մի քանի ամիս առաջ մի երկու էպիզոդ նայել էի ու մոռացել էի որն ա, այլեւս չէի գտնում։
արհեստական բանականութեան հետ խօսեցի, ասացի՝ աղջիկ ա, շուն ունի, բայց միայն ինքն ա տեսնում։ ուրիշ բան ասեց։ ասի՝ ոնց որ շունը մի պահ այլ չափողականութեան մէջ յայտնուեց, պիտի գտնէին՝ չօգնեց։ ասի՝ ոնց որ այլ քաղաք էին տեղափոխւում ու թռչող ռոբոտներ կային՝ այլ բան առաջարկեց։ յետոյ ասացի՝ ա՛, ոնց որ տատիկ ունէր որ համակարգչային խանութ էր պահում՝ ու կռահեց, սա ա՝
https://www.youtube.com/watch?v=6JWFZN4MRKI
#անիմէ #գիտաֆանտաստիկա
եթէ մամորու հոսոդայի «summer wars»֊ը դեռ չէք դիտել, հետեւեալը երեւի չէք ուզի կարդալ՝
— նախ սա ինձ համար պատմութիւն ա «single point of failure» դիզայնի մասին։ երբ ունենք «Օզ»֊ի պէս կենտրոնացուած համակարգ, եւ երբ այն կոտրում են՝ լաւ բան չի ստացւում։
— մի քանի բան սցենարում լաւ չէր մտածած՝ նախ երկու հոգու մեղադրում էին, բայց իրականում երկուսն էլ անմեղ էին՝ մէկը գործիք ա սարքել՝ արհեստական բանականութիւն, միւսը՝ խնդիր ա լուծել, առանց հետեւանքները պատկերացնելու։ յետոյ նոյնիսկ պարզւում ա որ սխալ ա լուծել խնդիրը՝ ապա ինչի՞ էր արհեստական բանականութիւնը ի սկզբանէ իր աւատարի տեսքով, եթէ իր հաշիւը չէր առաջինը, որ գողացել էր։ եւ ինչի՞ էին հեռուստացոյցով իրան, ոնց որ, ցոյց տալիս, իբր նա ա մեղաւոր։
— մի բան էլ՝ իսկապէս կարող ա լինել, ու կեանքին մօտ ա որ որ աղջիկը սիրահարուած էր, քրաշուած էր էդ ամերիկա գնացած բարեկամի, ու մեր գլխաւոր հերոսն էլ սկսեց իրան խանդել, ինքն իրեն չգնահատուած զգալ։ բայց ինձ թւում ա ես չտեսայ թէ ոնց ա զարգանում այդ աղջկայ ու մեր հերոսի յարաբերոթիւնը, ո՞նց ա լինում որ աղջիկն իրան կպնում ա, իրենց մէջ գրեթէ շփում չկայ ֆիլմի ընթացքում։ վերջում սթրես ա լինում, ու աղջիկը ձեռքը մեկնում ա, փնտրելով աջակցութիւն, նոյնիսկ պարտադրելով իր կամքը (ինչպէս եւ տատիկն ա սովոր), բայց զարգացում չտեսայ։
— շատ աւելի նման կը լինէր կեանքին, որ աղջիկը չհիասթափուէր այդ ամերիկայից եկած աութսայդերից, մտածելով որ «սաղ իր մեղքն ա», այլ հակառակը՝ աւելի ձգուէր իրան՝ չար կերպարները գրաւիչ են, վանող չեն։ չնայած չար էլ չէր էդ տղան։
— ու եթէ խօսենք, երեւի թէ ես ամենաշատը իր հետ էի ինձ նոյնականացնում։ ոչ մէկի հետ տարիներով չի շփուել՝ ես եմ։ գնացել իր համար գործիք ա սարքել հետազօտական նախագծի ընթացքում — կուզէի նման բան անել։ յետոյ նախագիծը օգտագործել են — երջանիկ կը լինէի որ մէկը օգտագործէր։
ընդհանուր առմամբ աութսայդեր էր, իր տեղը չէր գտնում։ ու կարծում եմ բաւական անտեսուած էր իր գիծը, դէպի իրան էմփաթիա քիչ կար, զի պէտք էր ցոյց տալ հերոսի ու աղջկայ յարաբերութեան զարգացումը, իսկ նա տէնց ոչ էդքան լաւը պիտի ներկայացուած լինէր, չնայած դէ տղայ էր էլի իր համար։
