էն օրը մեր տուն եկան մի բանուոր ու իր աշխղեկը։
աշխղեկի հետ զրուցեցինք իրենց տարբեր պատուերների մասին։ ինչ են իրենցից ուզել ու ինչ ա ստացուել։
իսկ բանուորը պատմեց որ «էլեկտրականութիւն իննսունականներին կար, հատուկ հողի մէջ էին մտցնում, որ ժողովրդին ճնշեն, նուաստացնեն»։ ու «այ ռուսներին չէր լինի տէնց նուաստացնել, իրենք այլ են»։ տեսանք, ոնց ա «չի լինում» նուաստացնել։ բայց բան չասացի։
նաեւ ասաց որ «հովիվները թուրքերին կովեր են ծախում լաւ գներով»։ ու երբ փորձեցի ճշտել, ասաց՝ «դէ պարզ ա նախապէս պայմանաւորուել էին որ կը ծախի, կովերին քշեց գետի մէջ, ասաց իրանք գնացին։ բա եթէ հատուկ չի գցել գետը ո՞րտեղից իրան փող որ բոլորին փոխհատուցի իրանց կովերի փողը»։
ես չեմ իմանում փոխհատուցել ա թէ չէ ու ինչ փողով, բայց սա եւս մի պատկերազարդում ա նրա ոնց են որոշ մարդիկ հակուած հաւատալ դաւադրութիւններին։ ու ինչ ցածր վստահութիւն կայ բոլորի հանդէպ՝ եւ պետական ինստիտունտերի, եւ հովիվների։ ով «կարում ա անում ա»։ ու ապա դա արդարացնում ա եթէ նա էլ մէկին գցի։
նաեւ դա այսպէս կոչուած «քրիտիկալ թինքինգ»֊ի ոչ զարգացած լինելու մասին ա։ չի մտածում՝ բա ո՞նց ա էդ հովիվը բանակցել գին, պայմանաւորուել։ իրա՞ն են գտել թուրքերը կամ քրդերը արաքսի էն ափից, ո՞նց են գտել՝ վրաստանո՞վ են եկել էդ մի քանի կովի ձեռք բերման համար բանակցելու, թէ՞ ռուս սահմանապահներն են կազմակերպել բանակցութիւնները։ կանխի՞կ են տուել նախապէ՞ս, թէ՞ փոխանցում են արել երբ կովերին ստացել են։
էհ։
#դաւադրութիւն #վստահութիւն
շատ կոնսպիրոլոգներ իրականում ընդամէնը ոչ շատ կիրթ փրայւասի գնահատող մարդիկ են։
#դաւադրութիւն #գաղտնիութիւն
էքսպատի հետ էի խօսում՝ իսկական էսքպատի, որ էստեղ ա մօտ տաս տարի, ամուսնացել ա, երեխայ ա մեծացնում, քաղաքներից մէկում փոքրիկ բիզնէս ունի։
խօսում էինք սարերից եւ հրաբուխներից, երկրաշարժներից, տարբեր երկրներից։
նա էլ ասաց՝
— ararat still works. it killed lots of people in 19th century. but aragats doesn’t work.
շատ լաւ անգլերէն չունի, իրականում երեւի մի քիչ էլ աւելի վատ էր ձեւակերպել։
ես կատակեցի, թէ շատ բան ա որ չի աշխատում հայաստանում։ իսկ թուրքիան՝ նատօ անդամ պետութիւն ա, եւրոպական շուկայի մատակարարող եւ մաս, էնտեղ մենեջմենթը այլ ա, կառաւարութեան միջին եւ ցածր շերտերը, չինովնիկները գիտեն գործ անել, ու եթէ հրաբուխն աշխատում ա՝ զարմանալի չի։ իսկ մենք հետխորհրդային ենք, ու դեռ եատմ/հապկ անդամ ենք՝ պարզ ա որ արագածն էլ չի աշխատում։
ու յետոյ յիշեցի, որ սերժն ասում էր որ չբզբզանք, որ հրաբուխները չարթնանան՝ երեւի արագածը, հատիսը, աղմաղանը նկատի ունէր։ զգում էր, որ պետական ապարատը չի աշխատում՝ ու հրաբուխներն էլ դրա հետ։
#անկապ #հրաբուխ #զրոյց #դաւադրութիւն
ուրեմն, պարզւում ա, կայ ոչ միայն տափակ երկրի դաւադրութեան տեսութիւն, այլ նաեւ տափակ լուսնի։ իսկ ոմանք աւելի առաջ են գնում, ասում են՝ միւս կողմը լուսնի գոյութիւն չունի։
— լաւ, դիցուք տափակ ա, ո՞նց կարող ա միւս կողմ չունենայ։
— 3dmax֊ում էդ հնարաւոր ա։
