երէկ մի այլ ընկերոջս տեղակայեցինք մաեմօ լեսթէ (փաստացի դեբեան, նոկիայի նախագծուած հիլդոն դէսքթոփով)։
իր դրոիդ չորսը եկել էր կոտրուած էկրանով։ սիրտս ցաւում էր, որ իրան էդպիսի սարք հասաւ։ բայց նա գտաւ համացանցում էդ մեքենայի համար դիջիթայզեր։ ես հա, հեռախօսին էլ եմ մեքենայ ասում, զի ինչպէս եւ կարգիչը՝ մեքենայ ա։ կարգիչ չլինելը՝ ծրագրակազմի սահմանափակում ա։
ես էլ մեկնաբանեցի, որ իմ կարծիքով լաւ բան կանի, իսկապէս, քանի արդէն էս կոտրուած էկրանով մեքենան ունի, ծանօթացնի իրան նաեւ լաւ էկրանի հետ՝ եւ էկրանը կօգտագործուի, եւ նա կունենայ լաւ էկրանով մեքենայ, եւ աշխարհում կը լինի մի չկոտրուած էկրանով սարք աւել։ ու թէկուզ նա յետոյ այն չօգտագործի՝ գուցէ մէկ ուրիշին տայ կամ վաճառի, բայց կիրառելի կը լինի։
կան, օրինակ, կոպիմիստներ, որ հաւատում են՝ պատճէնելու գործընթացը սուրբ ա։ հարարին ասում ա՝ էսօր շատերը դատայիստ են։
ես զգացի, որ ես հաւատում եմ որ վերանորոգումն ու վերօգտագործումը՝ սուրբ են։
նախ իհարկէ, ազատ ծրագրակազմն էլ ա այն, ինչ թոյլ ա տալիս, ոչ միշտ, բայց թոյլ ա տալիս ունենալ ամենաժամանակակից ծրագրեր թէկուզ եւ այդ հին սարքի վրայ։ թոյլ ա տալիս օգտագործել այն էսօր, չնայած իր բնիկ ծրագրակազմը վաղուց չի թարմացուել։ երբ կարդում ենք հեռախօսների մասին, գրում են՝ գալիս ա անդրոիդ էսինչով, կը ստանայ էսինչ թարմացումը։ ու վերջ։ ու էդ սարքը առնուազն դառնում ա անապահով նոյնիսկ, խոցելիութիւններով։
ազատ ծրագրակազմն էդ խնդիրը լուծում ա։ եթէ կարողանում ենք սարքը կոտրել, իսկապէս տիրանալ իրան ու ապա տիրութիւն անել, հոգ տանել՝ դրա համար յաճախ՝ փոխել ծրագրակազմը։ իհարկէ կատարեալ աշխարհում երբ ձեռք ենք բերում սարք՝ կը նշանակէր նաեւ ունենք իրաւունք դրա ծրագրակազմը փոխելու՝ բայց էսօր միշտ չի էդպէս։ ու թեէ էդպէս չի՝ կոտրելն էլ ա սրբութիւն։ զի կոտրում ես, որ կարողանաս հոգ տանել սարքի մասին, որ ինքն էլ հոգ տանի քո մասին։
ազատ ծրագրակազմը նաեւ ծրագրակազմ վերանորոգելու կամ վերօգտագործելու խնդիրն ա լուծում։ բաց ա՝ լինում ա նորոգել։ եւ բաց ա՝ լինում ա վերօգտագործել։ ինչպէս, ի դէպ, այո՝ նոկիայի միջավայրը էսօր կարողանում ենք օգտագործել ոչ միայն նոկիայի մեքենաների վրայ։
էսօր վերօգտագործումը յաճախ ասոցացւում ա ճարտարապետութեան հետ՝ եւ իսկապէս, մարդկութիւնն էդքան կառուցելու խնդիր չունի, ինչքան՝ վերօգտագործելու արդէն կառուցուածը։ դա հայաստանին չի վերաբերում, զի մեզ մօտ կառուցուածն էնքան անորակ ա, իսկ տարածաշրջանը վտանգաւոր, որ միայն կարեւոր, նշանակութիւն ունեցող շէնքերն են որ պէտք ա ամրացնել ու վերօգտագործել, իմաստ չկայ ամէն խրուսչեօվկան ամրացնել՝ աւելի ճիշտ ա փոխարէնը լաւ նախագծուած եւ իրականացուած նոր շէնքեր ու թաղամասեր սարքել։ բայց դա էլ ա վերօգտագործում՝ տարածքի, հոգ տանել ա, յոյս ունենալ ա։
