւատում են այդ հեքիաթին։

իսկ եթէ տապալում չի, այլ ստացւում ա, ու դէ, իհարկէ, հեքիաթը չի, ասում են՝ «ես հասկացայ որ էդ նա չի», զի դէ, բա իհարկէ, նա ռեալ մարդ ա, ու կապ չունի պատկերացրած աշխարհների հետ։ բայց դէ նա ա մեղադրւում, որ նա չի համապատասխանել, մտքով չի անցնի, որ պատկերացումն ու ակնկալիքներն են ոչ իրատեսական։

ու էդ նոյնն ա, երբ մարդիկ խօսում են լեզուի մաքրութեան մասին։ ու ասենք, չեն սիրում «լօքշ» բառը։ լսեն քեզնից, կասեն՝ էս ով ես, ո՞նց դու կարող էիր։

իսկ լեզուն այնպիսին ա, ինչպիսին կայ, որովհետեւ, ասենք այդ «լօքշ» բառը, մարդկանց կպնում ա։ կպնում ա, ինչպէս կպնում են ռոուլինգի, կամ մարտինի, կամ քինգի գրքերը։ որովհետեւ ինչ֊որ բաներ կան դրանց մէջ, որոնց պատճառով մարդիկ այդ գրքերին անտարբեր չեն։

ու մեմեր կան, որոնք մարդկանց կպնում են։ ու մարդիկ դրանք օգտագործում են։

ու մտքով չի անցնի, չէ՞, ասել, էս ի՞նչ մեմեր էք օգտագործում, ճիշտը էս ձեւ արտայայտութիւն օգտագործելն ա։

ու այդ ամէնի արդիւնք՝ մարդիկ փախնում են։ միշտ։ փախնում են աշխատանքից, համալսարանից, յարաբերութիւնից, ու աւաղ՝ երկրից՝ զի իրենց պատկերացրած հեքիաթը անպայման եւ պարտադիր որեւէ տեղ գոյութիւն ունի։

մի պահ կը մտածեն, որ եթէ դեռ չեն գտել, ապա ոչ թէ նրանից ա, որ չկայ, այլ նրանից ա, որ դա հայաստանում չի։ ու կը գնան՝ ով ուր՝ «սովորելու», աւտոստոպով աշխարհը նուաճելու, թմրադեղի «թրիփեր»֊ով շրջելու, եթէ ձեւ ունենային՝ տիեզերք, միայն թէ գտնեն այն, ինչ, չգիտես ինչի, այնքան համոզուած են, որ պէտք ա լինի։

ու տէնց մարդիկ փախչում են, փախչում են, փախչում են։

ու իթ էդ մեր մշակոյթի թերացումն ա։ մենք նախընտրում ենք մարդկանց կերակրել ձմեռ պապերի մասին հեքիաթներով, ոչ թէ իրական ընկերութեան ու իրական յարաբերութիւնների մասին գրքերով ու ֆիլմերով։ մենք պահում ենք երեխաներին նէնց, որ իրենք հաւատան հրաշքների, ու յետոյ ֆրուստրացուեն, որ ամէնը շուրջը դրան չի համապատասխանում։

ու տառապեն։

ու տէնց։

#սէր #յարաբերութիւններ #հեքիաթ #փախուստ #իրականութիւն #լեզու #մարդիկ #մշակոյթ #միշտ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես նեսային շատ եմ սիրում։ իր գործերից կան սաունդքլաուդում, բայց ես աւելի շատ եմ հաւանում իր սեթերին դրած երաժշտութիւնը։ լրիիւ սրտովս ա։ լրիւ անջատում ա։ տէնց։ շնորհակ @{Sams; martiros_yan@spyurk.am}֊ին որ յղեց։ մուտքը երկու հազար դրամ, բէյզմենթ։ երեւի նեսան տասներկուսից նոր կը սկսի։ կամ մէկից։ կամ երկուսից։ #միջոցառում #սեթ #նեսա #սէր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)