այո, զի մարդկանց վատ֊լաւ զգալու սանդղակը նոյնն ա։ նա թրամփից նոյնչափ վատ ա զգում, ոնց դու սերժից էիր, բայց նա չի ջոկում, որ թրամփի ամերիկան անհամեմատ աւելի լաւ վիճակում ա, քան սերժի հայաստանը։ ու քանի որ չի զգում, կասի՝ ահ, մեզ մօտ աւելի վատ ա, մեզ մօտ էլ չկայ խօսքի ազատութիւն, եւ այլն։

բայց, ինչպէս ռուսներն ասում են՝ յիմար ա, բայց օճառ չի ուտում, չեն գալիս ռուսաստան կամ հայաստան ապրելու, իրենց արիւնոտ վարչակարգից թռնելու համար։

ու նոյնը նաեւ կարելի ա ասել ձեզ մասին, սիրելիներս։ էն խնդիրները, որ ձեզ թւում են շատ ահաւոր, ու նէնց ծանր էք տանում, եթէ սանդղակը ճիշտ աշխատէր, կը ջոկէիք, որ էական չեն, ու պէտք ա իրականում երջանիկ զգաք։

#երջանկութիւն


Avatar @{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 9/18/2019, 4:31:57 AM

―how are you? ― america is boring. ― why? ― because the problems, people here think are big, are really small.

#US #զրույց #զրոյց #դէյւ #ընկերութիւն #կապ


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասում է՝ — տեսնեմ ինչ լաւ աղջիկ է,— ու թւում է, ինչն է իրեն դուր եկել այդ աղջկայ մէջ,— մատները այսպէս, մազերն այսպէս, հագուկապն այսպէս, զարգացումն այսպէս, լրիւ երազանք— յետոյ աւելացնում է— այսքանը թուեցի ու հասկացայ որ ես այդ աղջկանից արդէն ունեմ՝ արդէն գտել եմ, ընկերուհիս է։

#բաւարարուածութիւն #երջանկութիւն #սէր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Սեյլֆիշի ռելիզների ամէն անունը՝ Ֆինլանդիայի որեւէ լճի անուն է։ Բա չե՞ն վերջանայ անունները — կը մտածէք դուք։ Չէ, չեն վերջանայլ, քանի որ Ֆինլանդիայում կայ 190.000 լիճ։ Այն անուանում են լճերի երկիր։

Այդ մասին եւ հեքիաթ ունեն։ Ինչ֊որ հերոս հրէշից գողացել էր երջանկութիւնը։ Յետոյ հրէշն իր մօտ աւազակներ ուղարկեց, որ երջանկութիւնը խլեն, հետ բերեն։ Հերոսը յամառ պայքարում էր, բայց ընթացքում երջանկութիւնը ձեռքից բաց թողեց, այն ցած ընկաւ եւ կոտրուեց հազարաւոր կտորների։

Ամէն կտորը դարձաւ մի լիճ։

#լիճ #ֆինլանդիա #երջանկութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք բացայայտումների մասին

պատահաբար լսեցի պայթած խողովակի մասին խօսք, ու յիշեցի «Մայրաքաղաք» ծրագիրը։ Այն գնում էր Հ2֊ով իննսունականների սկզբին։ Այո, պետականի երկրորդ ալիք կար, այն Ռոբերտի ժամանակ աննկատ դարձաւ «Պրոմեթեւս» եւ ցնդեց։ Ինչեւէ։ Յիշեցի, քանի որ այդ ծրագրով գրեթէ ամէն օր ինչ֊որ մի պայթած խողովակի մասին ռեպորտաժ էին անում։ ։Ճ

Այդ ծրագրի հետ իմ ամենավառ ասոցիացիան՝ շապիկն էր։

Սովորաբար, դեռ սովետի ժամանակներից, հայկական հեռուստատեսութեան ծրագրերի շապիկները, այն որ հիմա կոմպոզիտինգով հեռուստադիզայն են արւում, այդ շապիկները պարզապէս նկարչի պատրաստած պաստառներ էին։ Խցիկը նկարում էր այդ պաստառը մի երեսուն վայրկեան, կամ մէկ րոպէ, երաժշտութիւն էր հնչում, եւ հաղորդումը սկսւում էր։

Իսկ «Մայրաքաղաք»֊ը նորաձեւ էր, քայլում էր ժամանակի հետ համընթաց։ ։Ճ

Իրենց շապիկը էլի նկար էր։ Օպերայի շէնքն էր, եւ հետեւից մեծ կարմիր արեւ։ Բայց համակարգչով նկարուած։

Այն էլ շապիկը իրականում նկարելու պրոցեսն էր ցոյց տալիս։ Յայտնւում է այս գիծը, յետոյ այն, յետոյ այս շրջանը, եւ յետոյ կարմիր գոյնով դանդաղ դանդաղ, տող տողի ետեւից լցւում է գոյնով։

Իհարկէ, սա անիմացիա չէր։ Անիմացիան այն է, երբ արդեն լցուած պատկերը կարողանում ես տեղափոխել։ Իսկ իրենք նոյնիսկ չէին կարողանում արագ լցնել այն։ Զարմանալի չէ, հիմա կը բացատրեմ։

Ես անմիջապէս ճանաչել էի, որ սա արուած է ԲԿ֊0010 համակարգչով։ Եւ գոյներից, եւ այդ լցնելու ալգորիթմից։