արդէն ամէնը պարզ ա, բայց եւս մի օրինակ կարող եմ բերել՝ ֆոտօ խցիկներն ունենում են չիպեր, որ օրինակ հաշւում են պահաժամը, բացուածքը։ էդ չիպերը «general computing device» չեն՝ քասթըմ սարքած են որ կոնկրէտ մի հաշուարկ անեն։ ու երբեմն փչանում են։ շատ մարդ, ի դէպ, նախընտրում ա լրիւ մեքանիկական խցիկներ, զի էլեկտրոնիկայի խնդիրները շատ աւելի բարդ ա, երբեմն իրատեսական չի լուծել, իսկ մեքանիկական խնդիրները աւելի հեշտ՝ կարելի ա օրինակ պէտք եկած ատամնանիւից տպել, կամ պատուիրել որ կտրուի։ եւ հասկանալն ա հնարաւոր՝ եթէ մեքանիկայից հասկանում ես։ եթէ էլեկտրոնիկայից հասկանում ես՝ միշտ չի բաւական որ նորոգես՝ էդ չիպը որ փչացել ա՝ ոչ գիտես որ ոտիկին ինչ ա ստանում, ինչ ա տալիս, ոչ գիտես որտեղից էլ դրանից ճարես՝ էլ չի արտադրւում՝ գուցէ միայն այլ փչացած խցիկից։
եւ օրինակ պոլարոիդ sx-70֊ը կուլտային սարք ա, էն սարքերից ա, որ չես ուզում փչացած մնայ։ եւ մարդիկ հասկացել են, թէ չիպը ոնց ա հաշւում, ու ազատ նախագիծ են արել, արդէն «general computing» սարքով՝ «arduino» մեքենայով, ու կարողանում են էսօր փչացած չիպերի փոխարէն դրանք օգտագործել։ եւ կրկին՝ աշխարհում լինում ա մի պոլարոիդ sx-70 շատ, դու ունես իրանից, եւ ինքն էլ քեզ ծառայում ա, ուրախացնում ա, կոմֆորտ ա ստեղծում։
ամէն։
#վերօգտագործում #վերանորոգում #հաւատք #կրօն #պատմութիւն #ազատութիւն #ծրագրակազմ #տեք #մեքենայ #խցիկ #ֆոտօ #լինուքս #մաեմօ #տիրութիւն #հոգատարութիւն #կեանք
ամսի 21֊ին ընկերս պատմում էր նիկոլի ելոյթի մասին եւ մեկնաբանում որ նա փորձում ա՝ մատուցել արեւմտեան, քրիստոնէական արժէքները, որ հանրութիւնը դեռ չի ընդունել, զի դեռեւս ընդունուած են նախաքրիստոնէական արժէքներն ու մշակոյթը՝ փաստարկներից մէկը ծառերին կտորներ կապելու սովորոյթն էր, եւ հեթանոսական արժէքի օրինակ՝ ճակատագրին հնազանդութիւնը, ի տարբերութիւն նոր եւ քրիստոնէական արեւմտեան արժէքի՝ քո ճակատագիր կերտելը։ նիկոլը եւ անկախութիւնն ա մեկնաբանել որպէս ազգի ճակատագիր կերտելու գործիք։
ես լաւ տեղեկացուած չեմ մինչ քրիստոնէական հայաստանից, բայց որոշ պատկերացում ունեմ՝ հռոմից եւ յունաստանից, ու ընկալում եմ քրիստոնէութիւնը որպէս ագրեսիւ չժողովրդավարական ուժ, որ հետ ա մղել մարդկութիւնը զարգացման մէջ։
