Յիշո՞ւմ էք, որ Վաթսոնը Հոլմսին ասում է՝ ախր դու այդքան լաւ հասկանում ես այդ ամէնից, քեզ բռնել չէր լինի, եթէ յանցագործ դառնայիր, Հոլմսն էլ պատասխանում է, որ անհնար է ամէն ինչ կանխատեսել, եւ յանցագործը միեւնոյնն է վրիպում կʼանի, որի հետեւանքով նրան կը լինի բռնել։
Փաստօրէն, Հոլմսն այստեղ հաքեր է, ով խոցելիութիւն, վրիպակ է փնտրում։ Յանցագործի պաշտպանութեան մէջ։ Ու անշուշտ հնարաւոր է եւ լաւ խճճել յանցանքը, ինչպէս եւ, ասենք թուային պաշտպանութիւնը լաւ կազմակերպել, բայց կատարեալ պաշտպանութիւն, կամ անվտանգութիւն չի կարող լինել։ Ամէն փականն ունի իր բացելու ձեւերը, հարցն այն է, ինչքան է բարդ դա, ու արդե՞օք արժի դրանով զբաղուել։
Ու այն, որ ոչ բոլոր դետեկտիւներն են Հոլմս, ինչպէս նաեւ ոչ բոլոր հաքերները տալիս է եւ պաշտպանուած լինելու հնարաւորութիւն։ Այլ խօսքերով, եթէ ձեր կայքը չեն ջարդել, նշանակում է, ոչ մէկ դրանով բաւական լուրջ (կամ ձեզնից լուրջ) չի զբաղուել։
Ինչ վերաբերում է անձնական տուեալների պաշտպանութեանը, կրկին՝ հնարաւոր է բաւական լաւ պաշտպանուած լինել, բայց միշտ պէտք է գիտակցել, որ դա կատարեալ պաշտպանութիւն չէ։ Պարզապէս գործող կարող է լինել որոշ դէպքերում։ Իսկ այդ որոշ դէպքերն լաւ հաշուարկելը օգտակար է առողջութեանը։
Դա նաեւ նշանակում է, որ «անտեսանելի ճակատի մարտիկները», «դիւանային մարտիկները», այն տասնմէկ ռուբլի ութսուն կոպեկ վաստակողները, իրենք չպէտք է սպասեն լիւստրացիան կը լինի թէ չէ, իրենք անհամեմատ աւելի հեշտ կը բացայայտուեն, այդ օրը հեռու չէ։ ։Ճ
Փետրվարի 16֊ին Խրամի գետի մոտ վրացական զինված ուժերի պարտությունից հետո, Կարմիր Բանակի համար բացվեց Թբիլիսիի ճանապարհը։ Վրացական զինված ուժերի գլխավոր հրամանատար էր նշանակվել գեներալ Գիորգի Կվինիտաձե֊ն։ 11֊րդ Կարմիր Բանակի եւ դրա ստորադաս զորամասերի («Հայաստանի հեծելազոր բրիգադի» եւ հետագայում «Բաքվի կարմիր կուրսանտների») հրամանատարը Ա․ Գեկկեր֊ն էր։
Խրամի գետի մոտ ծանր պարտության արդյունքում մոտ 700 վրացի զինվորական նահանջեցին Թբիլիսի։ Ինքը Գ․ Կվինիտիձեն այսպես էր գնահատում վիճակը՝ «Թբիլիսիի ճակատագիրը որոշված էր արդեն Կարմիր Կամուրջի եւ Խրամիի ճակատամարտերով։
Շարունակութիւնը՝ Թիֆլիսի պաշտպանությունը 1921֊ի փետրվարին
#Թիֆլիս #Թբիլիսի #պաշտպանութիւն #կարմիր֊բանակ #օկուպացիա #պատերազմ #պատմութիւն #Վրաստան #Ռուսաստան #ազատութիւն
որոշեցի կիսւել մի պատմութեամբ, սերունդների կապի մասին։
ուրեմն, մի իմ ծանօթը, ով չնայած ապրում է Հայաստանում, ՀՀ քաղաքացի չէ, ուզում է ստանալ ՀՀ քաղաքացի, որ իրաւունք ստանայ զէնք գնել։
Ինչո՞ւ։ Պատմեց այսպիսի պատմութիւն։
Նախորդ դարի սկզբին, երբ թուրքերը մտան Ալեքսանդրապոլ, իր նախնիներից մէկը՝ միայնակ կին էր, երկու երեխաներով։ Ամուսինը, կարծես զոհւել էր։ Տանը կար երկու հրացան։ Կինը հանել էի փողերը իր տան երկու պատուհաններից, ու ժամանակ առ ժամանակ անկապ կրակում էր դրանցից։
Այդ տան շրջակայքում բոլոր տները կողոպտւած էին, բոլոր մարդիկ, ով չէր հասցրել փախչել՝ սպանւած։ Իսկ այդ տունը միակն էր, որին թուրքերը չեն մօտեցել։ Երեւի, ոչ մէկը իրենցից չէր ուզում կեանքը վտանգել, եւ մօտենալ։
ու տենց