այնպէս որ զգօն եղէք, որ յանկարծ 3dmax֊ում չբնակուէք։ այնտեղ լուսինը կարող ա լինել ոչ միայն տափակ այլ եւ միակողմանի։
#դաւադրութիւն #զրոյց #զգօն #տափակ #լուսին
ես երկար ժամանակ եմ ծախսել կոնսպիրոլոգների չաթերում, ու հիմա հիմնականում հասկանում եմ, ինչպէս են նրանք առաջանում։
ամենավախենալուն այն ա, որ փաստօրէն, ես լրիւ կարող էի լինել կոնսպիրոլոգ։
նախ, պէտք ա մի քիչ դեւիանտ վարքագիծ։ աւելի ճիշտ՝ էն կոնսպիրոլոգները, որոնց ես «ուսումնասիրել» եմ, կարելի ա ասել՝ դեւիանտ են։ մէյնսթրիմից դուրս են, մէյնսթրիմի մէջ չեն ուզում լինել, մէյնսթրիմ մեդիային չեն վստահում։
հետեւաբար, երբ գտնում են ոչ մէյնսթրիմ բան՝ կպնում են դրան։
բայց երբ գտնում են՝ խիստ դատում են, որ հասկանան ինչքանով ա ոչ մէյնսթրիմ։
օրինակ, երբ ես փորձում էի կոնսպիրոլոգներին, որ irc
֊ում են տուսւում, ծանօթացնել xmpp
֊ի հետ, եւ մտածեցի, որ նկար վերբեռնելը երեւի կը լինի իրենց համար գրաւիչ հնարաւորութիւն, եւ դա ցուցադրելու համար նկար վերբեռնեցի, որը յայտնուեց իրենց յաւելուածի մէջ, դա իրենց համար նշանակեց՝ ոչ մինիմալիստական, «ֆէնսի» գործիք։ եւ մեկնաբանուեց, որ սա չափազանց բարդ եւ ժամանակակից ա, եւ մէյնսթրիմ։
սովորական irc
֊ի տեքստ ինտերֆէյսն ա որ իրենց թւում ա այլընտրանքային, որովհետեւ պարզ ա, ոչ «ֆէնսի»։
դեւիանտ մարդիկ բաւական շատ են, ու փաստօրէն, այդ շատ մարդիկ ունեն պոտենցիալ կոնսպիրոլոգ դառնալու։
երբ նոյն մարդիկ փնտրում են այլընտրանքային կարծիք, պլիւս իրանք չեն վստահում իրենց իշխանութիւններին (ահա երկրորդ նախադրեալը՝ ցածր վստահութիւն), ապա իրենք, եթէ ամերիկացի են՝ գտնում են «ռաշն թայմսը»։
«ռաշն թայմսը» թւում ա գրաւիչ, որովհետեւ քննադատում ա ամն֊ը։ եւ յաճախ տեղին ա քննադատում՝ էնպէս չի որ ամն քննադատելու տեղ չկայ։ բայց այդ տեղին քննադատութեան կողքին մատուցւում ա ինչ ասես։
այստեղ գալիս ենք եւս մի նախադրեալի՝ ցածր կրթութիւն։ կարողանո՞ւմ ես ջոկել, որ անկապ բան են ասում, թէ՞ չէ։ ակնյայտ օրինակ, կարողանո՞ւմ ես ջոկել, որ 5g֊ով կովիդ չի լինի տարածել։ կամ որ նանոռոբոտը պէտք ա ունենայ ալեհաւաք, պէտք ա ունենայ սնուցում, եւ այդ խնդիրները լուծել ա պէտք։ եթէ պոլիտեքնիկում սովորել ես, եւ ոչ ձեւական, երեւի պիտի որ ջոկես։
այս ձեւ կոնսպիրոլոգ կարող են լինել շատ շատ մարդիկ։ ու ես ինքս էլ։
կան այլ ձեւ կոնսպիրոլոգներ էլ՝ մարդիկ, որ կը հաւատան ամէն ինչի, միայն թէ դա իրենց ուզածը լինի։ դրա համար պէտք ա ինքդ քեզ խաբելու սովորութիւն։ ինձ թւում ա՝ էս մարդիկ բաւական քիչ են։
ու տէնց։
#դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն
զաթարում հեռուստացոյց ա միացուած, հայկօն էր երգում, մտածեցի՝ եթէ մենք լինէինք աւելի շատ եւ աւելի համայնքային, կունենային «հայկօ քոնսփիրասի»՝ որ իրականում չի մեռել, իսկ եթէ մեռել ա, ապա ոչ կովիդից, ու առհասարակ իրան սպանել են։
#զաթար #հայկօ #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #կովիդ #անկապ
ուզում եմ մի քանի միտք կոնսպիրոլոգների մասին գրել։ ես էլի ասել եմ, որ կոնսպիրոլոգների չաթում էի, ուզում էի մի քիչ աւելի լաւ իրենց հասկանալ, ու կարծես թէ մի քանի բան հասկացել եմ։
