հիմա ընկերոջս տանն եմ, ստեղ «ալէքսա» սարքն ա դրուած, խնդրեցի անջատեմ որ կարգիչս միացնեմ, վիդեօ ռենդեր անեմ։
«ալեքսա» բառը երբ ասում էի՝ էդ սարքի վրայ վերեւից կապոյտ օղակ էր վառւում, իրա անունը լսում ա, գլուխը բարձրացնում ա։ (:
մէկ էլ սկսեց երգել, կիթառով, տղայի ձայնով, որ այ ինձ թողեցիք առանց վայֆայ, բայց ես չեմ բողոքում, ու նման բաներ, շատ ծիծաղելի, ու ես ընթացքում իրան անջատեցի։
ասին՝ «խեեեղճը»։
իսկ ես մտածեցի որ կուզէի գնալ ժամանակի մէջ հետ, գտնել օրուելին, ապացուցել իրան որ ես ապագայից եմ մի ձեւ, ու պատմել, որ այդ լսող հեռուստացոյցը, որի մասին նա գրել ա, մարդիկ հաճոյքով իրենք են դնում իրենց տանը, իրենք են փող հաւաքում որ առնեն, ու չեն էլ անջատում, իսկ երբ անջատում ես՝ ասում են՝ «խեեղճը», ու վերաբերւում իրան որպէս տնային կենդանու գրեթէ։ (:
#վերայսկողութիւն #քաղաքականութիւն #պատմութիւն #օրուել #գիրք #1984 #հակաուտոպիա #համացանց #ալէքսա #ամազօն #երգ ##
ու նա հասկացել էր, եւ հետագայում գրել էր այն մասին, որ այն, ինչ կատարւում էր 1937֊ին Իսպանիայում, շատ նման էր նրան, ինչ կատարւում էր 1937֊ին Խորհրդային Միութիւնում (բնականաբար, աւելի փոքր մասշտաբով)։ Ու նա ունէր իր գրադարանում, պահում էր «Ստալինիզմը Իսպանիայում» գիրքը, ու այդ գրքում նկարագրւում էին բանտերում կիրառուող մեթոդները, որ կոչւում էին «չեկա», այսինքն «ЧК», այսինքն ինչպէս «НКВД»֊ի բանտերում։ Ու Օրուելը շատ լաւ պատկերացնում էր, որ դա միասնական ահաբեկչութեան մաս ա, որը գոյութիւն ունի ինչպէս Խորհրդային Միութիւննում, այնպէս եւ Իսպանիայում։
https://www.svoboda.org/a/28929531.html #օրուել #կենսագրութիւն #գիրք
այսօրուայ ձախական «պոլիտ֊կորեկտութիւնը»՝ նրանով որ սա ու սա ու սա ասել չի կարելի, արդէն հասնում է «նիւսփիք»֊ի, ուր որոշ կոնցեպտներ արտայայտելն անհնար էր։ #1984 #օրուել
օրուելը մեզ հետ է, մեր կողքին կանգնած է։
երէկ նե տո պետապիքսելից նե տո դիփիռեւյուից յղումով գնացի, որով գնալ իհարկէ պէտք չէր ըստ վերնագրի դատելով՝ «այս ինստագրամ նկարը շրջեց աշխարհը», բայց մտածեցի շանս տալ ու չընդհանրացնել։
այնտեղ ինչ֊որ չաղ կնոջ ու իր դստեր պատմութիւնն էր, երբ դուստրը մայրիկին ասաց՝ «դու չաղ ես», իսկ մայրիկը պատասխանեց՝ «ես չաղ չեմ, չաղ մարդ չկայ, ես ունեմ ճարպ, դա շատ օգտակար բան է, մեզ պաշտպանում է մրսելուց»։
ու մարդիկ նապերեբոյ հիացան, թէ այս ինչ լաւ արտայայտուեց այդ կինը, չաղ մարդ չկայ», ինչ «քաղկորեկտ» է դա։
ես հասկանում եմ, որ եթէ չաղ ես, կարող է հաճելի չլինի, որ քեզ այդ մասին յիշեցնում են։ ու որ դա քո անձնական գործն է, գուցէ դու քեզ այդպէս դուր ես գալիս, կամ կարծում եմ որ այդպէս աւելի առողջ է՝ քո սահմանադրական իրաւունքն է։ ու իրենց իրաւունքն է արտայայտուելը։ ու քո իրաւունքն իրենց արհամարհելը։ ես չէի արտայայտուի, բայց դա իմ գործն է, էթիկայի հարց է, ոչ թէ իրաւունք չունենալու։
բայց ուղերձս այն է, որ մարդիկ ունեն լեզու, խօսք, ու այդ լեզուով նկարագրում են աշխարհը։ եթէ մենք ասենք «նա չաղ չէ, նա ունի ճարպ», ապա դա նմանւում է Օրուելի «նիւսփիք»֊ի, որով որոշ բաներ արտայայտել չի լինի։
