ասք ֆոկուս բռնելու մասին

այսօր ընկերոջս հետ օբյեկտիւներ էինք փորձարկում՝ իր ու իմ բերած օբյեկտիւները։

բացում էինք դիաֆրագման, ու նկարում էինք, ֆոկուսուելով ինչ֊որ հատուածների վրայ։

քանի որ բաց դիաֆրագմայի պարագայում օբյեկտիւը իր թոյլ կողմերն է ցոյց տալիս։

ստացւում էր, բնականաբար, բոքէ։ այն, ինչի վրայ ֆոկուս եմ բռնել՝ ֆոկուսի մէջ, իսկ այն, ինչի վրայ չեմ բռնել՝ լղոզուած։

ու ես մտածեցի, որ սէրը, ինչպէս եւ ֆոտոն, ընկալման մասին է։

այն որ իմ ֆոտոն իմ ընկալման մասին է՝ դա ակնյայտ է։

սէրն այն մասին է, երբ ես լայն բաց աչքերով ֆոկուսւում եմ քո լաւ էութեան վրայ, փոխարէնը ֆոկուս բռնելու՝ կենտրոնանալու քո վատ յատկանիշներին։ շուրջդ առանց այդ էլ շատ են մարդիկ, ով դա անում են։ եւ թերեւս իմ շուրջ։

իսկ ինձ համար դա չէ կարեւորը քո ֆոտոյի մէջ։ ինձ համար կարեւոր է այն լաւը, որ ես գիտեմ, որ տեսնում եմ, ու ես այդ եմ ֆոկուսի մէջ պահում, լղոզելով այն, ինչ էական չէ։

ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս ընկերդ, ով բաւարարուած, կամ ոչ այնքան էլ, մնացել է քեզնից այսօր։ ոչ այնպէս, ինչպէս գործընկերդ, ում դու, գուցէ քաշել ես, կամ չորել։

ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս տեսել է շեֆդ, որ այսօր քեզնից գոհ չէր, ոչ այնպէս, ինչպէս քեարթը, ով քեզ ծաղրել էր, ոչ այնպէս ինչպէս նա, ով ականատես է եղել քո անյաջողութիւններին։

ոչ այնպէս, ինչպէս այլ մարդիկ են քեզ ընկալել։

ես ուզում եմ լինել նա, ով տեսնում է քո լաւ էութիւնը, անկախ նրանից, որ կան մարդիկ, ով կենտրոնանում են քո վատ յատկանիշների վրայ։

իսկ եթէ դու իմ հանդէպ լաւ բան չես արել, ես անկարող եմ քեզ չներել, քանի որ ես գիտեմ, որն է քո մէջ կարեւորը, ու ես գիտեմ, ինչպէս պտտել ֆոկուսի անիւը։

պիտակներ՝ մտքեր  յարաբերութիւններ  սէր  ֆոկուս  լուսանկարչութիւն