այդ չաթում, օրինակ, հայաստանը համարում էին ազատ երկիր, զի կովիդ սահմանափակումները քիչ են։ իսկ ես փորձում էի բացատրել, որ դա ազատութեան մասին չի, այլ հանրութեան մէջ մարդու կեանքի ցածր գնի։ փորձում էի բացատրել, որ մենք դեռ պէտք ա աճենք, որ իրենց հարցադրումները մեզ համար ռելեւանտ լինեն։
նաեւ փորձում էի բացատրել, որ գոնէ մեր կառավարութիւնը ահաւոր չուզելով ա սահմանափակումներ կիրառում։ որ մեր (ու երեւի գրեթէ բոլոր) կառավարութիւնը հակառակը, խիստ հետաքրքրուած ա որ մարդիկ գնան կաֆէներ եւ ռեստորաններ, եւ չլռուեն տանը, զի դա հնա֊ն ա բարձրացնում։ ու որ երկրների մեծ մասն էնքան հարուստ չեն որ թոյլ տան իրենց հնա֊ի թէկուզ չնչին անկում։
ու եթէ նման քայլ ա արւում, այն արւում ա ոչ այն դրդապատճառով որ մարդկանց տանը կողպեն։
ի դէպ, ինձ ուժեղ մոտիւացնում էին չպատուաստուել։ երբ տեսան որ չի լինում համոզել, ասին՝ կը մեռնես։ երբ տեսան դա էլ չի ազդում, ասին՝ երեխաներ չես ունենայ։ ո՞վ էր դա ասողը՝ միայնակ աղջիկ, ում անվստահութիւնը ամէնի հանդէպ էնքան մեծ ա որ ենթադրում եմ, այդ պատճառով էլ իր կեանքում ցանկացած յարաբերութիւններ հաստատել չի կարողանում՝ անվստահութեան չափի սանդղակից սլաքը դուրս ա եկել։ փորձում ա սովորել ծրագրաւորում, բայց չունի բաւական բեքգրաունդ, այդ պատճառով չի ձգում նոյնիսկ հասկանալ մարդիկ ինչ են իրան խորհուրդ տալիս, կամ ինչ ա գրուած ֆորումներում։
քանի որ չի հասկանում ինչ ա խօսում, իրան արգելափակել են տարբեր չաթերում, օրինակ անվտանգութեանը վերաբերող չաթում։ այնտեղ նա ֆլուդ էր անում, պնդելով (եւ չկարողանալով հիմնաւորել) որ կրիպտօգրաֆիան անիմաստ ա, զի կառավարութիւններն այն յսկում են, ու նա չգիտի, չունի բեքգրաունդ հասկանալու մաթէմը այդ կրիպտօյի ետեւում, իսկ վստահութիւնը ամէնի հանդէպ ցածր ա, չափազանց ցածր ա։ հետեւաբար՝ մաթէմի հանդէպ։
ի վերջոյ նա այլընտրանքային, անվտանգութեանը վերաբերող չաթ ա բացել, ուր նա ա մոդերատոր, ու իրան չեն արգելափակի, եւ կարող ա խօսել ինչ ուզում ա։ ես չեմ կարծում որ իրան արգելափակելը ճիշտ էր, պէտք էր համբերատար կրկին ու կրկին փորձել բացատրել, հանրամատչելի տեսանիւթեր տալ, ուր ներկեր խառնելով կրիպտօյի հիմունքներն են բացատրում։
եւ այստեղ շատ կարեւոր կէտ ա՝ ցածր վստահութիւնը, որը ձեռք ձեռքի ա ոչ բաւական կիրթ լինելու հետ։ դրան էլի կանցնեմ քիչ անց։
անչափ հետաքրքիր ա, որ այդ կոնսպիրոլոգների չաթն էլ չաշխատեց, այլեւս գոյութիւն չունի։ որովհետեւ մասնակիցները իրար հանդէպ էլ չունէին վստահութիւն։ պլիւս դրան եղաւ մի ցնցում (ֆրինոդի տէրերի փոփոխութիւն, գաղթ դէպի լիբերա) որը չաթի մասնակիցներից ամէն մէկը իր կոնսպիրացիայով մեկնաբանեց, եւ վստահութիւնն իրար հանդէպ էլ աւելի նուազեց։
ենթադրում եմ, որ եթէ իրենք ժամանակ ունենային, բոլորը կը գային մէկ կամ երկու կոնսպիրացիայի, ինչպէս վիրուսի մի շտամմն ա յաղթում ու մնացածին տեղ չի տալիս, այդպէս էլ եւ կոնսպիրացիաներից մէկը կամ երկուսը կը մնային։ բայց էդ ժամանակը չկար, եւ չաթի համայնքը շատ շուտ քանդուեց։ ինչն այն մասին ա, որ կայացած չէր, պինդ հիմքեր չունէին։
