ես առաջ լիքը գրում էի այն մասին, թէ այ եթէ կարդացել ես գիրք/դիտել ես ֆիլմ — պահանջ ա առաջանում մէկի, որ այդ գիրքը֊ֆիլմը հետդ քննարկի։

ու դէ շատերի գրածն էլ ա դա՝ ա՛յ, չկա՛յ էդ մարդը, չկա՛յ, ով նոյն բանով ա հետաքրքրուած, որ ընդհանուր բան ունենանք։

ու հիմա, իթ, ջոկում եմ, որ սա իրականում հետեւեալի մասին ա՝

ա — ներգրաւել չվախենալու։ բա ներգրաւի՛ր, ասա՛ գիտե՛ս, հետաքրքիր գիրք ա, կամ կինօ ա, նայի՛ր որ խօսենք։

ու դէ՝ բ — ներգրաւուելու ցանկութիւնից։ որ գնայ նայի։

ու դէ փոխադարձ։

այդ դէպքում յարաբերութիւնները աշխատում են։

ու նաեւ, լսել եմ սէնց մօտեցման մասին, ուր դէ՝ յանկարծ չսովորեմ, չվերցնեմ նոյնը։ յարաբերութիւնները բայ դիզայն սովորելու ու վերցնելու ու տալու մասին են։

ու էդ երեւի հմտութիւն ա։

ու երեւի նրանք, որ չեն կարողանում հաստատել յարաբերութիւններ, ներառեալ ես՝ էդ հմտութիւնից թոյլ են։ բայց սխալմամբ աշխարհին ենք վերագրում դա, կամ դեբիլ շրջապատին, բայր համարեա գրեթէ միշտ էդ այդպէս չի։ երեւի հաստատ։

ու տէնց։

#յարաբերութիւններ #ընկերութիւն #մարդիկ #յարաբերութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես իմացայ, ինչու դուք պէտք ա բերէք ծանօթներին ջաբեր (ըստ երեւոյթին պիքս֊արտ կամ քոնուերսէյշնսի միջոցով)։ ինձ մօտ հիմա աննախադէպ վիճակ ա՝ ջաբերից լիքը մարդ առցանց։

ու էդ մարդկանց մօտ ես միակ կոնտակտը չեմ։

երբ միակն եմ՝ սովորաբար չեն լինում առցանց՝ մտնում գրում են ինձ երբ պէտք եմ։ կամ էլ թութ են մտնում զուտ ինձ նակակելու համար։

էդ ստեղծում ա անհաւասար յարաբերութիւններ՝ դու երբ ուզես՝ չես գրի, իսկ իրենք երբ ուզեն՝ կը գրեն։

այդ պատճառով, նաեւ որ իսկապէս մնան, ու ես տեսնում եմ արդէն, որ էդ իրատեսական ա, զի լիքը մարդ առցանց տեսնում եմ՝ բերէք ընկերներին ու ասէք, որ բերեն ընկերներին։

ակնյայտ ա, որ բոլորը չեն մնայ, բայց եթէ մարդու մօտ երկու երեք կոնտակտ կայ՝ արդէն վատ չի։ ու արդէն նա քեզ մօտ էլ կը լինի առցանց։

մենք ուոթսափից կամ վայբերից վատը չենք։ եթէ մարդը ուոթսափ֊ֆբ շփւում ա, իսկ մեզ հետ լայեաղ չի անում նորմալ բանով շփուել, էդ իրականում նոյնիսկ վիրաւորական կարելի ա դիտարկել։ բայց, երեւի, պէտք չի։ ում ասես՝ տալիս են, իսկ ստեղ իրենցից բան չեն էլ ուզում բացի շփումից՝ ոչ մի թաքնուած կամ ոչ շարժառիթ, գովազդ, ոչ մի տեղեկատւութեան՝ որպէս ապրանքի պահանջ, ու մէ՞կ ա չի՞ գալիս մարդը։

ու չէ, չի զիջում ջաբերը, համեմատելի լուծում ա։

իսկ ով յայտնւում ա որ գրի՝ մի օր ջնջելու եմ ռոսթերից՝ անյաւասար յարաբերութիւններին սուր րզգայուն եմ։