— ի դէպ կամքի մասին՝ այո, ներկայացուած ընտանիքում ուժեղ կամքի տէր կանայք էին, որ մնացածին ոգեշնչում կամ պարտադրում կամ կառավարում էին։ պարզւում ա, իրենք նշանակութիւն ունէին, իսկ մենք չգիտէինք։
— մարդիկ ուզում են նշանակութիւն զգալ։ առաւել եւս ճապոնիայում, ուր դա բարդ ա՝ մարդկանց մեծ մասը «վինտիկներ» են մեծ կորպորացիաներում։ ու երբ ծանօթանում էինք ֆիլմում բարեկամների հետ՝ տեսնում ենք դիցուք էս դեբիլն ա, ինչ֊որ քանի դար առաջուայ կռուի մասին ա պատմում, կամ էն տղեն ա որ միշտ սուս ու փուս իր կարգչի մէջ ա նայում, ինչ֊որ բան խաղում՝ պարզւում ա բոլորն էլ սկսում են նշանակութիւն ունենալ։
բայց իհարկէ աւելի հեշտ ա ցոյց տալ, որ կարգչի մէջ մտածը նշանակութիւն, պարզւում ա ունի, քան էն միւսը, որ պահի տակ ունեցաւ։ զի դէ սա կարգչի մէջ մտած ա, կամ միշտ խաղում ա, կարող ա իսկապէ՞ս լաւ ա խաղում, ու ինչ֊որ համայնքում նշանակութիւն ունի։
— ֆիլի միջի աւատարները վերջն են։ շատ հետաքրքիր ա ոնց ճապոնիան այդ լուրջ, սաուրայների ու գէյշաների երկրից դարձաւ տէնց թեթեւ սոլիկ աւատարներով երկիր։ ազատութի՞ւնն ա ու որոշակի ժողովրդավարեցո՞ւմն ա պատճառներից մէկը։ աւատարները յիշեցնում են տակաշի մուրակամիի արուեստը, ու օրինակ այս հոլովակը։
էլի բաներ կային, հիմա չեմ յիշում, փորձեմ մեկնաբանութիւններում աւելացնել։
#մամորու_հոսոդա #համացանց #աւատար #տակաշի_մուրակամի #մարդիկ #սցենար #անիմէ #ամառային_պատերազմներ #ամառային_կռիւներ #ֆիլմ #անիմացիա #պատմութիւն
#անիմէ #աղջիկ
նախ ասեմ, որ «քո անուան» անգլերէն բլուրեյ դիսկի թողարկման թիւն արդէն յայտնի է՝ հոկտեմբերի երեսունը։ Այնպէս որ եթէ անիմէն դեռ չէք տեսել, լրիւ իմաստ ունի այն դիտել, ու այդքան չսպասել լաւ որակի։ Ճապօնական բլուրեյ֊ի թողարկման թիւն սակայն պարզ չէ, գուցէ աւելի շո՞ւտ լինի։ Ինչեւէ, ռութրեքերում այսօր կայ նաեւ չգիտես որտեղից հոսած «ուեբրիփ», որն էլ ոչ մի այլ տեղ չեմ գտել։
հիմա շինկայից՝ անիմէները ստեղծելիս նա նաեւ գրում է նովելներ, հետաքրքիր է փորձել կարդալ։
նա միաժամանակ ահաւոր տեքնո ու ֆուտուրիստիկ բաներ է սիրում, ու իր մօտ միշտ կան տեքնոլոգիաներ, հեռախօսներ, ու նոյնիսկ ֆանտաստիկ դիւայսներ, քարտէզներ,
ու միւս կողմից, չի անտեսում ճապօնական աւանդոյթները, դրանց մէջ էլ է փնտրում հրաշքների աղբիւր։ ինձ թւում է, նա նոյնիսկ ընդգծում էր ժամանակակից երիտասարդների «խանժեստւը»֊ն, երբ իրենք նայում էին ինչպէս է միցուհա֊ն պատրաստում սակէ, ու ասում իրար՝ «դո՞ւ սենց բան կանէ՞իր, ահաւոր է, ես չէի անի», չգնահատելով աւանդոյթը։
Քարտէզները կապ ունեն ճանապարհի հետ, քանի որ Շինկայի մօտ յարաբերութիւնները, սէրը, միշտ կապուած է հեռաւորութեան հետ, ու հետեւաբար՝ ճանապարհի, փնտրտուկների հետ։
Սէրն Շինկայի մօտ միշտ մանկական է, դեռահասների սէր է, ու ինձ թւում է, այն պատճառով, որ մանկական սիրոյ սահմանումը հենց այն սիրոյ էութեան, «էսսենս»֊ի մասին է, քանի որ յետոյ այդ սահմանման վրայ աճում են, աւելանում են այլ յատկութիւններ՝ «սոցիալական ստատուս», «սեքս», «յաջողակութիւն», «ապահովութիւն», աւելացրէք ձերը։
