երէկ մի այլ ընկերոջս տեղակայեցինք մաեմօ լեսթէ (փաստացի դեբեան, նոկիայի նախագծուած հիլդոն դէսքթոփով)։
իր դրոիդ չորսը եկել էր կոտրուած էկրանով։ սիրտս ցաւում էր, որ իրան էդպիսի սարք հասաւ։ բայց նա գտաւ համացանցում էդ մեքենայի համար դիջիթայզեր։ ես հա, հեռախօսին էլ եմ մեքենայ ասում, զի ինչպէս եւ կարգիչը՝ մեքենայ ա։ կարգիչ չլինելը՝ ծրագրակազմի սահմանափակում ա։
ես էլ մեկնաբանեցի, որ իմ կարծիքով լաւ բան կանի, իսկապէս, քանի արդէն էս կոտրուած էկրանով մեքենան ունի, ծանօթացնի իրան նաեւ լաւ էկրանի հետ՝ եւ էկրանը կօգտագործուի, եւ նա կունենայ լաւ էկրանով մեքենայ, եւ աշխարհում կը լինի մի չկոտրուած էկրանով սարք աւել։ ու թէկուզ նա յետոյ այն չօգտագործի՝ գուցէ մէկ ուրիշին տայ կամ վաճառի, բայց կիրառելի կը լինի։
կան, օրինակ, կոպիմիստներ, որ հաւատում են՝ պատճէնելու գործընթացը սուրբ ա։ հարարին ասում ա՝ էսօր շատերը դատայիստ են։
ես զգացի, որ ես հաւատում եմ որ վերանորոգումն ու վերօգտագործումը՝ սուրբ են։
նախ իհարկէ, ազատ ծրագրակազմն էլ ա այն, ինչ թոյլ ա տալիս, ոչ միշտ, բայց թոյլ ա տալիս ունենալ ամենաժամանակակից ծրագրեր թէկուզ եւ այդ հին սարքի վրայ։ թոյլ ա տալիս օգտագործել այն էսօր, չնայած իր բնիկ ծրագրակազմը վաղուց չի թարմացուել։ երբ կարդում ենք հեռախօսների մասին, գրում են՝ գալիս ա անդրոիդ էսինչով, կը ստանայ էսինչ թարմացումը։ ու վերջ։ ու էդ սարքը առնուազն դառնում ա անապահով նոյնիսկ, խոցելիութիւններով։
ազատ ծրագրակազմն էդ խնդիրը լուծում ա։ եթէ կարողանում ենք սարքը կոտրել, իսկապէս տիրանալ իրան ու ապա տիրութիւն անել, հոգ տանել՝ դրա համար յաճախ՝ փոխել ծրագրակազմը։ իհարկէ կատարեալ աշխարհում երբ ձեռք ենք բերում սարք՝ կը նշանակէր նաեւ ունենք իրաւունք դրա ծրագրակազմը փոխելու՝ բայց էսօր միշտ չի էդպէս։ ու թեէ էդպէս չի՝ կոտրելն էլ ա սրբութիւն։ զի կոտրում ես, որ կարողանաս հոգ տանել սարքի մասին, որ ինքն էլ հոգ տանի քո մասին։
ազատ ծրագրակազմը նաեւ ծրագրակազմ վերանորոգելու կամ վերօգտագործելու խնդիրն ա լուծում։ բաց ա՝ լինում ա նորոգել։ եւ բաց ա՝ լինում ա վերօգտագործել։ ինչպէս, ի դէպ, այո՝ նոկիայի միջավայրը էսօր կարողանում ենք օգտագործել ոչ միայն նոկիայի մեքենաների վրայ։
