մէկի հետ խօսում էի, հարցնում էի՝ դու 2008֊ին քանի՞ տարեկան էիր, ասում ա՝ ութ, ասում եմ, տես, տաս տարուայ մէջ հանրութիւնն ինչքան ա փոխուել, բռնութիւնն այլեւս մոդա չի, չարացած չեն, ասում եմ, 2008֊ի կադրերը նայես՝ մարդիկ չարացած էին, նոյնիսկ ոստիկանական վիլիսն էին վառել, որը ճիշտ ա, ինչ֊որ պատճառով մտաւ մարդկանց մէջ, բայց վառել են։
ասում ա՝ հա, հայրս էր վառողներից մէկը, գոնէ ասում ա իբր ես էի որ ասի՝ բենզինը լցրէ՜ք, լցրէք վառենք։
այլ անգամ սփիւռքահայի հետ էի խօսում, նոյնն բանն էի ասում բռնութեան նուազեցման մասին, ասում եմ՝ չարացած էին, պատկերացնո՞ւմ ես, ոստիկանական ջիպն են վառել, ասում ա՝ ես ամերիկայից եմ եկել, ես պատկերացնում եմ։ (:
#բռնութիւն #ոստիկանութիւն #քաղաքականութիւն #պրոտեստ #թաւիշ