ինձ թւում ա, կրեատիւութիւնը կապուած ա «ուզում եմ կարողանալ էդպէս անել» մտքի հետ։
ու հետեւաբար՝ «ուզում եմ կարողանալ նուագել էս գործը» եւ «ուզում եմ կարողանալ գրել էս (կամ նման) խաղ»։
ու դրա հետ կապուած ա նաեւ ցանկութիւնը՝ կարողանալ ամենազրօյից իրականացնել ինչ֊որ լուծում։ իմանալ որ դու մենակ կարող ես դա անել։
ու դրանից ա նաեւ սահմանափակումներ ուզելը՝ ուզում եմ էս ու էս չանել, կամ չօգտագործել, ուզում եմ քիչ ֆիչըրներով ծրագիր գրել չօգտուելով շատ գրադարաններից։ կամ ուզում եմ իւղաներկով նկարել, ոչ թէ կարգչով ու էն ծրագրով։ կամ ուզում եմ ինքս պատրաստել ֆոտօ էմուլսիա ու քսել ապակու վրայ, էն մեծ խցիկով նկարել։
էսպէս ա օրինակ լինում երբ կրեատիւ մարդը սիրում ա սահմանափակումներ։ չնայած դա կարող ա թուալ տարօրինակ։
#մարդիկ #կախուածութիւններ #արհեստ #արուեստ #ստեղծարարութիւն #մինիմալիզմ #սահմանափակում #սահմանափակումներ
վերջերս (վերջե՞րս) ինչ֊որ մէկը գրել էր՝ «ինչի՞ քեզ սահմանափակես», ու ես գրել էի՝ «ես սիրում եմ սահմանափակումներ», ու ես վստահ չեմ որ հասկացուած եղայ, բայց իհարկէ, գիտենք, ուժեղ տիպաւորումն էլ ա սահմանափակում, ու ահա, էս մարդն էլ ասում ա, որ ֆունկցիոնալ ձեւով գրելն էլ ա սահմանափակում ու մարդիկ իրենց զգում են ոնց որ ձեռնաշղթաների մէջ, ու ասում ա՝ ձեռնաշղթաները վերածւում են հեծանուի, երբ սովորում ես։
ինչեւէ, ֆունկցիոնալ ծրագրաւորման մասին ամենալաւ ելոյթներից մէկն, ինչ ես տեսել եմ՝
https://www.youtube.com/watch?v=0if71HOyVjY
#ծրագրաւորում #սահմանափակում #ազատութիւն
երէկ իմանդէսն ասաց որ պիտերսոնի ու վայնսթայնի (բրետ) երկու զրոյց ա հրապարակուել, մէկը պիտերսոնի, մէկը՝ վայնսթայնի վլօգում։ ու այս մասն ինձ շատ հետաքրքեց՝
օկ, մենք չգիտենք ոնց ա կարգաւորւում մարդկային հաղորդակցութիւնը։ մենք գիտենք, որ եթէ սահմանափակում ես հաղորդակցութեան թողունակութիւնը, մարդիկ այնքան լաւ իրար չեն հասկանում։ բայց մենք չգիտենք, ինչպէս ա գործում հաղորդակցութիւնը։ սա չափազանց բարդ ա։
օկ մենք բնաւ չգիտենք ինչ ա կատարւում հաղորդակցութեան հետ լայն մասշտաբով, եթէ դու սահմանափակում ես մարդկանց 140 կամ 280 նիշի քանակով, ու թողնում իրենց միլիոնաւոր այլ մարդկանց ցանց։ մենք չգիտենք, ու գուցէ ապա մարդը սկսում ա ահաւոր հակուել իմպուլսիւ զայրոյթի։
թւում ա թէ, եթէ դու թուիթերում ես, ու եթէ դա 140 կամ 280 նիշ ա, ապա կարող ես դուրս տալ (whip off) մի բան արագ, ու ոնց որ տեքնոլոգիան անուղղակիօրէն հրամայում ա ունենալ ագրեսիայի իմպուլսներ։
յետոյ մենք չգիտենք ինչ ա նշանակում, երբ հաղորդակցւում են միայն այն մարդիկ, որ խթանուած են ունենալ ագրեսիայի իմպուլսներ, երբ դու տեսնում ես միայն այդ ձեւի հաղորդակցութիւնը, չնայած 10000 մարդ կարող ա կարդացել են թուիթդ, բայց պատասխանել են միայն 100֊ը, որ բորբոքուել են գրածիցդինչ֊որ պատճառով։
ես էլ նկատել եմ, որ մարդիկ թթում աւելի ագրեսիւ եւ իմպուլսիւ են իրենց պահում, քան սփիւռքում։ ու մտածում եմ, որ գուցէ սա տեքնոլոգիան ա մեզ դրդում աւելի ագրեսիւ լինել։
#կապ #հաղորդակցութիւն #թողունակութիւն #մարդիկ #համացանց #հոգեբանութիւն #համացանց #դաշնեզերք #դիասպորա #մաստոդոն #խթան #սահմանափակում #ագրեսիա #տեքնոլոգիա