էսօր վերօգտագործումը յաճախ ասոցացւում ա ճարտարապետութեան հետ՝ եւ իսկապէս, մարդկութիւնն էդքան կառուցելու խնդիր չունի, ինչքան՝ վերօգտագործելու արդէն կառուցուածը։ դա հայաստանին չի վերաբերում, զի մեզ մօտ կառուցուածն էնքան անորակ ա, իսկ տարածաշրջանը վտանգաւոր, որ միայն կարեւոր, նշանակութիւն ունեցող շէնքերն են որ պէտք ա ամրացնել ու վերօգտագործել, իմաստ չկայ ամէն խրուսչեօվկան ամրացնել՝ աւելի ճիշտ ա փոխարէնը լաւ նախագծուած եւ իրականացուած նոր շէնքեր ու թաղամասեր սարքել։ բայց դա էլ ա վերօգտագործում՝ տարածքի, հոգ տանել ա, յոյս ունենալ ա։
արդէն ամէնը պարզ ա, բայց եւս մի օրինակ կարող եմ բերել՝ ֆոտօ խցիկներն ունենում են չիպեր, որ օրինակ հաշւում են պահաժամը, բացուածքը։ էդ չիպերը «general computing device» չեն՝ քասթըմ սարքած են որ կոնկրէտ մի հաշուարկ անեն։ ու երբեմն փչանում են։ շատ մարդ, ի դէպ, նախընտրում ա լրիւ մեքանիկական խցիկներ, զի էլեկտրոնիկայի խնդիրները շատ աւելի բարդ ա, երբեմն իրատեսական չի լուծել, իսկ մեքանիկական խնդիրները աւելի հեշտ՝ կարելի ա օրինակ պէտք եկած ատամնանիւից տպել, կամ պատուիրել որ կտրուի։ եւ հասկանալն ա հնարաւոր՝ եթէ մեքանիկայից հասկանում ես։ եթէ էլեկտրոնիկայից հասկանում ես՝ միշտ չի բաւական որ նորոգես՝ էդ չիպը որ փչացել ա՝ ոչ գիտես որ ոտիկին ինչ ա ստանում, ինչ ա տալիս, ոչ գիտես որտեղից էլ դրանից ճարես՝ էլ չի արտադրւում՝ գուցէ միայն այլ փչացած խցիկից։
եւ օրինակ պոլարոիդ sx-70֊ը կուլտային սարք ա, էն սարքերից ա, որ չես ուզում փչացած մնայ։ եւ մարդիկ հասկացել են, թէ չիպը ոնց ա հաշւում, ու ազատ նախագիծ են արել, արդէն «general computing» սարքով՝ «arduino» մեքենայով, ու կարողանում են էսօր փչացած չիպերի փոխարէն դրանք օգտագործել։ եւ կրկին՝ աշխարհում լինում ա մի պոլարոիդ sx-70 շատ, դու ունես իրանից, եւ ինքն էլ քեզ ծառայում ա, ուրախացնում ա, կոմֆորտ ա ստեղծում։
ամէն։
#վերօգտագործում #վերանորոգում #հաւատք #կրօն #պատմութիւն #ազատութիւն #ծրագրակազմ #տեք #մեքենայ #խցիկ #ֆոտօ #լինուքս #մաեմօ #տիրութիւն #հոգատարութիւն #կեանք
պատմել էի որ կենդանի պաստառների յաւելուածը վերակենդանացրի, աշխատեցրի նոր մաեմօյի տակ։
հետաքրքիր ա որ մոտորոլա դրոիդ4֊ի էկրանը, որ աւելի մեծ ա, քան նոկիա ն900֊ի էկրանը, ամբողջութեամբ չի ծածկում նկարը, ու երեւում ա, ինչպէս են ամպերը գալիս աջից, եւ ինչպէս ա տրամը դուրս գալիս նկարի սահմաններից։
երբեմն էլ արեւը կամ լուսինն ա նկարից դուրս, յետոյ կամաց կամաց գալիս ա նկարի մէջ։
#էկրանահան #պատմութիւն #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #քաղաք #տրամուայ #ամպ #ամպեր #շէնք #մաեմօ #մաեմո #մաեմո-լեսթէ #մաեմօ-լեսթէ #պաստառ #կենդանի_պաստառ #անկապ
շերմանի դոքափը յիշում էք, աշխատեցրել էի, հիմա էլ մաեմօ֊ի live-wallpaper