Վիլնիւս Բեյսիկը ուներ կարծես PAINT հրաման, ու այն շատ դանդաղ էր աշխատում։ Օղակը գոյնով լցնելը կարող էր տեւել րոպէներ։ Օղակի կենտրոնական առանցքից ձախ էր գնում, մինչեւ պիքսել գտնի, գիծ էր քաշում, յետոյ աջ էր գնում, գիծ քաշում, իսկ յետոյ նոյնը անում յաջորդ տողում։

Իսկ ես արդեն յայտնաբերել էի նկարելու, լցնելու արագ ձեւեր։ Նախ, պէտք էր աշխատել ոչ թէ բեյսիկի հրամաններով, ու/կամ իր սուբռուտինաները օգտագործելով, այլ ուղիղ վիդեո յիշողութեան հետ։ Ու իրականացնել սեփական ռուտինաներ։

Մի անգամ պատահաբար յայտնաբերել էի z80֊ի LDIR ինստրուկցիան որը կարողանում էր ակնթարթօրէն տեղափոխել յիշողութեան բլոկեր։ Իհարկէ, դոկումենտացիա չունէի։ Յայտնաբերել էի խաղերի մեքենայական կոդերը զննելով։ (դիզասմ էլ շատ աւելի ուշ ունեցայ ու իմացայ որ մնեմոնիկան LDIR է կոչւում)։ Փորձարկել էի, ինձ մօտ ստացւում էր արագ էկրանով շարժել, ինչպէս հիմա ասում են, սպրայտեր, կամ այնպէս անել, որ էկրանին մի ամբողջ հատուած յայտնուի ակնթարթօրէն։ Նաեւ, իրականացրել էի լցնելու իմ վարկածը։

Որն արագ էր։

Ու ես հասկանում էի, որ ես այդ շապիկը աւելի լաւ կանէի։ Որ մարդիկ փոխարէնը դիտեն, ինչպէս է նկարը նկարւում, ասենք մէկ րոպէ, դիտեն ինչպէս է արեւը շարժւում, օրինակ, այսինքն ինչ֊որ անիմացիա, ոչ թէ նկարուելու պրոցեսը։ Նաեւ ինձ թւում էր, որ աւելի սիրուն բան կարելի էր նկարել։ Շէնքը մեծ էր, արեւը՝ մեծ էր, պատկերը խեղդում էր։ Իսկ ես տեսել էի որ խաղերի շապիկները շատ սիրուն էին արւում, ու ոչ այդպէս։

Բայց ո՞վ ինձ գիտեր։ Ես ընդամէնը դպրոցական էի, ով իր սենեակում փորձեր էր անում, ու անչափ ուրախանում էր ինչ֊որ բան բացայայտելով։ Ես չէի կարողանում նոյնիսկ կիսել այդ ուրախութիւնը այլ մարդկանց հետ։

Հիմա, երբ կայ ինտերնետ, ես կարող եմ գրել այդ մասին։ Յայտնել աշխարհին։ Բարեւ, աշխարհ։ Այդ պատճառով ոմանք ինձ գիտեն՝ նա այսպիսի բաներ է անում։ Բայց միեւնոյն է, ոչ մէկ չի կիսում իմ ուրախութիւնը։

Հիմա շատ լաւ գիտակցում եմ, որ ինձ պէտք չեն մարդիկ, ընկերներ, յարաբերութիւններ, որպէսզի ես լաւ լինեմ, օկ լինեմ, երջանիկ լինեմ։

Ինձ պէտքք են մարդիկ, ում հետ ես կարող եմ կիսել իմ ուրախութիւնը, երջանիկ լինելը։ Օրինակ, թէկուզ փոքր բացայայտումներից, կամ իմ արած գործից։ Մարդուն հասկանալը այդ մասին է, երբ կարողանում ես կիսել իր ուրախութիւնը կամ տխրութիւնը։

եւ այդպէս

ասք երջանիկ լինելու մասին

Այսպիսի վիդեօնէր են պատահում, մթոմ գիտական, ուր խեղճ մարդկանց խաբում են, ասում են, մի հատ գրի քո համար կարեւոր մարդու մասին, սրանք գրում են, յետոյ էլ ասում են, դէ հիմա զանգիր ու իրան այդ ամէնը կարդայ։ Ու նրանք ենթարկւում են, զանգում են, իսկ դրանից յետոյ իրենց երջանկութիւնը ինչ֊որ ձեւ չափում են, ու ասում են, որ լաւացել է։

Ես կարծում եմ, որ մարդիկ այս դէպքում ուրախանում են իրենք իրենց ցոյց տալուց։ իսկ ուրիշին շոյելը քեզ ցոյց տալու ամենաանվտանգ ձեւերից է։ Քանի որ եթէ այլ կերպ ես քեզ ցոյց տալիս, ասենք կարծիք ես արտայայտում, կամ լուսանկար ես լցնում, կարող են ապտակել, ասել սխալուել ես, ճիշտ չես մտածում, նկարածդ էլ յիմարութիւն է։

իսկ եթէ մեկին շոյում ես, ապա դժուար թէ ետ ապտակի իզուր տեղը։

իսկ գովելով ինքդ քեզ ցոյց տալը ստացուեց, ահա, կարող ես երջանիկ լինել, ինչքան ուզում ես։

ի դէպ, այս թեմայով եւս մի յղում։

եւ այդպէս