եւ այդ պատճառով էլ քաղաքագէտները պնդում են՝ որպէսզի պետութիւնը աշխատի, անհրաժէշտ ա հանրութեան մէջ որոշակի մինիմալ չափի վստահութիւն՝ ինստիտուտների հանդէպ, այլ քաղաքացիների հանդէպ։
այդ անվստահութիւնը մեզ մօտ տեսանելի ա փողոցում՝ վարորդներն իրար չեն վստահում, հետեւաբար շատ քչերին կը տեսնես զիջելիս, եւ շատերին կը տեսնես խցկուելիս, իբր դա իրենց վերջին շանսն ա կեանքում։ ճանապարհային շարժումն աւելի լաւ կաշխատէր, եթէ բոլորն իրար վստահէին, բայց այդ վստահութիւնը՝ միջին ջերմաստիճանը հիւանդանոցում՝ ցածր ա։
այդ չաթի միջինացուած կոնսպիրոլոգի կերպարը՝ ոչ ապահով, աղքատ ընտանիքից մարդիկ են։ բոլորի կենցաղից պատմութիւններ գիտեմ, չկայ էնտեղ հարուարդում սովորած մարդ։ եւ երբ տեք․ ընկերութիւնում աշխատող մարդ ա՝ նա ճեղքելով ա դուրս եկել իր ծանր իրականութիւնից, իր աղքատութիւնից, ու պահանջարկի շնորհիւ գործ ունի։ բոլորն էլ հեշտ կեանք չեն ունեցել։
ըստ որում պէտք ա ասել, որ ամն֊ում շատ աւելի բարդ ա լինել աղքատ, իմ հասկանալով, քան մեզ մօտ, նոյն ելքային տուեալներով։ նախ մեզ մօտ մասնագիտութիւնների մեծ մասը պահանջուած չեն, եւ դրսի կապիտալի հոսք չեն առաջացնում։ մենք սովոր ենք աղքատութեանը, այն մեզ համար ջրի պէս ա, որը չենք նկատում։ այն որ երեխան իր սենեակը չունի՝ դա նորմա ա։ ամն֊ում նորմա չի նոյն դասակարգի ընտանիքների համար, տարօրինակութիւն ա։ այսինքն՝ էս մարդիկ իսկապէս վատ ճակատագիր ունեցող ընտանիքներից մարդիկ են, ընտանիքներից, որ սերունդներով դժուարանում են ծանր սոցիալ֊տնտեսական վիճակից դուրս գալ։
( աղքատութեանը սովոր լինելու մասին մի փոքր դրուագ էլ՝ վերջերս իմ աշխատատեղերից մէկում իրանից տղայ էր եկել որ մեզ հետ աշխատի, իր համար ընկերութիւնը վարձել էր երեւանի «էլիտար», բայց իմ կարծիքով գեհենային բարձրայայրկում բնակարան։ ես յիշում եմ, երբ այդ թաղամասը նոր էին կառուցում, ինչպէս էին մարդիկ երազում այնտեղ բնակարան ձեռք բերել։ տղան եկաւ մօր հետ, որ պէտք ա իր հետ մնար մի շաբաթ, եւ գնար հետ։ իրենք անմիջապէս չեղարկեցին բնակարանի պայմանագիրը եւ չմնացին այնտեղ լոկ մի գիշեր՝ տեղափոխուեցին հիւրանոց, ասացին՝ ապրելու տեղ չէր։
սա մեր «միջին շերտի»՝ աղքատութեանը սովոր լինելու մասին ա, վատ նախագծերին սովոր լինելու մասին ա։ երանելին մեզ համար այն ա, ինչ նման դասակարգի համար նոյնիսկ իրանում՝ սարսափելի ա։
աղքատութիւնն իմ մէջ էլ եմ նկատում, եւ հնդկաստանի արմատներով կառավարիչների մօտ՝ ես չէի հասկանում, ինչի են ընկերութիւնները վճարում ազատ ծրագրակազմի սափորթի համար, բայց հիմա հասկանում եմ, ու սատարում, բայց հնդկաստանից մենեջերները չեն հասկանում, եւ ծախսերի «օպտիմիզացիա» են անում։ )
եւ այստեղ ինձ համար պարզ ա դառնում կապը ցածր վստահութեան (ամէնի հանդէպ), որը կարծում եմ աւելի քիչ կրթութեան բացակայութեան հետեւանք ա, եւ աւելի շատ ծանր մանկութեան հետեւանք ա, մանկութեան, երբ անվտանգութեան զգացողութիւն չի ձեւաւորուել, եւ վստահութեան մթնոլորտ չէր եղել։