փաթեթը աշխատեցրի, ու shermans-aquarium
լայւ պաստառը շինեցի։
ահագին տառապեցի, պէտք եկաւ պորտ անել gstreamer-0.10
֊ից որը աւելի քան տաս տարուայ ա, էսօրուայ gstreamer-1.14
֊ի։
իսկ ես դրանից բան չէի հասկանում։
նաեւ ասեմ ձեզ, սի֊ն ահաւոր հին աղբ ա։ ու էդ պատճառով ա որ pkg-config
, autoconf
, ու նման բաներ ունի։ որ մի ձեւ լուծեն, էն էլ վատ են լուծում։
ինչեւէ։
ահա էկրանահաններ, որ ուզէք, մինչեւ յայտնուի պաշտօնական ռեպօներում՝
նախ պէտք ա կարգաւորումների ապլետը գտնել, աշխատեցնել։ չգիտեմ ինչի առանց պատկերակ ա, դա պէտք ա ֆիքսել՝
յետոյ դրա մէջ պէտք ա մեր ուզածն ընտրել, թէ չէ այլ շատ կենդանի պաստառներ կան՝
ու ահա՝
#էկրանահան #պատմութիւն #շերման #կոմիկս #արուեստ #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #ձուկ #ձկներ #կրիա #մաեմօ #մաեմո #մաեմո-լեսթէ #մաեմօ-լեսթէ #պաստառ #կենդանի_պաստառ #անկապ
էս գիշեր չեմ քնել, զի սերուերի վրայ նայում էի ինչպէս կարող եմ տեղ ազատել, ու գտել եմ 2008֊ին քաշած ելատեքստ՝ «շերմանի ակուարիումը» լինուքս «սքրինսէյւեր»֊ը։
ուրեմն, իննսունականներին էդպիսի կոմիկս կար՝ sherman's lagoon
ու կայք, որ հիմա միայն արքիւում ա պահպանուել։ զգացէ՛ք իննսունականների «վայբերը»։ (:
ու մէկը վերցրել էր այդ կայքից գրաֆիկան, ու հրապարակել իւնիքսի համար՝ xscreensaver
֊ի յաւելում, windowmaker
֊ի համար dockapp
ու gnome 2
֊ի համար պանելի յաւելում։
ես 2008֊ին փորձել էի շինել, չէր շինուել, ու կամ չխորացայ, կամ հմտութիւններս չհերիքեցին։
տէնց էլ մնաց։ երէկ գտայ, փորձեցի շինել՝ չեղաւ, բնականաբար։
յետոյ բզբզացի, շինեցի որպէս sdl
֊ից կախուածութիւն ունեցող «սքրինսէյւեր»։
բայց ինձ ամենաշատը հետաքրքրում էր dockapp
ստանալը։ դա, պարզուեց ունէր կախուածութիւն՝ gai
անունով գրադարանից։
փորձեցի շինել այդ general applet interface library֊ն՝ չեղաւ։
դա բզբզացի՝ շինեցի։ հիմա նայում եմ, վերջին «քոմիթը» լաւ բացատրուած չի՝ էնպէս չի որ «հարդկոդ» եղած ուղի ա, այլ ինչ ուղի էլ լինէր, փնտրում էր դրա lib/lib
֊ի մէջ։ ինձ թւում ա այդ մասն, օրինակ, երբեք ճիշտ չի աշխատել։ չգիտեմ։
յետոյ կարողացայ արդէն շինել եւ շերմանի աքուարիումը այնպէս, որ «դոքափ» լինի։
ահա, ֆիքսած ելատեքստն այստեղ ա։
շինելու համար, նախ պէտք ա շինել gai
֊ն՝
git clone https://github.com/norayr/gai
cd gai
./configure --prefix=/opt/gai
ես այնտեղ դրեցի, որ համակարգին չխանգարի։ պէտք ա փաթեթաւորել, ու ապա «պրեֆիքսը» լինի /usr
պանակը։