ու ամենասարսափելին ինձ համար այն է, որ այդ «նիւսփիքը» պարտադրւում է համայնքների կողմից, ոչ թէ դիկտատուրայի, ինչպէս 1984֊ում էր։ ու տենց։
#1984 #լեզու #օրուել #համայնք #խօսք #իրականութիւն
Երկու տարի, 1941֊ից 1943, Ջորջ Օրուելը՝ իրական անունը Էրիկ Բլեյր, համար 9889 ԲիԲիՍի֊ի աշխատող էր․ ընդունուել է աշխատանքի Արեւելեան Ծառայութիւն, որպէսզի գրի այն, ինչ ըստ էութեան Հնդկաստանում հեռարձակելու համար քարոզչութիւն էր։
Այս փաստաթղթերի հաւաքածուն բացայայտում է այն յարգանքը, որին Օրուելը արժանացել է իր գործընկերների եւ վերադասների կողմից իր անդրդուելի ամբողջականութեան եւ ազնւութեան համար։ Աշխատանքային ներքին գրառումները թոյլ են տալիս դիտարկել գործնական յարաբերութիւնները գրական աւանդներով հանդերձ, իսկ Հեբրիդեան Ջուրա կղզուց ուղարկուած նամակները գունաւորում են «Իննը հարիւր ութսուն չորսի» ստեղծման նախադրեալները։
Երկու տարի, 1941֊ից 1943, Ջորջ Օրուելը՝ իրական անունը Էրիկ Բլեյր, համար 9889 ԲիԲիՍի֊ի աշխատող էր․ ընդունուել է աշխատանքի Արեւելեան Ծառայութիւն, որպէսզի գրի այն, ինչ ըստ էութեան Հնդկաստանում հեռարձակելու համար քարոզչութիւն էր։
Այս փաստաթղթերի հաւաքածուն բացայայտում է այն յարգանքը, որին Օրուելը արժանացել է իր գործընկերների եւ վերադասների կողմից իր անդրդուելի ամբողջականութեան եւ ազնւութեան համար։ Աշխատանքային ներքին գրառումները թոյլ են տալիս դիտարկել գործնական յարաբերութիւնները գրական աւանդներով հանդերձ, իսկ Հեբրիդեան Ջուրա կղզուց ուղարկուած նամակները գունաւորում են «Իննը հարիւր ութսուն չորսի» ստեղծման նախադրեալները։
http://www.bbc.co.uk/archive/orwell/
#օրուել #բիբիսի #արխիւ #1941 #1943 #Էրիկ_Բլեյր #9889 #հնդկաստան #քարոզչութիւն #բրիտանիա #իմպերիալիզմ #պատմութիւն
այսօր՝ http://allevents.in/yerevan/Գրքի-քննարկում-Ջորջ-Օրուել-1984/1433099496990059#
#օրուել
Երեկ մտածում էի, որ Օրուելը ինձ շատ մօտ գրող է։ Ոչ թէ Կաֆկան ասենք։ Բայց Օրուելը։
Ի դէպ, որ ասում էի, լեզուն քաղաքական հարց է, նա այդ մասին տեքստ ունի՝ http://wikilivres.ca/wiki/Politics_and_the_English_Language
#լեզու #անգլերէն #օրուել #ջորջ_օրուել #քաղաքականութիւն
Ա. Նիկողոսյանի խոսքով՝ այս տարի կա 3 ավանդական «բեստսելլեր»՝ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Ջորջ Օրվելի «1984»-ը և Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը»: Ըստ գրականագետի՝ այդ գրքերին չեն զիջում և զուգահեռ քայլում են Արամ Պաչյանի և և Հրաչյա Սարիբեկյանի գրքերը: Նշենք, որ Հայաստանում «բեստսելլեր» գրքերի տպաքանակը 500-ն է: Օրինակ՝ Միլլերի գիրքն այս տարի վաճառվել է 120 հատ:
Ա. Մարտիրոսյանի ասելով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում արագ վաճառվում է Օրվելի «Անասնաֆերման»: «Ու ամենակարևորը «Անասնաֆերմայի» դեպքում այն է, որ այսօր Հայաստանը գտնվում է հենց էս անասուն վիճակում, այսինքն՝ 1949 թ. մահացած գրողն այսօրվա Հայաստանը կարողացել է նկարագրել»,- նկատեց Ա. Մարտիրոսյանը:
«Տարին դուխով փակենք»
#գրականութիւն #հրատարակչութիւն #1984 #Անասնաֆերմա #Ջորջ֊Օրուել #Օրուել #Հենրի֊Միլլեր #Խեցգետնի֊արեւադարձը #Ջորջ֊Օրվել #Օրվել #Էլիֆ֊Շաֆակ #Անտարես #Արմեն֊Մարտիրոսյան #Երեւան #գրքեր