ու պէտք ա նշել, ես գիտակցում եմ որ բաւական ապահով մանկութիւն եմ ունեցել։ իմ ամենամեծ սթրեսներս ծնողներիս յարաբերութիւնների մասին էին, եւ տնային կենդանու հիւանդութիւն կամ մահը կարող ա լինէր։
ըկներս (որ էլի ցածր վստահութիւն ունի ամէնի հանդէպ, բայց զգօն լինել ա դա անուանում) էնպիսի մանկական պատմութիւններ ունի, որոնցից պարզ ա որ հաստատ անվտանգութեան զգացողութիւն չի եղել ոչ ընտանիքում, ոչ դրանից դուրս։ իր մանկական պատմութիւններից կուզէի մի քանիսը մէջբերել, բայց երեւի իրաւունք չունեմ։
ըստ որում ես արտօնեալ եմ այն առումով, որ ես, չանցնելով նման պատմութիւններով, այսօր իրան մի փոքր նախանձում եմ։ որովհետեւ ես այդ կայունութեան պակասի կարիքն ունեմ։ ես պէտք ա խոստովանել, ես նոյնիսկ կովիդը մի թեթեւ ոգեւորութեամբ եմ դիմաւորել, չգիտակցուած, ու եթէ լինի այլմոլորակայինների յարձակում, դա էլ ինձ համար ինչ֊որ շարժ, ինչ֊որ կեանք կը լինի, որն ինձ փոքր ժամանակ պակասում էր։ ես փոքր ժամանակ վտանգի պակաս եմ զգացել։
այստեղ էլ, զուգահեռ տանելով քաղաքաշինական թեմայի հետ՝ դրսում մանկական խաղահրապարակները հետսովէտի մարդկանց համար վտանգաւոր են թւում՝ այնտեղ համարւում ա որ երեխաները խաղահրապարակում պէտք ա ոչ շատ ապահով պայմաններում լինեն, եւ սովորեն փոքր, կառավարելի վտանգի։
մէկ էլ հետաքրքիր ա, լոռեցիների այսպէս կոչուած «միամտութիւնը» գուցէ վստահութեան մասի՞ն ա, եթէ այդպէս ա՝ ապա լոռեցիները մեր պետականութեանը ամենանպաստող քաղաքացիներն են։
#պետութիւն #քաղաքականութիւն #հակավաքսէր #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #աղքատութիւն #դրդապատճառ #մարդու_կեանքի_գին #մանկութիւն #ապահովութիւն #անվտանգութիւն #վստահութիւն #կրթութիւն
գրառումն այդ մասին չի, բայց սկսեմ նրանից, որ նիկոլի ազատուեթան հարցազրոյցն ինձ դուր եկաւ շատ, կարծում եմ նա շարունակում ա աճել։
նա մի երկու ձեւ ունի խօսելու, որ ինձ երբեք չի ոգեշնչել, բայց հասկանում եմ որ որոշ շերտերի վրայ ազդում ա, դրանից քիչ կար, իսկ կար շատ անկեղծութիւն, կար համարձակութիւն, արտայայտելու իր կողմերը, որ թուլութիւն կարող ա մեկնաբանուեն։
վերջերում պատմեց, որ երբ յայտարարուել էր ասուլիսի մասին, մի երիտասարդ կնոջ մեկնաբանութիւն ամենաշատ լայքերը հաւաքեց, նիկոլը նկարագրեց իր պրոֆիլի նկարը եւ ետնանկարը, եւ այնտեղ գրուածը, ու բաւական լայն շրջանակ դրեց դա՝ ինձ մօտ ա այսպիսի մտածողութիւնը։
մեկնաբանութիւններում իհարկէ, ցեխ էին լցնում գլխին։
բայց հաւէս ա որ իրավիճակը փոխուել ա, նախկինում հհ֊ում դա հնարաւոր չէր լինի՝ այդ մեկնաբանութիւններով յանդերձ։ ես գիտեմ որ շատերը շատ են ուզում, ու քիչ են կենտրոնանում նրա վրայ, ինչքան այլ կերպ կարող ա լինէր։ բայց ես էլ էսպիսի մտածելակերպ եմ սովորել։
արդե՞օք նախկին իշխանութիւնների համար էլ եմ էսպէս մտածել՝ այո, դժուար ինձ կը լինէր համարել իրենց սատարող, եւ ես «նախագահ» բառը որոշ մարդկանց նկարագրելու համար չեմ օգտագործել, բայց ես գիտէի որ իշխանութիւնը սահմաններ ունի, ու սահմանները հանրոթւիւնն ա դնում։ եւ որ սահմանները մեզ մօտ այլ են, քան շատ այլ տեղերում։