յետոյ իհարկէ՝ make
, sudo make install
։ (այ մոռացայ դա գրել այստեղ, յիշեմ աւելացնեմ)։
իսկ հիմա երբ արդէն ունենք gai
֊ն, շինենք շերմանի ակուարիումը՝
PKG_CONFIG_PATH="/opt/gai/lib/pkgconfig" ./configure --with-gai --with-gailibs=/opt/gai
make
sudo make install
աւաղ, իր makefile
֊ը չի հասկանում, արդեօք նաեւ ապլետն ա շինուել, որ դա էլ տեղակայի։ պէտք ա մտածել, ոնց դա լուծել։
այդ պատճառով, ապլետը պէտք ա ձեռքով տեղակայել՝
cp shermans/shermans_applet /opt/aquarium/bin/
իսկ հիմնական ծրագիրը, որ sdl
֊ից ա կախուած՝ shermans
֊ը, ինքը տեղակայում ա։
ու հիմա այն կաշխատի այսպէս՝
LD_LIBRARY_PATH="/opt/gai/lib" /opt/aquarium/bin/shermans_applet
ահա ձեզ էկրանահաններ, չնայած գուցէ պէտք ա վիդեօ անել։
երբ հէնց shermans
֊ն ես աշխատեցնում, այն վերցնում ա էկրանի հանոյթ, դարձնում մկնիկի ցուցիչն անտեսանելի, եւ ձկնիկներն այդ պատուհանի մէջ լողում են։ այդ պատուհանն ա որ պէտք ա ինտեգրուի (իրենց readme
֊ն ինստրուկցիաներ ունի) xscreensaver
֊ի մէջ։
կամ էսպէս աւելի մօտիկից՝
իսկ ահա dockapp
֊ն ինչ տեսք ունի՝
(այս xv
֊ն պարզապէս ձկնային էր, ու իրանով էկրանահանեցի, ու իրան էլ կադրի մէջ թողեցի)
բայց ապլետն եմ ցոյց տալիս, որ բադիկի տակն ա։
ու չգիտեմ, հաւէս կադրեր կան որ չեմ կարողանում բռնացնել։
ահա, կարողացայ տեսանիւթ գրել այսպէս, յուսամ սա ներդրուած կը լինի՝
<iframe title="sherman’s lagoon” src="https://toobnix.org/videos/embed/1b15401a-c48c-4ef6-b31d-df8f8d7239e0” allowfullscreen=”” sandbox="allow-same-origin allow-scripts allow-popups” width="560” height="315” frameborder="0”></iframe>
ահաւոր սիրում եմ կեանքի բերել այդպիսի հին, մոռացուած ծրագրերը։
ու տէնց։
#էկրանահան #պատմութիւն #շերման #կոմիկս #արուեստ #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #ձուկ #ձկներ #կրիա #վմէյքեր #ուինդոումէյքեր #անկապ #չգիտեմ
այսօր հիլթոնում քիս դոնկերսի դասախօսութիւնն էր։
ես չկարողացայ գնալ։ եւ դիտելու եմ իր այլ վիդեօներ եօթիւբում՝
https://www.youtube.com/watch?v=WnyaHoI-tGs
https://www.youtube.com/watch?v=ok8oDqummLg
https://www.youtube.com/watch?v=R5ywFNK6TXw
https://www.youtube.com/watch?v=_rKK63feSDs
#քաղաք #ճարտարապետութիւն #նախագծում #դիզայն #ուրբանիզմ #ուրբանիստիկա #քաղաքաշինութիւն #վերօգտագործում
երբ լսում եմ չիպերի պակասի մասին, մտածում եմ տարբեր բաներից։
