2022-06-02-11728478

էս գիշեր չեմ քնել, զի սերուերի վրայ նայում էի ինչպէս կարող եմ տեղ ազատել, ու գտել եմ 2008֊ին քաշած ելատեքստ՝ «շերմանի ակուարիումը» լինուքս «սքրինսէյւեր»֊ը։

ուրեմն, իննսունականներին էդպիսի կոմիկս կար՝ sherman's lagoon ու կայք, որ հիմա միայն արքիւում ա պահպանուել։ զգացէ՛ք իննսունականների «վայբերը»։ (:

ու մէկը վերցրել էր այդ կայքից գրաֆիկան, ու հրապարակել իւնիքսի համար՝ xscreensaver֊ի յաւելում, windowmaker֊ի համար dockapp ու gnome 2֊ի համար պանելի յաւելում։

ես 2008֊ին փորձել էի շինել, չէր շինուել, ու կամ չխորացայ, կամ հմտութիւններս չհերիքեցին։

տէնց էլ մնաց։ երէկ գտայ, փորձեցի շինել՝ չեղաւ, բնականաբար։

յետոյ բզբզացի, շինեցի որպէս sdl֊ից կախուածութիւն ունեցող «սքրինսէյւեր»։

բայց ինձ ամենաշատը հետաքրքրում էր dockapp ստանալը։ դա, պարզուեց ունէր կախուածութիւն՝ gai անունով գրադարանից։

փորձեցի շինել այդ general applet interface library֊ն՝ չեղաւ։

դա բզբզացի՝ շինեցի։ հիմա նայում եմ, վերջին «քոմիթը» լաւ բացատրուած չի՝ էնպէս չի որ «հարդկոդ» եղած ուղի ա, այլ ինչ ուղի էլ լինէր, փնտրում էր դրա lib/lib֊ի մէջ։ ինձ թւում ա այդ մասն, օրինակ, երբեք ճիշտ չի աշխատել։ չգիտեմ։

յետոյ կարողացայ արդէն շինել եւ շերմանի աքուարիումը այնպէս, որ «դոքափ» լինի։

ահա, ֆիքսած ելատեքստն այստեղ ա։

շինելու համար, նախ պէտք ա շինել gai֊ն՝

git clone https://github.com/norayr/gai
cd gai
./configure --prefix=/opt/gai

ես այնտեղ դրեցի, որ համակարգին չխանգարի։ պէտք ա փաթեթաւորել, ու ապա «պրեֆիքսը» լինի /usr պանակը։

յետոյ իհարկէ՝ make, sudo make install։ (այ մոռացայ դա գրել այստեղ, յիշեմ աւելացնեմ)։

իսկ հիմա երբ արդէն ունենք gai֊ն, շինենք շերմանի ակուարիումը՝

PKG_CONFIG_PATH="/opt/gai/lib/pkgconfig" ./configure --with-gai --with-gailibs=/opt/gai
make
sudo make install

աւաղ, իր makefile֊ը չի հասկանում, արդեօք նաեւ ապլետն ա շինուել, որ դա էլ տեղակայի։ պէտք ա մտածել, ոնց դա լուծել։

այդ պատճառով, ապլետը պէտք ա ձեռքով տեղակայել՝

cp shermans/shermans_applet /opt/aquarium/bin/

իսկ հիմնական ծրագիրը, որ sdl֊ից ա կախուած՝ shermans֊ը, ինքը տեղակայում ա։

ու հիմա այն կաշխատի այսպէս՝

LD_LIBRARY_PATH="/opt/gai/lib" /opt/aquarium/bin/shermans_applet

ահա ձեզ էկրանահաններ, չնայած գուցէ պէտք ա վիդեօ անել։

երբ հէնց shermans֊ն ես աշխատեցնում, այն վերցնում ա էկրանի հանոյթ, դարձնում մկնիկի ցուցիչն անտեսանելի, եւ ձկնիկներն այդ պատուհանի մէջ լողում են։ այդ պատուհանն ա որ պէտք ա ինտեգրուի (իրենց readme֊ն ինստրուկցիաներ ունի) xscreensaver֊ի մէջ։

կամ էսպէս աւելի մօտիկից՝

իսկ ահա dockapp֊ն ինչ տեսք ունի՝

(այս xv֊ն պարզապէս ձկնային էր, ու իրանով էկրանահանեցի, ու իրան էլ կադրի մէջ թողեցի)

բայց ապլետն եմ ցոյց տալիս, որ բադիկի տակն ա։

ու չգիտեմ, հաւէս կադրեր կան որ չեմ կարողանում բռնացնել։

ահա, կարողացայ տեսանիւթ գրել այսպէս, յուսամ սա ներդրուած կը լինի՝

<iframe title="sherman’s lagoon” src="https://toobnix.org/videos/embed/1b15401a-c48c-4ef6-b31d-df8f8d7239e0” allowfullscreen=”” sandbox="allow-same-origin allow-scripts allow-popups” width="560” height="315” frameborder="0”></iframe>

կամ ահա ուղիղ յղում տուբնիքս։

ահաւոր սիրում եմ կեանքի բերել այդպիսի հին, մոռացուած ծրագրերը։

ու տէնց։

#էկրանահան #պատմութիւն #շերման #կոմիկս #արուեստ #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #ձուկ #ձկներ #կրիա #վմէյքեր #ուինդոումէյքեր #անկապ #չգիտեմ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ էկրանահան  պատմութիւն  շերման  կոմիկս  արուեստ  գրաֆիկա  ծրագրակազմ  սքրինսէյւեր  ազատ_ծրագրակազմ  ազատ_ծա  վերօգտագործում  վերակենդանացում  ձուկ  ձկներ  կրիա  վմէյքեր  ուինդոումէյքեր  անկապ  չգիտեմ