հին հանրութիւններում՝ հռոմում եւ յունական քաղաքներում՝ շատ թէ քիչ ներառական ժողովրդավարութիւն էր, եւ դա արտայայտւում էր կրօնում՝ բազմաստուածութիւն էր, եւ շրջանի պատմութիւններն այն մասին էին, որ տարբեր խաղացող ուժեր կան, եւ մարդ անհատն էլ իր որոշակի արժանիքների շնորհիւ կարող ա խաղացող լինել եւ իրավիճակ փոխել։
մինչ մահմեդականութիւնը արաբական աշխարհն էր զարգացած, մահմեդականներն են արգելել մաթեմը եւ ճնշել գիտութիւնները, իսկ մինչ քրիստոնէութիւնը մենք արդէն գիտէինք որ երկիրը գնդաձեւ ա, եւ էրատոսթենէս կիրենացին արդէն հաշուել էր, եւ բաւական ճշգրիտ, երկրի շառաւիղը։
այդ գիտելիքը յետոյ գրեթէ 2000 տարով անհետացաւ։
այսպիսով մենք արտայայտեցինք երկու՝ ոչ անհամատեղելի ենթադրութիւն՝ մէկը՝ որ քրիստոնէական արեւմտեան արժէքներ իւրացնելը հայ հանրութեան համար ափգրէյդ ա, թարմացում ա, արդիականացում ա, եւ միւսը՝ որ նոյն քրիստոնէութիւնը՝ աշխարհի մակարդակով դաունգրէյդ էր՝ հետ ա գցել աշխարհը զարգացման մէջ։
#հայաստան #պատմութիւն #քրիստոնէութիւն #հանրութիւն #զարգացում #կրօն #գիտութիւն #անկախութիւն
հա, սանտեխնիկի հետ վերջում եկանք աստծոյ գոյութեանը։
նախ պատմեցի որ ժամանակ ա պէտք քո ուզած փոփոխութիւնները ստանալու համար՝ ու նէնց չի որ էսօրուայ կովը մոդիֆիկացուած փոփոխուած չի՝ օրինակ ցորենը, կամ եգիպտացորենը։
պարզապէս անհրաժեշտ մուտացիան բռնելու ու զարգացնելու համար հազարամեակներ էին պէտք։
պատմեցի 20֊րդ դարի ձեւի մասին՝ որը գմօ֊ից վատն ա՝ ռադիացիայով խփելը։
ու բացատրեցի գմօ֊ն։
ասաց՝ բայց մոդիֆիկացուած ձուկ եթէ ուտես՝ փոխւում ես։
ասում եմ՝ ինչ էլ ուտես՝ բաժանում ես սպիտակուցի, ածխաջրի, ճարպի, եւ այլն։
ասում ա՝ բա ո՞նց են կերերով հաւերին չաղացնում։
բացատրեցի որ նախ էդ հաւերն էլ են յատուկ հաւեր, յետոյ եթէ իրան էլ տէնց պայմաններում պահեն, ու տէնց կերակրեն, նորմալ ա որ կը չաղանայ։
բայց վերջում եկանք աստծոյ գոյութեանը, զի ըստ իրա, մարդը որ եգիպտացորենով կամ կովեր փոխելով զբաղւում էր՝ իրան «թոյլ էին տուել»։
ու այստեղ ես ջոկեցի որ շատ շատ կոնսպիրացիաների հիմքում էդ մի կոնսպիրացիան ա, որի դէմ շատ բարդ ա խաղալ։ զի շատ մարդկանց աչքերում պարզապէս վատ մարդ ես, եթէ աթեիստ ես։
ու իրանք քեզ չեն էլ լսի, ամէն ասածներդ կը վերագրեն չարամտութեանը։
մէկ էլ համասեռականութիւնից խօսելիս ես դրան միշտ հասնում՝ վերջում կասեն՝ բայց աստուած դէմ էր, բայց եկեղեցում կուզեն պսակուել, ոնց որ էդ «փչացած եւրոպայում»։
