սա իրականում գիշերն եմ գրել, իսկ գիշերը ամէն ինչ աւելի սուր եմ ընկալում, ու հիմա առհասարակ անտարբեր եմ էս գրածի հանդէպ։ գիշերը յոգնած էի, էդ պատճառով չփոստեցի։ ոչ թէ որ շատ ա ռեսենթֆըլ ամ ինչ։ հիմա նայեցի, կարծես նորմալ ձեւակերպած ա, գրել եմ՝ հրապարակեմ։

մի հիւանդութիւն կայ, բժիշկները դեռ լաւ չեն պարզել, ոնց ա տարածւում՝ օդով թէ ինտերնետով՝ երբ մարդը իր սթիքերով/գրառմամբ/քայլով/կրծքանշանով ցոյց ա տալիս որ նա աւելի լաւն ա, քան մնացածը, «սուփերիոր» ա, որովհետեւ՝ վեգան ա, կամ դէմ ա ռասիզմին, կամ սեքսիզմին, կամ եւս մի շարք այլ իզմ֊երի։ աւելի յաճախ՝ որոշակի, փաստացի՝ կրօնական սեկտայի հետ ա նոյնականանում։ եւ դա ընկալում ա որպէս աւելի լաւը լինելու նշան։

որոշակի կրօնի պատկանելը՝ օկ ա, ինչ֊որ բաների դէմ լինելը օկ ա։ բայց արժի՞ էդ օգտագործել ուրիշներից աւելի լաւը զգալու համար։ թէկուզ իսկապէս ուրիշներից լաւ մաթեմ գիտես, ու դա սեկտա չի՝ մէկ ա պատճառ չի։ իսկ երբ նէնց անկապ պատճառներով են իրենց աւելի լաւը, քան մնացածը զգում՝ աշխարհայեացքի՝ էդ երեւի էն մասին ա, որ ուժեղ կարիք ունեն իրենց համոզելու, որ աւելի լաւն են մնացածից։

ու դա էլ դեռ կարող ա մի քիչ օկ լինէր, զի ուրիշներին շատ վնաս չեն տալիս, մտածելով, որ աւելի լաւն են՝ միայն իրենք իրենց են վնասում։

բայց էդ մարդիկ նաեւ հակուած են ուրիշներին պարտադրել իրենց կարծիքը, արժէքը, ու նեղանալ, եթէ այլ մարդիկ դրանք չեն կիսում։ իսկ եթէ մի քանիսն են, ու համայնք են՝ ապա համարել ուրիշներին փչացած՝ զի իրենց կարծիքը չեն կիսում, ստորադաս, զզուելի, եւ էնպէս են անում, որ էդ մարդիկ վախենան իրենց կարծիքն այդ հարցի շուրջ արտայայտել։

ես չգիտեմ, ինչ անել էս ձեւ դրսեւորումներ հանդիպելիս։ մի՛, ոչ անկեղծ ձեւն ա՝ եթէ գրառում ա՝ լայքել, եթէ սթիքեր ա՝ ասել՝ վոյ էս ինչ լաւ ստիկեր ա։ որ մարդը լինի ինչպիսին որ ուզում ա։ ու նոյնիսկ եթէ ինքնացուցադրւում ա, կամ բացատրում ա, ինչի երկիրը տափակ ա՝ էդ պէտք ա շոյուի, որովհետեւ մարդը անկեղծ ա։

միւս կողմից, երբ դառնում ա ագրեսիա, երեւի պէտք ա յստակ արտայայտել կարծիքդ։ բայց դէ հետեւանքները պարզ են՝ կամ նեղանալու ա, կամ հաւատալու ա որ դու վատն ես, եթէ համամիտ չես էդ սուրբ գաղափրի հետ։

#մարդիկ #կրօն #ինչպէս_քեզ_լաւը_զգալ #ու_տէնց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)