երէկ նե տո պետապիքսելից նե տո դիփիռեւյուից յղումով գնացի, որով գնալ իհարկէ պէտք չէր ըստ վերնագրի դատելով՝ «այս ինստագրամ նկարը շրջեց աշխարհը», բայց մտածեցի շանս տալ ու չընդհանրացնել։

այնտեղ ինչ֊որ չաղ կնոջ ու իր դստեր պատմութիւնն էր, երբ դուստրը մայրիկին ասաց՝ «դու չաղ ես», իսկ մայրիկը պատասխանեց՝ «ես չաղ չեմ, չաղ մարդ չկայ, ես ունեմ ճարպ, դա շատ օգտակար բան է, մեզ պաշտպանում է մրսելուց»։

ու մարդիկ նապերեբոյ հիացան, թէ այս ինչ լաւ արտայայտուեց այդ կինը, չաղ մարդ չկայ», ինչ «քաղկորեկտ» է դա։

ես հասկանում եմ, որ եթէ չաղ ես, կարող է հաճելի չլինի, որ քեզ այդ մասին յիշեցնում են։ ու որ դա քո անձնական գործն է, գուցէ դու քեզ այդպէս դուր ես գալիս, կամ կարծում եմ որ այդպէս աւելի առողջ է՝ քո սահմանադրական իրաւունքն է։ ու իրենց իրաւունքն է արտայայտուելը։ ու քո իրաւունքն իրենց արհամարհելը։ ես չէի արտայայտուի, բայց դա իմ գործն է, էթիկայի հարց է, ոչ թէ իրաւունք չունենալու։

բայց ուղերձս այն է, որ մարդիկ ունեն լեզու, խօսք, ու այդ լեզուով նկարագրում են աշխարհը։ եթէ մենք ասենք «նա չաղ չէ, նա ունի ճարպ», ապա դա նմանւում է Օրուելի «նիւսփիք»֊ի, որով որոշ բաներ արտայայտել չի լինի։

ու ամենասարսափելին ինձ համար այն է, որ այդ «նիւսփիքը» պարտադրւում է համայնքների կողմից, ոչ թէ դիկտատուրայի, ինչպէս 1984֊ում էր։ ու տենց։

#1984 #լեզու #օրուել #համայնք #խօսք #իրականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)