ու «աստուած դէմ» էր֊ից էլ փաստարկներ կան, բայց նէնց հաւէս չկայ դրանց մէջ գնալու, ու աստուածաշունչ քննարկելու, զի էդ լրիւ օֆթոփ ա։
այդ պատճառով եմ ասում՝ հիմքային դաւադրութեան տեսութիւն ա՝ որին այլ դաւադրութիւններից խօսելիս համարեա գրեթէ միշտ հասնում ես։ ու դաւադրութեան տեսութիւնների դէմ պայքարը նաեւ աթեիզմի մասին ա։
#աստուած #կրօն #հաւատք #աթեիզմ #դաւադրութիւն #կոնսպիրոլոգիա #կոնսպիրացիա #դաւադրութեան_տեսութիւն #գմս #գենետիկ_մոդիֆիկացուած_սնունդ #գիտութիւն
յօդուածի ամենակարեւոր նախադասութիւնը։
#կրօն #վրաստան #կորոնավիրուս
հարարին ասում ա՝ փակեցին եկեղեցիներ ու մզկիթներ, հաւատացին գիտնականներին։
ասում ա՝ յիշենք որ կրոնականները հաւատացել են, ու յուսանք որ դա լաւ նշան ա։
դէ, իրենք միշտ կարող են «մոռանալ» այդ մասին։ նաեւ՝ վրացի ու ռուս եկեղեցականները նէնց չի որ փակել են եկեղեցիները։ ի դէպ՝ կարծում եմ չեն կասկածում որ գիտնականները սխալ են։ այլ անում են ոնց իրենց պէտք ա անկախ դրանից։
#կրօն #հարարի #մարդիկ
սա իրականում գիշերն եմ գրել, իսկ գիշերը ամէն ինչ աւելի սուր եմ ընկալում, ու հիմա առհասարակ անտարբեր եմ էս գրածի հանդէպ։ գիշերը յոգնած էի, էդ պատճառով չփոստեցի։ ոչ թէ որ շատ ա ռեսենթֆըլ ամ ինչ։ հիմա նայեցի, կարծես նորմալ ձեւակերպած ա, գրել եմ՝ հրապարակեմ։
մի հիւանդութիւն կայ, բժիշկները դեռ լաւ չեն պարզել, ոնց ա տարածւում՝ օդով թէ ինտերնետով՝ երբ մարդը իր սթիքերով/գրառմամբ/քայլով/կրծքանշանով ցոյց ա տալիս որ նա աւելի լաւն ա, քան մնացածը, «սուփերիոր» ա, որովհետեւ՝ վեգան ա, կամ դէմ ա ռասիզմին, կամ սեքսիզմին, կամ եւս մի շարք այլ իզմ֊երի։ աւելի յաճախ՝ որոշակի, փաստացի՝ կրօնական սեկտայի հետ ա նոյնականանում։ եւ դա ընկալում ա որպէս աւելի լաւը լինելու նշան։
որոշակի կրօնի պատկանելը՝ օկ ա, ինչ֊որ բաների դէմ լինելը օկ ա։ բայց արժի՞ էդ օգտագործել ուրիշներից աւելի լաւը զգալու համար։ թէկուզ իսկապէս ուրիշներից լաւ մաթեմ գիտես, ու դա սեկտա չի՝ մէկ ա պատճառ չի։ իսկ երբ նէնց անկապ պատճառներով են իրենց աւելի լաւը, քան մնացածը զգում՝ աշխարհայեացքի՝ էդ երեւի էն մասին ա, որ ուժեղ կարիք ունեն իրենց համոզելու, որ աւելի լաւն են մնացածից։
ու դա էլ դեռ կարող ա մի քիչ օկ լինէր, զի ուրիշներին շատ վնաս չեն տալիս, մտածելով, որ աւելի լաւն են՝ միայն իրենք իրենց են վնասում։
բայց էդ մարդիկ նաեւ հակուած են ուրիշներին պարտադրել իրենց կարծիքը, արժէքը, ու նեղանալ, եթէ այլ մարդիկ դրանք չեն կիսում։ իսկ եթէ մի քանիսն են, ու համայնք են՝ ապա համարել ուրիշներին փչացած՝ զի իրենց կարծիքը չեն կիսում, ստորադաս, զզուելի, եւ էնպէս են անում, որ էդ մարդիկ վախենան իրենց կարծիքն այդ հարցի շուրջ արտայայտել։