յիշում եմ ինչպէս էին իննսունականներին «կտրում» հին սովետական համակարգիչները, մասնաւորապէս տեղական նախագծման/արտադրութեան համակարգիչները, որ թանկարժէք մետաղներ հանեն։
ինձ համար դա բարբարոսութիւն յիշեցնող բան ա՝ նախագծուած սարք քանդելը։ դրա վրայ ջանք ա դրուել, ու այն կարող ա աշխատել եւ կիրառուել։ ակնյայտ ա, որ նաեւ կորցրել ենք դրանք որպէս նմուշներ, որ էստեղ արտադրուել են այսպիսի մեքենաներ։ այդ նմուշները կարող էին այսօր լինել թանգարաններում, հիւրանոցներում, կաֆէներում, ակումբներում։ ամէն նման տեղը կուզէր ունենալ իր «նայիրի֊2»֊ը։ ու կարող էր, զի բաւական արտադրուած էր։ բայց մնացել չեն էդ մեքենաները։ չկան։
բայց բացի նմուշ ծառայելուց, մեքենան կարող ա կիրառուել։ վերօգտագործուել, ինչպէս էսօր՝ շէնքերը։ որոշ մեքենաների էներգախնայող լինելու հետ հարցեր կան՝ նոյն նայիրիների։ կամ ինթելների։ բայց եկէք յիշենք որ մենք ժամանակակից մեքենաների վրայ օգտագործում ենք փայթըն եւ պերլ որ չեմպիոն են ըստ էլեկտրաէներգիայի ծախսի՝ երեսպաշտ ա դրանք օգտագործել, եւ խօսել հին մեքենաների մասին։
բայց որոշ մեքենաների դէպքում այդ հարցը չկայ բնաւ։ հին տան համակարգիչները, կամ միկրօկարգիչները, դրանք շատ խնայող էին։ իննսունականներին ես օգտագործում էի «սպեկտրում» համատեղելի կարգիչս միացնելով սովորական 5V֊անոց մարտկոցին։ պլիւս փոքրիկ սեւ֊սպիտակ հեռուստացոյց, որը սնւում էր մեքենայի մարտկոցից։
ամէն նինթենդօն, աթարին, ահաւոր քիչ էներգիա են ծախսում, ու ահագին կիրառելի կարող են լինել։
միկրօկոնտրոլերներն էլ են շատ քիչ էներգիա պահանջում։ փորձէք հաշուել, փոքր արեւային պանելով կարո՞ղ էք սնել raspberry pi֊ը՝ չէ, իսկ arduino֊՞ն՝ այո, հանգիստ։
արդե՞օք դա տնտեսութեան համար ա լաւ՝ դէ, ստեղծում ա մի ամբողջ բիզնէսների ոլորտ՝ սարքեր որ կարդիականացնեն հին կարգիչը, մարդիկ որ կը մաքրեն, կը նորոգեն հին կարգիչը, ժամանակակից ծրագրակազմ, որ կաշխատի հին կարգիչների վրայ։
հին կարգիչը կարող ա կարդալ մէյլ։ ես կպնում էի atari st֊ով ֆրինեթի, եւ կարդում մէյլերս։ էն ժամանակ տերմինալ էմուլեատորով, ու pine֊ով, բայց ոչինչ չի խանգարում imap կլիենտ գրել։ էսօր atari st֊ի համար կան ժամանակակից ethernet քարտեր։ ես ուզում եմ atari֊ս սկսել օգտագործել որպէս տերմինալ, եւ որպէս երաժշտական աշխատանքային կարգիչ։ իհարկէ, հաւէսի համար։ բայց քանդել կտրելը աշխատող (կամ ոչ էնքան) սարքը՝ ահաւոր ա։ այն կարելի ա օգտագործել։