ինձ վատ զգում էի ամենաշատը անազատութեան մթնոլորտից, օրէնքի ընտրական կիրառումը սուր էի ընկալում, ու այսօր ինձ աւելի լաւ եմ զգում զի աւելի ազատ եւ լիբերալ տեղում եմ ինձ զգում, այո, ուր վարչապետին ուղիղ քննադատելը խնդիր չի։ իհարկէ գիտակցում եմ որ խօսքի ազատութեան հետ խնդիրներ ունենք, էնպէս չի որ չունենք, եւ գիտակցում եմ որ մամուլի ազատութեան ցանկի մէջ առաջինը չենք։
հետաքրքիր են մեկնաբանութիւնները նրանով, որ արտայայտում են բացարձակ անվստահութիւն ամէնի նկատմամբ՝ ոչ միայն իշխանութեան իրականում։ դա հանրային խնդիր ա, ու յայտնի ա որ ցածր վստահութիւն ունեցող հանրութիւնները շատ խնդիրներ ունեն, եւ ցածր կեանքի մակարդակ։
սա ոչ միայն տնտեսութեան եւ քաղաքականութեան մէջ ա արտայայտւում, սա նաեւ արտայայտւում ա փողոցներով՝ երբ վստահութիւն չկայ, որ քեզ կը զիջեն այլ վարորդները, քո վարելու ստրատեգիան փոխւում ա, եւ բոլորն այնպէս են վարում, որ քաղաքն ատում են։ ես ի դէպ, շատ սիրում եմ զիջել, բայց իմացել եմ, որ զիջելը թուլութեան նշան ա։ ամն֊ում մարդիկ վատ են իրենց զգում, որ իրենք չեն զիջել, եւ իրենց չի հասել թարթիչներով շնորհակալութիւնը։
ու էնպէս չի որ ամն֊ում խցանումներ չկան՝ ես տեսել եմ՝ սարսափելի խցանումներ են։
նաեւ ինձ շատ կարեւոր էր աւստրալիական հրդէհների ժամանակ իրենց ընտանիքները տարհանող մեքենաների շարասեան լուսանկարը՝ շարքով գնում էին, մի գծով, ոչ մէկ վազանց չէր անում։ հանրութեան մասին ա խօսում այնպէս, ինչպէս եւ պատուաստուելու թուերը։
ու չեմ կարող չնկատել այդ մեկնաբանող մարդկանց արտայայտածը՝ տոտալ անվստահութիւն։ եւ հասկանում եմ որ այդ մարդիկ ամէն տեղ նոյն մտածողութիւնը պէտք ա ունենան։ ես նման մարդկանց հետ առնչուել եմ՝ կովիդը «մտածել են», ինչ֊որ բանի համար, պատուաստումներն են յետոյ «մտածել»։
էստեղ նաեւ նշեմ որ ես այնպէս չի որ բացարձակ անտեսում եմ այդ մարդկանց, եւ իրենց մտահոգութիւնները։ ես շփւում էի կոնսպիրոլոգների երկու չաթում, ինձ շատ հետաքրքիր էր։ ու ես իրենց «տօնը չէի փչացնում» հիմնականում, ինձ հետաքրքիր էր խօսել իրենց հետ։ ու մի բան ես գնահատում եմ շատ իրենց մէջ՝ դա զգօնութիւնն ա, որ իշխանութիւնները չկարողանան չարաշահել իրենց լիազօրութիւնը՝ այդ զգօնութիւնը կորցնել լաւ չի, կարծում եմ։
ի դէպ, շատ ցուցադրական ա, որ այդ չաթերն այլեւս գոյութիւն չունեն։ որովհետեւ իրար հանդէպ, եւ հարթակի հանդէպ անվստահութիւնն էնքան էր մեծացել, որ մարդիկ պարզապէս իրար դէմ դուրս գալով, իրար մեղադրելով, իրար կասկածելով, հարթակների մասին համաձայնութեամբ չգալով (բայց տարբերութիւն շատ չկար դրանց մէջ, էնպէս չի որ թուիթեր ընդդէմ դաշնեզերք դիսկուրս էր, բնաւ այդպէս չէր, երկու հարթակն էլ հաւասարաչափ անազատ էին) չկարողացան համայնքները պահել։
չվստահութեան մակարդակն այնպիսինն էր, որ համայնքները չկայացան, երկար չդիմացան։
այնպէս էլ հանրութիւններն են, պետութիւններն են։
այնպէս էլ ապակենտրոն հարթակներն ու համայնքներն են՝ եթէ կասկածես որ հնարաւորինս վատ ձեւով ա մեկնաբանուելու ամէն ասածդ, պարզապէս չես խօսի։