Իսկ «քո անունը» լրիւ իսկական սիրոյ մասին է՝ իրենք բառացիօրէն մտել են ուրիշի ոչ թէ կօշիկների, այլ կեանքի, կեցութեան մէջ, ու սկսեցին կամաց կամաց հասկանալ այդ միւս մարդուն, այնպէս ինչպէս ոչ մէկ չի հասկացել։
Եթէ ինձ ասեն՝ ասա «յարաբերութիւն» կամ «սէր» բառի հոմանիշ, ես կասեմ՝ «կապ», ու երեւի ասեմ՝ «մասնակցութիւն»։
5սմ վայրկեանում քամու տարած նամակը՝ կապի խափանուած փորձի մասին էր։ նոյն ֆիլմում երբ իրենք վերջապէս հանդիպում են, աղջիկը բռնում է տղայի շորերից(ու այդ պահին շունչս կտրուեց)՝ դա կապի մասին է։
սպանիչ է, որ անիմէ֊ում երեւում են իսկական գոյութիւն ունեցող տեղերը, դա մի կողմից այն մասին է, որ իրենց մօտ կան այս հաւէս տեղերը, իսկ միւս կողմից՝ դարձնում է Ճապօնիայի կարծես թէ սովորական տեղերը՝ ռոմանտիկ, ոչ միայն մեզ, այլ նաեւ իրենց, ճապօնացիների համար։ Այն, ինչի մասին մենք կարդում ենք, լսում ենք, դառնում է «ռոմանտիկ», ռոման֊ից եկած, հա՞։ Ասենք ես մտածում եմ, որ եթէ Դաւթաշէնի (որն իմ կարծիքով բնաւ հաւէս տեղ չէ ապրելու համար) փողոցների մասին որեւէ լաւ գրքում գրուած լինէր, ու այդ գիրքն արտասահմանում կարդային, արտասահմանցիներն յետոյ գալով Դաւթաշէն, կասէին՝ վո՛ու, էս ա՛յն դաւթաշէնն է, որի մասին կարդացել ենք, սա այն փողոցն է, որ հերոսներն անցնում էին։ Մենք, առհասարակ, պակաս ունենք մեր տեղանքներում կատարուող ֆիլմերի՝ այդ պատճառով էլ, հնացած, ու ոչ այնքան յաջող «Տղամարդկանց» սիրում ենք։ Ասենք Կարինէն իմ համար չափազանց սոց֊ռեալիստական աղջիկ է։ Բայց ֆիլմը ստիպուած սիրում ենք՝ Երեւանի մասին, Երեւանի մեզ ծանօթ շէնքերում եւ փողոցներում գործողութիւններով ֆիլմեր շատ յաճախ չեն հանդիպում։
Նաեւ, տեսէք, ՆՅ֊ը քանի անգամ է քանդուել՝ ե՛ւ եղանակային «միջոցառումների», ե՛ւ այլմոլորակայինների, ե՛ւ հրէշների, ե՛ւ կախարդների, եւ առհասարակ ում որ ձանձրալի չէ՝ գալիս է ՆՅ է քանդում, գնում է։ Իսկ Երեւան ոչ մի Գոձիլա չի գալիս, որովհետեւ դա ձանձրալի տեղ է, եւ ձանձրալի է նաեւ այն պատճառով, որ Գոձիլան այստեղ չի եղել, այսինքն՝ մեզ պէտք է Երեւան քանդող կինո։ (:
Նոյն մեր Երեւանեան վերջին օրերի մառախուղներին կարելի է տարբեր ձեւ վերաբերուել՝ կարելի է ասել, որ երկիրը երկիր չէ, քաղաքն էլ ապրելու տեղ չէ, քանի որ այստեղ տենց մառախուղներ են լինում։ Իսկ կարելի է մտածել, որ սա սպանիչ հաւէս տեղ է, քանի որ այստեղ նման էպիկ մառախուղներ են լինում, ու ափսոսել եթէ այդ մառախուղները չես վայելում՝
Շինկային քննադատում են այսպէս կոչուած «սցեների փորն»֊ի համար, բայց գիտէք, ես այս ձմեռ Սեւանում տեսել եմ այդ «տասոգարէ դոկի»֊ի մթնշաղը արեւով անցնող ուղղահայեաց գծով, որ կայ եւ փոստերի վրայ, եւ Շինկայը սիրում է պատկերել։
