2022-05-15-11332227

ես երկար ժամանակ եմ ծախսել կոնսպիրոլոգների չաթերում, ու հիմա հիմնականում հասկանում եմ, ինչպէս են նրանք առաջանում։

ամենավախենալուն այն ա, որ փաստօրէն, ես լրիւ կարող էի լինել կոնսպիրոլոգ։

նախ, պէտք ա մի քիչ դեւիանտ վարքագիծ։ աւելի ճիշտ՝ էն կոնսպիրոլոգները, որոնց ես «ուսումնասիրել» եմ, կարելի ա ասել՝ դեւիանտ են։ մէյնսթրիմից դուրս են, մէյնսթրիմի մէջ չեն ուզում լինել, մէյնսթրիմ մեդիային չեն վստահում։

հետեւաբար, երբ գտնում են ոչ մէյնսթրիմ բան՝ կպնում են դրան։

բայց երբ գտնում են՝ խիստ դատում են, որ հասկանան ինչքանով ա ոչ մէյնսթրիմ։

օրինակ, երբ ես փորձում էի կոնսպիրոլոգներին, որ irc֊ում են տուսւում, ծանօթացնել xmpp֊ի հետ, եւ մտածեցի, որ նկար վերբեռնելը երեւի կը լինի իրենց համար գրաւիչ հնարաւորութիւն, եւ դա ցուցադրելու համար նկար վերբեռնեցի, որը յայտնուեց իրենց յաւելուածի մէջ, դա իրենց համար նշանակեց՝ ոչ մինիմալիստական, «ֆէնսի» գործիք։ եւ մեկնաբանուեց, որ սա չափազանց բարդ եւ ժամանակակից ա, եւ մէյնսթրիմ։

սովորական irc֊ի տեքստ ինտերֆէյսն ա որ իրենց թւում ա այլընտրանքային, որովհետեւ պարզ ա, ոչ «ֆէնսի»։

դեւիանտ մարդիկ բաւական շատ են, ու փաստօրէն, այդ շատ մարդիկ ունեն պոտենցիալ կոնսպիրոլոգ դառնալու։

երբ նոյն մարդիկ փնտրում են այլընտրանքային կարծիք, պլիւս իրանք չեն վստահում իրենց իշխանութիւններին (ահա երկրորդ նախադրեալը՝ ցածր վստահութիւն), ապա իրենք, եթէ ամերիկացի են՝ գտնում են «ռաշն թայմսը»։

«ռաշն թայմսը» թւում ա գրաւիչ, որովհետեւ քննադատում ա ամն֊ը։ եւ յաճախ տեղին ա քննադատում՝ էնպէս չի որ ամն քննադատելու տեղ չկայ։ բայց այդ տեղին քննադատութեան կողքին մատուցւում ա ինչ ասես։

այստեղ գալիս ենք եւս մի նախադրեալի՝ ցածր կրթութիւն։ կարողանո՞ւմ ես ջոկել, որ անկապ բան են ասում, թէ՞ չէ։ ակնյայտ օրինակ, կարողանո՞ւմ ես ջոկել, որ 5g֊ով կովիդ չի լինի տարածել։ կամ որ նանոռոբոտը պէտք ա ունենայ ալեհաւաք, պէտք ա ունենայ սնուցում, եւ այդ խնդիրները լուծել ա պէտք։ եթէ պոլիտեքնիկում սովորել ես, եւ ոչ ձեւական, երեւի պիտի որ ջոկես։

այս ձեւ կոնսպիրոլոգ կարող են լինել շատ շատ մարդիկ։ ու ես ինքս էլ։

կան այլ ձեւ կոնսպիրոլոգներ էլ՝ մարդիկ, որ կը հաւատան ամէն ինչի, միայն թէ դա իրենց ուզածը լինի։ դրա համար պէտք ա ինքդ քեզ խաբելու սովորութիւն։ ինձ թւում ա՝ էս մարդիկ բաւական քիչ են։

ու տէնց։

#դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ դաւադրութիւն  դաւադրութեան_տեսութիւն