բայց նաեւ ինձ զարմացնում ա որ երբ մարդիկ դաւադրութիւններ են փնտրում, եւ վստահութիւն բացարձակ չունեն ինստիտուտների, օրէնքի, երեթեւեկութեան, պատուաստանիւթերի, եւ ամէնի հանդէպ, միեւնոյն ժամանակ՝ վստահում են այնտեղ, ուր ակնյայտօրէն պէտք չի վստահել, ուր բազմիցս երեւացել ա, թէ ինչ ա կատարւում՝ կենտրոնացուած եւ անազատ սոցիալական ցանցերում։ այ այնտեղ մարդիկ կը գտնեն լրիւ այլ ռացիոնալիզացիաներ՝ միայն թէ դոպամինը գայ, միայն թէ յարմարաւէտութիւնից չհրաժարուեն։
իսկ դիւանային կոնսպիրոլոգ լինելը՝ պայմանական ֆէյսբուքում, տելեգրամում, կամ որեւէ նման տեղում, իհարկէ շատ յարմար ա։
#անկապ #քաղաքականութիւն #դաւադրութիւն #վստահութիւն #հանրութիւն #ազատութիւն
սա շատ հետաքրքիր վաւերագրական ա երեւում։
https://www.youtube.com/watch?v=MHFrhIAj0ME
օրինակ այն մասին ա պատմում, ոնց ամերիկեան արուարձաններում մարդիկ գժւում էին, ու դաւադրութիւններ մտածում։
#վաւերագրական #դաւադրութիւն #մարդիկ #ֆիլմ
կացը սորոսի մասին վիդեօ ա արել։ նաեւ վաճառում ա տրամուայներով սուիտերներ։
աշնանը այգու աչաջրում էի, էնտեղ մի կին էր կողքի սեղանի մօտ, ասաց՝
— բայց ի՞նչ են է խօսում էդ սորոսի մասին, ինչ նայել եմ՝ լաւ գործեր են արել։
ու դա այնքան հաւէս էր զի անկապ մարդ էր, զուտ հետաքրքրուել ա, հետազօտել, տեսել՝ լաւ բաներ են անում։ ընդամէնը դաւադրութիւնների մարդ չէր, հետաքրքրուող էր։ անտեղեակ էր։
ու հաւէս ա որ էդպէս լինում ա, մարդը կարող ա նայել ու տեսնել։
#սորոս #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #պատմութիւն #աչաջուր #վիդեօ #զրոյց
հա, սանտեխնիկի հետ վերջում եկանք աստծոյ գոյութեանը։
նախ պատմեցի որ ժամանակ ա պէտք քո ուզած փոփոխութիւնները ստանալու համար՝ ու նէնց չի որ էսօրուայ կովը մոդիֆիկացուած փոփոխուած չի՝ օրինակ ցորենը, կամ եգիպտացորենը։
պարզապէս անհրաժեշտ մուտացիան բռնելու ու զարգացնելու համար հազարամեակներ էին պէտք։
պատմեցի 20֊րդ դարի ձեւի մասին՝ որը գմօ֊ից վատն ա՝ ռադիացիայով խփելը։
ու բացատրեցի գմօ֊ն։
ասաց՝ բայց մոդիֆիկացուած ձուկ եթէ ուտես՝ փոխւում ես։
ասում եմ՝ ինչ էլ ուտես՝ բաժանում ես սպիտակուցի, ածխաջրի, ճարպի, եւ այլն։
ասում ա՝ բա ո՞նց են կերերով հաւերին չաղացնում։
բացատրեցի որ նախ էդ հաւերն էլ են յատուկ հաւեր, յետոյ եթէ իրան էլ տէնց պայմաններում պահեն, ու տէնց կերակրեն, նորմալ ա որ կը չաղանայ։
բայց վերջում եկանք աստծոյ գոյութեանը, զի ըստ իրա, մարդը որ եգիպտացորենով կամ կովեր փոխելով զբաղւում էր՝ իրան «թոյլ էին տուել»։
ու այստեղ ես ջոկեցի որ շատ շատ կոնսպիրացիաների հիմքում էդ մի կոնսպիրացիան ա, որի դէմ շատ բարդ ա խաղալ։ զի շատ մարդկանց աչքերում պարզապէս վատ մարդ ես, եթէ աթեիստ ես։
ու իրանք քեզ չեն էլ լսի, ամէն ասածներդ կը վերագրեն չարամտութեանը։
մէկ էլ համասեռականութիւնից խօսելիս ես դրան միշտ հասնում՝ վերջում կասեն՝ բայց աստուած դէմ էր, բայց եկեղեցում կուզեն պսակուել, ոնց որ էդ «փչացած եւրոպայում»։