Նկատի ունեմ, այդ իր «սցեների փորն»֊ը մի յատուկ բան չի, պարզապէս սիրուն պատկերներ են որոնք իրօք գոյութիւն ունեն, հնարած չեն, այնպիսի բան չէ, որ չկայ, յօրինուած է, ամէնը կայ, պարզապէս մենք ենք որ չենք տեսնում այդ սիրունութիւնը, քանի որ կամ չենք նկատում, կամ այդ ժամերին ուրիշ գործերով ենք զբաղուած ու մեզ էդ կարեւոր չի թւում։ (:
բնանկար անող լուսանկարիչները գիտեն, որ մենք չենք տեսնում իրենց ստացած գոյներնն ու նկարներն այն պարզ պատճառով որ մենք այդ տեղերում չենք լինում, եւ այդ ժամերին կամ քնած ենք, կամ նախաճաշում ենք, կամ գործի ենք, կամ ինչ֊որ տեղ ենք գտնւում ուր դա չի երեւում։
ինձ շատ մօտ է այն, ինչ հաւանում է շինկայը։ ես սիրում եմ նկարել լարեր, ու նա եթէ նկարում է լուսին, ապա ըստ երեւոյթին այդ լուսինը լարերի միջով է երեւալու։ ինձ իր կադրերը որպէս լուսանկար են դուր գալիս։ ես երբ ման էի տալիս հոլանդացիների, իրենք ասացին որ ահաւոր չեն սիրում էլեկտրական գծերն ու աշտարակները, քանի որ դա իրենց խանգարում է բնութեամբ հիանալ։ իսկ ես միշտ սիրել եմ այդ լարերն ու աշտարակները, դրանք էլ են բնութիւն, ինչպէս մեղուների սարքած մեղրամոմը, դրանք կեանքի մասին են։
կիմի նո նաուա հրատարակմանը սպասելով՝ https://www.reddit.com/r/anime/comments/531lcx/kimi_no_na_wa_bluray_release_date/ #մակոտո_շինկայ #անիմէ #կիմի_նո_նաուա
ուրեմն շատ հետաքրքիր ճապօնացի ռեժիսոր եմ գտել՝ Մակոտո Շինկայ, ու առաջին իսկ նայած անիմէն՝ ցանցում եղած միակ արտահոսած դիսկից է, քանի որ ֆիլմը պաշտօնապէս դեռ չի հրատարակուել, ու լոյս է տեսնելու փետրուարին միայն։
անիմէն ահաւոր սիրուն է նկարուած, ու ես ուզեցի կիսուել էկրահաններով, եւ գիֆեր էլ սարքեցի։
գիֆ սարքելու համար էլ սկրիպտ պատրաստեցի, որ հեշտ լինի։
դէ ո՞նց ենք անում, սովորաբար, աշխատեցնում “mplayer -vf screenshot”, ու ‘s’ սեղմելով գրում էկրանահան։ յետոյ այս սկրիպտին պարզապէս տալիս ենք սկզբնական եւ վերջնական էկրահանների համարներն ու delay֊ը, այն սարքում է չորս հատ գիֆ՝
— մէկը պարզապէս այդ կադրերից գիֆ։
— մէկը՝ գիֆ որ սարքած է կադրերի ամէն երկրորդից միայն։
— մէկը՝ փոքրացրած կադրերից գիֆ։
— ու մէկը՝ փոքրացրած կադրերից գիֆ, որի միայն կադրերի կէսն է ընտրուել։
նախատեսուած է նաեւ աւելի առաջադէմ օգտագործում։
հիմա էկրահանները՝
ու տենց։
#անիմէ #մակոտո_շինկայ #էկրանահան #գիֆ #ճապօնիա #տոկիո #իտոմորի #քաղաք #աւան #մուլտֆիլմ #անիմացիա
նման բան օգտագործում էին եւ խաղերում, մուն պատրոլ֊ը կարծես առաջին խաղն էր, ուր ֆոնի սարերը այլ արագութեամբ էին շարժւում ու դա ստեղծում էր խորութեան պատրանք։
https://www.youtube.com/watch?v=8_HWs0ro3PY #անիմէ #խորութիւն #ֆոն #խաղ
@{ Ճաշող Փիլիսոփայ ; norayr@spyurk.am} 22.03.2015, 12:33:36
#թոթոռո #միյազակի #անիմէ
#totoro #miyazaki #anime #animation #gif #rain
#թոթոռո #միյազակի #անիմէ