ես չգիտեմ, ինչ անել էս ձեւ դրսեւորումներ հանդիպելիս։ մի՛, ոչ անկեղծ ձեւն ա՝ եթէ գրառում ա՝ լայքել, եթէ սթիքեր ա՝ ասել՝ վոյ էս ինչ լաւ ստիկեր ա։ որ մարդը լինի ինչպիսին որ ուզում ա։ ու նոյնիսկ եթէ ինքնացուցադրւում ա, կամ բացատրում ա, ինչի երկիրը տափակ ա՝ էդ պէտք ա շոյուի, որովհետեւ մարդը անկեղծ ա։
միւս կողմից, երբ դառնում ա ագրեսիա, երեւի պէտք ա յստակ արտայայտել կարծիքդ։ բայց դէ հետեւանքները պարզ են՝ կամ նեղանալու ա, կամ հաւատալու ա որ դու վատն ես, եթէ համամիտ չես էդ սուրբ գաղափրի հետ։
#մարդիկ #կրօն #ինչպէս_քեզ_լաւը_զգալ #ու_տէնց
իսկ պետերսոնը էլի հիերարխիաներից էր խօսում, ու պատմում էր, որ կայ կոմպետենտ լինելու հիերարխիայի աստուած՝ օսիրիսն ա, ու կայ ուժի֊բռնութեան հիերարխիայի աստուած՝ սեթն ա։ ու որ սեթը յետագայում քրիստոնէութեան մէջ դառնում ա սէյթըն։
որպէս ուժի֊բռնութեան հիերարխիա պետերսոնը մաֆիան էր օրինակ բերում։ ու որ լսում էի, մտածեցի, որ սերժենց հիերարխիան էլ էր դա։ ու որ կարծես թէ էս պահին կոմպետենցիան անհամեմատ աւելի կարեւոր ա, քան ով ում ախպերն ա։ որը, նաեւ բխում ա ազգային շահերից/ազգայնականութիւնից։ բայց մարդկանց էդ հետաքրքիր չի, իրենք ուզում են կեանքի մակարդակը կտրուկ բարձրանայ, իսկ թէ որ հիերարխիայի մէջ են ապրում՝ սատանայի, թէ չէ, իրենց հետաքրքիր չի։
#պետերսոն #քաղաքականութիւն #մարդիկ #ազգայնականութիւն #փիլիսոփայութիւն #կրօն
իրանացիները մահմեդական չէին, բայց յետոյ այդ կրօնը, այդ տառերը իրենց պարտադրեցին, եւ իրենք բոլորը դարձան հաւատացեալ, եւ սկսեցին նոյնականացնել իրենց՝ իրենց տառերի հետ։
քրիստոնէութիւնը հայաստանում պարտադրուել էր՝ ու ահա, մի երկու դար անց, արդէն, բոլորը հաւատացեալ էին, ու պատրաստ էին կրօնի համար պատերազմել։
կոմունիզմը, որը կրօն ա՝ սովետում պարտադրուած էր՝ բայց մինչեւ վերջին ժամանակների փտութեան աստիճանը, եւ սովը, դեռ մնում էին մարդիկ, ով հաւատարիմ էին այդ կրօնին։
այսօր էլ սոցիալիզմն ա այնքան գրաւիչ, եւ այլ կրօնները, եւ կան մոնարխիստներ, հաւատացեալներ, կան արեւմտեան մշակոյթ ատողներ՝ ինչի՞ց ա դա։ ես միշտ այդ հարցն եմ տալիս ինձ։ ինչի՞։
ու մտածում եմ՝ երեւի թէ կրօնը միանշանակ պատասխաններ էր տալիս՝ ասում էր՝ ճիշտը մի հատ ա, ու ճիշտը սա ա։ էդպէս հեշտ ա ապրել։
ու մարդիկ էդ յստակութեան պահանջն ունեն։
