հետաքրքիր է որ Խորենացին վերագրում է Վանի թագաւորութեան արձանագրութիւնները Ասորեստանի առասպելական թագուհի Շամիրամին։
Գուցէ տեսնում էր, որ նման նշաններ են (աքադերէնի տրանսլիտ էր փաստացի) ու քանի որ վերծանել չէր կարող, ենթադրեց որ ասորական են։
#ուրարտերէն #ուրարտու #շամիրամ #խորենացի #վան #սեպագիր
#ուրարտերէն #երեւեան_մոլլ #սեպագիր
Որ Ուրարտու֊ի մասին յղումներ տեսայ, ուզում եմ լուսանկար դնել ու պատմութեամբ կիսուել։
Ուրեմն, երբ Պիոտրովսկու խումբը եկել էր կարմիր բլուր պեղումների, ուժեղ անձրեւ սկսուեց։ Խումբը չէր կարողանում անցնել գործի, իսկ մասնագէտները մտահոգուած էին, որ եղանակն իրենց խանգարում է գործ անել։ Ուզում էին ցրուել, մտածելով որ այսօր գործ անել չի լինի։ Սակայն երբ անձրեւն աւարտուեց, տեսան, որ ջրի մի մասը ներծծուել է հողի մէջ, բայց որոշ տեղերում ջուրը մնացել էր՝ այնտեղ, ուր պատերն էին։ Գիտնականների առջեւ քաղաքի յատակագիծն էր։ Այժմ իրենք անհամեմատ աւելի լաւ էին պատկերացնում ապագայ աշխատանքը։ Այսպէս անձրեւն օգնեց գիտնականներին։
պատմութեան աղբիւր՝ «Կաւէ գրքեր», Լիպին/Բելով։ լուսանկարի վրայ՝ Բորիս Պիոտրովսկի ու Նիկոլայ Հարութիւնեան Էրեբունու պեղումներին։ աղբիւր՝ իմ մատեանից։
#պիոտրովսկի #բորիս֊պիոտրովսկի #նիկոլայ֊հարութիւնեան #էրեբունի #կարմիր֊բլուր #երեւան #պեղումներ #պատմութիւն #լուսանկարներ #սեպագիր #լուսանկար #ուտենց
Վաղուց էի ուզում պատրաստել համար ավատար․ այս նշանը ուրարտերեն սեպագրում (նաև նեո ասորերենում) նշանակում է՝ sur (Շուռ)
_ու տենց _
this photo have been made back in 50-ties, during excavations in Armenia.