ասք վրիպումների մասին

Ես ունեմ մի ընկեր, ով գնում է ՌՖ սովորելու։

Իրականում եթե մտածենք, անսպասելիորեն կիմանանք, որ մեզանից շատերը ունեն մի ընկեր, ով գնում է ՌՖ սովորելու։

Կռահեք ինչու՞։

Որովհետեւ ՀՀ-ում տեղերը սահմանափակ են, չընդունվելու հավանականությունը մեծ, այսինքն մեծ է նաեւ բանակ գնալու հավանականությունը։

Սակայն, մեր ուսանողները լրիվ հանգիստ կարող են ուսումը շարունակել ՌՖ-ում տարկետում ստանալով։ Իսկ ՌՖ-ում տեղերը շատ են, եւ բոլորին արեւի տակ տեղ կա։

Ես առաջ միամտորեն մտածում էի որ դա պարզապես մեր մոտ տիրող բարդակի հետեւանք է։

Հետո կարդացի վարչապետի այս պերլը՝

– Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի: Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում, պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին: Հավատացեք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը:

Այս առաջին նախադասությունը լրիվ Ֆրոյդական վրիպում (оговорка, Versprecher) էր։ ։Ճ

Այդպես ստացվում է երբ մարդը մի բանի մասին խոսելիս «պատահականորեն» արտահայտում է այն, ինչը իրեն իրականում անհանգստացնում է։

Օրինակ, մի անգամ Զյուգանովը ասելով «нас поддерживают несколько миллионов людей»

շփոթվեց եւ «людей»-ի տեղը ասաց՝ «рублей»։ Պարզ էր ինչն էր իր խելքին իրականում։

Հիշեցի, որ նույնը անում էր Իրանում Շահը․ նա գիտեր որ իրեն շատ մասնագետներ են պետք, ու ուներ երկու տարբերակ։ Կամ պատրաստել մասնագետներին երկրի ներսում, կամ ուղարկել ուսման արտասահման։ Իմանալով, որ դրսում մասնագետներ պատրաստելը ավելի թանկ է, եւ գնացողների զգալի մասը չի վերադառնա, (այսինքն ՕԳԳ-ն ցածր է) նա այնուամենայնիվ գերադասում էր ուսանողներին Իրանից հեռու պահել։ Գիտակցում էր, որ անհանգստություն պատճառողներից շատերը հենց ուսանողներ են։ Նրանք են սմուտյաններ, թրաբլմեյքերներ, ու իրենք են վտանգում Շահի դիրքը։ Այնպես որ իրենց պահելը հեռու նպատակահարմար է։

Իսկ ի՞նչ կմտածի երկու տարի ՌՖ-ում սովորած ուսանողը։ Ակնհայտ է, որ նա ունի ՀՀ չվերադարնալու հետեւյալ պատճառները։

ա – Մոսկվայում ինչպես ռուսները ասում են, «բիդլոկոդերի», այսինքն միջնակ ծրագրավորողի աշխատավարձը կազմում է 50_000 ռուբլի, որը կազմում է մոտ 600_000 դրամ։

Ի նկատի ունենալով որ Դա թույլ է տալիս ավելի լավ ապրել, ավելի հանգիստ ձեռք բերել դիվայսներ, ու շատ ավելի ազատ զգալ քան Հայաստանում։ Իսկ ցանկության դեպոքւմ գործ չգտնելը խելքը գլխին մարդու համար բարդ է։

բ – ՀՀ վերադառնալ նշանակում է գնալ բանակ։ Բանակ կամենային գնալ, շուտ կգնային, ՌՖ ո՞վ էր գնալու։ Բայց եւս մի քանի տարի գլորել, երբ 27-ը լրանա, տուգանքը վճարելուց հետո հնարավոր կլինի լեգալ մտնել ՀՀ եւ դուրս գալ։ Իսկ տուգանքի չափսը, եթե ես չեմ սխալվում իրենց միջնակ ծրագրավորողի ամսեկան աշխատավարձի կեսի չափ է։

գ – «առողջ» հայ տղամարդը իր պարտքն է համարելու ռուս «ծիտ» կպցնել։ Իսկ ռուս ծիտը Մոսկվաները թողած չի գա ՀՀ, հայ երեխաներ մեծացնի, ու ռուսերենից բացի որեւէ այլ լեզու սովորի։

Այնպես որ մեզ ոչ միայն հեղափոխություն չի սպառնում, այլ եւ աշխատատեղերի համար լավ մրցակցություն։ Աշխատատեղեր ստեղծելու խնդիրն էլ է վերանում։

Ու դժվար չէ գալ այն մտքին, որ իշխանություններին ձեռնտու է, որ ՀՀ-ում մնան միայն լուզերներ, նեուդաչնիկներ, ով չի կարողացել արտագաղթել, կոմֆորմիստներ ոչ խելացի մարդիկ, ոչխարներ, ում հեշտ է արածեցնել կառավարել, եւ վերջապես մոնոպոլիստներ, ով իրենց վրա փող կաշխատի։ ՀՀ-ն նմանվում է զոնայի, որտեղից, սակայն հեշտ է փախչել, եթե մի քիչ խելք ունես։ Նույնիսկ խրախուսվում է։ Բանտի կանոնակարգին չխանգառելու համար։

Իսկ ՌՖ-ում աշխատող պարկետչիկներին եւ շինարարներին, ինչ խոսք լավ կլինի պատրաստել հետագա աշխատանքային ուղղուն ռուսալեզու դպրոցներում։ Որ երբ իրենք այնտեղ խանութից երշիկ ու օղի առնեն, կամ/եւ «ծիտ» կապեն, դա իրենց մոտ ավելի հեշտ ստացվի, մենք էլ չամաչենք իրենց համար։ Աշխատածի մասն էլ կգա ՀՀ, աղքաթ բարեկամներին, ով այդ գումարը կծախսի օլիգարխների ներմուծած շաքարը ձեռք բերելու վրա։

Այնպես որ ինչպես ասում էր Դուրյան փոքրի մսյո Ժակը՝ «հայը մի ճակատագիր ունի՝ գաղթ»։

ահա։

ու տենց