իրենք վախենում են ոչ միանշանակ աշխարհից, աշխարհից, ուր հարցերը քննարկւում են, ուր կայ ազատ խօսք, ուր ինչ ասես վախենալի հարց կարող ա չքննարկուել։ ու դէ վախենալի են համասեռականները, վախենալի են այլ կրօնները, վախենալի լիքը հարց կայ, որից իրենք սարսափում են։
ազատ հանրութիւնից, լիբերալ արժէքներից վախը՝ դա համարձակութեան պակասն ա՝ երեսելու այն ոչ միանշանակ աշխարհը, որը իրականում գոյութիւն ունի։
այդ մարդկանց մէջ նաեւ նկատում եմ՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնելը՝ ամէնուր՝ եւ կենցաղում՝ եւ քաղաքականութեան մեկնաբանութիւններում։ դրանից էլ դաւադրութեան տեսութիւնները, զի ինչի՛ն ասես չես հաւատայ, միայն թէ չերեսես վախերդ։
այսօր՝ սոցիալիզմը, մոնարխիզմը, դիկտատուրաները, կրօնը՝ միանշանակ պատասխաններ տուողն են։ ճիշտը մի հատ ա ասողն են։ ու այդ պատճառով ա, որ այնքան գրաւչութիւն ունեն, ինձ թւում ա։
ու տէնց։
#քաղաքականութիւն #միանշանակութիւն #մարդիկ #հանրութիւն #ժողովրդավարութիւն #կրօն #ազատութիւն
տիպերի ապահովութիւնն ու դրա խիստ հարկադրումը մեր կրօնն է։ Խնդրում ենք շփուել առանց սրբապղծութեան։
#ծրագրաւորում #սրբապղծութիւն #կրօն #էկրանահան #սենեակ
համամիտ է Բերտրան Ռասելի հետ։
#կրօն #ռասել #ժամանակ #էկրանահան #համաձայնութիւն
Հայաստանը և նեոգաղութացումը
https://www.youtube.com/watch?v=JkcreGkC3MY
#ռուսաստան #վրաստան #ուկրաինա #գաղութացում #զաւթում #մտախաղ #միմինո #վերածնունդ #կապիտալիզմ #արուեստ #Շեքսպիր #Օթելլո #գաղութատիրութիւն #քաղաքականութիւն #հոգեբանութիւն #գանձասար #էչմիածին #կրօն #ներսես֊աշտարակեցի #բահամեան֊կղզիներ #եփրեմ֊կաթողիկոս #երեւան #հաւատք #իմպերիալիզմ #թուրքիա #ազատութիւն
Ի դէպ, նահապետական մշակոյթի մնացուկները բոլոր ազգերի մօտ շատ նման են՝ տոհմա֊կլանա֊ընտանիքապաշտութիւն, կրօնապաշտութիւն, ազգայնամոլութիւն, քսենոֆոբիա, հոմոֆոբիա, կանանց հնազանդ դիրքը, կոնֆլիկտներ լուծելիս ուժը որպէս հիմք ընդունելը, քաղաքացիական իրաւունքի նկատմամբ անհարգալից, արհամարհական վերաբերմունքը, ցեղական «ադաթը» պաշտելը։
Դա յատուկ է ոչ միայն սարերի բնակիչներին, այլեւ դաշտավայրերի, ասենք ամբողջութեամբ ուղղափառ պուտինեան կամակատարներին եւ երկրպագուներին։ Նման են եւ երեսունականների Չիկագոյի, եւ 20֊րդ դարի սկզբի Օդեսսայի հրէաների, եւ այսօրուայ Մոսկուայի շատ բնակիչների (ոչ միայն կովկասից եկածների) մշակութային կարծրատիպերը։
աղբիւր՝ http://www.kasparov.ru/material.php?id=51FE193B21826 (ռուսերէն)
#կրօն #ազգայնամոլութիւն #ուժ #մոսկուա #կովկաս #օդեսսա #չիկագո