#յարաբերութիւններ #ապակենտրոնացում #ջաբեր #չաթ #համացանց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մարդիկ չեն հասկանում, թէ ինչ գտած բան ա համայնքից լինելը։ մտածում են, որ որեւէ խմբի չպատկանելը զիլ ա, տպաւորիչ, գրաւիչ, արդարացի, բնական, սովորական։ քուլ։ առանցքային բառն ու չափանիշը՝ քուլ։ տշել, տշուել, տշել, տշուել, ընթացքում ոտքի տակ տալ ու տշել մարդկանց, ում մօտ յետոյ կարելի ա վերադառնալ, զի դէ կապիտալիստ են, հա, բայց մէկ ա էութեամբ, բնութեամբ եւ կեցութեամբ՝ շուն։

եթէ չես սահմանում յարաբերութիւնները, եթէ վախենում ես պատասխանատուութիւնից, ապա ո՞վ ես դու, ո՞վ ա նա, ո՞վ էք դուք։ իսկ մարդիկ, գիտէ՞ք, այո, ուզում են, որ իրենցից չթռնեն, ուզում են, գան, ասեն՝ գնում եմ, բայց չթռնեն։ ու եթէ էդքան սրիկայ ես, որ թռնում ես, ապա՝ գալիս՝ իմանալով, որ գնալու ես, չես մնալու, յետոյ էլի գաս, իմանալով, որ դէ հարիֆ են, 20 տարի կսպասեն լուսնի վրայ, ապա ո՞վ ես դու, ի՞նչ արժանիքների, ի՞նչ աստիճան մարդկայնութեան, ի՞նչ զգացմունքների ու առաջնահերթութիւնների տէր։ ո՞նց ես ուզում քեզ լինի լավ, եթէ բոլորի վրայ թքած ունես, բոլորի՝ էնքան ժամանակ, քանի դեռ քեզ ոչ ապահով ա, ոչ հաւես ու քուլ։

ու ես էսօր ժամերով քայլել եմ լիսի լճի երկայնքով ու Kodak 400 Tri-X֊ը 1600 փուշ արած, առանց վախենալու նկարել շների։ հաճելիօրէն ցուրտ էր, սառը քամի կար։

մարդ եղեք։

այստեղից

#համայնք #մարդիկ #յարաբերութիւններ

աւելացնում եմ #ֆոտո պիտակը։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մի բան էլ ցաւեցնելու մասին։

դէ, նախ ֆիզիկական ցաւից (չնայած եթէ խորանանք, շատ առանձին չեն հոգեւորն ու ֆիզիկականը), ինչի՞ համար ա այն։ դա մեխանիզմ ա, որ ջոկես, թէ սա փուշ ա, մատդ ծակել ա, էլ չկպնես։

ստիպում ա, որ հոգատար լինես քո մասին։

ո՞րն ա հոգեւոր ցաւի իմաստը՝ ասենք, նեղացրիր մէկին, նա նեղացաւ, քեզ ցաւաց, ջոկիր որ վատ բան ես արել, էլ չես ուզում անել։

սրանք են մեխանիզմները։

իսկ մարդիկ շատ շուստրի կենդանիներ են, ու ջոկել են, ինչպէս կարելի ա էքսփլոյտ անել այդ մեխանիզմները։

օրինակ, սովորեն են խոշտանգել։

նաեւ, սովորել են կիրառել հոգեւոր խոշտանգումներ։

եւ խոշտանգումն ըստ էութեան ստոր ա, զի, դէ, էքսփլոյտ ես անում այլ բանի համար նախատեսուած ձեւը։

ասածս ինչ ա՝ եթէ ֆիզիկական խոշտանգումներից խուսափել չէք կարող, ապա հոգեւորից կարող էք։

զի դո՛ւք էք զգում։

հասկացէ՛ք, որ ձեր հանդէպ ստոր են վարւում, որ դա հոգեւոր բռնութիւն ա, ու վատ մի զգացէք։

եւ արդե՞օք ուզում էք ներքաշուել սադո֊մազո դրամաների մէջ։

մէղկ չէ՞ք։

արդե՞օք չարժի աւելի հոգատար լինէք ինքներդ ձեզ հանդէպ։

ու տէնց։ #խոշտանգում #բռնութիւն #հոգատարութիւն #մարդիկ #յարաբերութիւններ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

այն, ինչ անում են այդ խեղճ հայ դեռահասների ծնողները, շատ նման ա նրան, ինչպէս են վարւում կայսրութիւնները։