ու «աստուած դէմ» էր֊ից էլ փաստարկներ կան, բայց նէնց հաւէս չկայ դրանց մէջ գնալու, ու աստուածաշունչ քննարկելու, զի էդ լրիւ օֆթոփ ա։
այդ պատճառով եմ ասում՝ հիմքային դաւադրութեան տեսութիւն ա՝ որին այլ դաւադրութիւններից խօսելիս համարեա գրեթէ միշտ հասնում ես։ ու դաւադրութեան տեսութիւնների դէմ պայքարը նաեւ աթեիզմի մասին ա։
#աստուած #կրօն #հաւատք #աթեիզմ #դաւադրութիւն #կոնսպիրոլոգիա #կոնսպիրացիա #դաւադրութեան_տեսութիւն #գմս #գենետիկ_մոդիֆիկացուած_սնունդ #գիտութիւն
էսօր շատ լաւ ժամանակ ա։ կորոնավիրուսի շնորհիւ։ մենք բոլորս տեսնում ենք ով ով ա։
ով ա ինչ գրում ու ով ա ինչ ասում։ ով ա պատմում բիլ գէյթսի դաւադրութեան եւ հինգ ջիի մասին։ ոնց որ չէինք ջոկում, որ կամ չարամիտ ա, կամ դեբիլ։
էսօր արդէն երեւում ա։ բոլորն իրենց մատնեցին։
շնորհաւորում եմ ձեզ, ընկերներ։
#կորոնավիրուս #դաւադրութիւն #ժամանակ #հանրութիւն #մարդիկ
դաւադրութիւնների տեսութիւններին հաւատացող մարդիկ արդե՞օք փորձել են իրենք որեւէ համեմատաբար բարդ կոմբինացիայով դաւադրութիւն կազմակերպել։ ամէն քայլին խառնուած են լինում շատ տարբեր ուժեր, երբեմն անկանխատեսելի մասնակիցներ, ամէն քայլին այնքան բան կարող ա ոչ պլանաւորուածի պէս գնալ, որ նոյնիսկ պարզ ծրագրերը խափանւում են։
ծրագրաւորողները, ով կարծես թէ շատ մեծ վերահսկողութիւն ունեն իրենց իսկ գրած կոդի վրայ, նոյնիսկ իրենց ա պէտք լինում վրիպազերծում, երկար ժամանակ ու կոդի փոփոխութիւններ, որ քիչ թէ շատ համոզուած լինեն, որ իրենց կոդն աշխատում ա իրենց նախատեսուածի պէս։ իսկ այսպիսի վերահսկողութիւն ոչ մի մարդ իրական աշխարհում չունի։ այնպէս որ, դաւադրութիւններն այնքան բարդ են, որ անհաւանական են։
#դաւադրութիւն
– անձնագիրը մօ՞տդ է։
– հա։
– դէ գնաղինք։
– սպասիր, ո՞ւր ենք գնում, զա՞գս։
– չէ, օրանժ։
#դաւադրութիւն #զրոյց #վարագոյր #ուտենց
դաւադրութեան տեսութիւններ ու ինչ է կատարւում նաֆթի շուկայում՝ http://slon.ru/world/teorii_zagovora_ili_chto_na_samom_dele_proiskhodit_na_neftyanom_rynke-1169220.xhtml
#դաւադրութիւն #նաֆթ #շուկայ
ասք կաթ խմելու մասին
http://www.youtube.com/watch?v=lsLXQEeLiI0
սա պատահաբար գտայ հին տեսանիւթերը դասակարգելիս։
իսկ այսօր գտայ սա, սա ու կարելի է դիտել սա
#խաղ #խաղեր #դաւադրութիւն #դաւադրութեան֊տեսութիւն #վիդեո #տեսանիւթ #գրաֆիկա #եռաչափ #թրեյլեր #հաւէս #դիզայն ############
ու ես երեւի չտես եմ, խաղ չեմ տեսել։ ահա։
Երբ Ջաֆար Պանահու մասին էի գրում, մտածեցի․
Հանս Ռայզերը, ինչպես հայտնի դարձավ Շիշկինի հետ հարցազրույցից, իրավունք չունի կարգիչ օգտագործել։ Ու եթե Պանահին անգութորեն նստած է իր ֆիլմերի համար, ու պարզ է ինչու է նրան արգելված ֆիլմեր նկարել ու սցենարներ գրել, ապա Հանսը՝ կանխամտածված սպանության համար։ Սակայն նա միևնույն է իրավունք չունի կարգիչ օգտագործել, որը նշանակում է՝ չի կարող իր կյանքի ամենակարեւոր պրոեկտը՝ ռայզերֆսը կատարելագործել։
Բնական է որ կասկած է առաջանում արդյոք Ռայզերը իրականում սպանության համար է դատապարտված, կամ արդյո՞ք դա չի օգտագործված ինչ որ մեկի կողմից որպեսզի խափանի ֆայլային համակարգի զարգացումը։