ինձ թւում ա, կրեատիւութիւնը կապուած ա «ուզում եմ կարողանալ էդպէս անել» մտքի հետ։
ու հետեւաբար՝ «ուզում եմ կարողանալ նուագել էս գործը» եւ «ուզում եմ կարողանալ գրել էս (կամ նման) խաղ»։
ու դրա հետ կապուած ա նաեւ ցանկութիւնը՝ կարողանալ ամենազրօյից իրականացնել ինչ֊որ լուծում։ իմանալ որ դու մենակ կարող ես դա անել։
ու դրանից ա նաեւ սահմանափակումներ ուզելը՝ ուզում եմ էս ու էս չանել, կամ չօգտագործել, ուզում եմ քիչ ֆիչըրներով ծրագիր գրել չօգտուելով շատ գրադարաններից։ կամ ուզում եմ իւղաներկով նկարել, ոչ թէ կարգչով ու էն ծրագրով։ կամ ուզում եմ ինքս պատրաստել ֆոտօ էմուլսիա ու քսել ապակու վրայ, էն մեծ խցիկով նկարել։
էսպէս ա օրինակ լինում երբ կրեատիւ մարդը սիրում ա սահմանափակումներ։ չնայած դա կարող ա թուալ տարօրինակ։
#մարդիկ #կախուածութիւններ #արհեստ #արուեստ #ստեղծարարութիւն #մինիմալիզմ #սահմանափակում #սահմանափակումներ
թուային սարքերը շերտաւոր են։ առաջ բոլորն օգտագործում էին, նոյն «սքայփով» խօսելու համար համակարգիչներ, իսկ հիմա խելախօսը կարծես ծածկում է «սովորական» մարդու լրիւ պահանջները։ որոնք, որպէս կանոն՝ սպառելու մասին են, կամ երբեմն ոչ շատ լուրջ ստեղծագործելու։
Ընդհանուր առմամբ բան չի փոխուել՝ առաջ էլ համակարգչով էին սպառում, հիմա աւելի հարմար գործիքներ կան սպառելու համար։ Բայց, եթէ մէկը, ով փորփրող է, ով հետաքրքրուող է, ուզեր խորանալ, նա կարողանում էր։ Թէկուզ եթէ իր օպերացիոն համակարգը ուինդոուս էր։
հիմա նա, ով գուցէ հազարից մէկն է, իսկ գուցէ միլիոնից, ով գուցէ ուզի խորանալ, եթէ նա չունի համակարգիչ, այլ ունի խելախօս, նա չի կարող։ պարզապէս չի կարող։ ի՞նչ պէտք է անի, ասենք քաշի անդրոիդում տերմինալ։ եւ ի՞նչ է նա անելու այդ տերմինալի մէջ, բացի ձեւական լս֊ի՞ց։ ոչ մի բան։ նոյն էն 810֊ը, որ դեբիան էր, անհամեմատ աւելի շատ խորանալու հնարաւորութիւն էր տալիս։ գրեթէ համակարգիչ էր։
չէ, ինձ սխալ չհասկանաք, ես սիրում եմ դիւրակիր սարքեր։ ու շատ յաճախ եւ չաթի, եւ փոստ ստուգելու համար չեմ մօտենայ կարգչին։ պարզապէս ասում եմ, որ շատ շատերը ձեռքի տակ չեն ունենալու գործիք, որով կարող էին սովորել անել լուրջ գործ, լինի դա դիզայն, անիմացիա, թէ ինչ֊որ մի ծրագրաւորում։ #տեխնոլոգիաներ #դիւրակիր #աշխատանք #ստեղծարարութիւն #ծրագրաւորում
դիւրակիր սարքեր արտադրողները փորձում են դրանք ներկայացնել որպէս ստեղծագործելու գործիք։ ոչ միայն՝ սպառելու։ դա շատ հաւէս է, որ իրենք ուզում են այդպէս ներկայացնել իրենց ապրանքը, դա նաեւ մեր մասին է, որ մենք ուզում ենք ստեղծագործող լինել, ոչ միայն սպառող։
սակայն ուզում եմ ասել, կայ շատ լաւ սարք ստեղծագործելու համար, այն մեր քթի տակ է։ ու դրանից լաւ թուային գործիք չկայ։ ու այն անտեսուած է։
այդ սարքը՝ հասարակ դեսքթոփ համակարգիչն է։ այն ունի սպանիչ զարգացած օպերացիոն համակարգեր, սպանիչ զարգացած թուլքիթներ ծրագրեր գրելու համար, ունի զանազան գործիքներ ստեղծագործելու համար, եւ այդ գործիքների որակի, ճկունութեան եւ հնարաւորութիւնների հետ չի կարող համեմատուել ոչ մի դիւրակիր սարքի գործիք։
դրանք են՝ իլիւստրատորը, ինքսքեյփը, ֆոտոշոփն ու գիմփը, զանազան նախագծման ծրագրեր՝ ճարտարապետների ու ճարտարագէտների համար, կինո եւ անիմացիայի ստեղծման հզօր գործիքներ։
ինչն է շատ սիմպտոմատիկ, դա այն է, որ gtk ֆրեյմուողքը ստեղծուել է ստեղծագործելու համար ծրագիր գրելու համար՝ gimp գրելու համար։
այսինքն, եթէ դու ունես այդքան գործիքներ ստեղծագործելու համար, ապա անկասկած է որ դու ունես շատ լաւ գործիքներ ծրագրեր գրելու համար։
ու այդ ամէնը հիմա անտեսուած է ոչ միայն սովորական օգտագործողների կողմից, այլ նոյնիսկ ծրագրաւորողների։
#տեխնոլոգիաներ #դիւրակիր #աշխատանք #ստեղծարարութիւն #ծրագրաւորում