էսօր շէնքերի վերօգտագործումը մէյնսթրիմ ա, դա համարւում ա եւ կենսակայուն մօտեցում, եւ իսկապէս բաւական շատ շէնքեր արդէն կան աշխարհում, եւ նոր շէնքեր կառուցելու պահանջ էդքան չկայ, բայց կայ լաւ վերօգտագործողների պահանջ։ սա հայաստանին, ոնց հասկանում եմ, չի վերաբեում, որովհետեւ մեր հին շէնքերը սէյսմակայունութեան հետ խնդիր ունեն, ու պէտք ա ամրացուեն։ բայց դա էլ ա վերօգտագործում։ իսկ բնակելի ֆոնդի զգալի մասը ահաւոր անորակ ա, եւ նախատեսուած չէր էսքան տարի օգտագործելու համար։
ես գիտեմ ինչ հարցեր կարող են ինձ տալ՝ օրինակ, որ հին cpu֊ն չունի կարեւոր ֆիչըրներ՝ երկաթը չի սատարում առանձին հասցէատիրոյթներին, մի քանի պրոցես աշխատեցնելուն։
այո։ բայց դա էլ պարտադիր չի։ կարելի ա օգտագործել մի ծրագիր։ յետոյ անջատել, միացնել այլը։ ոչ մի սարսափելի բան չկայ դրա մէջ։
ու աւարտեմ ապշելու բանով։ էն օրը ընկերոջս տանն էի, նա փլէյսթէյշն ունէր։ ասի ցոյց տուր էդ ինչ ա, ի՞նչ ծրագրեր կան, բացի խաղերից։ ի՞նչ խաղեր կան։ ասի՝ լաւ, արի պակման դիր՝ սիրածս խաղն ա, խաղամ էդ ջոյթսիկով։ պարզուեց՝ պակմանը փողով ա, չհասցրի ասեմ չառնի, բայց դա քիչ ա, երկար քաշում էր 800մբ ծաւալով ծրագիր։
պակմանը, գրողը տանի, աշխատում էր 16կբ յիշողութիւն ունեղող կարգիչների վրայ։ ինչի՞ 800մբ։ ո՞նց։ արդե՞օք դա ա նորմա։
ու չիպերի պակասութիւնը կարող ա վերադարձնել լաւ ծրագիր գրելու կուլտուրան, եւ օլդսքուլ ծրագրաւորողները, որ կարողանում են քամել կարգչի ռեսուրսները կարող են կրկին գնահատուած իրենց զգալ։
#անկապ #տեք #համակարգչութիւն #համակարգիչ #կարգիչ #պատմութիւն #միկրօկարգիչ #վերօգտագործում #կուլտուրա #յիշողութիւն #ծրագրակազմ #կենսակայունութիւն #էներգիա
լուսօյի գրառումը տեսայ, յիշեցի որ երէկ վարլամովի վիդեօն էի նայում ալբանիայի, աւելի ճիշտ՝ իրենց դիկտատորի մասին։
ու նա ցոյց տուեց դամբարանը, որ էդպէս էլ չօգտագործեցին որպէս դամբարան, ու տէնց լքուած տարածք էր, եւ պատմեց, որ MVRDV֊ն ա հիմա նախագիծ անում, դէ տեսաւ անյտեղ որ գործ են անում, ու պաստառների վրայ գրուած ա։
իսկ ինչ նա չգիտէր, որ թումօյի շէնք ա կառուցում MVRDV֊ն։
իսկ սա՝ հէնց mvrdv֊ի կայքում տեղեկատւութիւն։
#mvrdv #թումո #թումօ #վարլամով #ճարտարապետութիւն #պատմութիւն #շէնք #քաղաք #դիկտատուրա #սովետ #սովէտ #ալբանիա #տիրանա #դիկտատուրա #դամբարան #վերօգտագործում
էսօր վերօգտագործումը թրենդ ա, վերօգտագործում են շէնքերը, կոդը, քիմիական արդիւնաբերութեան մնացորդները։ ես ու @{տիգրան; philosopher@spyurk.am}֊ը նաեւ ուզում ենք պատիւ նշանը վերօգտագործել։ #վերօգտագործում #հայերէն #պատիւ #կէտադրութիւն