2015-03-16-13634

Նյարդայնանում եմ, երբ ասում են՝ «չեմ սիրում Երեւանը»։ ու փաստարկում են՝ Աֆրիկեանների տունը քանդել են, այն չէ արդեն, նորակառոյցները վատն են, այլանդակուած է, մարդիկ վատն են, պոզեր ունի, պոչեր։

Ու մի հատ էլ կոգեւորուեն, որ ասենք, ինչ֊որ մի տեղ եւրոպայում ինչ֊որ անսանձ(ռազնուզդաննի), լկստուած ուսանողներ համալսարանն են «օքուփայ» արել։ տո գրողի ծոցը իրենց էլ, իրենց համալսարանն էլ։

իմ սեւ աչքերը, ձեր վարդագոյն ակնոցները։

Կամ էլ ասենք կասեն՝ «այ Վանաձորը, այն սիրում եմ, այն ուրիշ է, այնտեղ մարդիկ մարդ են։»

Նախ, գնացէք Վանաձորցիներից հարցրէք, իրենց համար, այն մարգինալ հատուածի համար Երեւանը ՆՅ֊ի պէս է, ու գոնէ փողոցով կարելի է քայլել ձեռք բռնած, ու լինում է համբուրուել առանց խնդիր ունենալու։ Չէ գնացէք եւ հարցրէք։

Յետոյ էլ, Վանաձորն այնքան այլանդակուած չէ միայն այն պատճառով, որ աղքաթ է, որ կապիտալը դեռ այնքան շահ չունի։ Ու իրականում լաւ էլ այլանդակուած է՝ եւ Գուգարք հիւրանոցի նոր մուտքը չի կպնում շէնքի հետ, ոնց որ օտար մարմին լինի, լրիւ այլ ոճի, եւ նոր լապտերներն են գաւառական, անճաշակ… Ամբողջ Հայաստանն է այդ վիճակում, որովհետեւ մէկ իշխանութիւն ունի, նոյն ալգորիթմն է աշխատում ամէն տեղ։

Ու այն չի ինձ նյարդայնացնում, որ Վանաձորն են սիրում։ Դա ես հասկանում եմ։ Ես էլ եմ սիրում, այլ այն, որ Երեւանը արժեզրկում են։

Ու երբ ես Վանաձորն եմ սիրում, ես իրան սիրում եմ այն կտրած ծառով, այն տգեղ լապտերով, այն վարդագոյն շորը հագած մօրուքաւոր անօթեւանով, եւ այն տղաներով, ով ինձ հաւէսով կը թփէին, ու այո, հենց տփէին, եթէ հարմար պահ լինի։

Եւ ես Երեւանը սիրում եմ իր բանգլադեշի կոմունիստական բարձրահարկներով(այո, դրանք լա՛ւն են), առանց աֆրիկեանների եւ կուկուռուզի, ու առանց զուարթնոցի էլ կը սիրեմ, ու իր օպերայի կողքի սրճարաններով, ուր կեանքում ոտքս չեմ դրել, քանի որ այդ տեղում շանս հետ էի խաղում, իր «էլիտար»֊ներով, (որ կոմունիստականներից անյաջող են, հիմա տեսնո՞ւմ էք, ինչ լաւն էին հին շէնքերի նախագծերը), իր փողոցում թքող չյոլկակիրներով, իր «տարոն սիրուն ա»֊ով, իր կոսմետիկայի չափը չզգացող ծտերով, իր բակում հռհռացող անբան տղաներով, իր ոչ միայն կինո մոսկուայի տեղը, այլ եւ երթեւեկութեան պարզ կանոնները չիմացող տաքսիստներով, իր պետական գրաֆիտիներով, իր անիմաստ հիւսիսայինով, ու իր սաշիկի, շուրիկի, ու որ գրողի ուզում է լինի պարկինգի կարմիր գծերով։

Որովհետեւ, գրողը տանի, դա այդ սիրոյ օբյեկտի մասին չէ, դա քո մասին է։ Դու ունա՞կ ես, թէ՞ հոգեւոր իմպոտենտ ես։

Հա, Երեւանը բռնաբարուած է, հա, երբեմն վուլգար է լինում, հա, մազերի սանրուացքը այսօր լաւը չէ։

Այո, բա ի՞նչ էիք ուզում։

Դուք աղջիկ/տղայ է՞լ էք այդպէս չհաւանում, կեղտ բռնելով՝ այն գիծը սիրուն չի, տարոն, պիտի մի քիչ այլ անկիւն ունենար, սանրուացքը լաւը չէ առաւօտները, բերանից էլ հոտ է գալիս, նաեւ քրտնում է, զուգարան է գնում, պարզւում է։ Այո, սըրփրայս սըրփրայս, կատարեալ մարդ չկայ։ Բոլորն էլ վատն են, բայց միեւնոյն ժամանակ բոլորն էլ լաւն են։

Հարցն այն է, որտեղ ես ուզում ֆոկուս բռնել։ Իսկ երեւանի լաւ կողմերի վրայ չես բռնում, որովհետեւ չես ուզում։ Դէ մի ուզի։

Հիմա արդեն անտանելի նորաձեւ է՝ «անտարեսի» գրքերը կարդալու պէս(ոչ թէ գրադարան այցելելու), եւ «Թումոյում» Գոդար դիտելու պէս, Երեւանը չսիրելը՝ եղիր նորաձեւ, մի սիրիր Երեւանը, եւ գնա՛ գրողի ծոցը։ Գնա՛ գտիր քեզ կապոյտ կայմով ափսէի վրայ կատարեալ աղջիկ ու նման մի կատարեալ քաղաք։ Ու պայքարիր եւրոպայի ուսանողների հետ միասին, պայքարիր եւրոպայի կանանց ազատութիւնների համար, ու եւրոպայի մահմեդականների իրաւունքների համար, ու յուզուիր, որ այն խեղճ կնոջը «հարասմենթ» են արել, թարս են նայել, քանի որ։ Ուպուծիւ։

Թող ու գնա՛, նեարդերիս մի ազդիր, թող մենք մեր ոչ վեհ ու ոչ ռոմանծիկ կենցաղային խնդիրներով զբաղուենք մեր ոչ վեհ վուլգար աղջիկների, քաղքենիների, քեարթերի հետ միասին։ Ես իրենց հետ աւելի լաւ եմ լեզու գտնում, չնայած տարբեր լեզուներով ենք խօսում, ու իրենց հետ միասին աւելի հեշտ գործ կանեմ, քան քո։

ու տենց։

պիտակներ՝ Երեւան  սէր  քաղաք 
վայր՝ երեւան  վանաձոր