դէ ծնող֊երեխայ յարաբերութիւններն ահագին սիմբիոտիկ են, բայց աստիճանաբար դադարում են այդպիսին լինելուց, նախ երեխան ջոկում ա, որ առանձին ա, յետոյ մեծանում ա, գիտակցում ա իր առանձին պահանջներն ու շահերը, եւ այլն։

ու պահ ա գալիս, երբ, գուցէ շատ պատրաստ չի տնտեսապէս անկախ լինել, բայց արդէն անկախութեան հոգեւոր պահանջ ձեւաւորուած ունի։

այստեղ կրկնեմ, որ անկախութիւնն ու ազատութիւնը այլ են՝ գուցէ քեզ ազատ թողնեն անել այն, ինչ քեզ պէտք ա, բայց դու դրանով անկախ չես լինի, զի քեզ թողել են։

եւ ինչիպիսի՞նն ա ծնողների արձագանքն այդ իրողութեանը՝ անկախութեան պահանջին։ ցաւ են ապրում, գիտակցում են, որ կորստի վտանգ կայ։ եւ վարւում են լրիւ կայսրութիւնների պէս՝ պատասխանում են ցաւով ցաւին։

սկսում են ճնշել։ ու ինչի՞ն են հասնում ճնշումով։

դէ, հիմնական երկու տարբերակ ա լինում։

կամ կոտրում են այդ էրեխեքին։ ու դրանք երբեք չեն մեծանում ու այդպէս կոտրուած ապրում են։

կամ չեն կարողանում կոտրել։ բայց ապա, այդ իրենց յարաբերութիւնները միեւնոյն ա, անդառնալիօրէն փչացած են։ յիշէք, ինչպիսին ա վրաստանում ռուսերէնի կարգավիճակը։

իսկ քիչ թէ շատ նորմալ յարաբերութիւններ պահելու միակ ճանապարհը՝ առանց մարդուն կոտրելու, որը, աստուած, ինչի՞ պիտի ուզես, չէ՞ որ երեխադ ա, միակ ձեւը՝ աջակցելն ա իր անկախութեանը։ ու գնահատելն ա, որ, երեւի, շատ չես փչացրել, որ նորմալ մարդ ա մեծանում, անկախութեան պահանջով, ինքնուրոյն լինելու ցանկութեամբ։

դրա բոլոր հետեւանքներով։ ու ընդունել հետեւանքները։

ու տէնց։ #անկախութիւն #կայսերականութիւն #քակաքականութիւն #յարաբերութիւններ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ուրիշների հիանալի յարաբերութիւնները, դրամաները, սիրահարուածութիւնները, շատ օգտակար ա դիտարկել՝ առողջութեան համար, ոչ մի պոեզիա։

զի պարզ ա դառնում, որ դէ, դեբիլ ա, ի՞նչ ա գտել, ասենք դրա մէջ, որ տէնց սիրահարուած ա։ ու դէ ակնյայտ ա դառնում քեզ, որ դէ, ձեռքի տակ, նոյն աշխարհից մէկին պէտք ա գտնէր, ու դէ, կպնէր։ զի էդ ա ձեւը։ ու հա, բա պէտք ա դեբիլ լինէր։ բա ի՞նչ։

ու որ այլ տեղ ապրէր, այլ միջավայրում լինէր, ուրիշին կը կպնէր։ մի ուրիշ դեբիլի։ ու էլի էդքան ուժեղ։ ու էլի էդքան երջանիկ կը լինէր, երբ լաւ ա, ու էդքան կը տառապէր, երբ՝ ոչ այնքան։

ու հա, զի էդ ա ձեւը։

ու հասկանում ես, որ դէ, դու էլ ես դեբիլ, ու դէ դեբիլավարի են քո երջանկութիւններն ու տառապանքները, կանխորոշուած քո կեցութեամբ։ զի երբ էդքան ծիծաղելի ա կողքից, նշանակում ա, որ դու էլ ես էդ ձեւ ծիծաղելի։ ծիծաղելի, ոչ թէ հեգնելի, ծիծաղելի՝ ոնց որ քիւթ շունը կարայ ծիծաղելի լինի։

ու դէ, հանգիստ էլի։

հանգիստ։

ու կարեւոր ա այդ հանգիստը գնահատել։

հանգիստ ձեզ։

#սէր #յարաբերութիւններ #հանգիստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)